RSS

Архив за месяц: Сентябрь 2016

9-րդ դաս. Ամփոփիչ թեստ-1

                                 9-րդ  դաս.   Ամփոփիչ  թեստ-1 

           Թեմաներ.       Ֆիզիկական  մարմին: Նյութ: Նյութերի  դասկարգումը: Նյութի  հատկությունները:

Քիմիական տարրերի  պարբերական  աղյուսակը: Ատոմի  բաղադրությունը:

Քիմիական  կապի  տեսակները:   Հաշվարկներ  քիմիական   բանաձևերով:

1. Ո՞ր շարքում  է  գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

2. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլ, պղնձե  

      թաս,  ալյումինե  կաթսա, ռետինե  գնդակ,  պղնձե  կուժ, սառցե դղյակ.

ա) 3                                     բ) 6                                     գ) 4                                  դ) 5

3.Նշվածներից ո՞ր  նյութն է օրգանական.

1) ջուր
2) կերակրի աղ
3) շաքարավազ
4) սոդա

 4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել սնդիկը.

1) միայն  պինդ  վիճակում
2) միայն  գազային վիճակում
3) միայն  հեղուկ  վիճակում
4) բոլոր  երեք  վիճակներում

5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2սմ3  է, իսկ  ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.
1) 38,6գ                            2) 9,65գ                                   3) 3,86գ                               4) 1,93գ

6. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները  և  անվանումը.   

                 Հատկությունները             Անվանումը
ա) բնորոշ  հոտով թափանցիկ  հեղուկ

բ) ջրում լավ  լուծվող պինդ  նյութ

գ) մետաղական  փայլով պինդ գունավոր  նյութ

դ) ջրում  քիչ  լուծվող անհոտ, անհամ  գազ

    1)  կավիճ

    2) սախարոզ

   3) քացախաթթու

   4) թթվածին

   5քլոր

   6)  յոդ

7. Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

2)   AgBr, H2, CaCO3, P4                                               4)  NaOH, CO2, NH3, CuSO4

 8. Ո՞ր տարրական  մասնիկներից  է  կազմված  ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից և էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

9.Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
4)  K, Na, P, Fe, C

10. Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

 

11. Բնութագրեք հետևյալ ….  տարրի  ատոմը ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և ենթամակարդակների)

ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞

ոչմետաղական

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ

ժ)  Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները և զանգվածային  բաժինները

օքսիդում):

          Առաջադրանքները  Ձեզ  համար սիրով  կազմեց` Վեներա  Հայկի  Խառատյանը

 

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Сентябрь 24, 2016 в Թեստեր

 

Ընտրությամբ գործունեության քիմիայի ծրագիր 9-րդ դաս. համար

                               Ծրագրում ներկայացված են.

  1. Առարկայի ուսուցման նպատակը, ընդհանուր և կոնկրետ 9-րդ դասարանում լուծվող իրար շարունակող դասընթացների համար:
  2. Ուսումնական միջավայրը. ուսումնական կաբինետ, համացանցում ուսուցման միջավայրը (կայք, ուսուցչի բլոգ…., ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն):
  3. Բովանդակությունը.
  • մեդիամիջոցների (գործիքների, համակարգչային ծրագրերի, կրթահամալիրի կայքի) գործածության հմտություններ
  • սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն)
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը ծրագրում
  1. Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական բովանդակությունը, կազմակերպումը
  2. Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության կազմակերպման մեթոդական նկարագրությունը:
  3. Հատուկ ուսուցում. այդ թվում` սովորողների հետազոտական աշխատանք. (ծրագիրն ընդգրկում է հնարավոր հետազոտական աշխատանքները` իրենց անոտացիաներով, որոնցից սովորողները կարող են խմբով կամ անհատապես ընտրել ):
  4. Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները:
  5. Ուսումնական ճամփորդությունները:

9.Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունները:

                 Ծրագրին ներկայացվող պահանջներն են՝

  • Նպաստել սովորողների օժտվածության զարգացմանը
  • Սովորողներին բացատրել և հիմնավորել, որ քիմիան որպես գիտություն ծառայում է մարդու կենսական և գործնական տարաբնույթ խնդիրները լուծմանը:
  • Ծանոթացնել քիմիա գիտության նորագույն նվաճումների և քիմիական արդյունաբերության զարգացման հեռանկարների հետ:
  • Ստացած գիտելիքների և կարողությունների կիրառումը նյութերի անվտանգ օգտագործման համար՝ կենցաղում, գյուղատնտեսությունում և արտադրության մեջ, առօրյա կյանքում գործնական խնդիրներ լուծելիս, նախազգուշացնելու կամ կանխելու համար այն երևույթները, որոնք վնաս են հասցնում մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին:
  • Ծանոթացնել հայ և արտերկրյա գիտնակաների, Նոբելյան մրցանակիրների կյանքի, գործունեության և հայտնագործությունների հետ:
  • Զարգացնել սովորողների վերացական տրամաբանությունը, լաբորատոր փորձեր հավաքելու, իրականացնելու և եզրակացություններ կատարելու ունակությունները:
  • Կանխելու վերջին տարիներին սովորողների մեջ բնագիտության նկատմամբ հետաքրքրությունների նվազմանը:
  • Ուսումնական ճամփորդությունները սովորողներին գործնականում կծանոթացնեն քիմիայի հետ կապված մի շարք խնդիրների, ինչպես նաև մարդկությանը հուզող էկոլոգիական և բնապահպանական հիմնախնդիրների հետ:

Ծրագրի խնդիրներն են.

  • Ձևավորել սովորողների մոտ անհրաժեշտություն խնամքով վերաբերվել իրենց առողջությանը:
  • Ուսումնասիրել առօրյա կյանքում մեզ շրջապատող նյութերը , դրանց անվտանգ կիրառումը
  • Սովորեցնել ճիշտ գնահատել Երկրագնդի էկոլոգիական իրավիճակը և ձևավորել ակտիվ դիրքորոշում շրջակա միջավայրի պաշտպանման համար:
  • Սովորեցնել տրամաբանական, նաև փորձարարական-հաշվարկնային խնդիրների լուծում:
  • Սովորեցնել կատարել փորձեր հաշվի առնելով անվտանգության տեխնիկայի կանոնները:
  • Շարունակել ձևավորել ունակություններ հետազոտական գործունեության համար:
  • Զարգացնել սովորողների մոտ հմտություններ աշխատելու գիտական և տեղեկատվական գրականության հետ, ամփոփել և համակարգել դրանք:
  • Իրականացնել ուսումնական, ստեղծագործական, հետազոտական, հայրենագիտական, էկոլոգիական, հասարակական նախագծեր:
  • Զարգացնել մեդիամիջոցների (գործիքների, համակարգչային ծրագրերի, կրթահամալիրի կայքի) գործածության հմտություններ:

Ուսուցումը կազմակերպվելու է հիմնականում քիմիական լաբորատորիայում, բնագիտության և տեխնիկայի կենտրոնի սրահում էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ, իսկ գործունեության լուսաբանումը տեղի է ունենալու կ/հ-ի mskh.am կայքի, և այլ տեղեկատվական միջոցներով:

Բովանդակային միջուկը(թեմաները).

1.Ծանոթացում քիմիայի կաբինետին և անվտանգության կանոներին:

2. Ծանոթացում լաբորատորիայի սարքավորումների և նյութերի հետ:

3. Ծանոթացում Երկրագնդի վրա համար մեկ նյութի՝ ջրի հետ:

4. Ջուրը որպես լուծիչ: Գործնական աշխատանքներ՝ տարբեր կոնցենտրացիաներով լուծույթների պատրաստում, մոնոբյուրեղների աճեցում:

5. Երկիր  մոլորակի հիմնախնդիրները  և  քիմիա  գիտության  դերը  այդ  հիմնախնդիրների  լուծման  գործընթացում:

  1. Քիմիան և շրջակա միջավայրը: Մթնոլորտի, ջրոլորտի, հողի կառուցվածքը, դրանց քիմիական աղտոտումը, հետևանքները և պայքարը:
  2. Քիմիան և առողջությունը:Դեղամիջոցներ և հիմնախնդիրներ կապված դրանց կիրառման հետ:
  3. Սպիրտի, ծխախոտի, նարկոտիկների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
  4. Քիմիան և սնունդը: Ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի կալորիականությունը: Սննդամթերքների կոնսերվանտներ(կերակրի աղ, քացախաթթու):
  5. Միկրո և մակրոտարրերը կենդանի օրգանիզմում: Անօրգանական և օրգանական նյութերը կենդանի օրգանիզմներում: Սննդարար տարրերը բույսերում:
  6. Պարարտանյութեր, դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Գործնական աշխատանքներ:
  7. Քիմիական նյութերը որպես շինանյութ (կավիճ, ապակի, ցեմենտ):Թանգարժեք և կիսաթանկարժեք քարերը և դրանց կառուցվածքը, կիրառումը:
  8. Քիմիան կենցաղում: Լվացող նյութեր, օճառներ: Գործնական աշխատանք՝ pH-ի որոշումը լվացող նյութերում: Պլաստմասաներ: Բարձրամոլեկուլյար միացություններ: Ներկեր, լաքեր:Թունավոր բռնկվող և պայթունավտանգ նյութեր:
  9. Ածխաջրացինների բնական աղբյուրները՝ նավթ, բնական գազ, դրանց կիրառումը:
  10. Մետաղների քիմիան՝

* Մետաղների դիրքը պարբերական աղյուսակում:

* Մետաղների կիրառումը սկսած բրոնզե դարից մինչ մեր օրերը:

* Ալքիմիայի և փիլիսոփայական քարի հետքերով:

* Մետաղների միկրոաշխարհը: Մետաղների ատոմների յուրահատուկ կառուցվածքը, որով պայմանավորված է դրանց ֆիզիկական և կենսաբանական հատկությունները:

* Գործնական աշխատանքներ՝ մետաղների իոների հայտնաբերումը:

* Առաջին խմբի մետաղների բնութագրումը: Գործնական աշխատանք ՝ ալկալիական մետաղների կատիոնների հայտնաբերումը բոցի միջոցով:

* Երկրորդ խմբի կատիոններ: Գործնական աշխատանքներ՝ որակական ռեակցիաներ երկրորդ խմբի կատիոններ իհայտնաբերման վերաբերյալ, ջրի որոշումը կոշտության:

* Երրորդ խմբի կատիոններ:

* Երկրորդական ենթախմբերի մետաղների իոնները:

* Մետաղների դերը կենդանի օրգանիզմներում:

* Մետաղներ՝ միկրոտարրեր և մակրոտարրեր կենդանի օրգանիզմում:

* Մետաղների պարունակությունը սննդում:

* Մետաղների թունավոր ազդեցությունը և հիվանդություններ, որոնք դրանք առաջացնում են

* Ծանր մետաղներ, շրջակա միջավայրի աղտոտումը մետաղներով

* Գործնական աշխատանք՝ Մետաղների իոնների որոշումը հողում, երկաթի(III) իոնի հայտնաբերումը հողում ամոնիումի ռոդանիդի միջոցով:

* Գործնական- հաշվարկային խնդիրների լուծում:

Ընտրության  գործունեության  հաշվետվությունները  լինելու են ստուգատեսները, առաջնությունները, ցուցադրությունները, ճամփորդությունները, ֆիլմերը.

Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝

Երևանի աղի հանք, Հայաստանի տարբեր բարձրագույն հաստատություններ՝ Հերացու անվան բժշկական համալսարան, պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեղագիտության  ամբիոն, Կաուչուկի գործարան, Բյուրեղավանի ապակու գործարան, Սեյսմիկ կայան, Հրազդանի վիտամինների գործարան,<<Անի>>կաթնամթերքի գործարան և այլն:

 
Оставить комментарий

Опубликовал на Сентябрь 8, 2016 в Ծրագրեր, Uncategorized