RSS

Архив за месяц: Февраль 2018

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,նախագծեր`Մարտ 2018

Երկիր  մոլորակի  ոլորտները՝  մթնոլորտ, ջրոլորտ, քարոլորտ,

  • Ի՞ նչ  է  մթնոլորտը
  • Ինչպիսի՞   բաղադրություն  ունի  մթնոլորտային  օդը
  • Որո՞ նք  են  մթնոլորտի  շերտերը
  • Ո՞ րն  է  մթնոլորտի   նշանակությունը
  • Որո՞ նք  են  մթնոլորտի  աղտոտման  աղբյուրները
  • Ո՞ րն  է  օզոնային  շերտի  նշանակությունը

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները՝

  • Թունավոր  նյութերը  օդում, հողում, ջրում::
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր:
  • Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում:
  • Օզոնային  շերտի  քայքայման  պատճառները:
Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 27, 2018 в Բնագիտություն

 

Նախագծեր՝11- րդ դաս. Մարտ 2018

    Թթվածին պարունակող օրգանական նյութեր` <<Սպիրտներ   և   ֆենոլ>>

Լաբորատոր  փորձեր՝ <<Սպիրտների  քիմիական  հատկությունները.>>

Փորձերի  համար  անհրաժեշտ  են` էթիլսպիրտ, 2-պրոպանոլ, գլիցերին, սառցային

քացախաթթու, բութիլսպիրտներ

Փորձերն  իրականացնելու  համար  անհրաժեշտ  են  նաև  մետաղական  նատրիում,  պղնձե  լար,

պղնձի  սուլֆատի 5%-անոց լուծույթ, նատրիումի  հիդրօքսիդի 10%-անոց  լուծույթ, խիտ  ծծմբական

թթու, ապակե  ձողեր, փորձանոթի բռնիչ, տաքացնող  սարք` սպիրտայրոց:

Լաբորատոր  փորձ 1.  Նատրիումի  էթիլատի  ստացումը.

Փորձանոթի  մեջ  լցրեք 5 մլ էթիլսպիրտ  և  մեջը  գցեք  մետաղական

նատրիումի  փոքրիկ  կտոր, սկսվում  է  բուռն  ռեակցիա, որի  ընթացքում

անջատվում  է  ջրածին: Մետաղական  նատրիումի  լրիվ  լուծվելուց  հետո,

փորձանոթում  առաջանում  է  նատրիումի  էթիլատ, որը  հեշտությամբ

հիդրոլիզվում  է, առաջացնելով  NaOH  և  ելային  էթիլսպիրտը, եթե

ավելացնեք  2-3 մլ  ջուր: Ստացված  լուծույթի  մեջ  մեկ  կաթիլ  ֆենոլֆտալեին

ավելացնելիս  լուծույթը  ստանում  է  մորու  գույն: Այրեք  էթիլսպիրտով  թրջած

բամբակը. այն  այրվում  է  «մաքուր  կապույտ» բոցով:

  • Առաջադրանք 1. Կազմեք  ձեր  կողմից  ուսումնասիրված  ռեակցիաներն  արտահայտող  hավասարումները.                                                                ա)   նատրիումի  էթիլատի  ստացումը                                                                                                                                    բ)   նատրիումի  էթիլատի  հիդրոլիզը                                                                                                                                   գ)  էթիլսպիրտի  այրման  ռեակցիայի  հավասարումը:                                                                                     Լաբորատոր  փորձ 2.  Սպիրտի  օքսիդացումը  ալդեհիդի (կամ  կետոնի)                                                                               Պղնձալարի  ծայրը  ոլորեք  պարույրի  2-3  գալար ձևով: Փորձանոթի  մեջ լցրեք 5-6 կաթիլ  էթիլսպիրտ:  Պղնձի  պարույրը  շիկացրեք  սպիրտայրոցի  բոցի  մեջ, որպեսզի  պղինձը  ծածկվի  օքսիդի  սև  շերտով, պարույրը  արագ  ընկղմեք  սպիրտով  լցված  փորձանոթի  մեջ: Այդ  գործողությունը  կրկնեք  մի քանի  անգամ: Ուշադրություն  դարձրեք  առաջացող  ալդեհիդի  հոտին: Եթե փորձի  համար  վերցնեք  2-պրոպանոլ, ապա  կստանաք կետոն` ացետոն:

Առաջադրանք 2.  Կազմեք   ձեր  կողմից  իրականացված  ռեակցիաների  hավասարումները.

ա)  պղինձը  շիկացնելով` պղնձի(II)  օքսիդի ստացման

բ)  սպիրտը  պղնձի(II)  օքսիդով օքսիդացնելիս այդեհիդի  կամ կետոնի ստացման:

Լաբորատոր  փորձ 3.   Պղնձի   գլիցերատի  համալիր  միացության  ստացումը.

                                       Փորձանոթի  մեջ  լցրեք  մոտ  2մլ  նատրիումի  հիդրօքսիդի  լուծույթ  և  ավելացրեք

մի  քանի  կաթիլ  պղնձի  սուլֆատի  լուծույթ:  Ստացվում  է  պղնձի (II)  հիդրօքսիդի

երկնագույն, դոնդողանման  նստվածք: Այդ  նստվածքի  վրա  լցրեք  մոտ 2-3  կաթիլ

գլիցերին  և  խառնեք  ապակե  ձողով: Կնկատեք, որ  դոնդողանման  նստվածքը

լուծվում  է, և  գոյանում  է  մուգ  կապույտ  գույնի  պղնձի  գլիցերատի  թափանցիկ

լուծույթ: Այս  ռեակցիան  բազմատոմ  սպիրտների   հայտնաբերման  որակական   

                                       ռեակցիան  է:

Առաջադրանք  3.  Գրեք  ընթացող  ռեակցիաների  hավասարումները.

                          ա)   պղնձի (II)  հիդրօքսիդի առաջացման

բ)   պղնձի (II)  հիդրօքսիդի փոխաղդեցությունը գլիցերինի  հետ:

 Լաբորատոր  փորձ 4.   Բարդ  եթերների` էսթերների  ստացումը

Վերցրեք  2 փորձանոթ  և  յուրաքանչյուրի  մեջ  լցրեք  1-2 մլ  սառցային

քացախաթթու(քարշիչ պահարանի տակ) և  ոչ  շատ  խիտ  ծծմբական  թթու:

Փորձանոթներում  եղած  խառնուրդներին  ավելացրեք` մեկին մոտ 3 մլ

էթիլսպիրտ, իսկ  մյուսին` նույնքան բութանոլ: Առանց  փորաձանոթների

բերանները  փակելու`տեղադրեք  ջրային  բաղնիքում տաքացրեք 20-30 րոպե:

Էսթերները  ջրից  թեթև   լինելով` բարձրանում  են մակերես  և  կազմում

բարակ  շերտեր: Լաբորատորիայում  տարածվում  է  դուրեկան  հոտ:

Առաջադրանք  4.  Գրեք երկու  էսթերների  առաջացման  ռեակցիաների  hավասարումները:

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 27, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

10- րդ դաս.Նախագծեր՝ Մարտ 2018

  • Ջերմաքիմիա:Ջերմանջատիչ և  ջերմակլանիչ  ռեակցիաներ: Ջերմաքիմիական  հավասարումներ:
  • Հասկացություն էնթալպիայի  և  էնտրոպիայի  մասին: Հեսի  օրենքը:
  • Ռեակցիայի արագության, դրա  կախվածությունը  տարբեր  գործոններից: Ներգործող  զանգվածների  օրենքը:  Ակտիվացման  էներգիա: Կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ: Ֆերմենտներ:
  • Դարձելի ռեակցիաներ: Քիմիական  հավասարակշռություն, հավասարակշռության  հաստատուն, հավասարակշռության  տեղաշարժը  տարբեր  գործոններով` Լե Շատելյեի  սկզբունքը:

Թեմատիկ հարցեր —›  

  • Ինչի՞ց  է  կախված  քիմիական  ռեակցիայի  ջերմէֆեկտը
  • ինչպե՞ս  հաշվել  ռեակցիայի  ջերմէֆեկտը
  • էներգիայի  պահպանման  օրենքը  ինչպե՞ս  է գործում  քիմիական  ռեակցիաներում
  • Ինչպե՞ս  կազմել  ռեակցիայի  ջերմաքիմիական  հավասարումը
  • Ինչի՞ց  է  կախված  քիմիական  ռեակցիայի  արագությունը
  • ինչպե՞ս  կարելի  է  շեղել  քիմիական  հավասարակշռությունը:

 Նախագծի  նպատակը  և  խնդիրներն  են.

    • սովորողները կընկալեն  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  պատճառները
    • կիմանան ռեակցիայի  ընթանալու  արտաքին  հատկանիշների  և  ներքին  օրինաչափությունների  փոխադարձ  կապը
    • կբացատրեն բնական  երևութների  մեխանիզմը
    • կգտնեն նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ
    • կհասկանան, որ քիմիական  օրենքները  բնության  համընդհանուր  օրենքների  մի  մասն  են  կազմում` երևույթի  էնտրոպիան, էներգիայի  և  զանգվածի  պահպանման  օրենքը

    կլուծեն  հաշվարկային  խնդիրներ  ջերմաքիմիական  ռեակցիաների  հավասարումներով:

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 27, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

9-րդ դաս. Նախագծեր`Մարտ 2018

Մարտին  շարունակում  ենք  ուսումնասիրել «Կարևորագույն  քիմիական  տարրերը  և  նրանց  նշանակությունը  մարդկության համար»  

Մարտի  5- 9-ը  Նախագիծ  3.  <<Տարրերի  քիմիայից` ոչմետաղներից՝ <<Հալոգեններ>>

7- րդ  խմբի  գլխավոր  ենթախումբի` հալոգենների F, Cl, Br, I, At  ընդհանուր  բնութագիրը, ատոմների  կառուցվածքն  ու  հատկությունները, պարզ  նյութերի  ընդհանուր  բնութագիրը, հալոգենների  ջրածնային  միացությունները: Քլորի ընդհանուր բնութագիրը, ատոմի կառուցվածքը, տարածվածությունը  բնության մեջ, ֆիզիկական  և  քիմիական հատկությունները,ստացումը,կիրառումը:Քլորաջրածին.աղաթթուն  և  իր  աղերը: Հալոգենների, դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը:

  Մարտի  12-16-ըԼաբորատոր  աշխատանք`<<Քլորի և աղաթթվի ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները>>:

  • Անհատական-հետազոտական  աշխատանք՝<<Հալոգենների  և  դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը>>:
  • Ուսումնական  նախագծերը   սովորողները կարող են ընտրել անհատապես կամ երկուսով  կատարելու  և  ներկայացնելու  համար

Նախագծերը կազմված  են  սովորողի  կրթական  պատվերը  իրականացնելու   համար  և  ուղղված  են  այն  անհատին,  ում  համար.

  • սովորել` նշանակում է մտածել, ուսումնասիրել, հետազոտել
  • ստեղծագործական աշխատանքը առաջնային  է
  • ազատությունն ու կրթությունն  անանջատ  են:

Անհատի  ոսումնառության  դրդապատճառները  անկասկած  բազմաթիվ  են, սակայն  դրանք  բոլորը  պիտի  հանգեն, մեր  կարծիքով,  մեկ  ընդհանուր նպատակի`   Սովորողները  ձեռք  բերած  գիտելիքները, կարողությունները,   հմտությունները  կիրառեն   և  սեփական  գործունեությունը  դարձնեն ժամանակակից  և  արդյունավետ:

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 27, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

11-րդ դաս Ամփոփիչ թեստ-3 «Չհագեցած ածխաջրածիններ»

11-rd-das-Test-3-CnHm

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 25, 2018 в ՔԻՄԻԱ, Թեստեր

 

9-րդ դաս. Ամփոփիչ թեստ-3

9-rd-das-Test-3-Ttvacin-Jracin

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 25, 2018 в ՔԻՄԻԱ, Թեստեր

 

10-րդ դաս. Ամփոփիչ թեստ-3

test-3-general-chemistry-2018-Atomi-karucvacq-qim-tarreri-parb-orenq

 
Оставить комментарий

Опубликовал на Февраль 25, 2018 в ՔԻՄԻԱ, Թեստեր