RSS

Սեպտեմբեր` 11-րդ դաս.

09 Сен

11-1 ՆԱԽԱԳԾԻ  ԱՆՎԱՆՈՒՄԸ`  Օրգանական  միացությունների  քիմիական                                                                                               կառուցվածքի  տեսություն                                               

Նախագծի  կարճ  բովանդակությունը ` Կենսական  տարրեր: Մարդու  օրգանիզմի  քիմիան: Ածխածին  տարրի  ատոմի  կառուցվածքի  առանձնահատկությունները: Օրգանական  նյութերի բազմաթվության պատճառը և կառուցվածքային  հիմնադրույթները: Ալկանների հոմոլոգիական  շարքը, իզոմերիան, անվանակարգը: Քիմիական  կապերի  էլեկտրոնային  բնույթը  օրգանական  նյութերում: Կովալենտային  կապի առաջացումը և խզման  եղանակները`հոմոլիտիկ  կամ  հետերոլիտիկ: Քիմիական  ռեակցիաների  մեխանիզմները`ռադիկալային, իոնային, իոն-ռադիկալային: Հիբրիդացում:  Մոլեկուլային, կառուցվածքային, էլեկտրոնային  բանաձևեր, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկը, մոլեկուլների գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքում:

Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը`  8 ժամ 


. պարզաբանել  օրգանական  նյութերի  կառուցվածքի  տեսության  հիմնադրույթների  էությունը

  • քննարկել քիմիական  կապերի  էլեկտրոնային  բնույթ օրգանական  նյութերի  մոլեկուլներում
  • ատոմային  օրբիտալների հիբրիդացման  տեսությունը
  • իզոմերիայի  երևույթը, իզոմերիայի  տեսակները`կառուցվածքային  և  տարածական
  • հոմոլոգիա  երևույթը, հոմոլոդիական  շարքեր՝ հոմոլոգներ
  • նախապատրաստել  քիմիական  ռեակցիաների  մեխանիզմների վերաբերյալ  հարցերն  ըմբռնելուն:

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները՝

1. Օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները                                                                      2.Կովալենտային  կապի  առաջացումը օրգանական  մոլեկուլներում                                                              3. Իզոմերիա  երևույթը: Իզոմերներ:                                                                                                        4. Հոմոլոգիա  երևույթը: Հոմոլոգիական  շարքեր՝ հոմոլոգներ:                                                                    5. Բարձրամոլեկուլակին  նյութեր՝ պոլիմերներ (պլաստմասսաներ, կաուչուկ,  խեժեր, սպիտակուցներ, թաղանթանյութ, օսլա, գլիկոգեն):

Ուսուցման  արդյունքում  սովորողները  կբացատրեն.

  •  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները`  պայմանավորված  ածխածնի  ատոմի  կառուցվածքային  առանձնահատկություններով
  • քիմիական  կապի  բնույթը  օրգանական  միացությունների  մոլեկուլներում
  • կիմանան  օրգանական  նյութերի կառուցվածքի  տեսության  հյմնադրույթները
  • կբացատրեն օրգանական նյութերի հատկությունները  կախված  են  ոչ  միայն  դրանց  որակական  և  քանակական  բաղադրությունից, այլև մոլեկուլում  ատոմների  միացման  կարգից`  մոլեկուլի  կառուցվածքից
  • հիբրիդացման  երևույթը  քիմիական  կապն  առաջանալիս և  այդ  երևույթով  պայմանավորված  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը
  • կհասկանան  իզոմերիա  երևույթը  և  իզոմեր  ձևերի հատկությունների տարբերությունը  պայմանավորված  դրանց  քիմիական  կառուցվածքով
  • կպատկերեն  մոլեկուլների կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևերը
  • կհավաքեն  մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները

Թեմատիկ հարցեր —›

  • Ինչու՞  են  հատկապես  ածխածնի  միացություններն  առանձնացվել  և  դարձել  հատուկ  գիտություն`օրգանական  քիմիա
  • Որո՞նք  են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները
  • Որո՞նք  են  կենսական  տարրերը, ինչպիսի՞ օրգանական  նյութեր են  դրանք  առաջացնում  կենդանի  օրգանիզմում
  • Ի՞նչն  է  ածխածին  տարրի  բացառիկությունը
  • Ինչպե՞ս  կբացատրեք  ածխածնի  ատոմի  քառավալենտությունը  բոլոր  օրգանական  մոլեկուլներում
  • Ո՞ր  էլեկտրոններն  են  համարվում  վալենտային, ինչու՞
  • Ո՞ր  բանաձևն  է  անվանվում  էլեկտրոնային
  • Ինչո՞վ  են  միմյանցից  տարբերվում  հիմնական  և  գրգռված  վիճակում  գտնվող  ածխածնի  ատոմները
  • Ինչպե՞ս  է  առաջանում կովալենտային  կապը  օրգանական  նյութերի մոլեկուլներում և ի՞նչ  առանձնահատկություններ  ունի
  • Ո՞ր  նյութերն  են  կոչվում  հոմոլոգներ
  • Ի՞նչպես  կբացատրեք  իզոմերիայի  երևույթը
  • Ինչպիսի՞  իզոմերիայի  տեսակներ  գիտեք
  • Քանի՞  սիգմա  կապ  կա  պրոպանի  մոլեկուլում
  • Քանի՞  sp օրբիտալ  կա  պենտանի  մոլեկուլում

Հիմնական  քիմիական  հասկացությունները. 

