RSS

Архив за месяц: Февраль 2017

10-րդ դաս. Նախագծեր 2017թ.մարտ

Մարտի  1-ին  Գործնական  աշխատանք՝<<Տարբեր  քիմիական  կապերով  մոլեկուլների  նմանակների (մոդելների)                                հավաքում:

Մարտի  13-ին  Գիտելիքի  ստուգում՝ ամփոփիչ  թեստ <<Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը  և                                            համակարգը: Ատոմի  կառուցվածք: Քիմիական կապի տեսակները: Նյութի  կառուցվածք:>>

Մարտի  5-ից՝   <<Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը տարբեր  հատկանիշների  հիման  վրա.

  • Քիմիական ռեակցիաների  դասակարգումը  անօրգանական  և  օրգանական  քիմիայում:
  • Քիմիական ռեակցիաների  հատկանիշները:
  • Նյութերի զանգվածների  և  էներգիայի  պահպանման  օրենքները: Քիմիական  հավասարումներ: Հաշվարկներ  ըստ  քիմիական  ռեակցիայի  հավասարման` քանակաչափության  օրենքը:
  • Ջերմաքիմիա:Ջերմանջատիչ և  ջերմակլանիչ  ռեակցիաներ: Ջերմաքիմիական  հավասարումներ:
  • Հասկացություն էնթալպիայի  և  էնտրոպիայի  մասին: Հեսի  օրենքը:Հաշվարկներ  ըստ ջերմաքիմիական  հավասարումների:
  • Ռեակցիայի արագություն և  դրա  կախվածությունը  տարբեր  գործոններից: Ներգործող  զանգվածների  օրենքը:  Ակտիվացման  էներգիա: Կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ: Ֆերմենտներ:
  • Դարձելի ռեակցիաներ: Քիմիական  հավասարակշռություն, հավասարակշռության  հաստատուն, հավասարակշռության  տեղաշարժը  տարբեր  գործոններով` Լե Շատելյեի  սկզբունքը:
  • Էլեկտրոլիտներ և  ոչէլեկտրոլիտներ: Էլեկտրոլիտային  դիսոցում: Իոններ` կատիոն  և  անիոն: Դիսոցման  մեխանիզմ: Թույլ  և  ուժեղ  էլեկտրոլիտներ: Դիսոցման  աստիճան  և  դիսոցման  հաստատուն:
  • Իոնափոխանակային ռեակցիաներ  և  դրանց  ընթանալու  պայմանները: Լուծելիության  արտադրյալ:
  • Թթուների, հիմքերի և  աղերի  դիսոցումը: Թթվահիմնային  փոխազդեցություն  լուծույթներում: Ամֆոտերություն: Ջրի  իոնական  արտադրյալ: Ջրածնային  ցուցիչ (pH):
  • Հիդրոլիզ: Աղերի հիդրոլիզը:
  • Օքսիդավերականգնման ռեակցիաներ:  Վերօքս  ռեակցիաների  կազմումը:                                        Նախագծի  նպատակը  և  խնդիրներն  են.
    • Յուրացնել քիմիայի կարևորագույն  հասկացությունները, օրենքները  և  տեսությունը
    • կատարելագործել փորձ  կատարելու ունակությունները, նաև կատարել  հաշվարկներ  քիմիական  բանաձևերով  և  ռեակցիաների  հավասարումներով
    • զարգացնել ճանաչողական  և  մտավոր  հմտությունները  քիմիական  գիտելիքների  և  փորձ  կատարելու  ընթացքում, ինքնուրույն  ձեռք  բերել  նոր  գիտելիքներ կյանքի  պահանջներից  ելնելով
    • սովորողները կընկալեն  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  պատճառները
    • կիմանան ռեակցիայի  ընթանալու  արտաքին  հատկանիշների  և  ներքին  օրինաչափությունների  փոխադարձ  կապը
    • կբացատրեն բնական  երևութների  մեխանիզմը
    • կգտնեն նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ
    • կհասկանան, որ քիմիական  օրենքները  բնության  համընդհանուր  օրենքների  մի  մասն  են  կազմում` երևույթի  էնտրոպիան, էներգիայի  և  զանգվածի  պահպանման  օրենքը

    կլուծեն  հաշվարկային  խնդիրներ  ջերմաքիմիական  ռեակցիաների  հավասարումներով:

 

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 22, 2017 в Նախագծեր, Uncategorized

 

9-րդ դաս. Նախածեր` մարտ 2017

Փետրվարի  27-  մարտի 3-ը`Լաբորատոր  աշխատանք`<<Թթվածնի  և  օզոնի ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները: Այրման  ռեակցիաներ: Օդի  բաղադրությունը>>:

Կրկնել VIII  դաս.-ի  դասընթացից <<Թթվածին>>  թեման: 9-րդ  դաս. դասագրքից  սովորել  էջ 60-68: Կատարել  վարժությունները` էջ  63-64, 68:

Մարտի  6- 10-ը` Ջրածին:  Ջուր: Ջրածինը  որպես ապագայի  վառելանյութ: Սովորողները  ներկայացնում  են                                      իրենց  կողմից  իրականացված  անհատական-հետազոտական  աշխատանքները:

Մարտի  13- 17-ը` Լաբորատոր  աշխատանք`<<Ջրածնի  և ջրի ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները:                                        Ջրածնի  ստացումը  լաբորատորիայում>>:

Մարտի  20- 24-ը`  Առաջադրանքներ գիտելիքի  ստուգմանը  նախապատրաստվելու  համար.                                    

                     Թեմաներ. «Հալոգեններ»,  «Թթվածին,օզոն»,   «Ջրածն,ջուր»

 1. Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց   զանգվածային  բաժնի  նվազման.          ա) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

բ) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

գ)  սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

դ) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

2.  Սովորական պայմաններում  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր. 

1)  կալիումի ֆտորիդ,  յոդ,  ջուր

2)  կերակրի  աղ, սոդա,  կավիճ

3)  քլոր,  ծծմբաջրածին,  թթվածին

4)  կարմիր ֆոսֆոր,  օզոն,  ածխաթթու  գազ

3. Երկրագնդի կեղևում  թթվածնի  և  սիլիցիումի  զանգվածային  բաժինները  հավասար  են  0,48    և  0,28, համապատասխանաբար: Երկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը  քանի՞ անգամ   է  մեծ  սիլիցիումի ատոմների  թվից.  

   1)   2                         2) 2,5                       3) 3                                4) 4  

4. Պարբերական համակարգի   ո՞ր  խմբում  և  ո՞ր  ենթախմբում   են  գտնվում  հալոգենները.

1)  V և  երկրորդական                                                    3)  lV  և  գլխավոր

2)  Vll և  գլխավոր                                                        4)  Vl  և  երկրորդական

5.  Քանի՞ էլեկտրոն է  առկա  հիմնական  վիճակում  գտնվող  17  կարգաթվով  տարրի  ատոմի

    վալենտային  շերտում.

1)  4                                  2) 1,806 . 1024                       3)   7                                 4)  5

 

6. Քա՞նի  զույգ  էլեկտրոն  է  պատկերվում   քլորի  մոլեկուլի  էլեկտրոնային    բանաձևում.    

     1)  7                     2)  14                     3)  10                                4)  2

7. Ո՞ր քիմիական տարրի  ատոմներն  են  առկա  թվարկված  բոլոր  նյութերի  բաղադրության

   մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,  օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր, ազոտական  թթու,  մագնեզիումի

   օքսիդ, ջրածնի  պերօքսիդ.

1)   ջրածին                          2)  քլոր                                   3)  թթվածին                      4)  ածխածին

8. Քանի՞ լրիվ  լրացված  էլեկտրոնային  թաղանթներ  ունեն  հետևյալ  տարրերից   

 յուրաքանչյուրը` O, Cl, Br, I:  Պատասխանում  թվերի  համապատասխան      շարքն  է`

1)  2,2, 3, 4                   2)  1,2, 3, 3                         3)  1,2,4,4                             4)  2,3,4,5

                                                                                    

  1. Հետևյալ բանաձևերով ո՞ր  ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.

1)  T217O                               2)   D216O                           3)   D217O                            4)  T218O

 

  1. Որքա՞ն է  թթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2O  մոլեկուլում.

1)  25                                2)   29,4                             3)  70,6                              4)  80

 

  1. Լաբորատորիայում օզոն ստանալու  նպատակով  փակ  անոթում  գտնվող  թթվածինը  ենթարկել  են  էլեկտրական պարպման,  ինչպե՞ս  է  փոխվում  անոթում  գտնվող   գազի  զանգվածը.                                                       

1)  չի  փոխվել              2) մեծացել  է  1,5 անգամ             3) պակասել  է              4) մեծացել  է  աննշան

 

  1. Օզոնը հայտնաբերում են  այն  անցկացնելով  կալիումի  յոդիդի  ջրային  լուծույթով, ըստ 

      հետևյալ  ռեակցիայի     KI  +  O3  + H2O  =  O2  +  I2  +KOH      Հավասարեցրեք  ռեակցիան,

      որքա՞ն  է  ռեակցիայի   հավասարման     գործակիցների  գումարային  թիվը.

1)   5                           2)  8                                        3)   3                                 4)  10

  1. Քանի՞ մոլեկուլ է  պարունակվում  ջրի  մեկ  լիտրում(ρ=1գ/մլ).

1) 6,02 • 1023              2)  3,35 • 1024                    3)  3,34 • 1025                            4)  3,35 • 1023  

 14. Որո՞նք են  1, 2, 3   նյութերը  փոխարկումների  հետևյալ  շղթայում.

Cu    1     CuO    2  ›  CuCl2    4  ›  Cu(OH)2

1)   H2, O2,  KOH                                               3)  O2, HCl,  NaOH                                                    2)  H2O, Cl2, NaOH                                            4) H2O2, HCl, H2O

  1. Օդում ֆոսֆորի այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  

     թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի   ո՞ր  տեսակին  են

    համապատասխանում .                 

1)   միացման, տեղակալման,  փոխանակման

2)   միացման, միացման, փոխանակման

3)   փոխանակման, տեղակալման, միացման

 4)   միացման, փոխանակման,  տեղակալման

  1. Ի՞նչ զանգվածով (գ) նստվածք  կգոյանա  5,85 գ  NaCl-ի  և  ավելցուկով  վերցրած  արծաթի  նիտրատի  փոխազդեցությունից.

1)  14,35                           2)  287                                  3)   36                            4)  574

  1. Ջրածինը խառնել են  2,5 մոլ օդին  և  այրել: Ստացվել  է  9 գ  ջուր: Ի՞նչ  ծավալով (լ)   

       ջրածին  են  խառնել  օդին.   

         1)  6,72                      2)  11,2                             3)  22,4                          4)  5,66

17.. ա) Ո՞ր զույգ նյութերի փոխազդեցության դեպքում ջրածին կանջատվի.

1.խիտ ծծմբական թթու և ցինկ

2.նոսր ազոտական թթու և պղինձ

3.խիտ աղաթթու և արծաթ

4.նոսր ծծմբական թթու և ալյումին

բ)Գրել ռեակցիայի հավասարումը______________

գ)Քանի՞ լիտր ջրածին կանջատվի,եթե վերցնեն 1մոլ մետաղ.

1.33.6 լ 3.44.8լ

2.11.2լ 4.10լ: (3 միավոր)

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 22, 2017 в Նախագծեր, Uncategorized

 

Հաշվետվություն, հունվար 2017

hashvetvutjun-hunvar-2017

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 3, 2017 в Հաշվետվություն

 

9-րդ դաս. Նախածեր` փետրվար

Փետրվարի 6-10-ը  Նախագիծ՝ <<Տարրերի  քիմիա`Ոչմետաղներ. Հալոգեններ>>

7- րդ  խմբի  գլխավոր  ենթախումբի` հալոգենների F, Cl, Br, I, At  ընդհանուր  բնութագիրը, ատոմների  կառուցվածքն  ու  հատկությունները, պարզ  նյութերի  ընդհանուր  բնութագիրը, հալոգենների  ջրածնային  միացությունները: Քլորի ընդհանուր բնութագիրը, ատոմի կառուցվածքը, տարածվածությունը  բնության մեջ, ֆիզիկական  և  քիմիական հատկությունները,ստացումը,կիրառումը:Քլորաջրածին.աղաթթուն  և  իր  աղերը: Հալոգենների, դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը:

Փետրվարի 13-17-ը`Լաբորատոր  աշխատանք`<<Քլորի և աղաթթվի ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները>>:

Սովորել  դասագրքից`  էջ  41-ից  56-ը: Նախապատրաստվել  լաբորատոր  աշխատանքին` <<Աղաթթվի  ֆիզկական  և  քիմիական  հատկությունները>>:

Կատարել  վարժությունները  էջ  46, 51, 55,58:

Փետրվարի  20-24-ը`Թթվածնի  ենթախմբի`քալկոգենների  O,  S,  Se, Te, Po ընդհանուր  բնութագիրը: Ատոմների  բաղադրությունը: Վալենտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում:Քալկոգենների  առաջացրած  պարզ  նյութերի  ֆիզիկական  հատկությունները: Ջրածնային  միացությունները`H2R: Քալկոգենները  բնության  մեջ, կենսաբանական  դերն  ու  կիրառումը:Թթվածին: Օզոն: Օզոնային շերտի  պահպանության  հիմնախնդիրը:

Փետրվարի  27-  մարտի 3-ը`Լաբորատոր  աշխատանք`<<Թթվածնի  և  օզոնի ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները: Այրման  ռեակցիաներ: Օդի  բաղադրությունը>>:

Կրկնել VIII  դաս.-ի  դասընթացից <<Թթվածին>>  թեման: 9-րդ  դաս. դասագրքից  սովորել  էջ 60-68: Կատարել  վարժությունները` էջ  63-64, 68:

 

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 1, 2017 в Նախագծեր