RSS

Архив за месяц: Декабрь 2016

Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար 2017

Ձմեռային ճամբարի աշխատանքների  բովանդակությունը.
1. 9-րդ  և 10-րդ դասարանի   «Քիմիա  և  կենսաբանություն» ընտրությամբ  գործունեության   սովորողները   կատարելու  են  միջառարկայական հետազոտական նախագիծ «Սննդային  թունավորման  տեսակները  և  առաջին  օգնությունը  թունավորման ժամանակ»:Հետազոտական  աշխատանքի
Աշխատանքը  ներկայացնելու  ենք  «Հանրակրթական բնագիտեխնիկական ստեղծագործության» ստուգատեսին  հունվարի 23-27-ը:
2. Մասնակցելու  ենք  կրթահամալիրում «Հեղինակային կրթական ծրագրին»
     գիտագործնական    հավաքին  հունվարի 16-20. 10-րդ դասարանի  սովորողները  ներկայացնելու  են
      անհատական- հետազոտական   աշխաանքները`«Անօրգանական  նյութերի  հիմնական
      դասերը`    օքսիդներ, հիմքեր,  թթուներ, աղեր»  և  <<Կատարում  ենք  լաբորատոր  փորձեր>>  :
 3.Առաջադիմող  սովորողներին  նախապատրաստելու  եմ  քիմիայի  օլիմպիադայի
     դպրոցական  փուլին:

4.  Պատասանելու  ենք  հարցաշարին՝<<Ամենա-ամենա….>>

  • Ամենամեծ մտածողը ո՞վ  է…..
  • Ամենալավ օրը ո՞րն  է….
  • Ամենալավ քաղաքն ո՞րն  է….
  • Ամենալավ աշխատանքը ո՞րն  է ….
  • Ամենալավ հանգիստը ո՞րն  է…..
  • Ամենամեծ թուլությունը ո՞րն  է…….
  • Ամենավտանգավոր մարդը ո՞րն  է…..
  • Ամենամեծ պարգևը, որ  կարող  ես  տալ  կամ  ստանալ   ո՞րն  է…..
  • Ամենամեծ ընկերը և  խորհրդատուն   ո՞րն  է ….
  • Ամենամեծ  սխալը  ո՞րն  է……  և  այլն
 5. Մասնակցելու  եմ  ավագ  դպրոցի  նախատեսված  ընդհանուր  միջոցառումներին:

6. Ուսումնական  ճամփորդություն` այց Երևանի  պետական  համալսարան:

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Декабрь 22, 2016 в Նախագծեր, Uncategorized

 

Հաշվետվություն սեպտեմբեր-դեկտեմբեր 2016թ.

  • Կազմել  եմ  «Քիմիայի ընտրությամբ  գործունեության  ծրագրերը»  9-րդ  և  10-րդ  դաս.-ի համար 2015-16 ուս. տարի՝ https://bnagetnet.wordpress.com/2015/09, https://bnagetnet.wordpress.com/wp-admin/upload.php?item=843
  • Ներկայացրել  եմ  ատեստավորման  փաթեթը  կադրերի  տեսուչ՝ Լուսինե  Մամիկոնյանին 
  • Կազմել  եմ   գիտելիքի ստուգման   թեմատիկ  և  ամփոփիչ  թեստեր`«Անօրգանական  քիմիայից» և «Ընդհանուր  քիմիայից» տեղադրված  են  իմ  բլոգում
  • Կատարել  եմ խորհրդատվությունններ անհատական-հետազոտական և  գործնական  աշխատանքների  ավագ  դպրոց-վարժարանի  սովորողներին  «Ատոմի  կառուցվածք: Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը  և  համակարգը: Քիմիական  կապի  տեսակները: Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերը` օքսիդներ, հիմքեր, թթուներ, աղեր»(9-րդ դաս.)  և «Ընդհանուր  քիմիայից»(10-րդ դաս)(տես`  սովորողների  բլոգներում)
  • Իրականացրել  եմ գործնական պարապմունքներ կ/հ-ի բնագիտության  լաբորատորիաներում
  • Ուսումնական ճամփորդություն` Նոյեմբերի  17-ին  Ավագ  դպրոց-վարժարանի  սովորողների  հետ <<Կրթական  փոխանակումների շրջանակներում>>  այցելեցինք Երևանի  պետական  մանկավարժական  համալսարանի քիմիայի ֆիզիկայի  և  կենսաբանության  լաբորատորիաներ»
  • Իրականացրել  եմ  բաց  դասեր  նոյեմբերի  14-ին  և  16-ին <<Մխ.Սեբաստացու>> օրերի  շրջանակներում քիմիայի կաբինետում՝լաբորատոր  փորձեր`<<Անօրգանական  նյութերի  ծագումնաբանական  կապը>>
  • 10-րդ  դաս.-ի  սովորողները  ներկայացրել  են  անհատական-հետազոտական  աշխատանքները <<Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերը՝ օքսիդներ, թթուներ, հիմքեր և  աղեր>>  և  9-րդ  դաս.<<Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերը՝ օքսիդներ, թթուներ, հիմքեր>>  և  համապատասխան  լաբորատոր  փորձեր`  Թթվային  օքսիդներից  ֆոսֆորի օքսիդի  ստացումը  և  համապատասխան թթվի` ֆոսֆորական թթվի  ստացումը  և  հատկությունները `          P—>P2O5  —> H3PO4 —>Na3PO4—› Ag3PO4          Ոչմետաղ—>թթվային օքսիդ—>թթու—>աղ
  • Լաբորատոր փորձեր `Հիմքերի ստացումըքիմիական հատկությունները (հայտանյութերիթթուների,աղերի հետչլուծվող  հիմքերի քայքայումը տաքացնելիս):
  • Կազմել  եմ քիմիայից  Flash Mob-ի  առաջադրանքները:     
 
Оставить комментарий

Опубликовал на Декабрь 14, 2016 в Հաշվետվություն, Uncategorized

 

10-դաս.Ամփոփիչ թեստ-2 «Անօրգանական նյութերի հիմնական դասերը` «Օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր»

10-rd-das-test-2-oxid-himq-ttu-ax

 
Оставить комментарий

Опубликовал на Декабрь 4, 2016 в Թեստեր

 

9-րդ դաս.Ամփոփիչ թեստ -2 «Անօրգանական նյութերի հիմնական դասերը` օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր»

9-րդ դաս.Թեստ-2 «Օքսիդներ,թթուներ, հիմքեր,աղեր» 

 
Оставить комментарий

Опубликовал на Декабрь 3, 2016 в Թեստեր, Uncategorized