RSS

Архив за месяц: Июль 2018

2018-19 ուս. տարվա ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Ավագ  դպրոցում  քիմիայի խորացված  ուսուցման  նախագծերը ընդգրկում  են  երեք` ընդհանուր,  տարրերի  և  օրգանական  քիմիա  բաժինները.

ՔԻՄԻԱՅԻ ԽՈՐԱՑՎԱԾ  ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ՝ ԱՎԱԳ  ԴՊՐՈՑԻ 11-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆԻ  ՀԱՄԱՐ

 Վատ  ուսուցիչը  դասավանդում է փաստեր, իսկ  լավը` սովորեցնում  է փնտրել  և  գտնել                                                                                                                                Ա.  Դիստերվեգ

Հեղինակ`«Մխ. Սեբաստացի» կրթահամալիրի  ‹‹Հակոբ  Հակոբյան›› բնագիտության   և տեխնիկայի  ուսումնական   կենտրոնի  քիմիայի  դասավանդող` Վեներա  Հայկի  Խառատյան  (քիմ.գիտ.թեկն.,քիմիայի  վերապատրաստող  դասախոս,25 տարվա  մանկավարժական  փորձառություն)

  e­-mail   հասցեներս: / V.Kharatyan@mskh.am/,                                                                                                                 venerahaykovna@inbox.ru,  bnagetnet.wordpress.com 

  Ուսումնական  նախագծեր(5  հատ). նշված  են`

1)   նախագծի  անվանումը,ենթաթեմաները, կարճ  բովանդակությունը

2)   սովորողների  տարիքը, դասարանը,նախագիծը  իրականացնելու  համար

անհրաժեշտ  ժամանակահատվածը

3)    նախագծի  հիմնավորումը` բովանդակային  համապատասխանությունը

ուսումնական  չափորոշիչներին

4)   ուսուցման  արդյունքները`  նախագծի  նպատակը  և  խնդիրները

5)   ուղղորդող  եռյակ  հարցերը` գլխավոր,  թեմատիկ  և  ըստ  էության  հարցեր

6)   տեղեկություններ  նախագծի  վերաբերյալ` անհրաժեշտ  նախնական

գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, ուսումնական  միջոցներ

7)  ուսումնական  նախագծեր, որոնք  սովորողները կարող են ընտրել

անհատապես կամ երկուսով  կատարելու  և  ներկայացնելու  համար

 8)  գնահատման  մեթոդիկայի  նկարագրությունը ` մինչ  նախագծի  վրա

աշխատելը, աշխատելու  ընթացքում   և  ավարտելիս:

Ուսումնական   նախագծերի  կազմման  իմ  աշխատանքային  գործընթացը.

Ավագ  դպրոցում  քիմիայի խորացված  ուսուցման   դասընթացը  բաղկացած  է   երեք` ընդհանուր,  տարրերի  և  օրգանական  քիմիա  բաժիններից,  ընդ  որում  վերջին  երկու  բաժինները  հիմնականում  ունեն  նկարագրական, իմացաբանական  բնույթ, և հազիվ  թե  նպաստեն դասավանդման  մակարդակի բարձրացմանը  և սովորողների  կարողությունների  և  հմտությունների  զարգացմանը (հետազոտող  մանկավարժների  կարծիքով  և դասավանդման  իմ փորձառությունից  ելնելով):

Այդ իսկ պատճառով,  ուսումնական  նախագծերը  կազմելիս նախ`

 1)  առանձնացրել եմ ընդհանուր  քիմիայի,  հատկապես, ֆիզիկական  քիմիայի,  հիմնարար  խնդիրները. ինչու՞  են  ընթանում  քիմիական  փոխարկումները, ի՞նչ  աստիճանով (դարձելի  ռեակցիաներ)  և  ինչպիսի՞  արագությամբ: Այս  հարցադրումներին  կարելի  է  պատասխանել  ֆիզիկական  քիմիայի  այնպիսի  բաժինների  օգնությամբ, ինչպիսիք  են` քիմիական  թերմոդինամիկան և կինետիկան, մոլեկուլի  կառուցվածքի  ժամանակակից  տեսությունը, կատալիզատորներ,  լուծիչի  դերը  քիմիական  ռեակցիաների  ընթացքում  և  այլն:

2)   շեշտադրել եմ այն  հարցադրումները, որոնք  չունեն  վերջնական  պատասխան, օրինակ`մոլեկուլի  տարածական  կառուցվածքի  և  ռեակցիոունակության  կապը (երկրաչափական   և  օպտիկական  իզոմերներ, բևեռային  և  ոչ  բևեռային  մոլեկուլներ), ատոմը  կազմող  տարրական  մասնիկները,  Լայնուս Պոլինգի ատոմային  օրբիտալների  հիբրիդացման  տեսությունը, քիմիական կապի վալենտային  զույգի  էլեկտրոնների  էլեկտրաստատիկ  վանման  մոդելը, հիմքերի  և  թթուների  տարբեր  տեսությունները  և  այլն:

Ավագ  դպրոցի  քիմիայի խորացված  ուսուցման  ամբողջ  դասընթացը  բաժանել  եմ     13 մոդուլների` նախագծերի, որոնք   կազմված  են  ենթաթեմաներից:

Ընդհանուր  քիմիա- 5  նախագիծ (այս նախագծերն  են  ներկայացված)

Տարրերի  քիմիա- 2 նախագիծ (ոչմետաղներ; մետաղներ)

Օրգանական  քիմիա- 5 նախագիծ (օրգանական  նյութերի քիմիական  կառուցվածքի տեսությունը; ածխաջրածիններ;  թթվածին  պարունակող  օրգանական  նյութեր;  ազոտ  պարունակող  օրգանական  նյութեր; բարձրամոլեկուլային  նյութեր` պոլիմերներ)

Օրգանական  քիմիա 5 նախագիծ`

  • Օրգանական նյութերի քիմիական  կառուցվածքի տեսությունը;
  • Ածխաջրածիններ;
  • Թթվածին պարունակող  օրգանական  նյութեր;
  • Ազոտ պարունակող  օրգանական  նյութեր;
  • Բարձրամոլեկուլային նյութեր` պոլիմերներ

Read the rest of this entry »

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Июль 5, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