RSS

  Միջառարկայական  նախագծեր

17 Май

ZNAK-1

 

Մայիսյան 14-րդ ստեղծագործական հավաք

Նախագծերի  վրա  հիմնված  ուսուցումը  որոշակի  ազատություններ  է  ընձեռնում    ուսուցիչներին  նպատակին  տանող  միջոցները(ուսուցման  մեթոդներ)  ինքնուրույն  ընտրելու և  կատարելագործելու  սովորողների  ուսումնառության  գործընթացը:  «Մխ. Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում  են  տարբեր կրթական  ծրագրեր`«Ստեղծողի  դպրոց», «Մեդիակրթություն», «Անհատի  կրթական  պատվեր», «Սովորողի  ընտրությամբ  խորացված  ուսուցում», «Լրացուցիչ  կրթություն»  և  այլն:   Ծրագրերը  իրականացնելու  համար  կ/հ-ում  կան  համապատասխան  ուսումնական  միջավայր` թե  ֆիզիկական, և թե  հոգեբանական  առումով.  առկա  են  տեխնիկապես  և  նյութապես  հագեցած  բնագիտության  լաբորատորիաներ  և  ուսումնական  ժամանակակից  միջոցներ` անլար  ինտերնետ, դասասենյակներում`  էլեկտրոնային  գրատախտակ  կամ  պրոյեկտոր, համակարգիչ, թվային  ձայնագրիչ, ֆոտոխցիկ, անձնական  նոթբուք — նեթբուք:                                                                                                                                                   Կրթահամալիրում  բնագիտության  դասավանդումը  ուղղված  է  այն  սովորողին,  ում  համար.

  • սովորել` նշանակում է մտածել, ուսումնասիրել, հետազոտել
  • ստեղծագործական աշխատանքն առաջնային  է
  • ազատությունն ու կրթությունն  անանջատ  են:

Տեղին  է  նշել, որ  անհատի  ոսումնառության  դրդապատճառները  անկասկած  բազմաթիվ  են, սակայն  դրանք  բոլորը  պիտի  հանգեն, մեր  կարծիքով,  մեկ  ընդհանուր  նպատակի`  ձեռք  բերած  գիտելիքները, կարողությունները,   հմտությունները  կիրառել   և  սեփական  գործունեությունը  դարձնել  ժամանակակից  և  արդյունավետ:                                                                                                                   ‹‹Բնական  գիտություններ»  ուսումնական  բնագավառի  հիմնական  նպատակը  բնության  երևույթները, օրինաչափություններն  ու  օրենքներն  իմացող, ճանաչողության  մեթոդներին  տիրապետող  և  գործնականում  կիրառող,  բնության  ներդաշնակությունը  գիտակցող,  գիտական  աշխարհայացք ունեցող  անձի  ձևավորումն  է:[ 1-7]:   Ներկայումս  բնագիտության  ուսուցման  բնագավառում  շատ  են  կարևորվում  միջառարկայական կապերը, այդ  իսկ  պատճառով   ներկայումս  վերանայվում  և  կատարելագործում  են  բնագիտության դասընթացների`  հատկապես  լաբորատոր  և  գործնական  աշխատանքների   բովանդակությունը:[8]   Նշված  հանգամանքներն  էլ  հենց  արտացոլված  են  Եվրոպայի  և  ԱՄՆ-ի  ուսումնական  ծրագրերում[9]:                                                                                                                                                        Բնագիտության   հետազոտության  մեթոդները  յուրահատուկ  են`դիտարկումներ,  փորձի  մոդելավորում, փորձ, նկարագրություն  և տեսական  եզրակացություններ, ուստի  ուսումնառության արդյունքում  սովորողների  մոտ  զարգանում  է  որոշակի  հմտություններ.

  • դիտարկել և  բնութագրել առարկաները(մարմինները)  և  երևույթները
  • բացատրել երևույթները  տեսական  գիտելիքների  հիման  վրա
  • համեմատել երևույթները  և  առարկաները
  • լուծել տարբեր  խնդիրներ
  • առաջադրել խնդիրներ  և  ցույց  տալ  լուծման   օպտիմալ  ճանապարհներ
  • կանխադուշակել երևույթները` հիմնվելով  տեսական գիտելիքների  վրա:

Հակիրճ` բնագիտական  կրթությունը  սովորողների  մեջ  զարգացնում  է տեխնիկական, կազմակերպչական  և  մտավոր  ունակություններ:

  • տեխնիկական հմտություններից  են`աշխատանքը  լաբորատոր  սարքավորումներով
  • գազերի, հեղուկների և  պինդ նյութերի  ծավալների  չափումը, կշռումը, ջերմաստիճանի,  խտության  որոշումը
  • փորձի մոդելավորումը  և  հավաքումը
  • մաքուր նյութերի ստացումը   և  մաքրության  հիմնավորումը` խտության, հալման  կամ  եռման  ջերմաստիճանով, շերտավոր  քրոմատագրությամբ
  • փորձերի նկարագրում, սարքերի  նկարում, փորձարարական  խնդիրների  նախագծի  կազմում  և  իրականացում:

       Տեղին  է  նշել, որ  ձեռք  բերած   աշխատանքային  հմտությունները  սովորող   կկիրառի   քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության  դասաժամերին, նաև  կենցաղում, ուստի   բնագիտական  առարկաների  ուսուցման  առաջին  տարում  անհրաժեշտ է   սովորողներին  սովորել  սովորեցնել,  այսինքն  նրանք ինքնուրույն  փնտրեն  անհրաժեշտ  գիտելիքները, փաստերը, տվյալները, որպեսզի հետագայում կիրառեն  ուսումնառության ընթացքում  անհատական — հետազոտական  աշխատանքները  կատարելիս:

Միջառարկայական  նախագծեր  կազմելու  փուլային  գործընթացը.