  • ատոմ, մոլեկուլ, իոն, կենսական  տարրեր
  • տարրի ատոմի  հատկությունները՝վալենտականություն, օքսիդացման  աստիճան, շառավիղ, իոնացման  էներգիա, հարաբերական  էլեկտրաբացասականություն
  • պարզ  նյութ, բարդ  նյութ, անօրգանական  նյութ, օրգանական  նյութ
  • քիմիական  բանաձև, նյութի  որակական  և քանակական բաղադրություն
  • մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային  բանաձևեր
  • քիմիական  կապ, կովալենտային  կապը  և  նրա  հատկությունները
  • ատոմային  օրբիտալների հիբրիդացում` sp3  sp2, sp
  • իզոմերիա  երևույթը  և  տեսակները, իզոմերներ
  • հոմոլոգիա  երևույթը, հոմոլոգիական  շարքեր, հոմոլոգիական  տարբերություն, հոմոլոգներ:

Նախագծին  սովորողների  ակտիվ  մասնակցությունը  ապահովելու  համար հանձնարարվում  է.

  • կրկնել ատոմի  կառուցվածքը, քիմիական  կապի  տեսակները, հատկապես  կավալենային  կապը  և  նրա  հատկությունները; կազմել  կենսական  տարրերի  ատոմների  բաղադրությունը  և էլեկտրոնային  սխեմաները
  • ցուցաբերել  հետաքրքրասիրություն, հատկապես,  ուսումնասիրվող նոր  թեմաների  նկատմամբ, տիրապետել նորագույն  տեխնոլոգիաներին և  ինքնուրույն  փնտրել  տեղեկություններ  համացանցում:
  • կատարել  անհատական- հետազոտական  աշխատանքներ  և  ներկայացնել:

Ուսումնառության  ընթացքը.

1-2 դաս— սովորողները  դասակարգում  են ցուցադրված  նյութերը`պարզ  և  բարդ, անօրգանական  և  օրգանական, այնուհետև պարզաբանել  օրգանական  քիմիայի  ուսումնասիրման  առարկան,  դասակարգել  օրգանական  նյութերը և  բացատրել  դրանց յուրահատկությունները,  հանձնարարել կազմել  կենսական  տարրերի  էլեկտրոնային  սխեմաները  և  սովորել  ալկանների  հոմոլոգիական  շարքը:

3-4 դաս— ընդհանրացնել  ատոմի  կառուցվածքի  մասին  գիտելիքները,ածխածնի  ատոմի  կառուցվածքը, վալենտականությունը  օրգանական  միացություններում, ատոմային  օրբիտալների  հիբրիդացում, մեկնաբանել կովալենտ  կապի  առաջացման   կոլիգացման  մեխանիզմը օրգանական  միացություններում, ալկանների մոլեկուլային, կառուցվածքային և էլեկտրոնային  բանաձևերը, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկը  ալկաններում`σ-կապեր:

5-6 դասքննարկել  օրգանական  նյութերի  կառուցվածքի  տեսության  հիմնադրույթները, պարզաբանել  կառուցվածքային  բանաձևերի  էությունը  և  նշանակությունը, ատոմների  միացման  կարգը  և  փոխադարձ  ազդեցությունը էլեկտրոնային  պատկերացումների  հիման  վրա, իզոմերիա  երևույթը, իզոմերիայի  տեսակները, իզոմերներ

7-8 դաս— գործնական  ածխատանք` ալկանների  մոլեկուլների  գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքումը, իզոմերները  և  անվանակարգը, ածխածնի  առաջնային, երկրորդային, երրորդային  և  չորրորդային  ատոմներ: Թեմայի ամփոփում` բանավոր  հարցումներ,թեմատիկ  թեստ:

 Ուսուցման  միջոցներ.տպագիր և մեդիագրականություն.

Լ.Սահակյան, Ա.Խաչատրյան, ‹‹ՔԻՄԻԱ 11››, Ավագ  դպրոցի  ընդհանուր  և  բնագիտամաթեմատիկական  հոսքեր, ‹‹Զանգակ-97››,Երևան 2010թ.http://school-collection.edu.ru/catalog/

http://www.him.1september.ru,  http://hemi,wallst.ru / http://www.alhimik.ruhttp://www.informica.ru/text/database/chemy/start.html

http://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.htmlhttp://www.teleschool.spb.ru http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/

http://www.chemistry.bsu.by/abc/http://c-books.narod.ruhttp://www.mendeleev.nw.ru/solutions/index.html//www.pandia.ru/text/77/389/24524.php‎/

 Գնահատում. Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  և  գիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր  փորձից, ունակությունները.

  • Մինչ  նախագծի  վրա  աշխատելը
  • Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները
  • Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը:

 

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Сентябрь 9, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

 
%d такие блоггеры, как: