RSS

Սեպտեմբեր՝ 10-րդ դաս.

10 Сен

10-1  Նախագծի  անվանումը՝   Մարդկությանը հուզող հիմնախնդիրները: Քիմիա  գիտության դերը                                                                                    հիմնախնդիրների  լուծման գործում  

Նախագծի  կարճ  բովանդակությունը՝  Էներգետիկ, առողջապահական, խմելու ջուր, էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր                                                        օդ, հագուստ, շինանյութեր, պարարտանյութեր և այլն: Քիմիայի տեսական,                                                                  գործնական և կիրառական գիտություն լինելու հանգամանքը որպես տնտեսության                                                        զարգացման կարևորագույն գործոն: Առողջ ապրելակերպի սկզբունքները և                                                                  սովորողի օրվա, շաբաթվա, ամսվա աշխատակարգը:                           

Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը՝  4 ժամ

 Թեմայի  հիմնավորումը,  նպատակը՝

  • ծանոթացում միմյանց, ծրագրի, աշխատակարգի հետ
  • անկաշկանդ զրույցի ձևով ‹‹ստուգել›› սովորողների պատրաստվածության մակարդակը և մնացորդային գիտելիքները անհատական աշխատանքը կազմակերպելու համար
  • կազմել սովորողի աշխատակարգը
  • վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, գլխավորը երկրորդականից տարբերելու կարողություն և հետևողականություն:                             

Ուղղորդող  հարցեր՝ 

  • Որո՞նք են մարդկությանը հուզող հիմնախնդիրները 
  • Որո՞նք  են  էներգիայի  այլընտրանքային  աղբյուրները
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր
  • Ո՞րն  է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը
  • Ի՞նչ  կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին
  • Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները
  • Ինչու՞ են նավթը համարում «սև ոսկի »
  • Ինչու՞ է ջրածինը համարվում ապագայի վառելանյութ
  • Ինչու՞ խմելու ջուրը չի կարելի վարակազերծել քլորով
  • Ինչու՞ են հողին տալիս պարարտանյութեր
  • Ինչու՞ է անհրաժեշտ քնել մոտավորապես 8 ժամ
  • Ինչու՞ են ամռանը հագնում բաց գույնի հագուստ և այլն:                                                                                                                               

Տեղեկություններ  նախագծի  վերաբերյալ` Մտագրոհի ռազմավարությամբ ‹‹ստուգել›› յուրաքանչյուր սովորողի պատրաստվածության մակարդակը և մնացորդային գիտելիքները բնագիտություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաներից:

10-2 Նախագծի  անվանումը`  Քիմիան  փորձարարական  գիտություն  է                                  

Նախագծի  ենթաթեմաները  և կարճ  բովանդակությունը.  Սովորողներին ծանոթացնել լաբորատոր ամանեղենի, սարքավորումների և անվտանգության կանոնների հետ: Սպիրտայրոցի կառուցվածքը և լիցքավորումը: Այրման ռեակցիաների դիտարկում և համեմատում`լուցկու, մագնեզիումի, Էթիլսպիրտի, մոմի և հեղուկ գազի: Բոցի կառուցվածքը: Բնութագրել նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները: Խառնուրդներից ստանալ մաքուր նյութեր`տարբեր բաժանման եղանակների կիրառմամբ և հիմնավորել նյութի մաքրությունը: Անօրգանական և օրգանական նյութերի մասնակցությամբ ընթացող ռեակցիաների ընթանալու պայմանների և արտաքին հատկանիշների դիտարկումը: Բնութագրել ֆիզիկական և քիմիական երևույթները: 

Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը`  8 ժամ        

Թեմայի  հիմնավորումը, նպատակը և խնդիրները. 

  • Սովորողներին ծանոթացնել հետազոտման գիտական մեթոդներին` ելնելով քիմիային առնչվող հասարակական հիմնախնդիրների լուծման փորձի ուսումնասիրումից
  • բացատրել, որ գիտական հասկացությունները ձևավորվում են փուլերով և հիմնվում են դիտարկումների, փորձերի, փաստերի վրա, կատարվում են բազմակողմանի վերլուծություններ, ինչը նպաստում է եզրակացություններ կատարելուն և ընդհանրացումներին. ձևակերպվում են կանոններ, օրինաչափություններ և օրենքներ:
  • քիմիան որպես դասավանդվող առարկա ունի հարուստ հնարավորություններ, քանի որ քիմիան փորձարարական գիտություն է` հիմնված գիտական մեթոդի վրա:
  • սովորողների ճանաչողական գործունեությունն ակտիվացնելու համար կարևոր է քիմիական փորձի կազմակերպումը և կուլտուրայի ձևավորումը` անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը, փորձարարական հետազոտությունների մշակումը, փորձի ընթացքի ապահովումը և դիտարկումների արդյունքում ծանրակշիռ տեսական եզրահանգումների վերհանումը:
  • Ուսուցման արդյունքում սովորողը. կիմանա ինչո՞վ է զբաղվում քիմիան, խորհրդավոր «ինչու՞» հարցերին կգտնի պատասխան,  կձևավորվի փորձարար-հետազոտողի կերպարը` յուրացնելով հետազոտական տարբեր մեթոդներ:

Թեմատիկ հարցեր —›Ո՞րն  է  քիմիայի  ուսումնասիրման  առարկան

  • Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում
  • Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք
  • Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք
  • Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  փոխարկում` ռեակցիա
  • Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացման  ինչպիսի՞  բաժանման  եղանակներ  գիտեք
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  նյութ
  • Ի՞նչ է քիմիական երևույթը. ինչո՞վ է այն տարբերվում ֆիզիկական երևույթից
  • Ինչպիսի՞ երևույթ է այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական
  • Այրելիս նյութը անհետանու՞մ է
  • Ինչու՞ դիտարկված այրվող նյութերի բոցի պայծառությունը տարբեր է
  • Ինչու՞ է ջրածինը այրվում պայթյունով
  • Որո՞նք են քիմիական ռեակցիաների ընթանալու պայմանները և արտաքին հատկանիշները
  • Ինչպե՞ս կհիմնավորեք ձեր ստացած նյութի մաքրությունը

Տեղեկություններ  նախագծի  վերաբերյալ.  Մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը, մնացորդային  գիտելիքները` ֆիզիկական  մարմին  և  նյութ; պարզ (մետաղներ  և  ոչմետաղներ)  և  բարդ` անօրգանական  և  օրգանական նյութեր; փորձեր  կատարելու  հմտությունները:

  Ուսումնառության  ընթացքը.    1-2 դաս – ծանոթացնել լաբորատոր սարքավորումների և քիմիական ամանեղենի(տեսակները, անունները,լվանալը  և  չորացնելը) հետ;լաբորատոր  կշեռք  և  կշռումը;  պահպանել անվտանգության  կանոնները ալկալիների, թթուների, թունավոր, այրվող(բռնկվող)  և  պայթյունավտանգ նյութերի հետ  աշխատելիս; տաքացուցիչներից բացատրել սպիրտայրոցի  կառուցվածքը,լիցքավորումը, ինչպես  վառել և հանգցնել, փորձանոթում  ջուրը տաքացնել, հանձնարարել նույնը  կատարեն  իրենք` բոլոր  կանոնները  պահպանելով;  հաջորդ  կարևոր  աշխատանքը  լաբորատոր  կալանի  հետ  վարվելու  ձևերն  են` ճիշտ  օգտվել սեղմակների  պտուտակներից, սեղմել կամ  թուլացնել  թաթն  ու օղակը, որ  ապակեղենը  չկոտտրվի)

3-4 դաս-  տարբեր  ագրեգատային  վիճակում  գտնվող նյութերի այրման  ռեակցիաների  դիտարկում  և  համեմատում` լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, հեղուկ  գազի, ջրածնի(պայթյունով), բացատրել  բոցի  կառուցվածքը; սովորողները  գրի  են առնում  իրենց  դիտարկումները:

5-6 դաս- ինքնուրույն գործնական  աշխատանք` բնութագրել ցուցադրված նյութերի (թորած  ջուր, էթիլսպիրտ, սոդա, կավիճ, շաքար,պղինձ, երկաթ, ծծումբ, ֆոսֆոր, ֆիզիկական  հատկությունները` օգտվելով տեղեկատուներից(տպագիր կամ համապատասխան  սայթերից), նշել  նաև ֆիզիոլոգիական  հատկությունները(եթե կան), կիրառումը,  դասակարգել`պարզ  և  բարդ, մետաղներ և ոչմետաղներ, անօրգանական  և  օրգանական; աշխատանքը  շարունակել տանը` բնութագրել  կենցաղում կամ այլուր օգտագործվող  անօրգանական և  օրգանական նյութերը; կատարած աշխատանքը ներկայացնել  համակարգված` աղյուսակի  տեսքով:

7-8 դաս– լաբորատոր փորձերով պարզել  այն  էական  հատկանիշները, որոնցով  տարբերվում  են  ֆիզիկական և քիմիական  երևույթները` մոմի  հալվելը  և  այրվելը, կավիճի  մանրացնելը  և  վրան  աղաթթու  լցնելը, ջրածնի  ստացումը  և  պայթեցնելը, ամոնիումի երկքրոմատի քայքայումը`«հրաբուխ», պղնձի(ll) հիդրօքսիդի դոնդողի  ստացումը; սովորողները   դիտարկում և բնութագրում  են երևույթները, լրացնում  աղյուսակը:

Անհատական  ուսումնական  նախագծեր և  ինքնուրույն  գործնական  աշխատանքներ՝ Մաքուր  նյութերի ստացումը  և  մաքրության  հիմնավորումը` խտության, հալման  կամ  եռման  ջերմաստիճանով, շերտավոր  քրոմատագրությամբ: Տարբեր  ֆիզիկական  եղանակներ  կիրառելով ստանալ  թորած  ջուր, էթիլսպիրտ, ացետոն, կերակրի  աղի  բյուրեղիկներ:  Քիմիական փոխարկումներով ստանալ պղնձի(ll) քլորիդի բյուրեղներ` առնվազն  երկու  տարբեր  եղանակներով (առաջադրանքը  օժտված սովորողների  համար): 

                                                                                                                                                                    Ուսուցման  արդյունքներ.

  • Գիտի լաբորատորիայում աշխատանքի  և  անվատանգության կանոնները ուտիչ, այրվող, շուտ բռնկվող, թունավոր նյութերի հետ աշխատելիս, նաև առօրյա կյանքում օգտագործվող նյութերի հետ
  • Ծանոթ է լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին և ամանեղենին
  • Բնութագրում է և նկարագրում նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները
  • Տարբերում է ֆիզիկական և քիմիական երևույթները:
  • Բաժանում է խառնուրդները` ստանում մաքուր նյութեր և հիմնավորում նյութի մաքրությունը ըստ նրա խտության, եռման, հալման ջերմաստիճանի, քրոմատագրությամբ
  • Գիտակցի դիտարկելու, վերլուծելու, զննելու, մտահանգումներ կատարելու անհրաժեշտությունը
  • Ծրագրում և կատարում է քիմիական փորձ և ստացված տվյալներն օգտագործում եզրակացությունների համար:

 

 


Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Сентябрь 10, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

 
%d такие блоггеры, как: