RSS

Архив за месяц: Ноябрь 2016

10-րդ դաս. Նախագծեր, նոյեմբեր,2016

Հոկտեմբերի 31-ին,նոյեմբերի  2-ին, 7-ին,9-ին սովորողները կներկայացնեն անհատական  հետազոտական աշխատանքները <<Անօրգանական  նյութերի  հիմնական դասերը` օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր>>

Նոյեմբերի 14-ից  21-ը << Քանակական օրենքները  քիմիայում>>.

Բաղադրության   հաստատունության  օրենքը` հաշվարկներ  քիմիական  բանաձևերով:

Զանգվածի  պահպանման  օրենքը` հաշվարկներ ռեակցիայի  հավասարումով:

Գազային  նյութերի օրենքները`  Գեյ-Լյուսակի ծավալային  հարաբերություննրի օրենքը, Ավոգադրոյի  օրենքը և նրա  հետևությունները գազի  մոլային  ծավալը նորմալ պայմաններում Vm և հարաբերական խտություն D, Մենդելեև-Կլապեյրոնի գազային վիճակի  միացյալ  հավասարումը`PV = nRT:

Ամփոփիչ  թեստ-2 << Քանակական  օրենքները  քիմիայում,թեմաներ` օքսիդներ, հիմքեր, թթուներ, աղեր>>

Նոյեմբերի 21-ից  28-ը  <<Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը, համակարգը:Ատոմի  կարուցվածքը>>:

 
Նախագծի  ենթաթեմաները  և կարճ  բովանդակությունը Ատոմամոլեկուլային  ուսմունք: Ատոմի  բարդ  կառուցվածքն  ապացուցող փորձարարական  տվյալները: Ատոմի  ժամանակակից  քվանտամեխանիկական մոդելը: Ատոմը  կազմող  տարրական  մասնիկները: Ատոմի միջուկի  կառուցվածքը: Իզոտոպներ: Միջուկային  փոխարկումներ: Ատոմի  զանգվածային  թիվը: Ատոմների  էլեկտրոնային  թաղանթների  կառուցվածքը, էլեկտրոնային  բանաձևեր, s-, p-, d-, f- տարրեր:  Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը: Ատոմի  հատկությունները` շառավիղ, իոնացման  էներգիա, խնամակցություն  էլեկտրոնի  հանդեպ, հարաբերական  էլեկտրաբացասականություն, վալենտականություն, օքսիդացման  աստիճան: Դ.Ի.Մենդելեևի  քիմիական տարրերի պարբերական  համակարգը  որպես  պարբերական  օրենքի  գրաֆիկական  պատկեր` պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:
Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Ноябрь 3, 2016 в Նախագծեր, Uncategorized

 

Քիմիայից Flash Mob,նոյեմբեր

  1. Ո՞րն է  Տիեզերքում  ամենատարածված  տարրը.

1)  թթվածինը                            2) ջրածինը                                 3)  ածխածինը                   4)  ազոտը

  1. Ո՞րն է  երկրակեղևում  առավել  տարածված  մետաղը.
  • ալյումին          2) պղինձ                                    3)  երկաթ                           4) մագնեզիում
  1. Ո՞ր շարքում են տարրերը  ներկայացված  ըստ  երկրակեղևում  դրանց  տարածվածության       

         նվազման.

     1)  ալյումին, թթվածին, սիլիցիում, երկաթ                 3) թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ

     2)  սիլիցիում, թթվածին, ալյումին, երկաթ                 4) թթվածին, ալյումին, երկաթ, սիլիցիում

  1. Որքա՞ն է  C, H, O, N, P, S  կենսածին  տարրերի  պարունակությունը կենդանի  օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %).     1)  24 %                2)   97%                        3)  76 %                    4)  62%
  2. Ո՞ր շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց     զանգվածային   բաժնի  նվազման.
  • ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
  • սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
  • սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
  • ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
  1. Ո՞ր շարքում  են  չվերականգնվող  բնական  պաշարների  անվանումները.

1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

  1. Ինչու՞ են քիմիական  ռեակցիաները  ուղեկցվում  կամ ջերմության անջատմանբ, կամ`  

      կլանմամբ:

  1. Օրգանական նյութերի  քանակը  մոտավորապես  19  միլիոն  է: Ո՞րն  է  ածխածնի  միացությունների  բազմաթվության  պատճառները: 
  2. Ալմաստի զանգվածը  գնահատվում  է կարատներով (մեկ կարատը 200 մգ է): Աշխարհում        

   հայտնի  Գոյաս անունը  կրող ալմաստի զանգվածը 600 կարատ է: Ածխածնի  քանի՞   ատոմ                   

  է  պարունակվում  այդ  ալմաստի  բյուրեղում.

1)6,02 . 1024          2)   1 . 105               3)   1,204 . 1025                               4)   6,02 . 1028

10.Անձրևի կաթիլի  զանգվածը  ընդունելով  մոտ 10–4 գ, հաշվեք, խնդրեմ,  կաթիլում  պարունակվող  ջրի  մոլեկուլների  և նրանցում  պարունակվող  ատոմների  գումարային  թիվը:

  1)6,02 . 1024  և   1019                                                                     3)   3,34 . 1018     և    1019                                  

2)   0,33. 1025     և    1019                                                           4)   12,04 . 1028    և   1018

 

 
Оставить комментарий

Опубликовал на Ноябрь 2, 2016 в Uncategorized