  • ընտրել հիմնականում առօրյա  կյանքին  առնչվող  խնդիր`պրոբլեմ
  • նշել նպատակները  և  ձևակերպել  առաջադրանքները` հարցերի  ձևով
  • կազմակերպել ուսուցման  գործընթացը  և  կանխատեսել  արդյունքները
  • ներկայացնել արդյունքները  և  գնահատման  սկզբունքները:

 Միջառարկայական  նախագծերը  կազմելիս  կարևորել  եմ.

ա)  թեմաներ  ընտրելը  և  դրանք  քննարկելը

բ)  ենթաթեմաներ  ընտրելը և հանձնարարելը (կազմակերպվում  է  իմ

կողմից  կամ  ընդհանուր  համաձայնությամբ)

գ)  հաղորդակցման  ուղիներ  ընտրելը (էլ. փոստ, անմիջական հանդիպումներ,

ստեղծագործական  հավաքներ)

դ)  հաղորդակցման   ռազմավարության  մշակելը(տեղեկությունների  փոխանցման

պարբերականությունը  և  սովորողներին  հանձնարարված  մասերի  վերաբերյալ

զեկույցների  ստուգման  վերջնաժամկետները)

   ե)  ենթաթեմաները  քննարկելը  և  ներկայացնելը

զ)  ներկայացումները  պատրաստելը, նաև  փոքր  թեմաների  մասին  զեկույցները

‹‹իրար  միացնելը››

է)  ներկայացումների  քննարկումները

 ը)  դիտողությունները  և  գնահատումը:

Եզրակացություն.

  • Յուրաքանչյուր նախագիծ յուրօրինակ  է  և  անվերջ,  քանի  որ  խնդիրները  վերացական  հասկացություններ  չեն, այլ  վերցված  են  իրական  կյանքից:      
  • Չկա երկու նմանատիպ  նախագիծ,  քանի  որ  մասնակից  սովորողները, ուսուցիչները  և  ուսումնառության  հանգամանքները  մշտապես  տարբեր  են:

2018 — 2019  ուս.  տարում   կազմել  և իրականցրել  եմ  հետևյալ  միջառարկայական նախագծերը.(լավագույն  աշխատանքները՝ հղումներով)

Միջառարկայական  նախագիծ՝քիմիա-ֆիզիկա <<Էլեկտրոլիզ>>- Իննա Բանդուրյան 9-1 9-3-ից  Առաքելյան  Գոռ, Ավանեսյան  Նարեկ,                                                                                                                  9-2-ից Տեր-Թորոսյան  Դավիթ

Միջառարկայական  նախագիծ՝ քիմիա-ֆիզիկա-կենսաբանություն՝ <<Գինու  քիմիան>>  9-1 Իննա  Բանդուրյան/                                                        9-2 — Աննա  Իսախանյան 

9-4 — Միլենա Մանուչարյան 

9.1 Լիդիա Կամենդատյան

Միջառարկայական նախագիծ՝ քիմիա-կենսաբանություն ՝9-2 <<Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր>> Իննա Բանդուրյան 9-1 Դավիթ Տեր-Թորոսյան

9-4 — Միլենա Մանուչարյան

Միջառարկայական  նախագիծ՝ քիմիա-անգլերեն՝ Իննա Բանդուրյան 9-1    9-2 Աննա Իսախանյան, Մարկ Հովսեփյան,

Ազատ Կարապետյան

    Օգտագործված  գրականությունը  և  հղումները.

[1]. «Հանրակրթության  պետական  կրթակարգ:  Միջնակարգ  կրթության

պետական  չափորոշիչ,Երևան, Անտարես, 2004թ.»]:

 [2]. Միջնակարգ  կրթության առարկայական պետական չափորոշի,

[հաստատված ՀՀ  կառավարության 2004 թ.մայիսի  27-ի № 20

արձանագրային որոշմամբ]:

 [3].Հանրակրթության  պետական  չափորոշիչներ, ՀՀ կառավարության  2010

թվականի  ապրիլի 8-ի N 439-Ն որոշում:

[4]. Սովորողների  գնահատման  հայեցակարգ, [հաստատված ՀՀ

կառավարության 2005 թ.ապրիլի  14-ի № 14 արձանագրային որոշմամբ]

[5]. Հանրակրթական և սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրին

ներկայացվող պահանջներ

[6].  Կ. Հարությունյան, Լ Դավթյան,Կրթությունը  Հայաստանում, Երևան, Էդիթ Պրինտ, 2006:

[7]. Ա.Արնաուդյան  և ուրիշներ, Մասնագիտական զարգացման ձեռնարկ, Երևան,2004:

[8]  Հ.Հակոբյան «Բնագիտական  առարկաների  դասավանդման  կազմակերպումը

«Մխ. Սեբաստացի» կրթահամալիրում», ԲՆԱԳԵՏ №5, 2008, էջ 100:

[9].  Շ.Մարգարյան, «Քիմիական  կրթությունը  Եվրոպայի  և  ԱՄՆ-ի  կրթական

համակարգում»,  ԲՆԱԳԵՏ №5, 2008, էջ 60:

 

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Май 17, 2019 в Հոդվածներ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

 
%d такие блоггеры, как: