RSS

Архив за месяц: Февраль 2016

Ծրագիր«ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» միջին մասնագիտական կրթության

Bnagitutjun-ծՐԱԳԻՐ

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 26, 2016 в Ծրագրեր, Uncategorized

 

Կատարողական 2016 հունվար, փետրվար

Kataroxakan-hunvar-feb-2016

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 26, 2016 в Կատարողական, Uncategorized

 

Մանկավարժական հոդված «ԴՊԻՐ» էլեկտրոնային ամսագրի համար ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ` «ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ»

DPIRI-hamar-Mankavarz-hodvac-2016

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 24, 2016 в Հոդվածներ, Uncategorized

 

Պարապմունքներ նախադպրոցականների հետ(կրտսեր`2-3 տարեկաններ)

Bnagitutjun-Parapmunqner-naxadprocakanneri-het-2016

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 24, 2016 в Կատարողական, Uncategorized

 

Ծրագիր «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ և ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Cragir-ekologia-mijin-masnagitakan-krtutjun-2016

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 24, 2016 в Ծրագրեր, Uncategorized

 

Փետրվար ամսվա նախագծերը

Qolej-Naxagcer-feb-2016 Word

 

ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ` «ԲՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ»

             Մանկավարժական  հոդված  «ԴՊԻՐ» էլեկտրոնային  ամսագրի  համար

      Պարապմունքներ  նախադպրոցականների   հետ` «ԲՆՈՒԹՅԱՆ  ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ»

      Հեղինակ`«Մխ. Սեբաստացի» քոլեջի  բնագիտության դասախոս,

քիմ.դիտ.թեկնածու`   Խառատյան  Վեներա  Հայկի

«Երեխաները  անում  են  այն, ինչ  տեսնում  են, ոչ  թե  այն, ինչ  իրենց  սովորեցնում  են»                                                                                                                              Լ.Ս.Վիգոտսկի

     Պարապմունքներ  նախադպրոցականների   հետ  նախագծել  և  իրականացրել  են     «Մխ. Սեբաստացի» քոլեջի  երրորդ  կուրսի  ուսանողները  «Բնագիտութուն   և   բնության   հետ   ծանոթացման   մեթոդիկա»  մոդուլներից: Ուսանողները  կատարած  անհատական-հետազոտական  աշխատանքները  և  իրականացված  նախագծերը տեղադրել  են  իրենց   բլոգներում`        Քրիստինա Ասատրյանի-/blogspot.com/, 

                               Մերի Մարտիրոսյանի-/blogspot.com/,

Հերմինե   Գևորգյանի-/hermingevorgyan.blogspot.com/

Աննա Պետրոսյանի-/annapetrosyan1966@wordpress.com/

Ներածություն. Ժամանակակից  նախադպրոցականը  բնության  մասին  մեծ  ծավալի  տեղեկատվություն  է  ստանում  հեռուստատեսությունից,  գրքերից,  պատկերազարդ հանդեսներից,  միայն  թե  այդ  տեղեկությունները  երբեմն  կցկտուր  են,  երբեմն՝ ոչ  ճիշտ, հետևաբար,  մանկապարտեզում դաստիարակի  խնդիրն  է  նախ` բնագիտական  բովանդակությամբ  պարապմունքների  ընթացքում  ակտիվացնելընդլայնել  գիտելիքների  այդ  ծավալը  և  համակարգել  դրանք, և երկրորդ` պարապմունքների  նախագծերը  կազմելիս  հաշվի  առնել  երեխայի  զարգացման  տարիքային  առանձնահատկությունները:

Ինչպե՞ս  աշխատել  երեխաների  հետ, այսինքն  պիտի  իմանալ. .մեթոդական մոտեցումների, դիտարկումների,  խաղերի, պարապմունքների  դերը  երեխաների  դաստիարակության,  զարգացման  ու  կրթության  գործընթացում

  • պարապմունքներ երեխաների  հետ` ուսուցողական  խաղեր
  • տեղեկացված լինել  անվտանգության  հիմունքներին
  • պահպանել երեխայի  առողջությունը
  • հեքիաթներ, երգեր, պարեր, ոտանավորներ, հանելուկներ
  • խոսեցնել երեխաներին
  • զարգացնել սոցիալական  հմտությունները:

Ուսանողները  արապմունքները  անց  են  կացրել   քոլեջի  մանկապարտեզի  կրտսեր`2-3  տարիքային  խմբի  հետ, իսկ  պարապմունքների  նախագծերը  կազմելիս  ի  նկատ  ենք  ունեցել  տարիքային  այդ  խմբի  երեխաների  զարգացման   և  կրթական  չափորոշիչները [1], որտեղ  ընդհանուր   առմամբ  նկարագրված  են, թե  ինչ  պետք  է  իմանա  և  ինչ  պետք  է  կարողանա  անել  երեխան  որոշակի  տարիքում,  որպեսզի  և՛  ընտանիքները,  և՛  երեխայի  խնամքի  կրթական  հաստատությունները  արդյունավետորեն   կազմակերպեն  և  իրականացնեն    երեխայի  դաստիարակությունը, զարգացումն  ու  կրթությունը`  սկսած  ծննդից  մինչև  դպրոց  գնալու  տարիքը:     Վաղ  մանկությունը  երեխայի  աճի, զարգացման, սովորելու  բացառիկ  ժամանակաշրջանն  է,  ուստի  շատ  կարևոր  է  երեխաների  տվյալ  տարիքին  համապատասխան  զարգացման  և  ուսումնառության  հետ   կապված  ակնկալիքները: Դաստիարակները  և ընտանիքները  պետք  է տարբեր  խաղերի  միջոցով  խթանեն  երեխայի  համակողմանի  զարգացումը, գիտելիքներ  հաղորդեն  նրան  շրջապատող  աշխարհի  մասին  և  աջակցեն, որ  երեխայի  մոտ  զարգանան  ամբողջ  կյանքի  ընթացքում  սովորելու  ցանկությունն  ու  հմտությունները:  Պետք  է  հիշել, որ երեխաները  ակտիվ  սովորողներ  են,  և  նրանք   ուզում  են  հասկանալ  այն  աշխարհը,  որտեղ  ապրում  են:    Սովորելու  նկատմամբ  2-3  տարեկան  երեխան  ցուցաբերում  է  մեծ հետաքրքրասիրություն  և նոր  բաներ սովորելիս  հարցեր  է  տալիս  անծանոթ  առարկաների վերաբերյալ.

  • Տեսնելով նոր խաղալիք  կամ   իր, հարցնում է. «Սա ի՞նչ  է»
  • կրկնօրինակում է մեծահասակների  առօրյա  կրկնվող գործողությունները
  • թերթը վերցնում է ձեռքը, բացում և ձևացնում  է, թե  կարդում է
  • մեծի դիրք ընդունելով, հեռուստացույց է  նայում’ ժամանակ առ ժամանակ հետևելով մեծին
  • հարցեր է տալիս լսած հեքիաթի  վերաբերյալ
  • երբ մայրիկը պատմում է հեքիաթը,  հարցնում  է. «Իսկ ծիտիկը ինչու լավաշը տարավ:

 

Երեխայի  առողջ, ներդաշնակ  և  համակողմանի  զարգացման  համար  անհրաժեշտ  է  աշխատանքներ  տանել  նրա  ֆիզիկական, իմացական, հուզական և սոցիալական  ոլորտների  հավասարաչափ  զարգացման  ուղղությամբ:   2-3  տարեկանների  չափորոշիչները   դասակարգված  են  ըստ  զարգացման  հետևյալ  ոլորտների.

  1. շարժողական զարգացում
  2. ինքնասպասարկում և անվտանգություն
  3. հուզական, անձնային և սոցիալական  զարգացում,
  4. սովորելու նկատմամբ վերաբերմունք,
  5. իմացական զարգացում,
  6. խոսք և լեզու: [2,3,4]

Առանձնացնենք  2-3  տարեկանների   իմացական  և  սովորելու  նկատմամբ  վերաբերմունքի  ոլորտները.

  1. Երեխան հետազոտում և  համեմատում  է  առարկաները, տեսնում  է  երկու  առարկաների   կամ   երևույթների  նմանությունը, օրինակ`տիկնիկը  նման  է  քույրիկին, համեմատում  է  առարկաները  ըստ  մեկ  հատկանիշի`«Իմ կոնֆետները  քոնից  շատ են», գիտի  առարկաների  նշանակությունը, օգտագործում  է  հայրիկի փողկապը, դնում  է տատիկի  ակնոցը և այլն:
  2. Երեխան հասկանում է  իրադարձությունների  հաջորդականությունը և պարզ պատճառա-հետևանքային կապերը` գիտի  կենցաղում  կրկնվող  պարզագույն  գործողությունների

հաջորդականությունը, օրինակ` հանելով  տիկնիկի  հագուստը, ասում  է. «Դու հիմա պիտի լողանաս» կամ  խաղալիք արջուկին  քնեցնելիս  նրան  ծածկում  է  վերմակով և փորձում է երգել:

  1. Երեխան ունի գիտելիքներ շրջապատող  միջավայրի  և  բնության վերաբերյալ, ճանաչում  և  անվանում  է  առնվազն  5 ընտանի կենդանիներ (շուն, հավ, կով, ձի և այլն), գիրքը նայելիս ձեռքի  մատով ցույց  է տալիս շուն.«Մայրիկ, տես ինչ սիրուն  շուն  է»  կամ  «Հայրիկ, ինձ համար  այսպիսի  շուն  կառնե՞ս», տարբերում  է  ընտանի  կենդանիների ձայները. «Կատուն  մլավում  է, երևի  սոված է» ,ճանաչում  և  անվանում  է  իրեն շրջապատող բնաշխարհի  որոշ  տարրեր (ծառ, ծաղիկ)`շփոթելով  դրանց  տեսակները, փողոցում  քայլելիս  ասում  է. «Մայրի՜կ, կթողնե՞ս, որ ծառից  մի  քանի  տերև  պոկեմ», «Արի ծաղիկներ հավաքենք»:

 

4.Երեխան կարողանում  է ընդհանրացումներ կատարել, օրինակ` խմբավորում  է առարկաները ըստ  մեկ հատկանիշի, խաղալիս առանձնացնում  է  փոքր  մեքենաները և ասում. «Հիմա խաղում ենք  փոքր  մեքենաներով»:

  1. Երեխան դասակարգում է առարկաները  ըստ  կոնկրետ հատկանիշի` տարբեր տեսակի (3-ից ոչ ավելի) մի քանի նկարներից  առանձնացնում  է  միատեսակ  առարկաներ  պատկերող նկարները`  տանձերի, խնձորների, բանանների  նկարներից  առանձնացնում  է  խնձորների նկարները  կամ  կարմիր, դեղին, կանաչ  շրջանակներից  առանձնացնում  է  կարմիրները  և նկարները   համապատասխանեցնում   է  առարկաներին,  խաղալիք  ավտոմեքենան  դնում  է գրքում  պատկերված  մեքենայի  նկարի  վրա:
  1. Երեխան ունի մեծության, չափի, ձևի  մասին  գիտելիքներ, ճանաչում  է  գույները`անվանում է մեկ-երկու հիմնական  գույն (հնարավոր է շփոթելով) ,անվանում  է  կարմիր, կապույտ, կանաչ, դեղին  գույներից   որևէ  մեկը  կամ  երկուսը,  գիտի շատ, քիչ  հասկացություններ`  իր  առջև  դրված  կոնֆետների   քանակին  նայելով  ասում  է.«Աա շատ է, իսկ  սա’  քիչ»:
  2. Երեխան ցուցաբերում է  հաշվի, թվերի, թվանշանների իմացություն, օրինակ` գիտի, թե ինչ է «1»-ը, երբ  երեխային  խնդրում  են  բերել  մեկ  խնձոր, ճշտորեն կատարում  է  հրահանգը:
  3. Երեխան մտապահում և  վերարտադրում  է  որոշակի  ինֆորմացիա, մտապահում  և

վերարտադրում  է  քառյակներ,  արտասանում  է  «Ծիտիկ-ծիտիկ», «Արդեն  մեծ եմ ես», «Ծափիկ-ծափիկ», «Ծի՜վ-ծի՜վ, աքլորածիվ, թը՜ռռ» մանկական  բանաստեղծությունները,  վերարտադրում

է նախկինում  տեսած  ինֆորմացիան  և  պատասխանելով  մեծահասակի  հարցին’  երեխան պատմում  է նույն  կամ  նախորդ  օրը  մանկապարտեզում  կամ   տանը  տեղի  ունեցած

իրողությունները,  օրինակ’ «Այսօր մանկապարտեզում  նկւսրել  ենք  Ձմեռ  պապիկ»:

  1. Երեխան դրսևորում է երևակայության  պարզագույն  տարրեր`  կատարում  է տարբեր նպատակային  գործողություններ  պլաստիլինի  և  թղթի հետ, պլաստիլինի  կտորին տարբեր ձևեր  տալով  ասում  է, որ  պատրաստել  է  գնդակ  կամ  այլ առարկա (թեև սարքածը նման չէ իրական  առարկային),  ներկում  է վրձնով, վրձինը  բռունցքով  բռնելով` տարբեր  անկանոն գծեր է նկարում,  նկարում  է  շրջաններ, խաչեր  և  տարբեր  անուններ  է  տալիս  իր  նկարածին:
  2. Երեխան կողմնորոշվում է տարածության մեջ, օգտագործում է «հեռու», «մոտիկ», «մյուս անգամ» բառերը, սակայն դեռ լիովին չի  հասկանում  դրանց  նշանակությունը, դիմելով քույրիկին, ասում է. «Արի’  մոտիկ, որ  խաղանք» կամ  մեր տունը հեռու է, ձեր  տունը մոտիկ է:
  3. Երեխան կարողանում է  կողմնորոշվել  ժամանակի  մեջ,  օգտագործում  է «ավելի ուշ», «վաղը», «հիմա», «շուտով»,  «երեկ», «այսօր» բառերը, երբեմն շփոթելով  դրանց  նշանակությունը,  դիմելով  մայրիկին, ասում է. «Մայրիկ, վաղը  գնանք  այգի»,ընկերոջը պատմում  է.«Երեկ մորաքույրս մեզ հյուր  էր եկել»:
  1. 12. Երեխան ճանաչում և  կարողանում  է կատարել  մանկական ստեղծագործություններ

գիտի  մի   քանի  մանկական  բանաստեղծություն`  «Ձկնիկ, լող տուր, լող արա» և այլն: Հեռուստացույցով  ծանոթ  երաժշտություն (գովազդային  տեսահոլովակներ) լսելիս

արձագանքում  է  բառերով  և  ձայնակցում   կամ  պարային շարժումներ  կատարում, ասում  է. «Վայ,“Բարի գիշեր, երեխաներ” հաղորդումն է» և սկսում  է  ձայնակցել  հնչող  երգին,

պաղպաղակի   գովազդային   տեսահոլովակը  դիտելիս սկսում  է  պարել  և  ասում է. «Ես շատ եմ  սիրում  «Յեբրա-զեբրա»  պաղպաղակի  երգը»:

 

 Եզրակացություն. Բնագիտական  թեմաներով  պարապմունքներին, խաղերին   և գործունեության  մյուս  ձևերին  երեխաները մասնակցում  են  բավականին  ակտիվ   և  մեծ հետաքրքրությամբ, քանի  որ  նման  պարապմունքների  ընթացքում  երեխան շփվում  է կենդանի  էակների,  բույսերի,  ծաղիկների  հետ,  աստիճանաբար  ճանաչում  է  իրեն շրջապատող  միջավայրը՝  ձեռք  բերելով  բնագիտական  գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք  հիմք  են  հանդիսանում  երեխայի  բնաճանաչողական ունակությունների, բարոյակամային  որակների, գեղագիտական  ունակությունների, ուշադրության, հիշողության  և  այլ հոգեկան  նորագոյացումների  ձևավորման  ու զարգացման համար:
Օգտագործված  գրականություն.
[1]. «Նախադպրոցական կրթության  պետական  կրթական չափորոշիչները հաստատելու մասին»     Հ Հ ԿԳ  նախարարի  հրաման (30 մարտի 2011թ  հրաման  N 257):

[2]. «Ծննդից  մինչև  վեց  տարեկան երեխաների  զարգացման  և կրթական չափորոշիչներ»      ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ), Երևան, Փրինթինֆո, 2011. 184 էջ:

[3]. Նալչաջյան Ա.Ա., Մկրտչյան Ս.Շ., «Էթնիկական մանկավարժություն», Երևան, 2003:
[4]. Սիմոնյան Ց.Ռ., Հայ մանկավարժական մտքի պատմություն, Երևան, 2004:

 

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 10, 2016 в Uncategorized