Փետրվարին իրականացվելու է « Ոչ մետաղներ»-ից 3 նախագիծ «Կարևորագույն քիմիական տարրերը » ուսումնասիրելու համար Փետրվարի 5-ից 9-ը`
- Նախագիծ 1.Համար մեկ տարրը Տիեզեքում` Ջրածին: Ջրածնի իզոտոպները`պրոտիում, դեյտերիում, տրիտիում: Համար մեկ նյութը Երկրագնդում `Ջուր: Լուծույթներ: Ծանր ջուր: Ջրածնի պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և ֆիզիոլոգիական հատկությունները: Անհատական-հետազոտական աշխատանք՝<<Ջրածինը որպես ապագայի վառելանյութ:>> Փետրվարի 12-ից 16-ը` Լաբորատոր աշխատանքներ. «Ջրի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները: Լուծույթների պատրաստումը և լուծված նյութի զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի որոշումը»:
Առաջադրանք 1. Որոնք են ջրի ֆիզիկական հատկությունները, թվարկեք….
Առաջադրանք 2. Որոնք են ջրի քիմիական հատկությունները, գրեք ջրի փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ….
Առաջադրանք 3. Որոնք են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, թվարկեք…,որն է համարվում մաքուր խմելու ջուր…
Առաջադրանք 4. Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից` նատրիումի հետ, գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը….
և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով….
Առաջադրանք 5. Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը…
.Փետրվարի 19-ից 23-ը.
- Նախագիծ 2. Թթվածին: Թթվածնի տարածվածությունը Երկրակեղևում: Թթվածին քիմիական տարրի կայուն իզոտոպները` 16O, 17O, 18O:Թթվածնի պարզ նյութերը` երկթթվածին O2 և օզոն O3 :
Թթվածնի շրջապտույտը բնության մեջ: Օդի բաղադրությունը: Լուսասինթեզ: Թթվածնի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները: Այրման ռեակցիաներ:
- Անհատական-հետազոտական աշխատանք՝ <<Թունավոր նյութերը օդում>>: <<Օզոն, օզոնային շերտի քայքայման պատճառները և պայքարի ձևերը>>:
- Փետրվարի 26-ից մարտի 2-ը` Լաբորատոր աշխատանքներ. « Օդի բաղադրությունը: Թթվածնի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները: Այրման ռեակցիաներ: Նախագիծ 3. Հալոգենների ընդհանուր բնութագիրը: Քլոր: Քլորաջրածին: Աղաթթու:
- Անհատական-հետազոտական աշխատանք՝<<Հալոգենների և դրանց միացությունների կիրառությունը և կենսաբանական դերը>>:
- Ուսումնական նախագծերը սովորողները կարող են ընտրել անհատապես կամ երկուսով կատարելու և ներկայացնելու համար
Նախագծերը կազմված են սովորողի կրթական պատվերը իրականացնելու համար և ուղղված են այն անհատին, ում համար.
- սովորել` նշանակում է մտածել, ուսումնասիրել, հետազոտել
- ստեղծագործական աշխատանքը առաջնային է
- ազատությունն ու կրթությունն անանջատ են:
Անհատի ոսումնառության դրդապատճառները անկասկած բազմաթիվ են, սակայն դրանք բոլորը պիտի հանգեն, մեր կարծիքով, մեկ ընդհանուր նպատակի` Սովորողները ձեռք բերած գիտելիքները, կարողությունները, հմտությունները կիրառեն և սեփական գործունեությունը դարձնեն ժամանակակից և արդյունավետ: