RSS

Архив за месяц: Май 2017

Աշխատաժամանակ՝մայիսի 29-ից հունիսի 9-ը

  • 09.00-09.15` ընդհանուր պարապմունք-պարատուն, մարզախաղեր
  • 09.20 — 11.20— խորհրդատվություն 9-րդ. դաս.-ին
  • 11.30.- 14.00` նախագծային ուսուցում` թեմաները  տեղադրված  են  իմ  բլոգում
  • 12.35-13.00` ընդմիջում…
  • բարեկարգման  աշխատանքների  մասնակցություն
  • ավագ  դպրոցում  նախատեսված  քննարկումներին, կլոր  սեղաններին  կամ  այլ  նախագծերին  մասնակցություն
Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Май 29, 2017 в Աշխատաժամանակ

 

Ամառային ճամբար 2017

   

              ՋՈՒՐԸ  ԿՅԱՆՔ  Է…

<<Ամառային ճամբար 2017>> -ը սովորողների  նախասիրությունների զարգացման բաց ճամբար  է, որի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Ամառային  ճամբարի   ընթացքում  շարունակելու  ենք   իրականացնել <<Համար  մեկ  նյութը  բնության  մեջ՝ ՋՈՒՐ>> նախագիծը  հետևյալ  թեմաներով.

  • Ջուրը  որպես  լուծիչ, լուծույթներ
  • Ջրի  շրջապտույտը  բնության  մեջ
  • Ջրի  ֆիզիկաքիմիական  հատկությունները
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր
  • Ի՞նչ է ծանր ջուրը և որտե՞ղ են այն կիրառում
  • Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում
  • Ինչպե՞ս են ստանում թորած ջուրը:

Նախագծերը, դրանց արդյունքները հրապարակվում են անհատական ուսումնական բլոգներում,  ավագ դպրոցի ենթակայքում։

Ընթացքը.  

  • Գործնական  աշխատանքներ  և  լաբորատոր  փորձեր  քիմիայի  լաբորատորիայում
  • Բացօթյա ուսումնական նախագծեր Զանգվի կիրճում,  էկոակցիա -հունիսի 9
  • Բարեկարգման աշխատանքներ:

Մասնակիցներ.

  1. Կարապետյան  Գայանե
  2. Իսկանյան  Հուրի
  3. Երանոսյան  Մերի
  4. Ջանոյան Անի
 
Оставить комментарий

Опубликовал на Май 22, 2017 в Նախագծեր

 

Կրթական փոխանակումներ՝ Մարգարայի 7-րդ դաս. սովորողներին

Մայիսի  12-ին հեղինակային կրթական ծրագրերի շրջանակներում <<Կրթական  փոխանակումներ>>   իրականացրեցինք Մարգարա  գյուղի միջնակարգ  դպրոցի 7-րդ. դասարանի  սովորողներին:

Ուսումնական բաց դաս  անցկացրեցինք  <<Նյութի  կառուցվածք>>  թեմայով: Սովորողները  մեծ  եռանդով  հավաքեցին  տարբեր  քիմիական  կապերով  մոլեկուլների  մոդելները:

Բաց դաս-1.jpgԲաց դաս-2Բաց դաս-3Բաց դաս-4

 

Նախագիծ ՝ Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ. դասարանի սովորողներին

   Մայիսի  12-ին հեղինակային կրթական ծրագրերի շրջանակներում <<Կրթական  փոխանակություն>>  ենք  իրականացնելու  Մարգարա  գյուղի միջնակարգ  դպրոցի 7-րդ. դասարանի  սովորողներին:

Ընթացքը.Սովորողների անհատական, խմբային փորձեր.

Նպատակը. Սովորողների փորձագիտական հմտությունների զարգացում

Մասնակիցներ. Մարգարա  գյուղի  7-րդ դաս. և կ/հ-ի  ավագ  դպրոցի 9-րդ   և  10-րդ  դասարանցիներ

Թեմաները.  Նյութի  կառուցվածք՝  տարբեր  քիմիական  կապերով   մոլեկուլների  մոդելների  հավաքում: Մետաղներ:
 1.Ուսումնական բաց դասեր՝ լաբորատոր  փորձերով
1.  Մետաղների քիմիական  հատկությունները/9-րդ  դաս./
Լաբորատոր  փորձ 1.
Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի                  այրումը <<Հրավառություն>>:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:
Լաբորատոր  փորձ 2. Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:               
  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիումը,իսկ  ջուրը՝  50 մլ:
 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4. H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
 բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:
Լաբորատոր  փորձ 4. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի   փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:
 
Оставить комментарий

Опубликовал на Май 11, 2017 в Նախագծեր

 

9-րդ դաս. Ամփոփիչ թեստ-4 «Մետաղներ»

9-das-Ampopich-test-4-Metaxner-2017

 
Оставить комментарий

Опубликовал на Май 8, 2017 в Թեստեր

 

10-րդ դաս. Ամփոփիչ թեստ-4 «Քիմիական ռեակցիաների տեսակները»

10-rd das Test-4-2017-Qimiakan-reakcianeri-tesaknery

 
Оставить комментарий

Опубликовал на Май 8, 2017 в Թեստեր

 

Մայիսի 10-13 — Հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա հավաք

Սովորողների անհատական, խմբային փորձեր.

Նպատակը. Սովորողների փորձագիտական հմտությունների զարգացում

Մայիսի  12-ին հեղինակային կրթական ծրագրերի շրջանակներում <<Կրթական  փոխանակություն>>  ենք  իրականացնելու  Մարգարա  գյուղի միջնակարգ  դպրոցի 7-րդ. դասարանի  սովորողներին:

Ընթացքը.Սովորողների անհատական, խմբային փորձեր.

Նպատակը. Սովորողների փորձագիտական հմտությունների զարգացում

Մասնակիցներ. Մարգարա  գյուղի  7-րդ դաս. և կ/հ-ի  ավագ  դպրոցի 9-րդ   և  10-րդ  դասարանցիներ

Մասնակիցներ. 9-րդ  և  10-րդ  դասարանների  սովորողներ

Թեմաները. 1. Նյութի  կառուցվածք՝  տարբեր  քիմիական  կապերով  մոլեկուլների  մոդելների  հավաքում:
 2..Ուսումնական բաց դասեր՝ լաբորատոր  փորձերով
1.  Մետաղների քիմիական  հատկությունները/9-րդ  դաս./
Լաբորատոր  փորձ 1.
Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:
Լաբորատոր  փորձ 2. Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:               
  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիումը,իսկ  ջուրը՝  50 մլ:
 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4 . H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
 բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:
Լաբորատոր  փորձ 4. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի   փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:
2. Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը /10-րդ  դաս./
3.Մայիսի 10-ին ժամը 10.30-ին հյուրեր Գառնիի սեյսմիկ    կենտրոնից.բնագիտատեխնիկական  կենտրոն
Արդյունքը
Փորձերի  նկարահանում
 
Оставить комментарий

Опубликовал на Май 3, 2017 в Նախագծեր