RSS

Архив рубрики: Առաջադրանքներ

Ամառային առաջադրանքներ- 2019

Նախագծի  անվանումը՝<<Կարևորագույն քիմիական  տարրերը, նրանց  միացությունների նշանակությունը                                           մարդկության  համար>>

Նախ`  օրը սկսեք  ամառային  ամենօրյա  նախավարժանքով ՝  <<Ամենա-ամենա….>>

  • Ամենամեծ մտածողը ո՞վ  է…..
  • Ամենալավ օրը ո՞րն  է….
  • Ամենալավ քաղաքն ո՞րն  է….
  • Ամենալավ աշխատանքը ո՞րն  է ….
  • Ամենալավ հանգիստը ո՞րն  է…..
  • Ամենամեծ թուլությունը ո՞րն  է…….
  • Ամենավտանգավոր մարդը ո՞րն  է…..
  • Ամենամեծ պարգևը, որը  կարող  ես  տալ  կամ  ստանալ   ո՞րն  է…..
  • Ամենամեծ ընկերը և  խորհրդատուն   ո՞րն  է ….
  • Ամենամեծ  սխալը  ո՞րն  է……  և  այլն (կարող  եք  շարունակել…)

Սիրելի  սովորողներ, Ձեր  ուշադրությանն  եմ  ներկայացնում  ամառային  հետազոտական  աշխատանքների  թեմաները,  սկսեք սիրով  աշխատել.

Բովանդակությունը՝

«Տարրերի  քիմիա»  բաժինը  ընդգրկում  է  2   մեծ  թեմա.             

  • Ոչ մետաղներ
  • Մետաղներ

Անհատական-հետազոտական  աշխատանքները կատարելու  եք  հետևյալ  ուրվագրով. 

  • Տարրի դիրքը քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում, ատոմի  բաղադրությունը, էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը, վալենտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում:
  • Բնության մեջ ինչպիսի՞  միացությունների  ձևով  է  գտնվում:
  • Ֆիզիկական և քիմիական  հատկությունները:
  • Ստացումը լաբորատորիայում և  արդյունաբերության  մեջ:
  • Տարրի  միացությունների դերն ու նշանակությունը մարդկության  համար:

Ենթաթեմաները՝

  1. <<Ոչ մետաղներ>>

  • «Համար մեկ  տարրը  տիեզերքում` ջրածին: Ջուր: Ջրածինը  որպես  ապագայի  վառելանյութ»
  • «Թթվածին: Օքսիդներ: Այրում: Օզոն, օզոնային շերտի  քայքայման  պատճառները  և  պայքարի  ձևերը»:
  • <<Հալոգենների ընդհանուր  բնութագրումը: Քլոր: Աղաթթուն  և  իր  աղերը>>: Հալոգեննեռի  կենսաբանական  նշանակությունը կենդանի օրգանիզմում >>:
  • <<Ծծումբ, ալոտրոպ  ձևափոխությունները: Ծծնբի  օքսիդները: Ծծմբական  թթուն  և  իր  աղերը: Քիմիական  ռեակցիայի  արագությունը  և  նրա  վրա  ազդող  գործոնները>>:
  • <<Ազոտ: Ազոտական  թթուն  և  իր աղերը: Ամոնիակային  արտադրություն: Քիմիական  հավասարակշռություն: Լե-Շատելյեի  սկզբունքը: Ազոտական  պարարտանյութեր: Նիտրատային  թունավորումներ>>:
  • <<Ֆոսֆոր: Ֆոսֆորական  թթուն  և  իր  աղերը: Ֆոսֆորական  պարարտանյութեր>>
  • << 4-րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերից`  <<Ածխածին: Ածխածնի  ալոտրոպ  ձևափոխությունները: Ածխածնի  օքսիդները` ածխաթթու  գազ  և  շմոլագազ: Ջերմոցային  էֆեկտ: Թունավորումներ  շմոլ  գազով>>:
  • <<Սիլիցիում: Ապակու  արտադրություն>>:

2. <<Մետաղներ>>
  . Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները: Մետաղների ստացման
ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:
. Ալկալիական մետաղներ` նատրիում, կալիում:
. Բերիլիում, մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները:
. Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:
. Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:

Read the rest of this entry »

Реклама
 

Առաջադրանքներ՝ 11-րդ դաս. մայիսի 2-ից-8-ը

Թեմաներ`«Թթվածին պարունակող օրգանական միացություններ»`

  • Միատոմ  և  բազմատոմ  սպիրտներ, դասակարգումը, իզոմերիան,անվանակարգը, ստացումը, ֆիզ-քիմ  հատկությունները, կիրառումը:
  • Ֆենոլ, իզոմերիան,անվանակարգը, ստացումը, ֆիզ-քիմ  հատկությունները, կիրառումը:
  • Ալդեհիդներ, կարբոնաթթուներ, բարդ եթերներ:
 

Առաջադրանքներ՝ 10-րդ դաս. մայիսի 2-ից-8-ը

Թեմա`«Քիմիական ռեակցիաների տեսակները».

  • Դարձելի ռեակցիաներ՝ քիմիական  հավասարակշռություն, Լե Շատելյեի  սկզբունքը:
  • Ոչ դարձելի  ռեակցիաներ՝ իոնափոխանակման ռեակցիաների օրինակներ՝ նստվածքի, գազի և թույլ էլեկտրոլիտի  առաջացմամբ:
 

Առաջադրանքներ՝ 9-րդ դաս. մայիսի 2-ից 8-ը

Թեմա`«Մետաղներ».

  • Մետաղների ընդհանուր բնութագրումը, ատոմների կառուցվածքը
  • Մետաղների  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում
  • Մետաղական  քիմիական կապը
  • Մետաղների ֆիզիկական  հատկությունների
  • Մետաղների քիմիական հատկությունները՝ փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ
  • Մետաղների ստացման եղանակները`լաբորատորիայում և արդյունաբերական                                                                                                                                                                                                                                                                Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները. 
  •  Մետաղների  կիրառման  բնագավառները:
  • Ալկալիական մետաղներ՝ նատրիում, կալիում: 
  • Մագնեզիում, կալցիում: Ջրի  կոշտությունը  և  վերացման  եղանակները:
  • Ալյումին:
  • Երկաթ:                                                                                                                                                                                        Անհատական-հետազոտական  աշխատանքներում  պիտի  լինեն  հետևյալ  հարցերի  պատասխանները.
  • Տարրի  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում: Ատոմի կառուցվածքը՝բաղադրությունը, էլեկտրոնային  բանաձևը:Վալենռտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում՝օրինակներ:
  • Տարածվածությունը  բնության  մեջ:
  • Ֆիզիկական  հատկությունները:
  • Քիմիական  հատկությունները:
  • Ստացման  եղանակները:
  • Կիրառման  բնագավառները:
 

Առաջադրանքներ՝Բնագիտություն,քոլեջ 1-ին կուրս, մայիս

Թեմա  3.Մատերիայի   գոյության   ձևերը:     Մարմիններ  և  նյութեր:. 

  • Կենսական  տարրեր՝ մակրո  և  միկրո  տարրեր:
  • Օրգանական  նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ:
  • Ռադիոիակտիվ   իզոտոպներ:

    Ճառագայթային աղտոտում՝

    Ռադիոակտիվության ազդեցությունը  մարդու  առողջության  վրա:

  • 1. Հողի ռադիոակտիվություն
  • 2. Մթնոլորտի ռադիոակտիվություն
  • 3. Արհեստական ռադիոակտիվ աերոզոլներ
  • 4. Ռադիոակտիվ տեղումներ: