RSS

Архив за месяц: Август 2017

Նախագծեր`9-րդ դաս. սեպտեմբեր 2017 ուս.տարի

         Ավագ  դպրոց-վարժարան   9-րդ  դասարան

Սեպտեմբեր 6 ժամ- Կրկնողություն` 7,8- րդ  դաո-ում անցածի կրկնողություն՝ Ֆիզիկական  մարմին  և  նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն, պարզ  և բարդ նյութեր,անօրգանական և օրգանական  նյութեր: Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ:Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը և համակարգը: Ատոմի բաղադրությունը և էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը: Ատոմի  հատկությունները՝ ատոմի շառավիղ,իոնացման  էներգիա, խնամակցություն  էլեկտրոնի  հանդեպ,հարաբերական էլեկտրաբացասականություն, վալենատականություն  և  օքսիդացման  աստիճան: Նյութի հատկությունները,բաղադրությունը  և կառուցվածքը:Քիմիական  բանաձև, նյութաքանակ՝ մոլ, զանգված, մոլային զանգված, մոլային ծավալ:Քիմիական  կապի  տեսակները: Քանակական  օրենքները  քիմիայում՝

  • բաղադրության  հաստատունության  օրենքը (նյութի  որակական  և  քանակական  բաղադրությունը)
  • նյութի զանգվածի պահպանման օրենքը(քիմիական  ռեակցիայի  հավասարում և  հաշվարկներ  ռեակցիայի  հավասարումով)
  • Ավոգադրոյի օրենքը(գազային  նյութերով հաշվարկներ՝ մոլային  ծավալ, հարաբերական  խտություն)

Դաս 1. Կրկնողություն`  Ինչ է նյութը,պարզ և բարդ նյութեր, անօրգանական և  օրգանական  նյութեր:Մաքուր նյութեր,խառնուրդներ(համասեռ և անհամասեռ):Նյութի բաղադրությունը՝մոլեկուլ,ատոմ , իոն (կառուցվածքը,բաղադրությունը):Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:

Դաս 2- Գործնական աշխատանք 1. Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  ևայլն:

 

 Պարզ նյութեր  Բարդ նյութեր

Կատարել քանակական և որակական հաշվարկներ բարդ նյութերի հետ:

Ինչպիսի տարրերից է կազմված նյութը,ատոմների քանակը,հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, տարրերի  ատոմների զանգվածային բաժինները՝ w,զանգվածային հարաբերությունները:

Տնային աշխատանք՝ ընտրեք կենցաղում կամ շրջապատում 2-3 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

Ինչպիսի  տարրերից են կազմված նյութը,ատոմների քանակը,հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr,զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

Դաս  3. Գործնական  աշխատանք  2 — <<Քիմիական տարրերի պարբերական համակարգի  ֆիզիկական իմաստը>>.

Բնութագրեք  հետևյալ  տարրերը ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին, քլոր, ալյումին, նատրիում, կալիում, կալցիում, սիլիցիում,ֆոսֆոր,ծծումբ, երկաթ, մանգան, պղինձ, արծաթ, ոսկի....

քիմիական  տարրի  նշանը……. կարգաթիվը….., միջուկի  լիցքը ….., ,հարաբերական ատոմային զանգվածը, մեկ ատոմի զանգվածը m0, ատոմի բաղադրությունը ….

ո՞ր  պարբերության տարր  է ……

ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …………

ատոմի կառուցվածքը…..

էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով

մետաղ է,`թե ոչմետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  են  այդ  տարրի ատոմներ`բերեք  տարբեր  տարրերի  հետ    առաջացրած    միացությունների  բանաձևերը

Տնային աշխատանք՝ բնութագրել  հետևյա տարրերը՝՝ N  9, 13, 15, 24,30,39,52 ըստ սխեմայի:

 

 

Դաս 4. Գործնական  աշխատանք.  3 — <<Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի  մոդելների  հավաքում  և  քիմիական  միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմների վալենտականության>>:

1.Ներքոբերյալ   նյութերում  որոշեք  քիմիական  կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի ,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 2.:

H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, Cu

Աղյուսակ1.

Ոչբևեռային  կովալենտ  կապ Բևեռային  կովալենտ  կապ Իոնային  կապ Մետաղական  կապ

2.Հավաքեք  բոլոր  նյութերի  մոլեկուլների  մոդելները:

Կրկնողություն`Քիմիական կապի տեսակներ

Քննարկվող հարցեր՝

Ո՞րն է կովալենտային կապը և նրա տեսակները`ոչբևեռային և բևեռային

Իոնային կապ

Մետաղական կապ

Ջրածնական կապ

Դաս 5. Գործնական  աշխատանք 4 — ՝<<Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ: Քիմիական  ռեակցիայի  տեսակները՝միացման, քայքայման, փոխանակման,տեղակալման, ջերմանջատիչ և ջերմակլանիչ, վեր-օքս  և  ոչվեր-օքս >>:

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ՝ << Ամփոփիչ  թեստ-1>>Նախապատրաստվելու  համար  

1. Ո՞ր շարքում  է  գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

2. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ.

ա) 3                                     բ) 6                                     գ) 4                                  դ) 5

3.Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
են
 է .

1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

 4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել սնդիկը.

1) միայն  պինդ  վիճակում
2միայն  գազային վիճակում
3) միայն  հեղուկ  վիճակում
4) բոլոր  երեք  վիճակներում

5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2սմ է, իսկ  ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.
1) 38,6գ                            2) 9,65գ                                   3) 3,86գ                               4) 1,93գ

6. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները  և  անվանումը.   

                 Հատկությունները             Անվանումը
աբնորոշ  հոտով թափանցիկ  հեղուկբջրում լավ  լուծվող պինդ  նյութ

գմետաղական  փայլով պինդ գունավոր  նյութ

դջրում  քիչ  լուծվող անհոտ, անհամ  գազ

    1)  կավիճ    2) սախարոզ

   3) քացախաթթու

   4) թթվածին

   5)  քլոր

   6 յոդ

7Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

2)   AgBr, H2, CaCO3, P4                                               4)  NaOH, CO2, NH3, CuSO4

 8. Ո՞ր տարրական  մասնիկներից  է  կազմված  ատոմը.
    1 միայն էլեկտրոններից
    2 նեյտրոններից և էլեկտրոններից
    3 պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
    4 միայն պրոտոններից

9.Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
4)  K, Na, P, Fe, C

10Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

 

11. Բնութագրեք հետևյալ ….  տարրի  ատոմը ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը
բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z- ը
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և ենթամակարդակների)

ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞

ոչմետաղական

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ

ժ)  Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները

օքսիդում):

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Август 25, 2017 в Նախագծեր, Թեստեր

 

Նախագծեր` 10-րդ դաս. սեպտեմբեր, 2017

 

 10-1 Նախագծի  անվանումը    Մարդկությանը  հուզող  հիմնախնդիրները:  Քիմիա գիտության դերը  հիմնախնդիրների լուծման   գործում
Նախագծի  կարճ  բովանդակությունը  Էներգետիկ, առողջապահական, խմելու  ջուր, էկոլոգիապես  մաքուր  սնունդ, մաքուր  օդ, հագուստ, շինանյութեր, պարարտանյութեր  և  այլն: Քիմիայի  տեսական, գործնական  և կիրառական  գիտություն  լինելու  հանգամանքը  որպես  տնտեսության  զարգացման  կարևորագույն  գործոն: Առողջ ապրելակերպի  սկզբունքները  և սովորողի  օրվա, շաբաթվա, ամսվա  աշխատակարգը:
Ուսումնական  առարկան,  բաժինը Քիմիա, ընդհանուր  քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան,10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը    4 ժամ, մեկ  շաբաթ
 Թեմայի  հիմնավորումը,  նպատակը ü  ծանոթացում  միմյանց, ծրագրի,  աշխատակարգի  հետü  անկաշկանդ  զրույցի  ձևով ‹‹ստուգել››  սովորողների պատրաստվածության  մակարդակը  և  մնացորդային գիտելիքները  անհատական  աշխատանքը  կազմակերպելու  համարü  կազմել սովորողի աշխատակարգըü  վստահություն  ներշնչել  սեփական  ուժերի  նկատմամբ, գլխավորը  երկրորդականից  տարբերելու  կարողություն  և հետևողականություն
Ուղղորդող  եռյակ  հարցեր.

Գլխավոր  հարց  —›   

 Թեմատիկ հարցեր —›

 

 

 

 

 

Ըստ էության հարցեր—›

    Որո՞նք  են  մարդկությանը  հուզող  հիմնախնդիրները
  • Որո՞նք  են  էներգիայի  այլընտրանքային  աղբյուրները
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր
  • Ո՞րն  է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը
  • Ի՞նչ  կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին
  • Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները
        Ինչու՞  են  նավթը  համարում «սև  ոսկի »Ինչու՞  է  ջրածինը  համարվում  ապագայի  վառելանյութԻնչու՞  խմելու  ջուրը  չի  կարելի  վարակազերծել  քլորովԻնչու՞  են  հողին  տալիս  պարարտանյութերԻնչու՞  է  անհրաժեշտ  քնել  մոտավորապես  8  ժամ

Ինչու՞  են  ամռանը  հագնում  բաց  գույնի  հագուստ  և  այլն:

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v Մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը և մնացորդային գիտելիքները բնագիտություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն  առարկաներից:
v  Ուսումնառության  ընթացքը.2 ժամ — քննարկել  հիմնախնդիրները, հանձնարարել  ենթաթեմաները  կարճ  ներկայացնել, կազմել  անհատական  աշխատակարգ2 ժամ—  հակիրճ  ներկայացնել  իրենց  նկատառումները   հիմնախնդիրների վերաբերյալ, անհատական  աշխատակարգը
Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/http://c-books.narod.ru   http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html//
Գնահատում  Գնահատվում  է  սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  և գիտական  փաստերով  հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր փորձից, ունակություններից:
10-2Նախագծի  անվանումը   Քիմիան  փորձարարական  գիտություն  է  
 Նախագծի  ենթաթեմաները  և կարճ  բովանդակությունը.   

 

 

 

 

 

 

 

Սովորողներին  ծանոթացնել լաբորատոր  ամանեղենի, սարքավորումների  և անվտանգության  կանոնների հետ: Սպիրտայրոցի  կառուցվածքը և լիցքավորումը: Այրման  ռեակցիաների  դիտարկում  և  համեմատում`լուցկու, մագնեզիումի, Էթիլսպիրտի, մոմի  և հեղուկ  գազի: Բոցի  կառուցվածքը: Բնութագրել նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական  հատկությունները: Խառնուրդներից  ստանալ մաքուր  նյութեր`տարբեր  բաժանման  եղանակների  կիրառմամբ և հիմնավորել  նյութի  մաքրությունը:Անօրգանական  և  օրգանական  նյութերի  մասնակցությամբ  ընթացող  ռեակցիաների  ընթանալու  պայմանների  և  արտաքին  հատկանիշների դիտարկումը: Բնութագրել  ֆիզիկական  և  քիմիական երևույթները:
  Ուսումնական  առարկան,  բաժինը   Քիմիա, ընդհանուր  քիմիա
 Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան (մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը 12 ժամ, երեք շաբաթ
 Թեմայի  հիմնավորումը, նպատակը և խնդիրները.    Սովորողներին  ծանոթացնել  հետազոտման   գիտական  մեթոդներին` ելնելով  քիմիային  առնչվող  հասարակական  հիմնախնդիրների  լուծման  փորձի  ուսումնասիրումից, բացատրել, որ  գիտական  հասկացությունները  ձևավորվում  են  փուլերով  և  հիմնվում  են  դիտարկումների, փորձերի, փաստերի վրա,  կատարվում  են բազմակողմանի  վերլուծություններ, ինչը  նպաստում  է  եզրակացություններ  կատարելուն և ընդհանրացումներին. ձևակերպվում  են  կանոններ, օրինաչափություններ  և  օրենքներ: Քիմիան  որպես  դասավանդվող  առարկա  ունի  հարուստ  հնարավորություններ, քանի որ քիմիան փորձարարական  գիտություն  է` հիմնված  գիտական  մեթոդի  վրա:  Ուստի  սովորողների  ճանաչողական  գործունեությունն  ակտիվացնելու  համար  կարևոր  է  քիմիական  փորձի  կազմակերպումը և  կուլտուրայի  ձևավորումը`անվտանգության  տեխնիկայի  կանոնների  պահպանումը, փորձարարական  հետազոտությունների  մշակումը, փորձի ընթացքի  ապահովումը  և  դիտարկումների  արդյունքում  ծանրակշիռ  տեսական  եզրահանգումների  վերհանումը: Ուսուցման  արդյունքում սովորողը.v  կիմանա  ինչո՞վ  է  զբաղվում  քիմիանv  խորհրդավոր «ինչու՞»  հարցերին  կգտնի  պատասխանv  կձևավորվի  փորձարար-հետազոտողի  կերպարը`  յուրացնելով  հետազոտական  տարբեր մեթոդներ:
   Եռյակ  հարցերը.   Գլխավոր  հարց  —›   

  • Թեմատիկ հարցեր —›

 

 

 

 

Ըստ էության հարցեր —›

       Ո՞րն  է  քիմիայի  ուսումնասիրման  առարկան 
  • Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում
  • Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք
  • Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք
  • Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  փոխարկում`ռեակցիա
  • Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացման  ինչպիսի՞  բաժանման  եղանակներ  գիտեք
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  նյութ
       > Ի՞նչ  է  քիմիական  երևույթը. ինչո՞վ  է  այն  տարբերվում  ֆիզիկական  երևույթից> Ինչպիսի՞  երևույթ  է  այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական> Այրելիս  նյութը  անհետանու՞մ  է> Ինչու՞  դիտարկված այրվող  նյութերի բոցի  պայծառությունըտարբեր  է

> Ինչու՞  է  ջրածինը  այրվում  պայթյունով

>Որո՞նք  են  քիմիական  ռեակցիաների ընթանալու  պայմանները  և  արտաքին  հատկանիշները

>Ինչպե՞ս կհիմնավորեք  ձեր  ստացած  նյութի մաքրությունը

 Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ. v  Մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը, մնացորդային  գիտելիքները` ֆիզիկական  մարմին  և  նյութ; պարզ (մետաղներ  և  ոչմետաղներ)  և  բարդ`անօրգանական  և  օրգանական նյութեր; փորձեր  կատարելու  հմտություններըv  Ուսումնառության  ընթացքը.1-2 դաս – ծանոթացնել լաբորատոր սարքավորումների և քիմիական ամանեղենի(տեսակները, անունները,լվանալը  և  չորացնելը) հետ;լաբորատոր  կշեռք  և  կշռումը;  պահպանել անվտանգության  կանոնները ալկալիների, թթուների, թունավոր, այրվող(բռնկվող)  և  պայթյունավտանգ նյութերի հետ  աշխատելիս; տաքացուցիչներից բացատրել սպիրտայրոցի  կառուցվածքը,լիցքավորումը, ինչպես  վառել և հանգցնել, փորձանոթում  ջուրը տաքացնել, հանձնարարել նույնը  կատարեն  իրենք` բոլոր  կանոնները  պահպանելով;  հաջորդ  կարևոր  աշխատանքը  լաբորատոր  կալանի  հետ  վարվելու  ձևերն  են`ճիշտ  օգտվել սեղմակների  պտուտակներից, սեղմել կամ  թուլացնել  թաթն  ու օղակը, որ  ապակեղենը  չկոտտրվի)3-4 դաս-  տարբեր  ագրեգատային  վիճակում  գտնվող նյութերի այրման  ռեակցիաների  դիտարկում  և  համեմատում` լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, հեղուկ  գազի, ջրածնի(պայթյունով), բացատրել  բոցի  կառուցվածքը; սովորողները  գրի  են առնում  իրենց  դիտարկումները

5-6 դաս- ինքնուրույն գործնական  աշխատանք` բնութագրել ցուցադրված նյութերի (թորած  ջուր, էթիլսպիրտ, սոդա, կավիճ, շաքար,պղինձ, երկաթ, ծծումբ, ֆոսֆոր, ֆիզիկական  հատկությունները`օգտվելով տեղեկատուներից(տպագիր կամ համապատասխան  սայթերից), նշել  նաև ֆիզիոլոգիական  հատկությունները(եթե կան), կիրառումը,  դասակարգել`պարզ  և  բարդ, մետաղներ և ոչմետաղներ, անօրգանական  և  օրգանական;

աշխատանքը  շարունակել տանը` բնութագրել  կենցաղում կամ այլուր օգտագործվող  անօրգանական և  անօրգանական

նյութերը; կատարած աշխատանքը ներկայացնել  համակարգված` աղյուսակի  տեսքով

7-8 դաս– լաբորատոր փորձեր պարզել  այն  էական  հատկանիշները, որոնցով  տարբերվում  են  ֆիզիկական և քիմիական  երևույթները` մոմի  հալվելը  և  այրվելը, կավիճի  մանրացնելը  և  վրան  աղաթթու  լցնելը, ջրածնի  ստացումը  և  պայթեցնելը, ամոնիումի երկքրոմատից  «բլուրի» պատրաստումը և  քայքայումը`«հրաբուխ», պղնձի(ll) հիդրօքսիդի դոնդողի  ստացումը; սովորողները   դիտարկում և բնութագրում  են երևույթները, լրացնում  աղյուսակը:

    Անհատական    ուսումնական    նախագծեր 4 ժամ- Ինքնուրույն  գործնական  աշխատանքներ «Մաքուր  նյութերի ստացումը  և  մաքրության  հիմնավորումը` խտության, հալման  կամ  եռման  ջերմաստիճանով, շերտավոր  քրոմատագրությամբ».1)      տարբեր  ֆիզիկական  եղանակներ  կիրառելով ստանալ  թորած  ջուր, էթիլսպիրտ, ացետոն, կերակրի  աղի  բյուրեղիկներ2)      քիմիական փոխարկումներով ստանալ պղնձի(ll) քլորիդի բյուրեղներ` առնվազն  երկու  տարբեր  եղանակներով (առաջադրանքը  օժտված սովորողների  համար)
Ուսուցման  արդյունքներ.Նախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները. v  Գիտի  լաբորատորիայում  աշխատանքի  և  անվատանգության  կանոնները ուտիչ, այրվող, շուտ  բռնկվող, թունավոր  նյութերի  հետ  աշխատելիս, նաև  առօրյա  կյանքում  օգտագործվող  նյութերի  հետv  Ծանոթ  է  լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին  և ամանեղենինv  Բնութագրում  է  և  նկարագրում  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկություններըv  Տարբերում  է  ֆիզիկական  և  քիմիական  երևույթներըv  Բաժանում  է  խառնուրդները` ստանում  մաքուր  նյութեր  և  հիմնավորում  նյութի  մաքրությունը  ըստ  նրա  խտության, եռման, հալման  ջերմաստիճանի, քրոմատագրությամբ

v  Գիտակցի  դիտարկելու, վերլուծելու, զննելու, մտահանգումներ  կատարելու  անհրաժեշտությունը

v  Ծրագրում  և  կատարում  է  քիմիական  փորձ  և  ստացված  տվյալներն  օգտագործում  եզրակացությունների  համար

Ուսուցման  միջոցներՏպագիր և մեդիագրականություն  Լ.Սահակյան,Վ.Ադամյան, ՔԻՄԻԱ-7; 2001,Ա.Խաչատրյան, Լ.Սահակյան, ՔԻՄԻԱ-10,2010http://www.him.1september.ru,  http://hemi,wallst.ru / http://www.alhimik.ruhttp://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.htmlhttp://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ruhttp://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/
Գնահաման  մեթոդիկան  Գնահատվում  է  սովորողի  գործնական  աշխատանք  կատարելու  համար  անհրաժեշտ  պատրաստվածությունը, ինքնուրույն պլանավորում  է  և  հավաքում  անհրաժեշտ  սարքավորումները  փորձեր  կատարելու  համար` պահպանելով  անվտանգության  տեխնիկայի  բոլոր կանոնները: Ճիշտ  է  կատարում  մեկնաբանությունը, ամբողջական ձևակերպում  է վերջնական եզրակացությունը, կատարում  է  բազմակողմանի  վերլուծություններ, ընդհանրացումներ  և  ցուցաբերում  է ստեղծագործական  մոտեցում: Իր տեսակետը  ձևակերպում  է  և  հիմնավորում  գիտական  փաստերով, օրենքներով  կամ օրինաչափություններով` օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր փորձից, ունակություններից:  Սովորողը.v  դիրքորոշում  ունի` ես  կարծում  եմ…v  հիմնավորում  է` որովհետև….v  բերում  է  օրինակներ….v  եզրակացնում  է` այդ  պատճառով…

Սովորողը  գնահատվում  է.

>մինչ  նախագծի  վրա  աշխատելը` մնացորդային  գիտելիքնեևը, կարողությունները  և  հմտությունները

> երբ  աշխատում  է  նախագծի  վրա, պատասխանում  է  հարցերին  և  կատարում  է առաջադրանքները` թեմատիկ  գիտելիքի  ստուգումներ

> ավարտել է նախագծի  վրա  աշխատելը` անհատական-հետազոտական  աշխատանքի  ներկա

 
Оставить комментарий

Опубликовал на Август 25, 2017 в Նախագծեր

 

Նախագծեր` 11-րդ դաս. սեպտեմբեր, 2017

11ՆԱԽԱԳԾԻ  ԱՆՎԱՆՈՒՄԸ Օրգանական  միացությունների  քիմիական     կառուցվածքի  տեսություն
Նախագծի  կարճ  բովանդակությունը Կենսական  տարրեր: Մարդու  օրգանիզմի  քիմիան:Ածխածին  տարրի  ատոմի  կառուցվածքի  առանձնահատկությունները: Օրգանական  նյութերի բազմաթվության պատճառը և կառուցվածքային  հիմնադրույթները: Ալկանների հոմոլոգիական  շարքը, իզոմերիան, անվանակարգը: Քիմիական  կապերի  էլեկտրոնային  բնույթը  օրգանական  նյութերում: Կովալենտային  կապի առաջացումը և խզման  եղանակները` հոմոլիտիկ  կամ  հետերոլիտիկ: Քիմիական  ռեակցիաների  մեխանիզմները`ռադիկալային, իոնային, իոն-ռադիկալային: Հիբրիդացում:  Մոլեկուլային, կառուցվածքային, էլեկտրոնային  բանաձևեր, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկը, մոլեկուլների գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքում:
Ուսումնական  առարկան,  բաժինը   Քիմիա,  օրգանական  քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 15, 16 տարեկան, 11-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը 8 ժամ, երկու շաբաթ
Թեմայի  հիմնավորումը,նպատակը, խնդիրները և

ուսուցման  արդյունքները.

       Թեմայի  հիմնական  նպատակն  է`

  • պարզաբանել  օրգանական  նյութերի  կառուցվածքի  տեսության  հիմնադրույթների  էությունը
  • քննարկել քիմիական  կապերի  էլեկտրոնային  բնույթ օրգանական  նյութերի  մոլեկուլներում
  • ատոմային  օրբիտալների հիբրիդացման  տեսությունը
  • իզոմերիայի  երևույթը, իզոմերիայի  տեսակները`կառուցվածքային  և  տարածական
  • նախապատրաստել  քիմիական  ռեակցիաների  մեխանիզմների վերաբերյալ  հարցերն  ըմբռնելուն:

      Ուսուցման  արդյունքում  սովորողները  կբացատրեն.

  •  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները`  պայմանավորված  ածխածնի  ատոմի  կառուցվածքային  առանձնահատկություններով
  • քիմիական  կապի  բնույթը  օրգանական  միացությունների  մոլեկուլներում
  • կիմանան  օրգանական  նյութերի կառուցվածքի  տեսության  հյմնադրույթները
  • նյութերի հատկությունները  կախված  են  ոչ  միայն  դրանց  որակական  և  քանակական  բաղադրությունից,այլև   մոլեկուլում  ատոմների  միացման  կարգից`  մոլեկուլի  կառուցվածքից
  • հիբրիդացման  երևույթը  քիմիական  կապն  առաջանալիս և  այդ  երևույթով  պայմանավորված  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը
  • կհասկանան  իզոմերիա  երևույթը  և  իզոմեր  ձևերի հատկությունների տարբերությունը  պայմանավորված  դրանց  քիմիական  կառուցվածքով
  • կպատկերեն  մոլեկուլների կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևերը
  • կհավաքեն  մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները

 

   Եռյակ  հարցերը.Գլխավոր  հարց  —›

 

 

 

  Թեմատիկ հարցեր —›

 

·

 

 

 

Ըստ էության հարցեր—›

 

 

 

 

 

  • Ինչու՞  են  հատկապես  ածխածնի  միացություններն  առանձնացվել  և  դարձել  հատուկ  գիտություն`օրգանական  քիմիա
  • Որո՞նք  են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները
  • Ինչպե՞ս  է  առաջանում կովալենտային  կապը  օրգանական  նյութերի մոլեկուլներում և ի՞նչ  առանձնահատկություններ  ունի

__________________________________________________________________

 

  • Ո՞ր  նյութերն  են  կոչվում  հոմոլոգներ·
  • Ի՞նչպես  կբացատրեք  իզոմերիայի  երևույթը
  • Ինչպիսի՞  իզոմերիայի  տեսակներ  գիտեք
  • Որո՞նք  են  կենսական  տարրերը, ինչպիսի՞ օրգանական  նյութեր են  դրանք  առաջացնում  կենդանի  օրգանիզմում
  • Ի՞նչն  է  ածխածին  տարրի  բացառիկությունը

 

__________________________________________________________________

Ինչպե՞ս  կբացատրեք  ածխածնի  ատոմի  քառավալենտությունը  բոլոր  օրգանական  մոլեկուլներում

Ո՞ր  էլեկտրոններն  են  համարվում  վալենտային, ինչու՞

Ո՞ր  բանաձևն  է  անվանվում  էլեկտրոնային

Ինչո՞վ  են  միմյանցից  տարբերվում  հիմնական  և  գրգռված  վիճակում  գտնվող  ածխածնի  ատոմները

Քանի՞  սիգմա  կապ  կա  պրոպանի  մոլեկուլում

Քանի՞  sp օրբիտալ  կա  պենտանի  մոլեկուլում

Հիմնական  քիմիական  հասկացությունները. 

 

 

 

 

 

 

sp3 հիբրիդացում;  կովալենտ  կապի  առաջացման  կոլիգացման  և  կոորդինացման  մեխանիզմներ; կովալենտային  կապի  տրոհման  հոմոլիտիկ  և  հետերոլիտիկ  եղանակներ; ռադիկալ  և  ռադիկալային  մեխանիզմ; իոններ  և  իոնային  մեխանիզմ; կարբկատիոն; կարբանիոն; կառուցվածքային բանաձև; իզոմերիա; իզոմերիայի  տեսակները` կառուցվածքային  և  տարածական:
Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ

 

Նախագծին  սովորողների  ակտիվ  մասնակցությունը  ապահովելու  համարv  հանձնարարվում  է  կրկնել ատոմի  կառուցվածքը, քիմիական  կապի  տեսակները, հատկապես  կավալենային  կապը  և  նրա  հատկությունները; կազմել  կենսական  տարրերի  էլեկտրոնային  սխեմաները

v  ցուցաբերել  հետաքրքրասիրություն, հատկապես,  ուսումնասիրվող նոր  թեմաների  նկատմամբ, տիրապետել նորագույն  տեխնոլոգիաներին և  ինքնուրույն  փնտրել  տեղեկություններ  համացանցում:

Ուսումնառության  ընթացքը.

1-2 դաս— սովորողները  դասակարգում  են ցուցադրված  նյութերը`պարզ  և  բարդ, անօրգանական  և  օրգանական, այնուհետև պարզաբանել  օրգանական  քիմիայի  ուսումնասիրման  առարկան,  դասակարգել  օրգանական  նյութերը և  բացատրել  դրանց յուրահատկությունները,  հանձնարարել կազմել  կենսական  տարրերի  էլեկտրոնային  սխեմաները  և  սովորել  ալկանների  հոմոլոգիական  շարքը:

3-4 դաս— ընդհանրացնել  ատոմի  կառուցվածքի  մասին  գիտելիքները,ածխածնի  ատոմի  կառուցվածքը, վալենտականությունը  օրգանական  միացություններում, ատոմային  օրբիտալների  հիբրիդացում, մեկնաբանել կովալենտ  կապի  առաջացման   կոլիգացման  մեխանիզմը օրգանական  միացություններում, ալկանների մոլեկուլային, կառուցվածքային և էլեկտրոնային  բանաձևերը, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկը  ալկաններում`σ-կապեր:

5-6 դասքննարկել  օրգանական  նյութերի  կառուցվածքի  տեսության  հիմնադրույթները, պարզաբանել  կառուցվածքային  բանաձևերի  էությունը  և  նշանակությունը, ատոմների  միացման  կարգը  և  փոխադարձ  ազդեցությունը էլեկտրոնային  պատկերացումների  հիման  վրա, իզոմերիա  երևույթը, իզոմերիայի  տեսակները, իզոմերներ

7-8 դաս— գործնական  ածխատանք` ալկանների  մոլեկուլների  գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքումը, իզոմերները  և  անվանակարգը, ածխածնի  առաջնային, երկրորդային, երրորդային  և  չորրորդային  ատոմներ: Թեմայի ամփոփում` բանավոր  հարցումներ,թեմատիկ  թեստ:

Ուսուցման  միջոցներ.տպագիր և մեդիագրականություն

 

Լ.Սահակյան, Ա.Խաչատրյան, ‹‹ՔԻՄԻԱ 11››, Ավագ  դպրոցի  ընդհանուր  և  բնագիտամաթեմատիկական  հոսքեր, ‹‹Զանգակ-97››,Երևան 2010թ.http://school-collection.edu.ru/catalog/

http://www.him.1september.ru,  http://hemi,wallst.ru / http://www.alhimik.ruhttp://www.informica.ru/text/database/chemy/start.html

http://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.htmlhttp://www.teleschool.spb.ru http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/

http://www.chemistry.bsu.by/abc/http://c-books.narod.ruhttp://www.mendeleev.nw.ru/solutions/index.html//www.pandia.ru/text/77/389/24524.php‎/

Գնահատում. Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  և  գիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր  փորձից, ունակությունները.

  • Մինչ  նախագծի  վրա  աշխատելը
  • Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները
  • Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը

 

 
Оставить комментарий

Опубликовал на Август 25, 2017 в Նախագծեր

 

Սեպտեմբերյան Flash Mob

                  ՔԻՄԻԱՅԻՑ     Flash  Mob    Սեպտեմբեր   2017                                                             Ավագ  դպրոցի  սովորողների  համար 

                                     ԱՊԱԿԻ,  ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻ 

  • Գունավոր  ապակի  ստանալու  համար  դրա  մեջ    ավելացվում  է    

որոշ  մետաղների  օքսիդներ: Պատասխանեք, խնդրեմ, ի՞նչ  գույն   են  ապակուն  տալիս  կոբալտի (II), երկաթի (III), մանգանի  (IV),    քրոմի (III)  և  պղնձի (II)   օքսիդները, արծաթը, ոսկին:  

  • Սովորական  ապակին (պատուհանի)  պատրաստում  են սպիտակ  ավազի,  կրաքարի և սոդայի  խառնուրդը   հատուկ  վառարաններում   1500 OC  հալելիս.  

ա) ինչու՞   է  խառնուրդը  հալվում  այդքան  բարձր  ջերմաստիճանում,  
բ) գրեք  ընթացող  ռեակցիաների  հավասարումները :   

  • Ապակին  համարվում  է  ամորֆ  նյութ, այլ  կերպ  ասում  են «գերսառած  հեղուկ», ինչու՞ : 
  • Ո՞ր  նյութերն  են  համարվում  լուծվող  ապակի, որտե՞ղ  են  կիրառում, ինչպե՞ս  են  ստանում  դրանք,  գրեք  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները:  
  • Գերմաքուր  ապակուց  պատրաստում  են  օպտիկական  մանրաթելեր, որտե՞ղ  են  կիրառվում  այդ  մանրաթելերը: 
  • «Լեռնային  բյուրեղապակին»  հիմնականում  բաղկացած  է  ոչ  մետաղներից  մեկի բարձրագույն  օքսիդից:  Նկարագրեք  այդ  օքսիդի  ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները:  
  • Բյուրեղապակու  բաղադրության  մեջ  կալցիումի  օքսիդը  փոխարինում  են  կապարի (II օքսիդով. 

ա) ո՞ր  հատկության  շնորհիվ  է  օգտագործվում  կապարի  օքսիդը,  
բ) ինչպիսի՞  իրեր  գիտեք, որոնք  պատրաստված  են  բյուրեղապակուց, 
գ) բյուրեղապակու  բաղադրությունը  արտահայտեք  երեք  օքսիդների  միջոցով, եթե այն  պարունակում  է  7,13%  նատրիում,  32,09% կապար   և  26,05%  սիլիցիում  ըստ զանգվածային  բաժինների,  
դ) հաշվեք  նաև, թե  որքա՞ն  սոդա,  կապարի (II) օքսիդ  և  կվարցային  ավազ  պետք  է վերցնել  100 կգ  բյուրեղապակի  ձուլելու  համար:
Առաջադրանքները  Ձեզ  համար  կազմեց`  Վեներա  Հայկի  Խառատյանը 

            

 
Оставить комментарий

Опубликовал на Август 25, 2017 в Flash Mob

 

Դասավանդողների օգոստոսյան ճամբար 22-29

Օգոստոսի 22

Հանդիպում-քննարկում  Գագիկ Ներսիսյանի հետ

Օգոստոսի 23

  • 10:00 12:00 աշխատանք մասնագիտական խմբերով
  • 12։00-13։00՝ ընդմիջում դպրոցներում
  • 13։00-15։00՝ ուսումնական տարածքի՝  բնագիտատեխնիկական  սրահի, քիմիայի կաբինետի  և դրանց գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը
  • Քիմիայից  սեպտեմբերյան ֆլեշմոբի   առաջադրնքների   կազմում

Օգոստոսի 24

«Հեղինակային կրթական ծրագրի սեպտեմբերյան հավաք»-ին մասնակցության քննարկում: Որոշեցինք շարունակել <<սովորողը՝ սովորեցնող>> նախագիծը:

Օգոստոսի 25

Մասնախմբի դասավանդողները ներկայացնում են իրենց նախագծերը և առարկայական ծրագրերում կատարած փոփոխությունները

Օգոստոսի 28

Բնագիտական օրացույցի կազման աշխտանքներ

Օգոստոսի 29

Բնագիտության լաբորատորիայի վերազինման հարցերի քննարկում

 
Оставить комментарий

Опубликовал на Август 23, 2017 в Նախագծեր, Uncategorized