RSS

Архив рубрики: Ծրագրեր

«ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ»

Ծրագիր «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ»

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Ноябрь 21, 2017 в Բնագիտություն, Ծրագրեր

2017-18 ուս. տարվա ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Ավագ  դպրոցում  քիմիայի խորացված  ուսուցման  նախագծերը ընդգրկում  են  երեք` ընդհանուր,  տարրերի  և  օրգանական  քիմիա  բաժինները.

ՔԻՄԻԱՅԻ ԽՈՐԱՑՎԱԾ  ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ՝ ԱՎԱԳ  ԴՊՐՈՑԻ 11-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆԻ  ՀԱՄԱՐ

                 Վատ  ուսուցիչը  դասավանդում է փաստեր, իսկ  լավը` սովորեցնում  է փնտրել  և  գտնել                                                                                                                                                                  Ա.  Դիստերվեգ

Հեղինակ`«Մխ. Սեբաստացի» կրթահամալիրի  ‹‹Հակոբ  Հակոբյան›› բնագիտության   և տեխնիկայի  ուսումնական   կենտրոնի  քիմիայի  դասավանդող` Վեներա  Հայկի  Խառատյան  (քիմ.գիտ.թեկն.,քիմիայի  վերապատրաստող  դասախոս,25 տարվա  մանկավարժական  փորձառություն)

                                                                                         e­-mail   հասցեներս: / V.Kharatyan@mskh.am/,                                                                                                                 venerahaykovna@inbox.ru,  bnagetnet.wordpress.com 

Ուսումնական  նախագծեր(5  հատ). նշված  են`

1)   նախագծի  անվանումը,ենթաթեմաները, կարճ  բովանդակությունը

2)   սովորողների  տարիքը, դասարանը,նախագիծը  իրականացնելու  համար

անհրաժեշտ  ժամանակահատվածը

3)    նախագծի  հիմնավորումը` բովանդակային  համապատասխանությունը

ուսումնական  չափորոշիչներին

4)   ուսուցման  արդյունքները`  նախագծի  նպատակը  և  խնդիրները

5)   ուղղորդող  եռյակ  հարցերը` գլխավոր,  թեմատիկ  և  ըստ  էության  հարցեր

6)   տեղեկություններ  նախագծի  վերաբերյալ` անհրաժեշտ  նախնական

գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, ուսումնական  միջոցներ

7)  ուսումնական  նախագծեր, որոնք  սովորողները կարող են ընտրել

անհատապես կամ երկուսով  կատարելու  և  ներկայացնելու  համար

 8)  գնահատման  մեթոդիկայի  նկարագրությունը ` մինչ  նախագծի  վրա

աշխատելը, աշխատելու  ընթացքում   և  ավարտելիս:

Ուսումնական   նախագծերի  կազմման  իմ  աշխատանքային  գործընթացը.

Ավագ  դպրոցում  քիմիայի խորացված  ուսուցման   դասընթացը  բաղկացած  է   երեք` ընդհանուր,  տարրերի  և  օրգանական  քիմիա  բաժիններից,  ընդ  որում  վերջին  երկու  բաժինները  հիմնականում  ունեն  նկարագրական, իմացաբանական  բնույթ, և հազիվ  թե  նպաստեն դասավանդման  մակարդակի բարձրացմանը  և սովորողների  կարողությունների  և  հմտությունների  զարգացմանը (հետազոտող  մանկավարժների  կարծիքով  և դասավանդման  իմ փորձառությունից  ելնելով):

Այդ իսկ պատճառով,  ուսումնական  նախագծերը  կազմելիս նախ`

 1)  առանձնացրել եմ ընդհանուր  քիմիայի,  հատկապես, ֆիզիկական  քիմիայի,  հիմնարար  խնդիրները. ինչու՞  են  ընթանում  քիմիական  փոխարկումները, ի՞նչ  աստիճանով (դարձելի  ռեակցիաներ)  և  ինչպիսի՞  արագությամբ: Այս  հարցադրումներին  կարելի  է  պատասխանել  ֆիզիկական  քիմիայի  այնպիսի  բաժինների  օգնությամբ, ինչպիսիք  են` քիմիական  թերմոդինամիկան և կինետիկան, մոլեկուլի  կառուցվածքի  ժամանակակից  տեսությունը, կատալիզատորներ,  լուծիչի  դերը  քիմիական  ռեակցիաների  ընթացքում  և  այլն:

2)   շեշտադրել եմ այն  հարցադրումները, որոնք  չունեն  վերջնական  պատասխան, օրինակ`մոլեկուլի  տարածական  կառուցվածքի  և  ռեակցիոունակության  կապը (երկրաչափական   և  օպտիկական  իզոմերներ, բևեռային  և  ոչ  բևեռային  մոլեկուլներ), ատոմը  կազմող  տարրական  մասնիկները,  Լայնուս Պոլինգի ատոմային  օրբիտալների  հիբրիդացման  տեսությունը, քիմիական կապի վալենտային  զույգի  էլեկտրոնների  էլեկտրաստատիկ  վանման  մոդելը, հիմքերի  և  թթուների  տարբեր  տեսությունները  և  այլն:

Ավագ  դպրոցի  քիմիայի խորացված  ուսուցման  ամբողջ  դասընթացը  բաժանել  եմ     13 մոդուլների` նախագծերի, որոնք   կազմված  են  ենթաթեմաներից:

Ընդհանուր  քիմիա- 5  նախագիծ (այս նախագծերն  են  ներկայացված)

Տարրերի  քիմիա- 2 նախագիծ (ոչմետաղներ; մետաղներ)

Օրգանական  քիմիա- 5 նախագիծ (օրգանական  նյութերի քիմիական  կառուցվածքի տեսությունը; ածխաջրածիններ;  թթվածին  պարունակող  օրգանական  նյութեր;  ազոտ  պարունակող  օրգանական  նյութեր; բարձրամոլեկուլային  նյութեր` պոլիմերներ)

Օրգանական  քիմիա 5 նախագիծ`

  • Օրգանական նյութերի քիմիական  կառուցվածքի տեսությունը;
  • Ածխաջրածիններ;
  • Թթվածին պարունակող  օրգանական  նյութեր;
  • Ազոտ պարունակող  օրգանական  նյութեր;
  • Բարձրամոլեկուլային նյութեր` պոլիմերներ
111

ՆԱԽԱԳԾԻ  ԱՆՎԱՆՈՒՄԸ

Օրգանական  միացությունների  քիմիական     կառուցվածքի  տեսություն
Նախագծի  կարճ  բովանդակությունը Կենսական  տարրեր: Մարդու  օրգանիզմի  քիմիան:

Ածխածին  տարրի  ատոմի  կառուցվածքի  առանձնահատկությունները: Օրգանական  նյութերի բազմաթվության պատճառը և կառուցվածքային  հիմնադրույթները: Ալկանների հոմոլոգիական  շարքը, իզոմերիան, անվանակարգը: Քիմիական  կապերի  էլեկտրոնային  բնույթը  օրգանական  նյութերում: Կովալենտային  կապի առաջացումը և խզման  եղանակները`

հոմոլիտիկ  կամ  հետերոլիտիկ: Քիմիական  ռեակցիաների  մեխանիզմները`ռադիկալային, իոնային, իոն-ռադիկալային: Հիբրիդացում:  Մոլեկուլային, կառուցվածքային, էլեկտրոնային  բանաձևեր, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկը, մոլեկուլների գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքում:

Ուսումնական  առարկան,  բաժինը   Քիմիա,  օրգանական  քիմիա
Սովորողների  տարիքը,

դասարանը

15, 16 տարեկան, 11-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը

8 ժամ, երկու շաբաթ
Թեմայի  հիմնավորումը,

նպատակը, խնդիրները և

ուսուցման  արդյունքները.

       Թեմայի  հիմնական  նպատակն  է`

  • պարզաբանել  օրգանական  նյութերի  կառուցվածքի  տեսության  հիմնադրույթների  էությունը
  • քննարկել քիմիական  կապերի  էլեկտրոնային  բնույթ օրգանական  նյութերի  մոլեկուլներում
  • ատոմային  օրբիտալների հիբրիդացման  տեսությունը
  • իզոմերիայի  երևույթը, իզոմերիայի  տեսակները`կառուցվածքային  և  տարածական
  • նախապատրաստել  քիմիական  ռեակցիաների  մեխանիզմների վերաբերյալ  հարցերն  ըմբռնելուն:

      Ուսուցման  արդյունքում  սովորողները  կբացատրեն.

  •  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները`  պայմանավորված  ածխածնի  ատոմի  կառուցվածքային  առանձնահատկություններով
  • քիմիական  կապի  բնույթը  օրգանական  միացությունների  մոլեկուլներում
  • կիմանան  օրգանական  նյութերի կառուցվածքի  տեսության  հյմնադրույթները
  • նյութերի հատկությունները  կախված  են  ոչ  միայն  դրանց  որակական  և  քանակական  բաղադրությունից,այլև   մոլեկուլում  ատոմների  միացման  կարգից`  մոլեկուլի  կառուցվածքից
  • հիբրիդացման  երևույթը  քիմիական  կապն  առաջանալիս և  այդ  երևույթով  պայմանավորված  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը
  • կհասկանան  իզոմերիա  երևույթը  և  իզոմեր  ձևերի հատկությունների տարբերությունը  պայմանավորված  դրանց  քիմիական  կառուցվածքով
  • կպատկերեն  մոլեկուլների կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևերը
  • կհավաքեն  մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները

   Եռյակ  հարցերը.

Գլխավոր  հարց  —›

  Թեմատիկ հարցեր —›

·

Ըստ էության հարցեր—›

  • Ինչու՞  են  հատկապես  ածխածնի  միացություններն  առանձնացվել  և  դարձել  հատուկ  գիտություն`օրգանական  քիմիա
  • Որո՞նք  են  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները
  • Ինչպե՞ս  է  առաջանում կովալենտային  կապը  օրգանական  նյութերի մոլեկուլներում և ի՞նչ  առանձնահատկություններ  ունի

__________________________________________________________________

  • Ո՞ր  նյութերն  են  կոչվում  հոմոլոգներ·
  • Ի՞նչպես  կբացատրեք  իզոմերիայի  երևույթը
  • Ինչպիսի՞  իզոմերիայի  տեսակներ  գիտեք
  • Որո՞նք  են  կենսական  տարրերը, ինչպիսի՞ օրգանական  նյութեր են  դրանք  առաջացնում  կենդանի  օրգանիզմում
  • Ի՞նչն  է  ածխածին  տարրի  բացառիկությունը

__________________________________________________________________

Ինչպե՞ս  կբացատրեք  ածխածնի  ատոմի  քառավալենտությունը  բոլոր  օրգանական  մոլեկուլներում

Ո՞ր  էլեկտրոններն  են  համարվում  վալենտային, ինչու՞

Ո՞ր  բանաձևն  է  անվանվում  էլեկտրոնային

Ինչո՞վ  են  միմյանցից  տարբերվում  հիմնական  և  գրգռված  վիճակում  գտնվող  ածխածնի  ատոմները

Քանի՞  սիգմա  կապ  կա  պրոպանի  մոլեկուլում

Քանի՞  sp3  օրբիտալ  կա  պենտանի  մոլեկուլում

Հիմնական  քիմիական  հասկացությունները.

sp3 հիբրիդացում;  կովալենտ  կապի  առաջացման  կոլիգացման  և  կոորդինացման  մեխանիզմներ; կովալենտային  կապի  տրոհման  հոմոլիտիկ  և  հետերոլիտիկ  եղանակներ; ռադիկալ  և  ռադիկալային  մեխանիզմ; իոններ  և  իոնային  մեխանիզմ; կարբկատիոն; կարբանիոն; կառուցվածքային բանաձև; իզոմերիա; իզոմերիայի  տեսակները` կառուցվածքային  և  տարածական:

Տեղեկություններ  նախագծի

վերաբերյալ

Նախագծին  սովորողների  ակտիվ  մասնակցությունը  ապահովելու  համար

v  հանձնարարվում  է  կրկնել ատոմի  կառուցվածքը, քիմիական  կապի  տեսակները, հատկապես  կավալենային  կապը  և  նրա  հատկությունները; կազմել  կենսական  տարրերի  էլեկտրոնային  սխեմաները

v  ցուցաբերել  հետաքրքրասիրություն, հատկապես,  ուսումնասիրվող նոր  թեմաների  նկատմամբ, տիրապետել նորագույն  տեխնոլոգիաներին և  ինքնուրույն  փնտրել  տեղեկություններ  համացանցում:

Ուսումնառության  ընթացքը.

1-2 դասսովորողները  դասակարգում  են ցուցադրված  նյութերը`պարզ  և  բարդ, անօրգանական  և  օրգանական, այնուհետև պարզաբանել  օրգանական  քիմիայի  ուսումնասիրման  առարկան,  դասակարգել  օրգանական  նյութերը և  բացատրել  դրանց յուրահատկությունները,  հանձնարարել կազմել  կենսական  տարրերի  էլեկտրոնային  սխեմաները  և  սովորել  ալկանների  հոմոլոգիական  շարքը:

3-4 դասընդհանրացնել  ատոմի  կառուցվածքի  մասին  գիտելիքները,ածխածնի  ատոմի  կառուցվածքը, վալենտականությունը  օրգանական  միացություններում, ատոմային  օրբիտալների  հիբրիդացում, մեկնաբանել կովալենտ  կապի  առաջացման   կոլիգացման  մեխանիզմը օրգանական  միացություններում, ալկանների մոլեկուլային, կառուցվածքային և էլեկտրոնային  բանաձևերը, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկը  ալկաններում`σ-կապեր:

5-6 դասքննարկել  օրգանական  նյութերի  կառուցվածքի  տեսության  հիմնադրույթները, պարզաբանել  կառուցվածքային  բանաձևերի  էությունը  և  նշանակությունը, ատոմների  միացման  կարգը  և  փոխադարձ  ազդեցությունը էլեկտրոնային  պատկերացումների  հիման  վրա, իզոմերիա  երևույթը, իզոմերիայի  տեսակները, իզոմերներ

7-8 դասգործնական  ածխատանք` ալկանների  մոլեկուլների  գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքումը, իզոմերները  և  անվանակարգը, ածխածնի  առաջնային, երկրորդային, երրորդային  և  չորրորդային  ատոմներ: Թեմայի ամփոփում` բանավոր  հարցումներ,թեմատիկ  թեստ:

Ուսուցման  միջոցներ.

տպագիր և մեդիագրականություն

Լ.Սահակյան, Ա.Խաչատրյան, ‹‹ՔԻՄԻԱ 11››, Ավագ  դպրոցի  ընդհանուր  և  բնագիտամաթեմատիկական  հոսքեր, ‹‹Զանգակ-97››,Երևան 2010թ.

http://school-collection.edu.ru/catalog/

http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.html

http://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/

http://www.chemistry.bsu.by/abc/http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/ /www.pandia.ru/text/77/389/24524.php‎/

Գնահատում. Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  և  գիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր  փորձից, ունակությունները.

  • Մինչ  նախագծի  վրա  աշխատելը
  • Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները
  • Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը

ԱՎԱԳ  ԴՊՐՈՑԻ   10-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆԻ  ՀԱՄԱՐ   ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ  ՆԱԽԱԳԾԵՐ                                                                                                             2017-18 ուս.տարի

   Հեղինակ`   «Մխ. Սեբաստացի» կրթահամալիրի  ‹‹Հակոբ  Հակոբյան›› բնագիտության  և տեխնիկայի  ուսումնական   կենտրոնի  քիմիայի  դասավանդող`Վեներա  Հայկի  Խառատյան  (քիմ.գիտ.թեկն., քիմիայի  վերապատրաստող  դասախոս,  25 տարվա  մանկավարժական  փորձառություն)

    e­-mail   հասցեներս: / V.Kharatyan@mskh.am/,     venerahaykovna@inbox.ru,  bnagetnet.wordpress.com    

                                                   Վատ  ուսուցիչը  դասավանդում է փաստեր, իսկ  լավը` սովորեցնում  է փնտրել  և  գտնել                                                                                                                                                                   Ա.  Դիստերվեգ

Ուսումնական  նախագծեր(5  հատ). նշված  են`

1)   նախագծի  անվանումը,ենթաթեմաները, կարճ  բովանդակությունը

2)   սովորողների  տարիքը, դասարանը,նախագիծը  իրականացնելու  համար

անհրաժեշտ  ժամանակահատվածը

3)    նախագծի  հիմնավորումը` բովանդակային  համապատասխանությունը

ուսումնական  չափորոշիչներին

4)   ուսուցման  արդյունքները`  նախագծի  նպատակը  և  խնդիրները

5)   ուղղորդող  եռյակ  հարցերը` գլխավոր,  թեմատիկ  և  ըստ  էության  հարցեր

6)   տեղեկություններ  նախագծի  վերաբերյալ` անհրաժեշտ  նախնական

գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, ուսումնական  միջոցներ

7)  ուսումնական  նախագծեր, որոնք  սովորողները կարող են ընտրել

անհատապես կամ երկուսով  կատարելու  և  ներկայացնելու  համար

 8)  գնահատման  մեթոդիկայի  նկարագրությունը ` մինչ  նախագծի  վրա

աշխատելը, աշխատելու  ընթացքում   և  ավարտելիս:

Ուսումնական   նախագծերի  կազմման  իմ  աշխատանքային  գործընթացը.

Ավագ  դպրոցում  քիմիայի խորացված  ուսուցման   դասընթացը  բաղկացած  է   երեք` ընդհանուր,  տարրերի  և  օրգանական  քիմիա  բաժիններից,  ընդ  որում  վերջին  երկու  բաժինները  հիմնականում  ունեն  նկարագրական, իմացաբանական  բնույթ, և հազիվ  թե  նպաստեն դասավանդման  մակարդակի բարձրացմանը  և սովորողների  կարողությունների  և  հմտությունների  զարգացմանը (հետազոտող  մանկավարժների  կարծիքով  և դասավանդման  իմ փորձառությունից  ելնելով):

Այդ իսկ պատճառով,  ուսումնական  նախագծերը  կազմելիս նախ`

 1)  առանձնացրել եմ ընդհանուր  քիմիայի,  հատկապես, ֆիզիկական  քիմիայի,  հիմնարար  խնդիրները. ինչու՞  են  ընթանում  քիմիական  փոխարկումները, ի՞նչ  աստիճանով (դարձելի  ռեակցիաներ)  և  ինչպիսի՞  արագությամբ: Այս  հարցադրումներին  կարելի  է  պատասխանել  ֆիզիկական  քիմիայի  այնպիսի  բաժինների  օգնությամբ, ինչպիսիք  են` քիմիական  թերմոդինամիկան և կինետիկան, մոլեկուլի  կառուցվածքի  ժամանակակից  տեսությունը, կատալիզատորներ,  լուծիչի  դերը  քիմիական  ռեակցիաների  ընթացքում  և  այլն:

2)   շեշտադրել եմ այն  հարցադրումները, որոնք  չունեն  վերջնական  պատասխան, օրինակ`մոլեկուլի  տարածական  կառուցվածքի  և  ռեակցիոունակության  կապը (երկրաչափական   և  օպտիկական  իզոմերներ, բևեռային  և  ոչ  բևեռային  մոլեկուլներ), ատոմը  կազմող  տարրական  մասնիկները,  Լայնուս Պոլինգի ատոմային  օրբիտալների  հիբրիդացման  տեսությունը, քիմիական կապի վալենտային  զույգի  էլեկտրոնների  էլեկտրաստատիկ  վանման  մոդելը, հիմքերի  և  թթուների  տարբեր  տեսությունները  և  այլն:

Ավագ  դպրոցի  քիմիայի խորացված  ուսուցման  ամբողջ  դասընթացը  բաժանել  եմ     13 մոդուլների` նախագծերի, որոնք   կազմված  են  ենթաթեմաներից:

Ընդհանուր  քիմիա- 5  նախագիծ (այս նախագծերն  են  ներկայացված)

Տարրերի  քիմիա- 2 նախագիծ (ոչմետաղներ; մետաղներ)

Օրգանական  քիմիա- 5 նախագիծ (օրգանական  նյութերի քիմիական  կառուցվածքի տեսությունը; ածխաջրածիններ;  թթվածին  պարունակող  օրգանական  նյութեր;  ազոտ  պարունակող  օրգանական  նյութեր; բարձրամոլեկուլային  նյութեր` պոլիմերներ)

v Քիմիա  գիտության  դերը մարդկությանը  հուզող  հիմնախնդիրների լուծման գործում —1 նախագիծ:

Ուսումնական  նախագծեր. 10-րդ  դասարան   Ընդհանուր  քիմիա (80 ժամ)

 10-1 Նախագծի  անվանումը    Մարդկությանը  հուզող  հիմնախնդիրները:  Քիմիագիտության դերը  հիմնախնդիրների լուծման գործում
Նախագծի  կարճ  բովանդակությունը  Էներգետիկ, առողջապահական, խմելու  ջուր, էկոլոգիապես  մաքուր  սնունդ, մաքուր  օդ, հագուստ, շինանյութեր, պարարտանյութեր  և  այլն: Քիմիայի  տեսական, գործնական  և կիրառական  գիտություն  լինելու  հանգամանքը  որպես  տնտեսության  զարգացման  կարևորագույն  գործոն: Առողջ ապրելակերպի  սկզբունքները  և սովորողի  օրվա, շաբաթվա, ամսվա  աշխատակարգը:
Ուսումնական  առարկան,  բաժինը Քիմիա, ընդհանուր  քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան,10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը    4 ժամ, մեկ  շաբաթ
 Թեմայի  հիմնավորումը,  նպատակը ü  ծանոթացում  միմյանց, ծրագրի,  աշխատակարգի  հետü  անկաշկանդ  զրույցի  ձևով ‹‹ստուգել››  սովորողների պատրաստվածության  մակարդակը  և  մնացորդային գիտելիքները  անհատական  աշխատանքը  կազմակերպելու  համարü  կազմել սովորողի աշխատակարգըü  վստահություն  ներշնչել  սեփական  ուժերի  նկատմամբ, գլխավորը  երկրորդականից  տարբերելու  կարողություն  և հետևողականություն
Ուղղորդող  եռյակ  հարցեր.Գլխավոր  հարց  —›  

  • Թեմատիկ հարցեր —›

Ըստ էության հարցեր—›

    Որո՞նք  են  մարդկությանը  հուզող  հիմնախնդիրները
  • Որո՞նք  են  էներգիայի  այլընտրանքային  աղբյուրները
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր
  • Ո՞րն  է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը
  • Ի՞նչ  կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին
  • Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները
        Ինչու՞  են  նավթը  համարում «սև  ոսկի »Ինչու՞  է  ջրածինը  համարվում  ապագայի  վառելանյութԻնչու՞  խմելու  ջուրը  չի  կարելի  վարակազերծել  քլորովԻնչու՞  են  հողին  տալիս  պարարտանյութեր

Ինչու՞  է  անհրաժեշտ  քնել  մոտավորապես  8  ժամ

Ինչու՞  են  ամռանը  հագնում  բաց  գույնի  հագուստ  և  այլն:

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v Մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը և մնացորդային գիտելիքները բնագիտություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն  առարկաներից:
v  Ուսումնառության  ընթացքը.2 ժամ — քննարկել  հիմնախնդիրները, հանձնարարել  ենթաթեմաները  կարճ  ներկայացնել, կազմել  անհատական  աշխատակարգ2 ժամ—  հակիրճ  ներկայացնել  իրենց  նկատառումները   հիմնախնդիրների վերաբերյալ, անհատական  աշխատակարգը
Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/http://c-books.narod.ru   http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html//
Գնահատում  Գնահատվում  է  սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  և գիտական  փաստերով  հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր փորձից, ունակություններից:
10-2Նախագծի  անվանումը   Քիմիան  փորձարարական  գիտություն  է  
 Նախագծի  ենթաթեմաները  և կարճ  բովանդակությունը.  

Սովորողներին  ծանոթացնել լաբորատոր  ամանեղենի, սարքավորումների  և անվտանգության  կանոնների հետ: Սպիրտայրոցի  կառուցվածքը և լիցքավորումը: Այրման  ռեակցիաների  դիտարկում  և  համեմատում`լուցկու, մագնեզիումի, Էթիլսպիրտի, մոմի  և հեղուկ  գազի: Բոցի  կառուցվածքը: Բնութագրել նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական  հատկությունները: Խառնուրդներից  ստանալ մաքուր  նյութեր`տարբեր  բաժանման  եղանակների  կիրառմամբ և հիմնավորել  նյութի  մաքրությունը:Անօրգանական  և  օրգանական  նյութերի  մասնակցությամբ  ընթացող  ռեակցիաների  ընթանալու  պայմանների  և  արտաքին  հատկանիշների դիտարկումը: Բնութագրել  ֆիզիկական  և  քիմիական երևույթները:
  Ուսումնական  առարկան,  բաժինը 

Քիմիա, ընդհանուր  քիմիա
 Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան (մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը 12 ժամ, երեք շաբաթ
 Թեմայի  հիմնավորումը, նպատակը և խնդիրները.    Սովորողներին  ծանոթացնել  հետազոտման   գիտական  մեթոդներին` ելնելով  քիմիային  առնչվող  հասարակական  հիմնախնդիրների  լուծման  փորձի  ուսումնասիրումից, բացատրել, որ  գիտական  հասկացությունները  ձևավորվում  են  փուլերով  և  հիմնվում  են  դիտարկումների, փորձերի, փաստերի վրա,  կատարվում  են բազմակողմանի  վերլուծություններ, ինչը  նպաստում  է  եզրակացություններ  կատարելուն և ընդհանրացումներին. ձևակերպվում  են  կանոններ, օրինաչափություններ  և  օրենքներ: Քիմիան  որպես  դասավանդվող  առարկա  ունի  հարուստ  հնարավորություններ, քանի որ քիմիան փորձարարական  գիտություն  է` հիմնված  գիտական  մեթոդի  վրա:  Ուստի  սովորողների  ճանաչողական  գործունեությունն  ակտիվացնելու  համար  կարևոր  է  քիմիական  փորձի  կազմակերպումը և  կուլտուրայի  ձևավորումը`անվտանգության  տեխնիկայի  կանոնների  պահպանումը, փորձարարական  հետազոտությունների  մշակումը, փորձի ընթացքի  ապահովումը  և  դիտարկումների  արդյունքում  ծանրակշիռ  տեսական  եզրահանգումների  վերհանումը: Ուսուցման  արդյունքում սովորողը.v  կիմանա  ինչո՞վ  է  զբաղվում  քիմիանv  խորհրդավոր «ինչու՞»  հարցերին  կգտնի  պատասխանv  կձևավորվի  փորձարար-հետազոտողի  կերպարը`  յուրացնելով  հետազոտական  տարբեր մեթոդներ:
   Եռյակ  հարցերը.   Գլխավոր  հարց  —›  

  • Թեմատիկ հարցեր —›

Ըստ էության հարցեր —›

       Ո՞րն  է  քիմիայի  ուսումնասիրման  առարկան 
  • Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում
  • Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք
  • Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք
  • Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  փոխարկում`ռեակցիա
  • Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացման  ինչպիսի՞  բաժանման  եղանակներ  գիտեք
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  նյութ
       > Ի՞նչ  է  քիմիական  երևույթը. ինչո՞վ  է  այն  տարբերվում  ֆիզիկական  երևույթից> Ինչպիսի՞  երևույթ  է  այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական> Այրելիս  նյութը  անհետանու՞մ  է> Ինչու՞  դիտարկված այրվող  նյութերի բոցի  պայծառությունը

տարբեր  է

> Ինչու՞  է  ջրածինը  այրվում  պայթյունով

>Որո՞նք  են  քիմիական  ռեակցիաների ընթանալու  պայմանները  և  արտաքին  հատկանիշները

>Ինչպե՞ս կհիմնավորեք  ձեր  ստացած  նյութի մաքրությունը

 Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ. v  Մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը, մնացորդային  գիտելիքները` ֆիզիկական  մարմին  և  նյութ; պարզ (մետաղներ  և  ոչմետաղներ)  և  բարդ`անօրգանական  և  օրգանական նյութեր; փորձեր  կատարելու  հմտություններըv  Ուսումնառության  ընթացքը.1-2 դաս – ծանոթացնել լաբորատոր սարքավորումների և քիմիական ամանեղենի(տեսակները, անունները,լվանալը  և  չորացնելը) հետ;լաբորատոր  կշեռք  և  կշռումը;  պահպանել անվտանգության  կանոնները ալկալիների, թթուների, թունավոր, այրվող(բռնկվող)  և  պայթյունավտանգ նյութերի հետ  աշխատելիս; տաքացուցիչներից բացատրել սպիրտայրոցի  կառուցվածքը,լիցքավորումը, ինչպես  վառել և հանգցնել, փորձանոթում  ջուրը տաքացնել, հանձնարարել նույնը  կատարեն  իրենք` բոլոր  կանոնները  պահպանելով;  հաջորդ  կարևոր  աշխատանքը  լաբորատոր  կալանի  հետ  վարվելու  ձևերն  են`ճիշտ  օգտվել սեղմակների  պտուտակներից, սեղմել կամ  թուլացնել  թաթն  ու օղակը, որ  ապակեղենը  չկոտտրվի)

3-4 դաս-  տարբեր  ագրեգատային  վիճակում  գտնվող նյութերի այրման  ռեակցիաների  դիտարկում  և  համեմատում` լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, հեղուկ  գազի, ջրածնի(պայթյունով), բացատրել  բոցի  կառուցվածքը; սովորողները  գրի  են առնում  իրենց  դիտարկումները

5-6 դաս- ինքնուրույն գործնական  աշխատանք` բնութագրել ցուցադրված նյութերի (թորած  ջուր, էթիլսպիրտ, սոդա, կավիճ, շաքար,պղինձ, երկաթ, ծծումբ, ֆոսֆոր, ֆիզիկական  հատկությունները`օգտվելով տեղեկատուներից(տպագիր կամ համապատասխան  սայթերից), նշել  նաև ֆիզիոլոգիական  հատկությունները(եթե կան), կիրառումը,  դասակարգել`պարզ  և  բարդ, մետաղներ և ոչմետաղներ, անօրգանական  և  օրգանական;

աշխատանքը  շարունակել տանը` բնութագրել  կենցաղում կամ այլուր օգտագործվող  անօրգանական և  անօրգանական

նյութերը; կատարած աշխատանքը ներկայացնել  համակարգված` աղյուսակի  տեսքով

7-8 դաս– լաբորատոր փորձեր պարզել  այն  էական  հատկանիշները, որոնցով  տարբերվում  են  ֆիզիկական և քիմիական  երևույթները` մոմի  հալվելը  և  այրվելը, կավիճի  մանրացնելը  և  վրան  աղաթթու  լցնելը, ջրածնի  ստացումը  և  պայթեցնելը, ամոնիումի երկքրոմատից  «բլուրի» պատրաստումը և  քայքայումը`«հրաբուխ», պղնձի(ll) հիդրօքսիդի դոնդողի  ստացումը; սովորողները   դիտարկում և բնութագրում  են երևույթները, լրացնում  աղյուսակը:

    Անհատական    ուսումնական    նախագծեր 4 ժամ- Ինքնուրույն  գործնական  աշխատանքներ «Մաքուր  նյութերի ստացումը  և  մաքրության  հիմնավորումը` խտության, հալման  կամ  եռման  ջերմաստիճանով, շերտավոր  քրոմատագրությամբ».1)      տարբեր  ֆիզիկական  եղանակներ  կիրառելով ստանալ  թորած  ջուր, էթիլսպիրտ, ացետոն, կերակրի  աղի  բյուրեղիկներ2)      քիմիական փոխարկումներով ստանալ պղնձի(ll) քլորիդի բյուրեղներ` առնվազն  երկու  տարբեր  եղանակներով (առաջադրանքը  օժտված սովորողների  համար)
Ուսուցման  արդյունքներ.Նախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները. v  Գիտի  լաբորատորիայում  աշխատանքի  և  անվատանգության  կանոնները ուտիչ, այրվող, շուտ  բռնկվող, թունավոր  նյութերի  հետ  աշխատելիս, նաև  առօրյա  կյանքում  օգտագործվող  նյութերի  հետv  Ծանոթ  է  լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին  և ամանեղենինv  Բնութագրում  է  և  նկարագրում  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկություններըv  Տարբերում  է  ֆիզիկական  և  քիմիական  երևույթները

v  Բաժանում  է  խառնուրդները` ստանում  մաքուր  նյութեր  և  հիմնավորում  նյութի  մաքրությունը  ըստ  նրա  խտության, եռման, հալման  ջերմաստիճանի, քրոմատագրությամբ

v  Գիտակցի  դիտարկելու, վերլուծելու, զննելու, մտահանգումներ  կատարելու  անհրաժեշտությունը

v  Ծրագրում  և  կատարում  է  քիմիական  փորձ  և  ստացված  տվյալներն  օգտագործում  եզրակացությունների  համար

Ուսուցման  միջոցներՏպագիր և մեդիագրականություն  Լ.Սահակյան,Վ.Ադամյան, ՔԻՄԻԱ-7; 2001,Ա.Խաչատրյան, Լ.Սահակյան, ՔԻՄԻԱ-10,2010http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.htmlhttp://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/http://www.teleschool.spb.ru

http://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ruhttp://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/

Գնահաման  մեթոդիկան  Գնահատվում  է  սովորողի  գործնական  աշխատանք  կատարելու  համար  անհրաժեշտ  պատրաստվածությունը, ինքնուրույն պլանավորում  է  և  հավաքում  անհրաժեշտ  սարքավորումները  փորձեր  կատարելու  համար` պահպանելով  անվտանգության  տեխնիկայի  բոլոր կանոնները: Ճիշտ  է  կատարում  մեկնաբանությունը, ամբողջական ձևակերպում  է վերջնական եզրակացությունը, կատարում  է  բազմակողմանի  վերլուծություններ, ընդհանրացումներ  և  ցուցաբերում  է ստեղծագործական  մոտեցում: Իր տեսակետը  ձևակերպում  է  և  հիմնավորում  գիտական  փաստերով, օրենքներով  կամ օրինաչափություններով` օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր փորձից, ունակություններից:  Սովորողը.v  դիրքորոշում  ունի` ես  կարծում  եմ…v  հիմնավորում  է` որովհետև….v  բերում  է  օրինակներ….

v  եզրակացնում  է` այդ  պատճառով…

Սովորողը  գնահատվում  է.

>մինչ  նախագծի  վրա  աշխատելը` մնացորդային  գիտելիքնեևը, կարողությունները  և  հմտությունները

> երբ  աշխատում  է  նախագծի  վրա, պատասխանում  է  հարցերին  և  կատարում  է առաջադրանքները` թեմատիկ  գիտելիքի  ստուգումներ

> ավարտել է նախագծի  վրա  աշխատելը` անհատական-հետազոտական  աշխատանքի  ներկայացում; ամփոփիչ թեստ

10-3Նախագծի անվանումը         Ատոմի  կառուցվածքը: Քիմիական  տարրերի           պարբերական  օրենքը  և  համակարգը
 Նախագծի  ենթաթեմաները  և կարճ  բովանդակությունը Ատոմամոլեկուլային  ուսմունք: Բաղադրության  հաստատունության  օրենքը: Ատոմի  բարդ  կառուցվածքն  ապացուցող փորձարարական  տվյալները: Ատոմի  ժամանակակից  քվանտամեխանիկական մոդելը: Ատոմը  կազմող  տարրական  մասնիկները: Ատոմի միջուկի  կառուցվածքը: Իզոտոպներ: Միջուկային  փոխարկումներ: Ատոմի  զանգվածային  թիվը: Ատոմների  էլեկտրոնային  թաղանթների  կառուցվածքը, էլեկտրոնային  բանաձևեր, s-, p-, d-, f- տարրեր:  Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը: Ատոմի  հատկությունները` շառավիղ, իոնացման  էներգիա, խնամակցություն  էլեկտրոնի  հանդեպ, հարաբերական  էլեկտրաբացասականություն, վալենտականություն, օքսիդացման  աստիճան: Դ.Ի.Մենդելեևի  քիմիական տարրերի պարբերական  համակարգը  որպես  պարբերական  օրենքի  գրաֆիկական  պատկեր` պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:
Ուաումնական  առարկան,բաժինը   Քիմիա, ընդհանուր  քիմիա
Սովորողների  տարիքը,նախագիծը  իրականացնելու  ժամանակահատվածը 14,15  տարեկան, 12 ժամ,  երեք շաբաթ
Ուսուցման  արդյունքները.Նախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները
  • Գիտենա  ատոմի  բարդ  կառուցվածքն  ապացուցող  փորձնական  տվյալները` քիմիական  և  ֆիզիկական
    • Հասկանա  և  բացատրի  նյութի   բաղադրության  հաստատունության  օրենքը (նյութի որակական և քանակական  բաղադրությունը)
    • Որոշի ցանկացած  ատոմի  բաղադրությունը` միջուկի  լիցքը(պրոտոնների  թիվը), նեյտրոնների  թիվը և  տարրի  ատոմի  զանգվածային  թիվը, իզոտոպների բաղադրությունը
    • Գրի միջուկային  փոխարկումների  հավասարումները
    • Պարզաբանի  քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը  որպես  բնության  հիմնարար  օրենքներից  մեկը` տարրերի  հատկությունների  պարբերական փոփոխությունը  պարբերություններում  և  խմբերում
    • Հիմնավորի տարրերի վալենտային  հնարավորությունները  և միացություններում  որոշի  ատոմների  օքսիդացման աստիճանները
    • Կազմի  ատոմների  էլեկտրոնային  կոնֆիգուրացիաները` կիրառելով  էլեկտրոնային  շերտերի և օրբիտալների  լրացման  կանոնները
    • Դասակարգի  s-, p-, d- և f- տարրերը  և տարբերի d- և f- տարրերի  ատոմների  կառուցվածքների  առանձնահատկությունները
    • Բնութագրի ատոմում  ցանկացած  էլեկտրոն  ըստ  քվանտային  թվերի`n, l, ml,  ms
    • Բացատրի  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգն  ըստ ատոմի կառուցվածքի նորագույն  պատկերացումների, պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:
Ուսուցման  միջոցներ.Տպագիր և մեդիագրականություն http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ruhttp://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ruhttp://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/
Ուղղորդող եռյակ  հարցերը. Գլխավոր հարցեր —› 

  •  Թեմատիկ  հարցեր—>

Ըստ էության  հարցեր—>

      Ինչպիսի՞ գիտական  տվյալներով (ֆիզիկական  և  քիմիական)  կհիմնավորեք  ատոմի բարդ  կառուցվածքըԻնչպե՞ս  է  զարգացել ատոմի  կառուցվածքի  դասական տեսությունը, ինչպիսի՞ մոդելներ  են առաջարկվելԻնչու՞  տարրերի և  նրանց միացությունների  հատկությունները  պարբերաբար  կրկնվում  են և կախված  են տարրի  ատոմի միջուկի  լիցքից
  • Ինչու՞  նյութերում  ատոմները  միացած  են  որոշակի  զանգվածային  հարաբերությամբ
  • Ո՞րն  է  պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները
  • Ի՞նչ  սկզբունքներով  են ատոմում  էլեկտրոնները  լրացվում
  • Ինչպե՞ս  կբնութագրեք  էլեկտրոնի  վիճակը  ատոմում
  • Որո՞նք  են  ատոմում  վալենտային  էլեկտրոնները, ինչու՞
  • Ինչու՞   են  տարրերը  դասակարգվում  s-, p-, d-, f- տարրերի
  • Ինչպե՞ս է փոխվում  տարրերի մետաղական և ոչմետաղական   հատկություններ  պարբերություններում  և խմբերում` կարգաթվի  մեծացմանը  զուգընթաց
  • Ի՞նչ  է  իոնացման  էներգիան`I, խնամակցությունը  էլեկտրոնի  հանդեպ` E, հարաբերական  էլեկտրաբացասականությունը`Χ
       > Ինչպիսի՞  երևույթ  է  միջուկային  ռեակցիան` ֆիզիկական, թե՞  քիմիական>Ինչու՞ տարրի  գլխավոր  տարբերիչ  հատկությունը  զանգվածը  չէ>Ո՞ր  տարրի  ատոմն  է  ստացվում  235Np ռադիոակտիվ իզոտոպի  β տրոհման  արդյունքում>Ի՞նչ է էներգետիկ  մակարդակը, ենթամակարդակը, ատոմային  օրբիտալը

>Ինչու՞  են  տարրերի  շառավիղները  պարբերությունում կարգաթվի  մեծացմանը  զուգընթաց  փոքրանում

>Ո՞րն  է  ծանր  ջրի  բաղադրությունը, որտե՞ղ  է  կիրառվում

>Առավելագույնը  քանի՞  էլեկտրոն  կարող  է  պարունակվել չորրորդ  էներգիական  մակարդակում(n=4)

>Ինչպե՞ս  էլեկտրոլիզի  օգնությամբ որոշել  էլեկտրոնի  լիցքը

>Ինչպե՞ս  են  փոխվում  ալկալիական  մետաղների  հիդրօքսիդների  հիմնային  հատկությունները կարգաթվի  մեծացմանը  զուգընթաց

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v  Նախագծին  մասնակցելու  համար յուրաքանչիուր  սովորողի   նախնական  գիտելիքները, կարողություններն  և  հմտությունները ‹‹ստուգվում  է››  մտագրոհի  մեթոդով կամ  թեստային  առաջադրանքովv  Սովորողը  պիտի  իմանա   7-9 դասարանների  նախնական գիտելիքները ատոմի բարդ  կառուցվածքի, ‹‹մոլորակային  մոդելի›› վերաբերյալ, որոշի ցանկացած ատոմի  բաղադրությունը, սահմանի  քիմիական  տարր, էլեկտրոնային  թաղանթ, կազմի պարբերական  համակարգի 1-ից  20-րդ տարրերի ատոմների էլեկտրոնային  սխեմաներըv  Բնագիտությունից  իմանա ատոմի  մոլորակային  մոդելը, ֆիզիկայից    ատոմը  կազմող  տարրական  մասնիկները և փոխազդեցության  ուժերը նրանց միջևv  Ցուցաբերի  հետաքրքրասիրություն  հատկապես  ուսումնասիրվող նոր  թեմաների  նկատմամբ, տիրապետի նորագույն  տեխնոլոգիաներին և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում

Ուսումնառության  ընթացքը.

1-2 դաս  Ատոմա-մոլեկուլային  ուսմունքի զարգացման  էտապները  և գիտական  հիմնավորումնեևը և′ քիմիայից  և′ ֆիզիկայից`  փորձարարական տվյալներով , իհարկե, գիտնականների  կողմից  կատարված,  գիտական  տեսակետների  հիմնավորումները, սովորողներին   հայտնել, որ այդ  տեսության  վրա  գիտական   հետազոտությունները շարունակական  են, քանի  որ  դեռևս  շատ  հարցեր  բաց  են, օրինակ, ատոմը  կազմող  տարրական  մասնիկների բնույթը,հատկությունները,բաժանելիությունը ( ներկայումս հայտնագործված  են մոտավորապես 300 մասնիկ), նշել, որ էլեկտրոնը  ևս  բաժանելի  է (1998թ. Նոբելյան  մրցանակ  այդ  հայտնագործության  համար), չնայած  մենք դեռևս  ասում  ենք` ատոմը  կազմող  տարրական  մասնիկներ (ամենափոքր), իսկ ատոմի  ժամանակակից  սահմանումն  է` ատոմը  տարրական  մասնիկների  փոխազդեցության  արդյունքն  է: Սսովորողներին հանձնարարել ինքնուրույն փնտրել նոր  տեղեկություններ ատոմը  կազմող  տարրական  մասնիկների վերաբերիալ:

3-4 դաս Սովորողները  ներկայացնում  են իրենց  հիմնավորումները  ատոմի բարդ կառուցվածքի  մասին, բնութագրում  ատոմը  կազմող  տարրական  մասնիկները`էլեկտրոն, պրոտոն, նեյտրոն, որոշում ատոմների  բաղադրությունը` միջուկ(պրոտոններ  և  նեյտրոններ), իզոտոպներ, ատոմի  զանգվածային  թիվը` A = N + Z :

5-6 դաս  էլեկտրոնի վիճակը ատոմում`քվանտային թվերը`n, l,ml,ms,,  Էլեկտրոնի  երկակի` ալիքամասնիկային  բնույթը, ատոմային  օրբիտալներ, էլեկտրոնային  թաղանթ  և  էլեկտրոնային  շերտ` էներգիական մակարդակներ  և  ենթամակարդակներ,

Էլեկտրոնների  բաշխումն  ըստ  էներգիական  մակարդակների  և  ենթամակարդակների  ըստ նվազագույն  էներգիայի,Պաուլի սկզբունքի և Հունդի  կանոնի և Կլեչկովսկու  1 և 2 կանոնները:

7-8 դաս Դ.Ի.Մենդելեևի  քիմիական տարրերի պարբերական  համակարգը  և  ատոմի  կառոուցվածքը` պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:

s-, p-, d-, f- տարրեր:

9- 10 դաս Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը, տարրերի  հատկությունների  պարբերական  փոփոխությունը`ատոմի շառավիղ, իոնացման  էներգիա, խնամակցություն  էլեկտրոնի  հանդեպ, հարաբերական  էլեկտրաբացասականություն, տարրերի  ատոմների  վալենտային  էլեկտրոնները, վալենտականություն  և օքսիդացման  աստիճան: Քննարկել  օրինակներ:

11- 12 դաս  Սովորողները  ներկայացնում  են  անհատական-հետազոտական աշխատանքները, գիտելիքի  ստուգում`ամփոփիչ  թեստ:

   Անհատական   ուսումնական    նախագծեր v  Ատոմի  բարդ  կառուցվածքի  փորձարարական   հիմնավորումները  քիմիայիցv  Ատոմի  բարդ  կառուցվածքի  փորձարարական   հիմնավորումները   ֆիզիկայիցv  Ատոմը  կազմող  տարրական  մասնիկների  բնութագրումըv  Օրգանական  և  անօրգանական  ծագում  ունեցող  հնագույն  գտածոների  տարիքի  որոշման  եղանակները

v  Ռենտգենյան  ճառագայթների և ռադիոակտիվ  իզոտոպների կիրառությունը հիվանդությունների  ախտորոշման  ու  բուժման  նպատակով

v  Կենսաբանական  պոլիմերների  վրա  ռադիոակտիվ  ճառագայթների  ազդեցությունը

Գնահատման  մեթոդիկան Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իրփորձից, ունակություններից.մինչ  նախագծի  վրա  աշխատելը

նախագծի  վրա  աշխատելիս. հասկանում  է  խնդիրը, մշակում  է  լուծման  տարբերակները  և  պլանավորում  է իր գործողությունները,  կատարում  է առաջադրանքները

սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը և  ներկայացնում  են  քննարկման

կատարել  են ընթացիկ  և  ամփոփիչ  թեստային  առաջադրանքները:

      10-4     Նախագծի  անվանումը    ՆՅՈՒԹԻ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔ: ՔԻՄԻԱԿԱՆ  ԿԱՊ:       
Նախագծի  ենթաթեմաները և  կարճ  բովանդակությունը   

Քիմիական  կապի  տեսակները: Էլեկտրոնային  օրբիտալների հիբրիդացում: Մոլեկուլի տարածական  կառուցվածքը:  Նյութի  պինդ, հեղուկ, և գազային  վիճակները: Նյութերի գազային  վիճակը:  Դիսպերս  համակարգեր` կոլոիդ  համակարգեր, կախույթներ և իսկական  լուծույթներ: Բյուրեղային  և  ամորֆ  նյութեր: Օրգանական  նյութերի կառուցվածքային  տեսությունը:
 Թեմայի  հիմնավորումը,  նպատակը   Տեսական  քիմիայի  հիմքը  կազմում  է քիմիական  կապի  մասին  ուսմունքը: Բնության  մեջ  քիմիական  տարրերից  մեկուսացված (ատոմային) վիճակում  հանդիպում  են  միայն  ազնիվ  գազերը: Մնացած  տարրերի  ատոմներն  առաջացնում  են  բարդ  համակարգեր` մոլեկուլներ, իոններ, ռադիկալներ  և  բյուրեղներ: Քիմիայում  գործում  է  դասական  եռանկյունին` նյութի  բաղադրությունը-կառուցվածքը-հատկությունները , իսկ  եռանկյան  կենտրոնում  գտնվում  է  քիմիական  կապի  բնույթը  ատոմների  միջև: Սովորողները  կիմանան.v  Ինչու  մոլեկուլները  ավելի  կայուն  են, քան մեկուսացված   ատոմներըv  Քիմիական  կապի  բնույթը  ատոմների  միջևv  Մոլեկուլում  քիմիական  տարրի  առաջացրած  կապերի  թիվը

v  Կովալենտային  կապի  անկյունը

v  Մոլեկուլը  բևեռային  է, թե  ոչբևեռային

v  Ինչպես  են  առաջանում  կրկնակի կապերը

Ուսումնական  առարկան, բաժինը    Քիմիա, ընդհանուր քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը 4 շաբաթ, 16 ժամ
Ուսուցման արդյունքները.Նախագիծը  իրականացնելու  է  հետևյալ  չափորոշիչային  պահանջները. v  Տարբերում  է  քիմիական  կապի  տեսակները և  առաջացման  մեխանիզմներըv  Որոշում  է  քիմիական  տարրերի  օքսիդացման  աստիճանը  և  վալենտականությունը  միացություններում, բացատրում  դրանց  տարբերությունը  և նմանությունըv  Բացատրում  է  մոլեկուլի  բևեռայնության  կախվածությունը  կապի  բևեռայնությունից  և  մոլեկուլի  տարածական կառուցվածքիցv  Գիտի բյուրեղացանցերի տեսակները` ատոմային, մետաղական, մոլեկուլային  և իոնային

v  Բացատրում  է  քիմիական  կապի  բնույթը  օրգանական  նյութերում և  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը  հիբրիդացման տեսությամբ

v  Պատկերում  է  մոլեկուլների կառուցվածքային  բանաձևերը

v  Հավաքում  է  մոլեկուլների գնդիկա-ձողիկային  մոդելները

v  Մեկնաբանում  է   միջմոլեկուլային  փոխազդեցության  դերը  մի  ագրեգատային  վիճակից  մյուսին  անցնելիս

v  Կիրառում  է   ստացած  գիտելիքները բացատրելու տարբեր  քիմիական   երևույթները  և  նյութերի  քիմիական  հատկությունները

v  Օգտագործում  է  տեղեկատվության  տարբեր  աղբյուրներ, տպագիր   և  մեդիամիջոցներ, ինքնուրույն ձեռք  բերում  նոր  գիտելիքներ`  ներկայացնելու  համար

Նախագծի  ակնկալվող  արդյունքները. Սովորողը  պետք  է  իմանա, հասկանա, բացատրի.

  • քիմիական  կապի  առաջացման  սկզբունքները, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկ` անցում  կայուն  էներգիական  վիճակի
  • բացատրում  է կովալենտային  կապի  առաջացման  փոխանակային  և  դոնորակցեպտորային  մեխանիզմները, տեսակները` բևեռային  և  ոչբևեռային, σ- և  π- կապեր
  • տարրի  ատոմի  փոփոխական  վալենտականություն  ցուցաբերելու  պատճառները
  • գիտի  կովալենտային  կապի  հատկությունները` կապի  էներգիան, երկարությունը, իոնացման  աստիճանը, հագեցվածությունը, անկյունը
  • տարբերում  է  կապի  բևեռայնությունը  մոլեկուլի  բևեռայնությունից
  • որոշում  է  միացության  մեջ  տարրերի  ատոմների  վալենտականությունը, օքսիդացման  աստիճանը, հասկանում  է դրանց  տարբերությունը
  • կանխագուշակում  է  նյութերի  հատկությունները  տեսական  գիտելիքների  հիման  վրա
  • բացատրում  է  մետաղական  կապի  առաջացման  մեխանիզմը,  մետաղական  բյուրեղացանցի  ձևավորումը, մետաղների  հատկությունների  նմանությունը
  • պատրաստում  է  լուծույթներ  և դրանցում որոշում  լուծված  նյութի  կոնցենտրացիան`զանգվածային, մոլային  բաժիններըը, մոլային  կոնցենտրացիան
  • բնութագրում  է  ջրածնային  կապը  և  գիտի  դրա  նշանակությունը կենդանի  օրգանիզմներում
     Ուղղորդող  հարցեր.Գլխավոր  հարցեր.

  • Թեմատիկ  հարցեր.

Ըստ  էության  հարցեր.

      Ինչու՞  և  ինչպե՞ս  է  ատոմներից  մոլեկուլ  առաջանումԻնչու՞  մոլեկուլները  ավելի  կայուն  են, քան  մեկուսացված  ատոմներըԻնչպիսի՞ն  է մոլեկուլի  երկրաչափական  կառուցվածքը  և ինչպե՞ս  է այն կախված  ատոմների էլեկտրոնային  կառուցվածքիցԻնչպիսի՞  դիսպերս  համակարգեր  գիտեք
  • Քանի՞  կապ  կարող  է  ատոմն  առաջացնել
  • Ինչու՞  ատոմները  որոշակի  հարաբերակցությամբ  են  միմյանց  միանում
  • Որո՞նք  են  բյուրեղացանցերի  տեսակները
  • Ո՞ր  գույնի լույսն  ավելի  շատ  կցրվի կոլոիդ  լուծույթում` երկարալի՞քը (կարմիրը, նարնջագույնը), թե՞ կարճալիքը(կապույտ, մանուշակագույն)
  • Ի՞նչ  է  լուծելիությունը  և  ինչպե՞ս  է  կախված  նյութի  բնույթից
  • Ինչպե՞ս  մեծացնել  գազերի  լուծելիությունը  ջրում
        Ինչու՞  հալոգենները  չեն  առաջացնում  ալոտրոպ  տարաձևություններ` մոդիֆիկացիաներԻնչու՞  գրաֆիտը  էլեկտրահաղորդիչ  է, իսկ  ալմաստը` ոչԻնչու՞   մեթանի(CH4) մոլեկուլը քառանիստային  կառուցվածք  ունի, իսկ  բորի  քլորիդը`  BClհարթ  եռանկյունուԻնչպիսի՞  բյուրեղացանց  է  սառույցում, շաքարում

Որքա՞ն  է  վալենտային  անկյունը  ածխաթթու  գազի  մոլեկուլում:

 Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v  Նախագծին  մասնակցելու  համար  սովորողներին  արդեն հայտնի  է  քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը`  տարրերի  քիմիական  հատկությունները կախված են ատոմի էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքից,  գիտեն նաև վալենտային  էլեկտրոնների  վիճակի  մասին  մոդելային պատկերացումներըv  Սովորողը  անկասկած  պիտի  ցուցաբերի  հետաքրքրասիրություն  ուսումնասիրվող  նոր թեմաների  նկատմամբ  և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում
Ուսումնառության  ընթացքը.1-2-րդ դաս— Սովորողներին  ծանոթացնել նախագծի հետ, տեղեկացնել, որ  ուսումնասիրելու  են  տեսական  քիմիայի  հիմնարար ուսմունքներից  քիմիական  կապի  տեսությունը,  բացատրել, որ  ատոմների  միջև քիմիական  կապը  իրականանում  է  ատոմների  միջև  էլեկտրաստատիկ  ձգողության  և  վանողության ուժերի շնորհիվ, տարբերում  են քիմիական  կապի չորս տեսակ`կովալենտային, իոնային, մետաղական  և ջրածնային:3-4-րդ դաս—Կովալենտային  կապի  պատկերումը` նյութերի էլեկտրոնային, կառուցվածքային, վալենտային  օրբիտալների  փոխծածկումով  բանաձևերը  և   գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքումը, կովալենտային  կապի  հատկությունները, հիբրիդային  օրբիտալներ, բևեռային  և  ոչբևեռային  մոլեկուլներ` դիպոլ  մոմենտ, մոլեկուլային  և ատոմական  բյուրեղացանցերով  նյութերի օրինակներ5-6 րդ  դաս-Իոնական  կապ, իոններ, իզոէլեկտրոնային  մասնիկներ, իոնական  բյուրեղացանցերով  նյութեր, կոորդինացիոն  թիվ

7-8-րդ  դաս— Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները, մետաղական  կապ, մետաղական  բյուրեղացանց, ներմոլեկուլային  և  միջմոլեկուլային  ջրածնային  կապերով  միացություններ
9-10-րդ դաս-  Նյութի  ֆիզիկական  վիճակները` պինդ, հեղուկ, գազային; բյուրեղային  և ամորֆ` անձև  նյութեր, նյութի  գազային  վիճակի  օրինաչափությունները`Ավոգադրոյի  օրենքը  իդեալական  գազի  համար, ծավալային  հարաբերությունների  օրենքը, Մենդելեև-Կլապեյրոնի  գազի  վիճակի  հավասարումը, հաշվարկային  խնդիրների  լուծում

11-12-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները,քննարկում ամփոփում,գիտելիքի ստուգում, ամդրադարձ

13-14-րդ դաս- Դիսպերս  համակարգեր, կոլոիդներ, իրական  լուծույթներ,

լուծույթները  որպես  ֆիզիկաքիմիական  համակարգեր, նյութերի  լուծելիությունը և դրա  վրա  ազդող  գործոնները, կոնցենտրացիայի  թվական  արտահայտումը:

15-16-րդ դաս- Գործնական  աշխատանք` տարբեր  կոնցենտրացիաներով  լուծույթների  պատրաստումը  և  լուծված  նյութի  զանգվածային, մոլային բաժնի և մոլային  կոնցենտրացիայի  որոշումը

17-18-դաս- նախագծերի  պաշտպանություն, գիտելիքի  ստուգում

Անհատական-հետազոտական  աշխատանքներ
  • Քիմիական  կապի  մոլեկուլային  օրբիտալների  տեսությունը
  • Իրական  գազի  վիճակի  հավասարումը
  • Բարձրամոլեկուլային  միացություններ` անօրգանական  պոլիմերներ
  • Բարձրամոլեկուլային  օրգանական  միացություններ` պլաստմասսաներ, կաուչուկ, թաղանթանյութ, սպիտակուց :
Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ruhttp://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ruhttp://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/  /www.pandia.ru/text/77/389/24524.php‎/
Գնահատմանկարգը Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իրփորձից, ունակությունները.Մինչ  նախագծի  վրա  աշխատելը

Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները

Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը

10-5Նախագծի անվանումը     Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը  և                       օրինաչափությունները
Նախագծի  ենթաթեմաները և կարճ  բովանդակությունը  Նախագիծը  իրականացվելու  է  ‹‹Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը››,‹‹Քիմիական  ռեակցիաների  մեխանիզմը››  և  ‹‹Էլեկտրոլիտային  դիսոցում››  ուսումնական  թեմաներով: Սովորողները  ինքնուրույն  կատարելու  են  լաբորատոր  փորձեր «Քիմիական  ռեակցիաների  արագությունը», «Դարձելի  և  ոչդարձելի  ռեակցիաներ», «Իոնափոխանակման  ռեակցիաներ», կազմելու  են  ռեակցիաների  ուրվագրերը, յուրացնելու  են  թեմայի վերաբերյալ  հաշվարկային  խնդիրների  ալգորիթմը  և  լուծումները,  նշելու  են  առօրյա  կյանքում  ստացած  գիտելիքների  կիրառումը, հետազոտության  արդյունքը  ներկայացնելու  են Power Point կամ  բուկլետի  տեսքով` Office Pablischer-ով:
Ուսումնական  առարկան, բաժինը    Քիմիա, ընդհանուր քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը   9 շաբաթ, 36 ժամ
Բովանդակության  համապատասխանությունըուսումնական  չափորոշիչներին  v  Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը  անօրգանական  և  օրգանական  քիմիայում:v  Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները:v  Նյութերի  զանգվածների  և  էներգիայի  պահպանման  օրենքները: Քիմիական  հավասարումներ: Հաշվարկներ  ըստ  քիմիական  ռեակցիայի  հավասարման` քանակաչափության  օրենքը:v  Ջերմաքիմիա:Ջերմանջատիչ  և  ջերմակլանիչ  ռեակցիաներ: Ջերմաքիմիական  հավասարումներ:

v  Հասկացություն  էնթալպիայի  և  էնտրոպիայի  մասին: Հեսի  օրենքը:

v  Ռեակցիայի  արագության, դրա  կախվածությունը  տարբեր  գործոններից: Ներգործող  զանգվածների  օրենքը:  Ակտիվացման  էներգիա: Կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ: Ֆերմենտներ:

v  Դարձելի  ռեակցիաներ: Քիմիական  հավասարակշռություն, հավասարակշռության  հաստատուն, հավասարակշռության  տեղաշարժը  տարբեր  գործոններով` Լե Շատելյեի  սկզբունքը:

v  Էլեկտրոլիտներ  և  ոչէլեկտրոլիտներ: Էլեկտրոլիտային  դիսոցում: Իոններ` կատիոն  և  անիոն: Դիսոցման  մեխանիզմ: Թույլ  և  ուժեղ  էլեկտրոլիտներ: Դիսոցման  աստիճան  և  դիսոցման  հաստատուն:

v  Իոնափոխանակային  ռեակցիաներ  և  դրանց  ընթանալու  պայմանները: Լուծելիության  արտադրյալ:

v  Թթուների, հիմքերի  և  աղերի  դիսոցումը: Թթվահիմնային  փոխազդեցություն  լուծույթներում: Ամֆոտերություն: Ջրի  իոնական  արտադրյալ: Ջրածնային  ցուցիչ (pH):

v  Հիդրոլիզ: Աղերի  հիդրոլիզը:

v  Օքսիդավերականգնման  ռեակցիաներ:  Վերօքս  ռեակցիաների  կազմումը:

v  Հալույթների  և  լուծույթների  էլեկտրոլիզ: Էլեկտրոլիզի  գործնական  նշանակությունը:

 ՈւսուցմանարդյունքներըՆախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները. 
  • ինքնուրույն ձեռք  բերել  նոր  գիտելիքներ  տարբեր  հատկանիշներով  քիմիական  ռեակցիաների  վերաբերյալ և կատարել  լաբորատոր  փորձեր, կազմել  ռեակցիաների  ուրվագրերը, ընտրել  վերօքս  ռեակցիաները, հավասարեցնել  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով և կատարել   քանակական  հաշվարկներ
    • ձևակերպել  արագության  սահմանումը  հոմոգեն  և  հետերոգեն  ռեակցիաների  համար,  մեկնաբանել  տարբեր  գործոնների  ազդեցությունը   ռեակցիայի  արագության    և հավասարակշռության  վրա
    • բացատրել  թթուների, հիմքերի  և աղերի  ջրային  լուծույթների  էեկտրահաղորդականության  պատճառները
    • բնութագրել  միջավայրի  թթվայնությունը, որոշել կենցաղում օգտագործվող  տարբեր  լուծույթների(սոդայի, լվացող  միջոցների, օճառ, շամպում  և  այլն) միջավայրի  pH-ը ունիվերսալ  հայտանյութերով  և  հասկանալ  ջրածնային  ցուցիչի  էությունը
    • կազմել  իոնափոխանակման  ռեակցիաների  մոլեկուլային, լրիվ և կարճ  հավասարումները
    • բացատրել  էլեկտրոլիտի  լուծույթի  կամ  հալույթի  միջով  էլեկտրական  հոսանք  անցնելիս  ընթացող  երևույթները
Նախագծի  նպատակը  և  խնդիրները. 
  • Յուրացնել քիմիայի  կարևորագույն  հասկացությունները, օրենքները  և  տեսությունը
  • կատարելագործել  փորձ  կատարելու ունակությունները, նաև կատարել  հաշվարկներ  քիմիական  բանաձևերով  և  ռեակցիաների  հավասարումներով
  • զարգացնել  ճանաչողական  և  մտավոր  հմտությունները  քիմիական  գիտելիքների  և  փորձ  կատարելու  ընթացքում, ինքնուրույն  ձեռք  բերել  նոր  գիտելիքներ կյանքի  պահանջներից  ելնելով

v  սովորողները  կընկալեն  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  պատճառները

v  կիմանան  ռեակցիայի  ընթանալու  արտաքին  հատկանիշների  և  ներքին  օրինաչափությունների  փոխադարձ  կապը

v  կբացատրեն  բնական  երևութների  մեխանիզմը

v  կգտնեն  նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ

v  կհասկանան, որ  քիմիական  օրենքները  բնության  համընդհանուր  օրենքների  մի  մասն  են  կազմում` երևույթի  էնտրոպիան, էներգիայի  և  զանգվածի  պահպանման  օրենքը

v  կլուծեն  հաշվարկային  խնդիրներ  ջերմաքիմիական  ռեակցիաների  հավասարումներով:

