RSS

Архив за месяц: Октябрь 2013

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱ Ուսումնական նախագծեր Ավագ դպրոցի 11-րդ դաս. համար

v

Օրգանական  քիմիա 5 նախագիծ`

Օրգանական  նյութերի  քիմիական  կառուցվածքի տեսությունը;

Ածխաջրածիններ;

Թթվածին  պարունակող  օրգանական  նյութեր;

Ազոտ  պարունակող  օրգանական  նյութեր;

Բարձրամոլեկուլային  նյութեր` պոլիմերներ

Ուսումնական  նախագծերում  նշված  են`

1)  նախագծի  անվանումը,ենթաթեմաները, կարճ  բովանդակությունը

2)   սովորողների  տարիքը, դասարանը,նախագիծը  իրականացնելու  համար

անհրաժեշտ  ժամանակահատվածը

 3)    նախագծի  հիմնավորումը` բովանդակային  համապատասխանությունը

ուսումնական  չափորոշիչներին

4)   ուսուցման  արդյունքները`  նախագծի  նպատակը  և  խնդիրները

5)   ուղղորդող  եռյակ  հարցերը` գլխավոր,  թեմատիկ  և  ըստ  էության  հարցեր

6)   տեղեկություններ  նախագծի  վերաբերյալ` անհրաժեշտ  նախնական

գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, ուսումնական  միջոցներ

7)  ուսումնական  նախագծեր, որոնք  սովորողները կարող են ընտրել

անհատապես կամ երկուսով  կատարելու  և  ներկայացնելու  համար

   8)  գնահատման  մեթոդիկայի  նկարագրությունը ` մինչ  նախագծի  վրա

աշխատելը, աշխատելու  ընթացքում   և  ավարտելիս:

     

111ՆԱԽԱԳԾԻ  ԱՆՎԱՆՈՒՄԸ Օրգանական  միացությունների  քիմիական     կառուցվածքի  տեսություն
Նախագծի  կարճ  բովանդակությունը Կենսական  տարրեր: Մարդու  օրգանիզմի  քիմիան:Ածխածին  տարրի  ատոմի  կառուցվածքի  առանձնահատկությունները: Օրգանական  նյութերի բազմաթվության պատճառը և կառուցվածքային  հիմնադրույթները: Ալկանների հոմոլոգիական  շարքը, իզոմերիան, անվանակարգը: Քիմիական  կապերի  էլեկտրոնային  բնույթը  օրգանական  նյութերում: Կովալենտային  կապի առաջացումը և խզման  եղանակները` հոմոլիտիկ  կամ  հետերոլիտիկ: Քիմիական  ռեակցիաների  մեխանիզմները`ռադիկալային, իոնային, իոն-ռադիկալային: Հիբրիդացում:  Մոլեկուլային, կառուցվածքային, էլեկտրոնային  բանաձևեր, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկը, մոլեկուլների գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքում:
Ուսումնական  առարկան,  բաժինը   Քիմիա,  օրգանական  քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 15, 16 տարեկան, 11-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը 8 ժամ, երկու շաբաթ
Թեմայի  հիմնավորումը,նպատակը, խնդիրները և

ուսուցման  արդյունքները.

       Թեմայի  հիմնական  նպատակն  է`

  • պարզաբանել  օրգանական  նյութերի  կառուցվածքի  տեսության  հիմնադրույթների  էությունը
  • քննարկել քիմիական  կապերի  էլեկտրոնային  բնույթ օրգանական  նյութերի  մոլեկուլներում
  • ատոմային  օրբիտալների հիբրիդացման  տեսությունը
  • իզոմերիայի  երևույթը, իզոմերիայի  տեսակները`կառուցվածքային  և  տարածական
  • նախապատրաստել  քիմիական  ռեակցիաների  մեխանիզմների վերաբերյալ  հարցերն  ըմբռնելուն:

      Ուսուցման  արդյունքում  սովորողները  կբացատրեն.

v  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները`  պայմանավորված  ածխածնի  ատոմի  կառուցվածքային  առանձնահատկություններով

v  քիմիական  կապի  բնույթը  օրգանական  միացությունների  մոլեկուլներում

v  կիմանան  օրգանական  նյութերի կառուցվածքի  տեսության  հյմնադրույթները

v  նյութերի հատկությունները  կախված  են  ոչ  միայն  դրանց  որակական  և  քանակական  բաղադրությունից,այլև   մոլեկուլում  ատոմների  միացման  կարգից`  մոլեկուլի  կառուցվածքից

v  հիբրիդացման  երևույթը  քիմիական  կապն  առաջանալիս և  այդ  երևույթով  պայմանավորված  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը

v  կհասկանան  իզոմերիա  երևույթը  և  իզոմեր  ձևերի հատկությունների տարբերությունը  պայմանավորված  դրանց  քիմիական  կառուցվածքով

v  կպատկերեն  մոլեկուլների կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևերը

v  կհավաքեն  մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները

   Եռյակ  հարցերը.Գլխավոր  հարց  —›

  • Թեմատիկ հարցեր —›

Ըստ էության հարցեր—›

  > Ինչու՞  են  հատկապես  ածխածնի  միացություններն  առանձնացվել  և  դարձել  հատուկ  գիտություն`օրգանական  քիմիա> Որո՞նք  են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները

>Ինչպե՞ս  է  առաջանում կովալենտային  կապը  օրգանական  նյութերի մոլեկուլներում և ի՞նչ  առանձնահատկություններ  ունի

_______________________________________________________________

  • Ո՞ր  նյութերն  են  կոչվում  հոմոլոգներ
  • Ի՞նչպես  կբացատրեք  իզոմերիայի  երևույթը
  • Ո՞ր  նյութերն  են  համարվում  հոմոլոգներ
  • Ինչպիսի՞  իզոմերիայի  տեսակներ  գիտեք
  • Որո՞նք  են  կենսական  տարրերը, ինչպիսի՞ օրգանական  նյութեր են  դրանք  առաջացնում  կենդանի  օրգանիզմում
  • Ի՞նչն  է  ածխածին  տարրի  բացառիկությունը

__________________________________________________________________

>Ինչպե՞ս  կբացատրեք  ածխածնի  ատոմի  քառավալենտությունը  բոլոր  օրգանական  մոլեկուլներում

>Ո՞ր  էլեկտրոններն  են  համարվում  վալենտային, ինչու՞

>Ո՞ր  բանաձևն  է  անվանվում  էլեկտրոնային

>Ինչո՞վ  են  միմյանցից  տարբերվում  հիմնական  և  գրգռված  վիճակում  գտնվող  ածխածնի  ատոմները

>Քանի՞  սիգմա  կապ  կա  պրոպանի  մոլեկուլում

>Քանի՞  sp3  օրբիտալ  կա  պենտանի  մոլեկուլում:

Հիմնական  քիմիական  հասկացությունները. 

 

 

 

 

 

 

Հիբրիդացում;  կովալենտ  կապի  առաջացման  կոլիգացման  և  կոորդինացման  մեխանիզմներ; կովալենտային  կապի  տրոհման  հոմոլիտիկ  և  հետերոլիտիկ  եղանակներ; ռադիկալ  և  ռադիկալային  մեխանիզմ; իոններ  և  իոնային  մեխանիզմ; կարբկատիոն; կարբանիոն; կառուցվածքային  բանաձև; իզոմերիա; իզոմերիայի  տեսակները` կառուցվածքային  և  տարածական; հոմոլոգներ:
Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ

 

Նախագծին  սովորողների  ակտիվ  մասնակցությունը  ապահովելու  համար`v  հանձնարարվում  է  կրկնել  ատոմի  կառուցվածքը, քիմիական  կապի  տեսակները, հատկապես,  կավալենային  կապը  և  նրա  հատկությունները; կազմել  կենսական  տարրերի  էլեկտրոնային  սխեմաները

v  ցուցաբերել  հետաքրքրասիրություն, հատկապես,  ուսումնասիրվող նոր  թեմաների  նկատմամբ, տիրապետել նորագույն  տեխնոլոգիաներին և  ինքնուրույն  փնտրել  տեղեկություններ  համացանցում:

Ուսումնառության  ընթացքը.

1-2 դասսովորողները  դասակարգում  են ցուցադրված  նյութերը`պարզ  և  բարդ, անօրգանական  և  օրգանական, այնուհետև պարզաբանել  օրգանական  քիմիայի  ուսումնասիրման  առարկան,  դասակարգել  օրգանական  նյութերը և  բացատրել  դրանց յուրահատկությունները,  հանձնարարել կազմել  կենսական  տարրերի  էլեկտրոնային  սխեմաները  և  սովորել  ալկանների  հոմոլոգիական  շարքը:

3-4 դասընդհանրացնել  ատոմի  կառուցվածքի  մասին  գիտելիքները,ածխածնի  ատոմի  կառուցվածքը, վալենտականությունը  օրգանական  միացություններում, ատոմային  օրբիտալների  հիբրիդացում`հիբրիդային  օրբիտալներ, մեկնաբանել կովալենտ  կապի  առաջացման   կոլիգացման  մեխանիզմը օրգանական  միացություններում, ալկանների մոլեկուլային, կառուցվածքային և էլեկտրոնային  բանաձևերը, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկը  ալկաններում`σ-կապեր:

5-6 դասքննարկել  օրգանական  նյութերի  կառուցվածքի  տեսության  հիմնադրույթները, պարզաբանել  կառուցվածքային  բանաձևերի  էությունը  և  նշանակությունը, ատոմների  միացման  կարգը  և  փոխադարձ  ազդեցությունը  էլեկտրոնային  պատկերացումների  հիման  վրա, իզոմերիա  երևույթը, իզոմերիայի  տեսակները, իզոմերներ:

7-8 դաս— գործնական  ածխատանք` ալկանների  մոլեկուլների  գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքումը, իզոմերները  և  անվանակարգը, ածխածնի  առաջնային, երկրորդային, երրորդային  և  չորրորդային  ատոմներ: Թեմայի ամփոփում` բանավոր  հարցումներ,թեմատիկ  թեստ:

Անհատական ուսումնական  նախագծեր. 

 

__________________________

Ուսուցման  միջոցներ.

տպագիր և մեդիագրականություն

  • Իզոմերիայի  տեսակները`  կառուցվածքային  և  տարածական
  • Կենսական  տարրեր` մակրո  և  միկրոտարրեր
  • Կենսաբանորեն  ակտիվ  նյութեր
  • Դեղանյութերի  օգտագործման հետ կապված  հիմնախնդիրներ

_______________________________________________________________

Լ.Սահակյան, Ա.Խաչատրյան, ‹‹ՔԻՄԻԱ 11››, Ավագ  դպրոցի  ընդհանուր  և  բնագիտամաթեմատիկական  հոսքեր, ‹‹Զանգակ-97››,Երևան 2010թ.

http://school-collection.edu.ru/catalog/

http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.html

http://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/

http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/ 

Գնահատում. Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր

փորձից, ունակությունները.

>Մինչ  նախագծի  վրա  աշխատելը

>Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները

>Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Октябрь 10, 2013 в Uncategorized

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԻՄԻԱ ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

                                      ՔԻՄԻԱՅԻ  ԽՈՐԱՑՎԱԾ  ՈՒՍՈՒՑՄԱՆ  ԾՐԱԳԻՐ  

                                          ԱՎԱԳ  ԴՊՐՈՑԻ   10-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆԻ  ՀԱՄԱՐ

                                                     ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ  ՆԱԽԱԳԾԵՐ                                                                                                                                                                                                                                                                                  2016-2017 ուս.տարի

   Հեղինակ`   «Մխ. Սեբաստացի» կրթահամալիրի  ‹‹Հակոբ  Հակոբյան›› բնագիտության                               և տեխնիկայի  ուսումնական   կենտրոնի  քիմիայի  դասավանդող`

Վեներա  Հայկի  Խառատյան  (քիմ.գիտ.թեկն., քիմիայի  վերապատրաստող  դասախոս,  20  տարվա  մանկավարժական  փորձառություն)

    e­-mail   հասցեներս: / V.Kharatyan@mskh.am/,  bnagetnet.wordpress.com    

        Վատ  ուսուցիչը  դասավանդում է փաստեր, իսկ  լավը` սովորեցնում  է փնտրել  և  գտնել                                                                                                          Ա.  Դիստերվեգ

Ուսումնական  նախագծեր(5  հատ). նշված  են`

1)   նախագծի  անվանումը,ենթաթեմաները, կարճ  բովանդակությունը

2)   սովորողների  տարիքը, դասարանը,նախագիծը  իրականացնելու  համար

անհրաժեշտ  ժամանակահատվածը

3)    նախագծի  հիմնավորումը` բովանդակային  համապատասխանությունը

ուսումնական  չափորոշիչներին

4)   ուսուցման  արդյունքները`  նախագծի  նպատակը  և  խնդիրները

5)   ուղղորդող  եռյակ  հարցերը` գլխավոր,  թեմատիկ  և  ըստ  էության  հարցեր

6)   տեղեկություններ  նախագծի  վերաբերյալ` անհրաժեշտ  նախնական

գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, ուսումնական  միջոցներ

7)  ուսումնական  նախագծեր, որոնք  սովորողները կարող են ընտրել

անհատապես կամ երկուսով  կատարելու  և  ներկայացնելու  համար

 8)  գնահատման  մեթոդիկայի  նկարագրությունը ` մինչ  նախագծի  վրա

աշխատելը, աշխատելու  ընթացքում   և  ավարտելիս:

Ուսումնական   նախագծերի  կազմման  իմ  աշխատանքային  գործընթացը.

Ավագ  դպրոցում  քիմիայի խորացված  ուսուցման   դասընթացը  բաղկացած  է   երեք` ընդհանուր,  տարրերի  և  օրգանական  քիմիա  բաժիններից,  ընդ  որում  վերջին  երկու  բաժինները  հիմնականում  ունեն  նկարագրական, իմացաբանական  բնույթ, և հազիվ  թե  նպաստեն դասավանդման  մակարդակի բարձրացմանը  և սովորողների  կարողությունների  և  հմտությունների  զարգացմանը (հետազոտող  մանկավարժների  կարծիքով  և դասավանդման  իմ փորձառությունից  ելնելով):

Այդ իսկ պատճառով,  ուսումնական  նախագծերը  կազմելիս նախ`

 1)  առանձնացրել եմ ընդհանուր  քիմիայի,  հատկապես, ֆիզիկական  քիմիայի,  հիմնարար  խնդիրները. ինչու՞  են  ընթանում  քիմիական  փոխարկումները, ի՞նչ  աստիճանով (դարձելի  ռեակցիաներ)  և  ինչպիսի՞  արագությամբ: Այս  հարցադրումներին  կարելի  է  պատասխանել  ֆիզիկական  քիմիայի  այնպիսի  բաժինների  օգնությամբ, ինչպիսիք  են` քիմիական  թերմոդինամիկան և կինետիկան, մոլեկուլի  կառուցվածքի  ժամանակակից  տեսությունը, կատալիզատորներ,  լուծիչի  դերը  քիմիական  ռեակցիաների  ընթացքում  և  այլն:

2)   շեշտադրել եմ այն  հարցադրումները, որոնք  չունեն  վերջնական  պատասխան, օրինակ`մոլեկուլի  տարածական  կառուցվածքի  և  ռեակցիոունակության  կապը (երկրաչափական   և  օպտիկական  իզոմերներ, բևեռային  և  ոչ  բևեռային  մոլեկուլներ), ատոմը  կազմող  տարրական  մասնիկները,  Լայնուս Պոլինգի ատոմային  օրբիտալների  հիբրիդացման  տեսությունը, քիմիական կապի վալենտային  զույգի  էլեկտրոնների  էլեկտրաստատիկ  վանման  մոդելը, հիմքերի  և  թթուների  տարբեր  տեսությունները  և  այլն:

Ավագ  դպրոցի  քիմիայի խորացված  ուսուցման  ամբողջ  դասընթացը  բաժանել  եմ     13 մոդուլների` նախագծերի, որոնք   կազմված  են  ենթաթեմաներից:

Ընդհանուր  քիմիա- 5  նախագիծ (այս նախագծերն  են  ներկայացված)

Տարրերի  քիմիա- 2 նախագիծ (ոչմետաղներ; մետաղներ)

Օրգանական  քիմիա- 5 նախագիծ (օրգանական  նյութերի քիմիական  կառուցվածքի տեսությունը; ածխաջրածիններ;  թթվածին  պարունակող  օրգանական  նյութեր;  ազոտ  պարունակող  օրգանական  նյութեր; բարձրամոլեկուլային  նյութեր` պոլիմերներ)

v Քիմիա  գիտության  դերը մարդկությանը  հուզող  հիմնախնդիրների լուծման գործում —1 նախագիծ:

Ուսումնական  նախագծեր. 10-րդ  դասարան   Ընդհանուր  քիմիա (80 ժամ)

 10-1Նախագծի  անվանումը

 

  Մարդկությանը  հուզող  հիմնախնդիրները:  Քիմիագիտության դերը  հիմնախնդիրների լուծման գործում
Նախագծի  կարճ  բովանդակությունը  Էներգետիկ, առողջապահական, խմելու  ջուր, էկոլոգիապես  մաքուր  սնունդ, մաքուր  օդ, հագուստ, շինանյութեր, պարարտանյութեր  և  այլն: Քիմիայի  տեսական, գործնական  և կիրառական  գիտություն  լինելու  հանգամանքը  որպես  տնտեսության  զարգացման  կարևորագույն  գործոն: Առողջ ապրելակերպի  սկզբունքները  և սովորողի  օրվա, շաբաթվա, ամսվա  աշխատակարգը:
Ուսումնական  առարկան,  բաժինը Քիմիա, ընդհանուր  քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան,10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը    4 ժամ, մեկ  շաբաթ
 Թեմայի  հիմնավորումը,  նպատակը ü  ծանոթացում  միմյանց, ծրագրի,  աշխատակարգի  հետü  անկաշկանդ  զրույցի  ձևով ‹‹ստուգել››  սովորողների պատրաստվածության  մակարդակը  և  մնացորդային գիտելիքները  անհատական  աշխատանքը  կազմակերպելու  համարü  կազմել սովորողի աշխատակարգը

ü  վստահություն  ներշնչել  սեփական  ուժերի  նկատմամբ, գլխավորը  երկրորդականից  տարբերելու  կարողություն  և հետևողականություն

Ուղղորդող  եռյակ  հարցեր.Գլխավոր  հարց  —› 

 

 

 

  • Թեմատիկ հարցեր —›

 

 

 

 

 

Ըստ էության հարցեր—›

    Որո՞նք  են  մարդկությանը  հուզող  հիմնախնդիրները
  • Որո՞նք  են  էներգիայի  այլընտրանքային  աղբյուրները
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր
  • Ո՞րն  է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը
  • Ի՞նչ  կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին
  • Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները
        Ինչու՞  են  նավթը  համարում «սև  ոսկի »Ինչու՞  է  ջրածինը  համարվում  ապագայի  վառելանյութԻնչու՞  խմելու  ջուրը  չի  կարելի  վարակազերծել  քլորով

Ինչու՞  են  հողին  տալիս  պարարտանյութեր

Ինչու՞  է  անհրաժեշտ  քնել  մոտավորապես  8  ժամ

Ինչու՞  են  ամռանը  հագնում  բաց  գույնի  հագուստ  և  այլն:

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v Մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը և մնացորդային գիտելիքները բնագիտություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն  առարկաներից:
v  Ուսումնառության  ընթացքը.2 ժամ — քննարկել  հիմնախնդիրները, հանձնարարել  ենթաթեմաները  կարճ  ներկայացնել, կազմել  անհատական  աշխատակարգ2 ժամ—  հակիրճ  ներկայացնել  իրենց  նկատառումները   հիմնախնդիրների վերաբերյալ, անհատական  աշխատակարգը
Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru   http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html//
Գնահատում  Գնահատվում  է  սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  և գիտական  փաստերով  հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր փորձից, ունակություններից:
10-2Նախագծի  անվանումը   Քիմիան  փորձարարական  գիտություն  է  
 Նախագծի  ենթաթեմաները  և կարճ  բովանդակությունը. 

 

 

 

 

 

 

 

 

 

Սովորողներին  ծանոթացնել լաբորատոր  ամանեղենի, սարքավորումների  և անվտանգության  կանոնների հետ: Սպիրտայրոցի  կառուցվածքը և լիցքավորումը: Այրման  ռեակցիաների  դիտարկում  և  համեմատում`լուցկու, մագնեզիումի, Էթիլսպիրտի, մոմի  և հեղուկ  գազի: Բոցի  կառուցվածքը: Բնութագրել նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական  հատկությունները: Խառնուրդներից  ստանալ մաքուր  նյութեր`տարբեր  բաժանման  եղանակների  կիրառմամբ և հիմնավորել  նյութի  մաքրությունը:Անօրգանական  և  օրգանական  նյութերի  մասնակցությամբ  ընթացող  ռեակցիաների  ընթանալու  պայմանների  և  արտաքին  հատկանիշների դիտարկումը: Բնութագրել  ֆիզիկական  և  քիմիական երևույթները:
  Ուսումնական  առարկան,  բաժինը

 

 

Քիմիա, ընդհանուր  քիմիա
 Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան (մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը 12 ժամ, երեք շաբաթ
 Թեմայի  հիմնավորումը, նպատակը և խնդիրները.    Սովորողներին  ծանոթացնել  հետազոտման   գիտական  մեթոդներին` ելնելով  քիմիային  առնչվող  հասարակական  հիմնախնդիրների  լուծման  փորձի  ուսումնասիրումից, բացատրել, որ  գիտական  հասկացությունները  ձևավորվում  են  փուլերով  և  հիմնվում  են  դիտարկումների, փորձերի, փաստերի վրա,  կատարվում  են բազմակողմանի  վերլուծություններ, ինչը  նպաստում  է  եզրակացություններ  կատարելուն և ընդհանրացումներին. ձևակերպվում  են  կանոններ, օրինաչափություններ  և  օրենքներ: Քիմիան  որպես  դասավանդվող  առարկա  ունի  հարուստ  հնարավորություններ, քանի որ քիմիան փորձարարական  գիտություն  է` հիմնված  գիտական  մեթոդի  վրա:  Ուստի  սովորողների  ճանաչողական  գործունեությունն  ակտիվացնելու  համար  կարևոր  է  քիմիական  փորձի  կազմակերպումը և  կուլտուրայի  ձևավորումը`անվտանգության  տեխնիկայի  կանոնների  պահպանումը, փորձարարական  հետազոտությունների  մշակումը, փորձի ընթացքի  ապահովումը  և  դիտարկումների  արդյունքում  ծանրակշիռ  տեսական  եզրահանգումների  վերհանումը: Ուսուցման  արդյունքում սովորողը.v  կիմանա  ինչո՞վ  է  զբաղվում  քիմիանv  խորհրդավոր «ինչու՞»  հարցերին  կգտնի  պատասխան

v  կձևավորվի  փորձարար-հետազոտողի  կերպարը`  յուրացնելով  հետազոտական  տարբեր մեթոդներ:

   Եռյակ  հարցերը.   Գլխավոր  հարց  —› 

 

 

  • Թեմատիկ հարցեր —›

 

 

 

 

Ըստ էության հարցեր —›

       Ո՞րն  է  քիմիայի  ուսումնասիրման  առարկան 
  • Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում
  • Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք
  • Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք
  • Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  փոխարկում`ռեակցիա
  • Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացման  ինչպիսի՞  բաժանման  եղանակներ  գիտեք
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  նյութ
       > Ի՞նչ  է  քիմիական  երևույթը. ինչո՞վ  է  այն  տարբերվում  ֆիզիկական  երևույթից> Ինչպիսի՞  երևույթ  է  այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական> Այրելիս  նյութը  անհետանու՞մ  է

> Ինչու՞  դիտարկված այրվող  նյութերի բոցի  պայծառությունը

տարբեր  է

> Ինչու՞  է  ջրածինը  այրվում  պայթյունով

>Որո՞նք  են  քիմիական  ռեակցիաների ընթանալու  պայմանները  և  արտաքին  հատկանիշները

>Ինչպե՞ս կհիմնավորեք  ձեր  ստացած  նյութի մաքրությունը

 Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ. v  Մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը, մնացորդային  գիտելիքները` ֆիզիկական  մարմին  և  նյութ; պարզ (մետաղներ  և  ոչմետաղներ)  և  բարդ`անօրգանական  և  օրգանական նյութեր; փորձեր  կատարելու  հմտություններըv  Ուսումնառության  ընթացքը.1-2 դաս – ծանոթացնել լաբորատոր սարքավորումների և քիմիական ամանեղենի(տեսակները, անունները,լվանալը  և  չորացնելը) հետ;

լաբորատոր  կշեռք  և  կշռումը;  պահպանել անվտանգության  կանոնները ալկալիների, թթուների, թունավոր, այրվող(բռնկվող)  և  պայթյունավտանգ նյութերի հետ  աշխատելիս; տաքացուցիչներից բացատրել սպիրտայրոցի  կառուցվածքը,լիցքավորումը, ինչպես  վառել և հանգցնել, փորձանոթում  ջուրը տաքացնել, հանձնարարել նույնը  կատարեն  իրենք` բոլոր  կանոնները  պահպանելով;  հաջորդ  կարևոր  աշխատանքը  լաբորատոր  կալանի  հետ  վարվելու  ձևերն  են`ճիշտ  օգտվել սեղմակների  պտուտակներից, սեղմել կամ  թուլացնել  թաթն  ու օղակը, որ  ապակեղենը  չկոտտրվի)

3-4 դաս-  տարբեր  ագրեգատային  վիճակում  գտնվող նյութերի այրման  ռեակցիաների  դիտարկում  և  համեմատում` լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, հեղուկ  գազի, ջրածնի(պայթյունով), բացատրել  բոցի  կառուցվածքը; սովորողները  գրի  են առնում  իրենց  դիտարկումները

5-6 դաս- ինքնուրույն գործնական  աշխատանք` բնութագրել ցուցադրված նյութերի (թորած  ջուր, էթիլսպիրտ, սոդա, կավիճ, շաքար,պղինձ, երկաթ, ծծումբ, ֆոսֆոր, ֆիզիկական  հատկությունները`օգտվելով տեղեկատուներից(տպագիր կամ համապատասխան  սայթերից), նշել  նաև ֆիզիոլոգիական  հատկությունները(եթե կան), կիրառումը,  դասակարգել`պարզ  և  բարդ, մետաղներ և ոչմետաղներ, անօրգանական  և  օրգանական;

աշխատանքը  շարունակել տանը` բնութագրել  կենցաղում կամ այլուր օգտագործվող  անօրգանական և  անօրգանական

նյութերը; կատարած աշխատանքը ներկայացնել  համակարգված` աղյուսակի  տեսքով

7-8 դաս– լաբորատոր փորձեր պարզել  այն  էական  հատկանիշները, որոնցով  տարբերվում  են  ֆիզիկական և քիմիական  երևույթները` մոմի  հալվելը  և  այրվելը, կավիճի  մանրացնելը  և  վրան  աղաթթու  լցնելը, ջրածնի  ստացումը  և  պայթեցնելը, ամոնիումի երկքրոմատից  «բլուրի» պատրաստումը և  քայքայումը`«հրաբուխ», պղնձի(ll) հիդրօքսիդի դոնդողի  ստացումը; սովորողները   դիտարկում և բնութագրում  են երևույթները, լրացնում  աղյուսակը:

    Անհատական    ուսումնական    նախագծեր 4 ժամ- Ինքնուրույն  գործնական  աշխատանքներ «Մաքուր  նյութերի ստացումը  և  մաքրության  հիմնավորումը` խտության, հալման  կամ  եռման  ջերմաստիճանով, շերտավոր  քրոմատագրությամբ».1)      տարբեր  ֆիզիկական  եղանակներ  կիրառելով ստանալ  թորած  ջուր, էթիլսպիրտ, ացետոն, կերակրի  աղի  բյուրեղիկներ2)      քիմիական փոխարկումներով ստանալ պղնձի(ll) քլորիդի բյուրեղներ` առնվազն  երկու  տարբեր  եղանակներով (առաջադրանքը  օժտված սովորողների  համար)
Ուսուցման  արդյունքներ.Նախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները. v  Գիտի  լաբորատորիայում  աշխատանքի  և  անվատանգության  կանոնները ուտիչ, այրվող, շուտ  բռնկվող, թունավոր  նյութերի  հետ  աշխատելիս, նաև  առօրյա  կյանքում  օգտագործվող  նյութերի  հետv  Ծանոթ  է  լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին  և ամանեղենինv  Բնութագրում  է  և  նկարագրում  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

v  Տարբերում  է  ֆիզիկական  և  քիմիական  երևույթները

v  Բաժանում  է  խառնուրդները` ստանում  մաքուր  նյութեր  և  հիմնավորում  նյութի  մաքրությունը  ըստ  նրա  խտության, եռման, հալման  ջերմաստիճանի, քրոմատագրությամբ

v  Գիտակցի  դիտարկելու, վերլուծելու, զննելու, մտահանգումներ  կատարելու  անհրաժեշտությունը

v  Ծրագրում  և  կատարում  է  քիմիական  փորձ  և  ստացված  տվյալներն  օգտագործում  եզրակացությունների  համար

Ուսուցման  միջոցներՏպագիր և մեդիագրականություն  Լ.Սահակյան,Վ.Ադամյան, ՔԻՄԻԱ-7; 2001,Ա.Խաչատրյան, Լ.Սահակյան, ՔԻՄԻԱ-10,2010http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.html

http://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ru

http://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/

Գնահաման  մեթոդիկան  Գնահատվում  է  սովորողի  գործնական  աշխատանք  կատարելու  համար  անհրաժեշտ  պատրաստվածությունը, ինքնուրույն պլանավորում  է  և  հավաքում  անհրաժեշտ  սարքավորումները  փորձեր  կատարելու  համար` պահպանելով  անվտանգության  տեխնիկայի  բոլոր կանոնները: Ճիշտ  է  կատարում  մեկնաբանությունը, ամբողջական ձևակերպում  է վերջնական եզրակացությունը, կատարում  է  բազմակողմանի  վերլուծություններ, ընդհանրացումներ  և  ցուցաբերում  է ստեղծագործական  մոտեցում: Իր տեսակետը  ձևակերպում  է  և  հիմնավորում  գիտական  փաստերով, օրենքներով  կամ օրինաչափություններով` օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր փորձից, ունակություններից:  Սովորողը.v  դիրքորոշում  ունի` ես  կարծում  եմ…v  հիմնավորում  է` որովհետև….

v  բերում  է  օրինակներ….

v  եզրակացնում  է` այդ  պատճառով…

Սովորողը  գնահատվում  է.

>մինչ  նախագծի  վրա  աշխատելը` մնացորդային  գիտելիքնեևը, կարողությունները  և  հմտությունները

> երբ  աշխատում  է  նախագծի  վրա, պատասխանում  է  հարցերին  և  կատարում  է առաջադրանքները` թեմատիկ  գիտելիքի  ստուգումներ

> ավարտել է նախագծի  վրա  աշխատելը` անհատական-հետազոտական  աշխատանքի  ներկայացում; ամփոփիչ թեստ

10-3Նախագծի անվանումը         Ատոմի  կառուցվածքը: Քիմիական  տարրերի           պարբերական  օրենքը  և  համակարգը
 Նախագծի  ենթաթեմաները  և կարճ  բովանդակությունը Ատոմամոլեկուլային  ուսմունք: Բաղադրության  հաստատունության  օրենքը: Ատոմի  բարդ  կառուցվածքն  ապացուցող փորձարարական  տվյալները: Ատոմի  ժամանակակից  քվանտամեխանիկական մոդելը: Ատոմը  կազմող  տարրական  մասնիկները: Ատոմի միջուկի  կառուցվածքը: Իզոտոպներ: Միջուկային  փոխարկումներ: Ատոմի  զանգվածային  թիվը: Ատոմների  էլեկտրոնային  թաղանթների  կառուցվածքը, էլեկտրոնային  բանաձևեր, s-, p-, d-, f- տարրեր:  Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը: Ատոմի  հատկությունները` շառավիղ, իոնացման  էներգիա, խնամակցություն  էլեկտրոնի  հանդեպ, հարաբերական  էլեկտրաբացասականություն, վալենտականություն, օքսիդացման  աստիճան: Դ.Ի.Մենդելեևի  քիմիական տարրերի պարբերական  համակարգը  որպես  պարբերական  օրենքի  գրաֆիկական  պատկեր` պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:
Ուաումնական  առարկան,բաժինը   Քիմիա, ընդհանուր  քիմիա
Սովորողների  տարիքը,նախագիծը  իրականացնելու  ժամանակահատվածը 14,15  տարեկան, 12 ժամ,  երեք շաբաթ
Ուսուցման  արդյունքները.Նախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները
  • Գիտենա  ատոմի  բարդ  կառուցվածքն  ապացուցող  փորձնական  տվյալները` քիմիական  և  ֆիզիկական
    • Հասկանա  և  բացատրի  նյութի   բաղադրության  հաստատունության  օրենքը (նյութի որակական և քանակական  բաղադրությունը)
    • Որոշի ցանկացած  ատոմի  բաղադրությունը` միջուկի  լիցքը(պրոտոնների  թիվը), նեյտրոնների  թիվը և  տարրի  ատոմի  զանգվածային  թիվը, իզոտոպների բաղադրությունը
    • Գրի միջուկային  փոխարկումների  հավասարումները
    • Պարզաբանի  քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը  որպես  բնության  հիմնարար  օրենքներից  մեկը` տարրերի  հատկությունների  պարբերական փոփոխությունը  պարբերություններում  և  խմբերում
    • Հիմնավորի տարրերի վալենտային  հնարավորությունները  և միացություններում  որոշի  ատոմների  օքսիդացման աստիճանները
    • Կազմի  ատոմների  էլեկտրոնային  կոնֆիգուրացիաները` կիրառելով  էլեկտրոնային  շերտերի և օրբիտալների  լրացման  կանոնները
    • Դասակարգի  s-, p-, d- և f- տարրերը  և տարբերի d- և f- տարրերի  ատոմների  կառուցվածքների  առանձնահատկությունները
    • Բնութագրի ատոմում  ցանկացած  էլեկտրոն  ըստ  քվանտային  թվերի`n, l, ml,  ms
    • Բացատրի  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգն  ըստ ատոմի կառուցվածքի նորագույն  պատկերացումների, պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:
Ուսուցման  միջոցներ.Տպագիր և մեդիագրականություն http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/
Ուղղորդող եռյակ  հարցերը. Գլխավոր հարցեր —›

 

 

 

 

 

 

 

  •  Թեմատիկ  հարցեր—>

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

Ըստ էության  հարցեր—>

      Ինչպիսի՞ գիտական  տվյալներով (ֆիզիկական  և  քիմիական)  կհիմնավորեք  ատոմի բարդ  կառուցվածքըԻնչպե՞ս  է  զարգացել ատոմի  կառուցվածքի  դասական տեսությունը, ինչպիսի՞ մոդելներ  են առաջարկվելԻնչու՞  տարրերի և  նրանց միացությունների  հատկությունները  պարբերաբար  կրկնվում  են և կախված  են տարրի  ատոմի միջուկի  լիցքից
  • Ինչու՞  նյութերում  ատոմները  միացած  են  որոշակի  զանգվածային  հարաբերությամբ
  • Ո՞րն  է  պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները
  • Ի՞նչ  սկզբունքներով  են ատոմում  էլեկտրոնները  լրացվում
  • Ինչպե՞ս  կբնութագրեք  էլեկտրոնի  վիճակը  ատոմում
  • Որո՞նք  են  ատոմում  վալենտային  էլեկտրոնները, ինչու՞
  • Ինչու՞   են  տարրերը  դասակարգվում  s-, p-, d-, f- տարրերի
  • Ինչպե՞ս է փոխվում  տարրերի մետաղական և ոչմետաղական   հատկություններ  պարբերություններում  և խմբերում` կարգաթվի  մեծացմանը  զուգընթաց
  • Ի՞նչ  է  իոնացման  էներգիան`I, խնամակցությունը  էլեկտրոնի  հանդեպ` E, հարաբերական  էլեկտրաբացասականությունը`Χ
       > Ինչպիսի՞  երևույթ  է  միջուկային  ռեակցիան` ֆիզիկական, թե՞  քիմիական>Ինչու՞ տարրի  գլխավոր  տարբերիչ  հատկությունը  զանգվածը  չէ>Ո՞ր  տարրի  ատոմն  է  ստացվում  235Np ռադիոակտիվ իզոտոպի  β տրոհման  արդյունքում

>Ի՞նչ է էներգետիկ  մակարդակը, ենթամակարդակը, ատոմային  օրբիտալը

>Ինչու՞  են  տարրերի  շառավիղները  պարբերությունում կարգաթվի  մեծացմանը  զուգընթաց  փոքրանում

>Ո՞րն  է  ծանր  ջրի  բաղադրությունը, որտե՞ղ  է  կիրառվում

>Առավելագույնը  քանի՞  էլեկտրոն  կարող  է  պարունակվել չորրորդ  էներգիական  մակարդակում(n=4)

>Ինչպե՞ս  էլեկտրոլիզի  օգնությամբ որոշել  էլեկտրոնի  լիցքը

>Ինչպե՞ս  են  փոխվում  ալկալիական  մետաղների  հիդրօքսիդների  հիմնային  հատկությունները կարգաթվի  մեծացմանը  զուգընթաց

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v  Նախագծին  մասնակցելու  համար յուրաքանչիուր  սովորողի   նախնական  գիտելիքները, կարողություններն  և  հմտությունները ‹‹ստուգվում  է››  մտագրոհի  մեթոդով կամ  թեստային  առաջադրանքովv  Սովորողը  պիտի  իմանա   7-9 դասարանների  նախնական գիտելիքները ատոմի բարդ  կառուցվածքի, ‹‹մոլորակային  մոդելի›› վերաբերյալ, որոշի ցանկացած ատոմի  բաղադրությունը, սահմանի  քիմիական  տարր, էլեկտրոնային  թաղանթ, կազմի պարբերական  համակարգի 1-ից  20-րդ տարրերի ատոմների էլեկտրոնային  սխեմաներըv  Բնագիտությունից  իմանա ատոմի  մոլորակային  մոդելը, ֆիզիկայից    ատոմը  կազմող  տարրական  մասնիկները և փոխազդեցության  ուժերը նրանց միջև

v  Ցուցաբերի  հետաքրքրասիրություն  հատկապես  ուսումնասիրվող նոր  թեմաների  նկատմամբ, տիրապետի նորագույն  տեխնոլոգիաներին և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում

Ուսումնառության  ընթացքը.

1-2 դաս  Ատոմա-մոլեկուլային  ուսմունքի զարգացման  էտապները  և գիտական  հիմնավորումնեևը և′ քիմիայից  և′ ֆիզիկայից`  փորձարարական տվյալներով , իհարկե, գիտնականների  կողմից  կատարված,  գիտական  տեսակետների  հիմնավորումները, սովորողներին   հայտնել, որ այդ  տեսության  վրա  գիտական   հետազոտությունները շարունակական  են, քանի  որ  դեռևս  շատ  հարցեր  բաց  են, օրինակ, ատոմը  կազմող  տարրական  մասնիկների բնույթը,հատկությունները,բաժանելիությունը ( ներկայումս հայտնագործված  են մոտավորապես 300 մասնիկ), նշել, որ էլեկտրոնը  ևս  բաժանելի  է (1998թ. Նոբելյան  մրցանակ  այդ  հայտնագործության  համար), չնայած  մենք դեռևս  ասում  ենք` ատոմը  կազմող  տարրական  մասնիկներ (ամենափոքր), իսկ ատոմի  ժամանակակից  սահմանումն  է` ատոմը  տարրական  մասնիկների  փոխազդեցության  արդյունքն  է: Սսովորողներին հանձնարարել ինքնուրույն փնտրել նոր  տեղեկություններ ատոմը  կազմող  տարրական  մասնիկների վերաբերիալ:

 3-4 դաս Սովորողները  ներկայացնում  են իրենց  հիմնավորումները  ատոմի բարդ կառուցվածքի  մասին, բնութագրում  ատոմը  կազմող  տարրական  մասնիկները`էլեկտրոն, պրոտոն, նեյտրոն, որոշում ատոմների  բաղադրությունը` միջուկ(պրոտոններ  և  նեյտրոններ), իզոտոպներ, ատոմի  զանգվածային  թիվը` A = N + Z :

 5-6 դաս  էլեկտրոնի վիճակը ատոմում`քվանտային թվերը`n, l,ml,ms,,  Էլեկտրոնի  երկակի` ալիքամասնիկային  բնույթը, ատոմային  օրբիտալներ, էլեկտրոնային  թաղանթ  և  էլեկտրոնային  շերտ` էներգիական մակարդակներ  և  ենթամակարդակներ,

Էլեկտրոնների  բաշխումն  ըստ  էներգիական  մակարդակների  և  ենթամակարդակների  ըստ նվազագույն  էներգիայի,Պաուլի սկզբունքի և Հունդի  կանոնի և Կլեչկովսկու  1 և 2 կանոնները:

 7-8 դաս Դ.Ի.Մենդելեևի  քիմիական տարրերի պարբերական  համակարգը  և  ատոմի  կառոուցվածքը` պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:

s-, p-, d-, f- տարրեր:

9- 10 դաս Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը, տարրերի  հատկությունների  պարբերական  փոփոխությունը`ատոմի շառավիղ, իոնացման  էներգիա, խնամակցություն  էլեկտրոնի  հանդեպ, հարաբերական  էլեկտրաբացասականություն, տարրերի  ատոմների  վալենտային  էլեկտրոնները, վալենտականություն  և օքսիդացման  աստիճան: Քննարկել  օրինակներ:

11- 12 դաս  Սովորողները  ներկայացնում  են  անհատական-հետազոտական աշխատանքները, գիտելիքի  ստուգում`ամփոփիչ  թեստ:

   Անհատական   ուսումնական    նախագծեր v  Ատոմի  բարդ  կառուցվածքի  փորձարարական   հիմնավորումները  քիմիայիցv  Ատոմի  բարդ  կառուցվածքի  փորձարարական   հիմնավորումները   ֆիզիկայիցv  Ատոմը  կազմող  տարրական  մասնիկների  բնութագրումը

v  Օրգանական  և  անօրգանական  ծագում  ունեցող  հնագույն  գտածոների  տարիքի  որոշման  եղանակները

v  Ռենտգենյան  ճառագայթների և ռադիոակտիվ  իզոտոպների կիրառությունը հիվանդությունների  ախտորոշման  ու  բուժման  նպատակով

v  Կենսաբանական  պոլիմերների  վրա  ռադիոակտիվ  ճառագայթների  ազդեցությունը

Գնահատման  մեթոդիկան Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իրփորձից, ունակություններից.

մինչ  նախագծի  վրա  աշխատելը

նախագծի  վրա  աշխատելիս. հասկանում  է  խնդիրը, մշակում  է  լուծման  տարբերակները  և  պլանավորում  է իր գործողությունները,  կատարում  է առաջադրանքները

սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը և  ներկայացնում  են  քննարկման

կատարել  են ընթացիկ  և  ամփոփիչ  թեստային  առաջադրանքները:

   

 

      10-4     Նախագծի  անվանումը

 

  ՆՅՈՒԹԻ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔ: ՔԻՄԻԱԿԱՆ  ԿԱՊ: 

 

   

 

Նախագծի  ենթաթեմաները և  կարճ  բովանդակությունը  

 

 

Քիմիական  կապի  տեսակները: Էլեկտրոնային  օրբիտալների հիբրիդացում: Մոլեկուլի տարածական  կառուցվածքը:  Նյութի  պինդ, հեղուկ, և գազային  վիճակները: Նյութերի գազային  վիճակը:  Դիսպերս  համակարգեր` կոլոիդ  համակարգեր, կախույթներ և իսկական  լուծույթներ: Բյուրեղային  և  ամորֆ  նյութեր: Օրգանական  նյութերի կառուցվածքային  տեսությունը:
 Թեմայի  հիմնավորումը,  նպատակը   Տեսական  քիմիայի  հիմքը  կազմում  է քիմիական  կապի  մասին  ուսմունքը: Բնության  մեջ  քիմիական  տարրերից  մեկուսացված (ատոմային) վիճակում  հանդիպում  են  միայն  ազնիվ  գազերը: Մնացած  տարրերի  ատոմներն  առաջացնում  են  բարդ  համակարգեր` մոլեկուլներ, իոններ, ռադիկալներ  և  բյուրեղներ: Քիմիայում  գործում  է  դասական  եռանկյունին` նյութի  բաղադրությունը-կառուցվածքը-հատկությունները , իսկ  եռանկյան  կենտրոնում  գտնվում  է  քիմիական  կապի  բնույթը  ատոմների  միջև: Սովորողները  կիմանան.v  Ինչու  մոլեկուլները  ավելի  կայուն  են, քան մեկուսացված   ատոմներըv  Քիմիական  կապի  բնույթը  ատոմների  միջև

v  Մոլեկուլում  քիմիական  տարրի  առաջացրած  կապերի  թիվը

v  Կովալենտային  կապի  անկյունը

v  Մոլեկուլը  բևեռային  է, թե  ոչբևեռային

v  Ինչպես  են  առաջանում  կրկնակի կապերը

Ուսումնական  առարկան, բաժինը    Քիմիա, ընդհանուր քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը 4 շաբաթ, 16 ժամ
Ուսուցման արդյունքները.Նախագիծը  իրականացնելու  է  հետևյալ  չափորոշիչային  պահանջները. v  Տարբերում  է  քիմիական  կապի  տեսակները և  առաջացման  մեխանիզմներըv  Որոշում  է  քիմիական  տարրերի  օքսիդացման  աստիճանը  և  վալենտականությունը  միացություններում, բացատրում  դրանց  տարբերությունը  և նմանությունըv  Բացատրում  է  մոլեկուլի  բևեռայնության  կախվածությունը  կապի  բևեռայնությունից  և  մոլեկուլի  տարածական կառուցվածքից

v  Գիտի բյուրեղացանցերի տեսակները` ատոմային, մետաղական, մոլեկուլային  և իոնային

v  Բացատրում  է  քիմիական  կապի  բնույթը  օրգանական  նյութերում և  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը  հիբրիդացման տեսությամբ

v  Պատկերում  է  մոլեկուլների կառուցվածքային  բանաձևերը

v  Հավաքում  է  մոլեկուլների գնդիկա-ձողիկային  մոդելները

v  Մեկնաբանում  է   միջմոլեկուլային  փոխազդեցության  դերը  մի  ագրեգատային  վիճակից  մյուսին  անցնելիս

v  Կիրառում  է   ստացած  գիտելիքները բացատրելու տարբեր  քիմիական   երևույթները  և  նյութերի  քիմիական  հատկությունները

v  Օգտագործում  է  տեղեկատվության  տարբեր  աղբյուրներ, տպագիր   և  մեդիամիջոցներ, ինքնուրույն ձեռք  բերում  նոր  գիտելիքներ`  ներկայացնելու  համար

Նախագծի  ակնկալվող  արդյունքները. Սովորողը  պետք  է  իմանա, հասկանա, բացատրի.

  • քիմիական  կապի  առաջացման  սկզբունքները, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկ` անցում  կայուն  էներգիական  վիճակի
  • բացատրում  է կովալենտային  կապի  առաջացման  փոխանակային  և  դոնորակցեպտորային  մեխանիզմները, տեսակները` բևեռային  և  ոչբևեռային, σ- և  π- կապեր
  • տարրի  ատոմի  փոփոխական  վալենտականություն  ցուցաբերելու  պատճառները
  • գիտի  կովալենտային  կապի  հատկությունները` կապի  էներգիան, երկարությունը, իոնացման  աստիճանը, հագեցվածությունը, անկյունը
  • տարբերում  է  կապի  բևեռայնությունը  մոլեկուլի  բևեռայնությունից
  • որոշում  է  միացության  մեջ  տարրերի  ատոմների  վալենտականությունը, օքսիդացման  աստիճանը, հասկանում  է դրանց  տարբերությունը
  • կանխագուշակում  է  նյութերի  հատկությունները  տեսական  գիտելիքների  հիման  վրա
  • բացատրում  է  մետաղական  կապի  առաջացման  մեխանիզմը,  մետաղական  բյուրեղացանցի  ձևավորումը, մետաղների  հատկությունների  նմանությունը
  • պատրաստում  է  լուծույթներ  և դրանցում որոշում  լուծված  նյութի  կոնցենտրացիան`զանգվածային, մոլային  բաժիններըը, մոլային  կոնցենտրացիան
  • բնութագրում  է  ջրածնային  կապը  և  գիտի  դրա  նշանակությունը կենդանի  օրգանիզմներում
     Ուղղորդող  հարցեր.Գլխավոր  հարցեր. 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Թեմատիկ  հարցեր.

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ  էության  հարցեր.

      Ինչու՞  և  ինչպե՞ս  է  ատոմներից  մոլեկուլ  առաջանումԻնչու՞  մոլեկուլները  ավելի  կայուն  են, քան  մեկուսացված  ատոմներըԻնչպիսի՞ն  է մոլեկուլի  երկրաչափական  կառուցվածքը  և ինչպե՞ս  է այն կախված  ատոմների էլեկտրոնային  կառուցվածքից

Ինչպիսի՞  դիսպերս  համակարգեր  գիտեք

  • Քանի՞  կապ  կարող  է  ատոմն  առաջացնել
  • Ինչու՞  ատոմները  որոշակի  հարաբերակցությամբ  են  միմյանց  միանում
  • Որո՞նք  են  բյուրեղացանցերի  տեսակները
  • Ո՞ր  գույնի լույսն  ավելի  շատ  կցրվի կոլոիդ  լուծույթում` երկարալի՞քը (կարմիրը, նարնջագույնը), թե՞ կարճալիքը(կապույտ, մանուշակագույն)
  • Ի՞նչ  է  լուծելիությունը  և  ինչպե՞ս  է  կախված  նյութի  բնույթից
  • Ինչպե՞ս  մեծացնել  գազերի  լուծելիությունը  ջրում
        Ինչու՞  հալոգենները  չեն  առաջացնում  ալոտրոպ  տարաձևություններ` մոդիֆիկացիաներԻնչու՞  գրաֆիտը  էլեկտրահաղորդիչ  է, իսկ  ալմաստը` ոչԻնչու՞   մեթանի(CH4) մոլեկուլը քառանիստային  կառուցվածք  ունի, իսկ  բորի  քլորիդը`  BClհարթ  եռանկյունու

Ինչպիսի՞  բյուրեղացանց  է  սառույցում, շաքարում

Որքա՞ն  է  վալենտային  անկյունը  ածխաթթու  գազի  մոլեկուլում:

 Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ

 

v  Նախագծին  մասնակցելու  համար  սովորողներին  արդեն հայտնի  է  քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը`  տարրերի  քիմիական  հատկությունները կախված են ատոմի էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքից,  գիտեն նաև վալենտային  էլեկտրոնների  վիճակի  մասին  մոդելային պատկերացումներըv  Սովորողը  անկասկած  պիտի  ցուցաբերի  հետաքրքրասիրություն  ուսումնասիրվող  նոր թեմաների  նկատմամբ  և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում
Ուսումնառության  ընթացքը.1-2-րդ դաս— Սովորողներին  ծանոթացնել նախագծի հետ, տեղեկացնել, որ  ուսումնասիրելու  են  տեսական  քիմիայի  հիմնարար ուսմունքներից  քիմիական  կապի  տեսությունը,  բացատրել, որ  ատոմների  միջև քիմիական  կապը  իրականանում  է  ատոմների  միջև  էլեկտրաստատիկ  ձգողության  և  վանողության ուժերի շնորհիվ, տարբերում  են քիմիական  կապի չորս տեսակ`կովալենտային, իոնային, մետաղական  և ջրածնային:3-4-րդ դասԿովալենտային  կապի  պատկերումը` նյութերի էլեկտրոնային, կառուցվածքային, վալենտային  օրբիտալների  փոխծածկումով  բանաձևերը  և   գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքումը, կովալենտային  կապի  հատկությունները, հիբրիդային  օրբիտալներ, բևեռային  և  ոչբևեռային  մոլեկուլներ` դիպոլ  մոմենտ, մոլեկուլային  և ատոմական  բյուրեղացանցերով  նյութերի օրինակներ

5-6 րդ  դաս-Իոնական  կապ, իոններ, իզոէլեկտրոնային  մասնիկներ, իոնական  բյուրեղացանցերով  նյութեր, կոորդինացիոն  թիվ

7-8-րդ  դաս Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները, մետաղական  կապ, մետաղական  բյուրեղացանց, ներմոլեկուլային  և  միջմոլեկուլային  ջրածնային  կապերով  միացություններ
9-10-րդ դաս-  Նյութի  ֆիզիկական  վիճակները` պինդ, հեղուկ, գազային; բյուրեղային  և ամորֆ` անձև  նյութեր, նյութի  գազային  վիճակի  օրինաչափությունները`Ավոգադրոյի  օրենքը  իդեալական  գազի  համար, ծավալային  հարաբերությունների  օրենքը, Մենդելեև-Կլապեյրոնի  գազի  վիճակի  հավասարումը, հաշվարկային  խնդիրների  լուծում

11-12-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները,քննարկում ամփոփում,գիտելիքի ստուգում, ամդրադարձ

13-14-րդ դաս- Դիսպերս  համակարգեր, կոլոիդներ, իրական  լուծույթներ,

լուծույթները  որպես  ֆիզիկաքիմիական  համակարգեր, նյութերի  լուծելիությունը և դրա  վրա  ազդող  գործոնները, կոնցենտրացիայի  թվական  արտահայտումը:

15-16-րդ դաս- Գործնական  աշխատանք` տարբեր  կոնցենտրացիաներով  լուծույթների  պատրաստումը  և  լուծված  նյութի  զանգվածային, մոլային բաժնի և մոլային  կոնցենտրացիայի  որոշումը

17-18-դաս- նախագծերի  պաշտպանություն, գիտելիքի  ստուգում

Անհատական-հետազոտական  աշխատանքներ
  • Քիմիական  կապի  մոլեկուլային  օրբիտալների  տեսությունը
  • Իրական  գազի  վիճակի  հավասարումը
  • Բարձրամոլեկուլային  միացություններ` անօրգանական  պոլիմերներ
  • Բարձրամոլեկուլային  օրգանական  միացություններ` պլաստմասսաներ, կաուչուկ, թաղանթանյութ, սպիտակուց :
Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ru

http://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/   /www.pandia.ru/text/77/389/24524.php‎/

Գնահատմանկարգը Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իրփորձից, ունակությունները.

Մինչ  նախագծի  վրա  աշխատելը

Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները

Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը

 

 

10-5Նախագծի անվանումը     Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը  և                       օրինաչափությունները
Նախագծի  ենթաթեմաները և կարճ  բովանդակությունը  Նախագիծը  իրականացվելու  է  ‹‹Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը››,‹‹Քիմիական  ռեակցիաների  մեխանիզմը››  և  ‹‹Էլեկտրոլիտային  դիսոցում››  ուսումնական  թեմաներով: Սովորողները  ինքնուրույն  կատարելու  են  լաբորատոր  փորձեր «Քիմիական  ռեակցիաների  արագությունը», «Դարձելի  և  ոչդարձելի  ռեակցիաներ», «Իոնափոխանակման  ռեակցիաներ», կազմելու  են  ռեակցիաների  ուրվագրերը, յուրացնելու  են  թեմայի վերաբերյալ  հաշվարկային  խնդիրների  ալգորիթմը  և  լուծումները,  նշելու  են  առօրյա  կյանքում  ստացած  գիտելիքների  կիրառումը, հետազոտության  արդյունքը  ներկայացնելու  են Power Point կամ  բուկլետի  տեսքով` Office Pablischer-ով:
Ուսումնական  առարկան, բաժինը    Քիմիա, ընդհանուր քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը   9 շաբաթ, 36 ժամ
Բովանդակության  համապատասխանությունըուսումնական  չափորոշիչներին

 

v  Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը  անօրգանական  և  օրգանական  քիմիայում:v  Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները:v  Նյութերի  զանգվածների  և  էներգիայի  պահպանման  օրենքները: Քիմիական  հավասարումներ: Հաշվարկներ  ըստ  քիմիական  ռեակցիայի  հավասարման` քանակաչափության  օրենքը:

v  Ջերմաքիմիա:Ջերմանջատիչ  և  ջերմակլանիչ  ռեակցիաներ: Ջերմաքիմիական  հավասարումներ:

v  Հասկացություն  էնթալպիայի  և  էնտրոպիայի  մասին: Հեսի  օրենքը:

v  Ռեակցիայի  արագության, դրա  կախվածությունը  տարբեր  գործոններից: Ներգործող  զանգվածների  օրենքը:  Ակտիվացման  էներգիա: Կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ: Ֆերմենտներ:

v  Դարձելի  ռեակցիաներ: Քիմիական  հավասարակշռություն, հավասարակշռության  հաստատուն, հավասարակշռության  տեղաշարժը  տարբեր  գործոններով` Լե Շատելյեի  սկզբունքը:

v  Էլեկտրոլիտներ  և  ոչէլեկտրոլիտներ: Էլեկտրոլիտային  դիսոցում: Իոններ` կատիոն  և  անիոն: Դիսոցման  մեխանիզմ: Թույլ  և  ուժեղ  էլեկտրոլիտներ: Դիսոցման  աստիճան  և  դիսոցման  հաստատուն:

v  Իոնափոխանակային  ռեակցիաներ  և  դրանց  ընթանալու  պայմանները: Լուծելիության  արտադրյալ:

v  Թթուների, հիմքերի  և  աղերի  դիսոցումը: Թթվահիմնային  փոխազդեցություն  լուծույթներում: Ամֆոտերություն: Ջրի  իոնական  արտադրյալ: Ջրածնային  ցուցիչ (pH):

v  Հիդրոլիզ: Աղերի  հիդրոլիզը:

v  Օքսիդավերականգնման  ռեակցիաներ:  Վերօքս  ռեակցիաների  կազմումը:

v  Հալույթների  և  լուծույթների  էլեկտրոլիզ: Էլեկտրոլիզի  գործնական  նշանակությունը:

 ՈւսուցմանարդյունքներըՆախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները.

