RSS

Архив за месяц: Июль 2017

Ամառ — 2017 «Տարրերի քիմիա»

<<Կարևորագույն քիմիական  տարրերը, նրանց  միացությունների դերն ու նշանակությունը մարդկության  համար>>

Նախ`  օրը սկսեք  ամառային  ամենօրյա  նախավարժանքով ՝  <<Ամենա-ամենա….>>

  • Ամենամեծ մտածողը ո՞վ  է…..
  • Ամենալավ օրը ո՞րն  է….
  • Ամենալավ քաղաքն ո՞րն  է….
  • Ամենալավ աշխատանքը ո՞րն  է ….
  • Ամենալավ հանգիստը ո՞րն  է…..
  • Ամենամեծ թուլությունը ո՞րն  է…….
  • Ամենավտանգավոր մարդը ո՞րն  է…..
  • Ամենամեծ պարգևը, որը  կարող  ես  տալ  կամ  ստանալ   ո՞րն  է…..
  • Ամենամեծ ընկերը և  խորհրդատուն   ո՞րն  է ….
  • Ամենամեծ  սխալը  ո՞րն  է……  և  այլն (կարող  եք  շարունակել…)

Իսկ  հիմա  Ձեր  ուշադրությանն  եմ  ներկայացնում  ամառային  հետազոտական  աշխատանքների  թեմաները,  սկսեք սիրով  աշխատել.

«Տարրերի  քիմիա»  բաժինը  ընդգրկում  է  2   մեծ  թեմա.             

  • Ոչ մետաղներ
  • Մետաղներ

Անհատական-հետազոտական  աշխատանքները կատարելու  եք  հետևյալ  ուրվագրով. 

  • Տարրի դիրքը քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում, ատոմի  բաղադրությունը, էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը, վալենտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում:
  • Բնության մեջ ինչպիսի՞  միացությունների  ձևով  է  գտնվում:
  • Ֆիզիկական և քիմիական  հատկությունները:
  • Ստացումը լաբորատորիայում և  արդյունաբերության  մեջ:
  • Տարրի  միացությունների դերն ու նշանակությունը մարդկանց համար:

ԹԵՄԱՆԵՐԸ.

  <<Ոչ մետաղներ>>

  • «Համար մեկ  տարրը  տիեզերքում` ջրածին: Ջուր: Ջրածինը  որպես  ապագայի  վառելանյութ»
  • «Թթվածին: Օքսիդներ: Այրում: Օզոն, օզոնային շերտի  քայքայման  պատճառները  և  պայքարի  ձևերը»:
  • <<Հալոգենների ընդհանուր  բնութագրումը: Քլոր: Աղաթթուն  և  իր  աղերը>>: Հալոգեննեռի  կենսաբանական  նշանակությունը կենդանի օրգանիզմում >>:
  • <<Ծծումբ, ալոտրոպ  ձևափոխությունները: Ծծնբի  օքսիդները: Ծծմբական  թթուն  և  իր  աղերը: Քիմիական  ռեակցիայի  արագությունը  և  նրա  վրա  ազդող  գործոնները>>:
  • <<Ազոտ: Ազոտական  թթուն  և  իր աղերը: Ամոնիակային  արտադրություն: Քիմիական  հավասարակշռություն: Լե-Շատելյեի  սկզբունքը: Ազոտական  պարարտանյութեր: Նիտրատային  թունավորումներ>>:
  • <<Ֆոսֆոր: Ֆոսֆորական  թթուն  և  իր  աղերը: Ֆոսֆորական  պարարտանյութեր>>
  • << 4-րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերից`  <<Ածխածին: Ածխածնի  ալոտրոպ  ձևափոխությունները: Ածխածնի  օքսիդները` ածխաթթու  գազ  և  շմոլագազ: Ջերմոցային  էֆեկտ: Թունավորումներ  շմոլ  գազով>>:
  • <<Սիլիցիում: Ապակու  արտադրություն>>:

<<Մետաղներ>>
  . Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները: Մետաղների ստացման
ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:
. Ալկալիական մետաղներ` նատրիում, կալիում:
. Բերիլիում, մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները:
. Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:
. Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:

Реклама