 

  • ինքնուրույն ձեռք  բերել  նոր  գիտելիքներ  տարբեր  հատկանիշներով  քիմիական  ռեակցիաների  վերաբերյալ և կատարել  լաբորատոր  փորձեր, կազմել  ռեակցիաների  ուրվագրերը, ընտրել  վերօքս  ռեակցիաները, հավասարեցնել  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով և կատարել   քանակական  հաշվարկներ
    • ձևակերպել  արագության  սահմանումը  հոմոգեն  և  հետերոգեն  ռեակցիաների  համար,  մեկնաբանել  տարբեր  գործոնների  ազդեցությունը   ռեակցիայի  արագության    և հավասարակշռության  վրա
    • բացատրել  թթուների, հիմքերի  և աղերի  ջրային  լուծույթների  էեկտրահաղորդականության  պատճառները
    • բնութագրել  միջավայրի  թթվայնությունը, որոշել կենցաղում օգտագործվող  տարբեր  լուծույթների(սոդայի, լվացող  միջոցների, օճառ, շամպում  և  այլն) միջավայրի  pH-ը ունիվերսալ  հայտանյութերով  և  հասկանալ  ջրածնային  ցուցիչի  էությունը
    • կազմել  իոնափոխանակման  ռեակցիաների  մոլեկուլային, լրիվ և կարճ  հավասարումները
    • բացատրել  էլեկտրոլիտի  լուծույթի  կամ  հալույթի  միջով  էլեկտրական  հոսանք  անցնելիս  ընթացող  երևույթները
Նախագծի  նպատակը  և  խնդիրները. 
  • Յուրացնել քիմիայի  կարևորագույն  հասկացությունները, օրենքները  և  տեսությունը
  • կատարելագործել  փորձ  կատարելու ունակությունները, նաև կատարել  հաշվարկներ  քիմիական  բանաձևերով  և  ռեակցիաների  հավասարումներով
  • զարգացնել  ճանաչողական  և  մտավոր  հմտությունները  քիմիական  գիտելիքների  և  փորձ  կատարելու  ընթացքում, ինքնուրույն  ձեռք  բերել  նոր  գիտելիքներ կյանքի  պահանջներից  ելնելով

v  սովորողները  կընկալեն  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  պատճառները

v  կիմանան  ռեակցիայի  ընթանալու  արտաքին  հատկանիշների  և  ներքին  օրինաչափությունների  փոխադարձ  կապը

v  կբացատրեն  բնական  երևութների  մեխանիզմը

v  կգտնեն  նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ

v  կհասկանան, որ  քիմիական  օրենքները  բնության  համընդհանուր  օրենքների  մի  մասն  են  կազմում` երևույթի  էնտրոպիան, էներգիայի  և  զանգվածի  պահպանման  օրենքը

v  կլուծեն  հաշվարկային  խնդիրներ  ջերմաքիմիական  ռեակցիաների  հավասարումներով:

      Եռյակ  հարցերը.Գլխավոր  հարց  —› 

 

 

 

  • Թեմատիկ հարցեր —›

 

 

 

 

 

 

Ըստ էության հարցեր—›

  Ինչու՞  են  ընթանում  քիմիական  ռեակցիաները
Ինչպիսի՞ օրենքներ և օրինաչափություններ  են  գործում քիմիական ռեակցիաները  ընթանալիսv   Այդ  օրենքների  և  օրինաչափությունների  կիրառման  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք  քիմիայում  և  այլ  գիտություններում
        Ինչի՞ց  է  կախված  քիմիական  ռեակցիայի  ջերմէֆեկտըինչպե՞ս  հաշվել  ռեակցիայի  ջերմէֆեկտըէներգիայի  պահպանման  օրենքը  ինչպե՞ս  է գործում  քիմիական  ռեակցիաներում

Ինչպե՞ս  կազմել  ռեակցիայի  ջերմաքիմիական  հավասարումը

Ինչի՞ց  է  կախված  քիմիական  ռեակցիայի  արագությունը

ինչպե՞ս  կարելի  է  շեղել  քիմիական  հավասարակշռությունը

 կարելի՞  է  լուծույթները  համարել  հավասարակշռային  համակարգեր

 ի՞նչ  են  հիդրատները

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v  Նախագծին  մասնակցելու  համար յուրաքանչիուր  սովորողներ   նախնական  գիտելիքները, կարողություններն  և  հմտությունները ‹‹ստուգվում  է››  մտագրոհի  մեթոդով կամ  թեստային  առաջադրանքովv  Սովորողը  պիտի  իմանա   7-9 դասարանների  հիմնար  գիտելիքները  և  ունակությունները. քիմիայի  հինմական  հասկացությունները,  կարողանա   կատարել  պարզագույն  հետազոտություններ  և  փորձեր, տիրապետի նորագույն  տեխնոլոգիաներին, ցուցաբերի  հետաքրքրասիրություն  ուսումնասիրվող  նոր թեմաների  նկատմամբ  և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում
v  Ուսումնառության  ընթացքը.
1-2-րդ դաս-Ծանոթացում  նախագծի  հետ. քիմիական  ռեակցիաների  դասակարգումը  տարբեր  հատկանիշների  հիման  վրա. էներգետիկան` ջերմանջատիչ  և  ջերմակլանիչv  ռեակցիաների  օրինակներ3-4-րդ դաս-Ջերմաքիմիական  հավասարումների  կազմումը, էնթալպիա, ռեակցիայի  ջերմէֆեկտի  հաշվումը, Հեսի օրենքը5-6 րդ  դաս-Լաբորատոր  փորձեր` ջերմանջատիչ  և  ջերմակլանիչ  ռեակցիաների  օրինակներ

7-8-րդ  դաս— Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները, ջերմաքիմիական  հավասարումները  և  հաշվարկները, կատարում անդրադարձ
9-10-րդ դաս- Լաբորատոր  փորձեր` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման ռեակցիաներ, բնութագրել ռեակցիաները  ըստ  հատկանիշների,գրել  ռեակցիաների  ուրվագրերը, հավասարեցնել և կատարել  հաշվարկներ ըստ  զանգվածի  պահպանման  օրենքի

11-12-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները,քննարկում ամփոփում, գիտելիքի  ստուգում,ամդրադարձ

13-14-րդ դաս- Հոմոգեն  և  հետերոգեն  ռեակցիայի  արագությունների  որոշումը, ռեակցիայի  արագության  վրա  ազդող  գործոնները, ներգործող  զանգվածների  օրենքը,  ակտիվացման  էներգիա, ակտիվ  մոլեկուլներ, կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ, օրգանական կատալիզատորներ`ֆերմենտներ

15-16-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները  ռեակցիայի  արագության  վրա  տարբեր  գործոնների  ազդեցությամբ 

17-18-րդ դաս- Դարձելի  և ոչ դարձելի ռեակցիաներ, քիմիական  հավասարակշռություն, հավասարակշռության  հաստատունի  հաշվումը, հավասարակշռության  տեղաշարժը  տարբեր  գործոնների  ազդեցությամբ` Լե Շատելյեի  սկզբունքը

15-16-րդ դաս-Էլեկտրական  հոսանքի  l  և  ll –րդ  կարգի հաղորդիչներ,  Էլեկտրոլիտներ  և  ոչէլեկտրոլիտներ, էլեկտրոլիտային  դիսոցում, իոններ` կատիոն  և  անիոն, դիսոցման  մեխանիզմ, թույլ  և  ուժեղ  էլեկտրոլիտների օրինակներ, դիսոցման  աստիճանի  և  դիսոցման  հաստատունի  որոշում

17-18-րդ դաս-  Լաբորատոր  փորձեր`միջառարկայական  դաս`ֆիզիկա-քիմիա.էլեկտրական  հոսանքի  քիմիական  աղբյուրները

19-20-րդ դաս- Լաբորատոր  փորձեր` ոչ դարձելի իոնափոխանակային  ռեակցիաներ  և  դրանց  ընթանալու  պայմանները,ռեակցիաների  մոլեկուլային, լրիվ  և կարճ  իոնային  հավասարումները

21-22-րդ դաս-Լաբորատոր  փորձեր` թթուների, հիմքերի  և  աղերի  դիսոցումը, թթվահիմնային  հայտանյութերի  գույնի  փոփոխությունը  միջավարրի  բնույթից  կախված, փոխազդեցություն  լուծույթներում`չեզոքացման  ռեակցիաներ, երկդիմություն` ամֆոտերություն ալյումինի  օրինակով, ջրի  իոնական  արտադրյալ, ջրածնային  ցուցիչ (pH)

23-24-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  ներկայացումները,ամփոփում,անդրադարձ

25-26-րդ դաս-  Լաբորատոր  փորձեր` օքսիդավերականգնման  ռեակցիաներ, Վերօքս  ռեակցիաների  հավասարեցնելը  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով

27-28-րդ դաս-  ամփոփում, գիտելիքի  ստուգում,անդրադարձ

29-30-րդ դաս-  Լաբորատոր  փորձեր`աղերի  հիդրոլիզը

31-32-րդ դաս-  Հալույթների  և  լուծույթների  էլեկտրոլիզ, Էլեկտրոլիզի  գործնական  նշանակությունը
33-34-րդ դաս- նախագծերի  պաշտպանություն

35-36-րդ դաս- գիտելիքի  ստուգում`ամփոփիչ  թեստ

Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ru

http://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html

http://www.pandia.ru/text/77/389/24524.php‎/

Գնահատման  կարգը.     Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իրփորձից, ունակությունները.

Մինչ  նախագծի  վրա  աշխատելը

Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները

Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը:

 
Оставить комментарий

Опубликовал на Октябрь 8, 2013 в Նախագծեր, Ծրագրեր