      Եռյակ  հարցերը.Գլխավոր  հարց  —›  

  • Թեմատիկ հարցեր —›

Ըստ էության հարցեր—›

  Ինչու՞  են  ընթանում  քիմիական  ռեակցիաները
Ինչպիսի՞ օրենքներ և օրինաչափություններ  են  գործում քիմիական ռեակցիաները  ընթանալիսv   Այդ  օրենքների  և  օրինաչափությունների  կիրառման  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք  քիմիայում  և  այլ  գիտություններում
        Ինչի՞ց  է  կախված  քիմիական  ռեակցիայի  ջերմէֆեկտըինչպե՞ս  հաշվել  ռեակցիայի  ջերմէֆեկտըէներգիայի  պահպանման  օրենքը  ինչպե՞ս  է գործում  քիմիական  ռեակցիաներումԻնչպե՞ս  կազմել  ռեակցիայի  ջերմաքիմիական  հավասարումը

Ինչի՞ց  է  կախված  քիմիական  ռեակցիայի  արագությունը

ինչպե՞ս  կարելի  է  շեղել  քիմիական  հավասարակշռությունը

 կարելի՞  է  լուծույթները  համարել  հավասարակշռային  համակարգեր

 ի՞նչ  են  հիդրատները

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v  Նախագծին  մասնակցելու  համար յուրաքանչիուր  սովորողներ   նախնական  գիտելիքները, կարողություններն  և  հմտությունները ‹‹ստուգվում  է››  մտագրոհի  մեթոդով կամ  թեստային  առաջադրանքովv  Սովորողը  պիտի  իմանա   7-9 դասարանների  հիմնար  գիտելիքները  և  ունակությունները. քիմիայի  հինմական  հասկացությունները,  կարողանա   կատարել  պարզագույն  հետազոտություններ  և  փորձեր, տիրապետի նորագույն  տեխնոլոգիաներին, ցուցաբերի  հետաքրքրասիրություն  ուսումնասիրվող  նոր թեմաների  նկատմամբ  և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում
v  Ուսումնառության  ընթացքը.
1-2-րդ դաս-Ծանոթացում  նախագծի  հետ. քիմիական  ռեակցիաների  դասակարգումը  տարբեր  հատկանիշների  հիման  վրա. էներգետիկան` ջերմանջատիչ  և  ջերմակլանիչv  ռեակցիաների  օրինակներ3-4-րդ դաս-Ջերմաքիմիական  հավասարումների  կազմումը, էնթալպիա, ռեակցիայի  ջերմէֆեկտի  հաշվումը, Հեսի օրենքը5-6 րդ  դաս-Լաբորատոր  փորձեր` ջերմանջատիչ  և  ջերմակլանիչ  ռեակցիաների  օրինակներ7-8-րդ  դաս— Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները, ջերմաքիմիական  հավասարումները  և  հաշվարկները, կատարում անդրադարձ
9-10-րդ դաս- Լաբորատոր  փորձեր` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման ռեակցիաներ, բնութագրել ռեակցիաները  ըստ  հատկանիշների,գրել  ռեակցիաների  ուրվագրերը, հավասարեցնել և կատարել  հաշվարկներ ըստ  զանգվածի  պահպանման  օրենքի11-12-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները,քննարկում ամփոփում, գիտելիքի  ստուգում,ամդրադարձ13-14-րդ դաս- Հոմոգեն  և  հետերոգեն  ռեակցիայի  արագությունների  որոշումը, ռեակցիայի  արագության  վրա  ազդող  գործոնները, ներգործող  զանգվածների  օրենքը,  ակտիվացման  էներգիա, ակտիվ  մոլեկուլներ, կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ, օրգանական կատալիզատորներ`ֆերմենտներ15-16-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները  ռեակցիայի  արագության  վրա  տարբեր  գործոնների  ազդեցությամբ 17-18-րդ դաս- Դարձելի  և ոչ դարձելի ռեակցիաներ, քիմիական  հավասարակշռություն, հավասարակշռության  հաստատունի  հաշվումը, հավասարակշռության  տեղաշարժը  տարբեր  գործոնների  ազդեցությամբ` Լե Շատելյեի  սկզբունքը15-16-րդ դաս-Էլեկտրական  հոսանքի  l  և  ll –րդ  կարգի հաղորդիչներ,  Էլեկտրոլիտներ  և  ոչէլեկտրոլիտներ, էլեկտրոլիտային  դիսոցում, իոններ` կատիոն  և  անիոն, դիսոցման  մեխանիզմ, թույլ  և  ուժեղ  էլեկտրոլիտների օրինակներ, դիսոցման  աստիճանի  և  դիսոցման  հաստատունի  որոշում17-18-րդ դաս-  Լաբորատոր  փորձեր`միջառարկայական  դաս`ֆիզիկա-քիմիա.էլեկտրական  հոսանքի  քիմիական  աղբյուրները19-20-րդ դաս- Լաբորատոր  փորձեր` ոչ դարձելի իոնափոխանակային  ռեակցիաներ  և  դրանց  ընթանալու  պայմանները,ռեակցիաների  մոլեկուլային, լրիվ  և կարճ  իոնային  հավասարումները21-22-րդ դաս-Լաբորատոր  փորձեր` թթուների, հիմքերի  և  աղերի  դիսոցումը, թթվահիմնային  հայտանյութերի  գույնի  փոփոխությունը  միջավարրի  բնույթից  կախված, փոխազդեցություն  լուծույթներում`չեզոքացման  ռեակցիաներ, երկդիմություն` ամֆոտերություն ալյումինի  օրինակով, ջրի  իոնական  արտադրյալ, ջրածնային  ցուցիչ (pH)23-24-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  ներկայացումները,ամփոփում,անդրադարձ25-26-րդ դաս-  Լաբորատոր  փորձեր` օքսիդավերականգնման  ռեակցիաներ, Վերօքս  ռեակցիաների  հավասարեցնելը  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով27-28-րդ դաս-  ամփոփում, գիտելիքի  ստուգում,անդրադարձ29-30-րդ դաս-  Լաբորատոր  փորձեր`աղերի  հիդրոլիզը31-32-րդ դաս-  Հալույթների  և  լուծույթների  էլեկտրոլիզ, Էլեկտրոլիզի  գործնական  նշանակությունը
33-34-րդ դաս- նախագծերի  պաշտպանություն35-36-րդ դաս- գիտելիքի  ստուգում`ամփոփիչ  թեստ
Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ruhttp://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ruhttp://www.mendeleev.nw.ru/solutions/index.html

http://www.pandia.ru/text/77/389/24524.php‎/

Գնահատման  կարգը.     Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իրփորձից, ունակությունները.Մինչ  նախագծի  վրա  աշխատելը

Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները

Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը:

Ընտրությամբ գործունեության քիմիայի ծրագիր 9-րդ դաս. համար

                               Ծրագրում ներկայացված են.

  1. Առարկայի ուսուցման նպատակը, ընդհանուր և կոնկրետ 9-րդ դասարանում լուծվող իրար շարունակող դասընթացների համար:
  2. Ուսումնական միջավայրը. ուսումնական կաբինետ, համացանցում ուսուցման միջավայրը (կայք, ուսուցչի բլոգ…., ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն):
  3. Բովանդակությունը.
  • մեդիամիջոցների (գործիքների, համակարգչային ծրագրերի, կրթահամալիրի կայքի) գործածության հմտություններ
  • սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն)
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը ծրագրում
  1. Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական բովանդակությունը, կազմակերպումը
  2. Դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության կազմակերպման մեթոդական նկարագրությունը:
  3. Հատուկ ուսուցում. այդ թվում` սովորողների հետազոտական աշխատանք. (ծրագիրն ընդգրկում է հնարավոր հետազոտական աշխատանքները` իրենց անոտացիաներով, որոնցից սովորողները կարող են խմբով կամ անհատապես ընտրել ):
  4. Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները:
  5. Ուսումնական ճամփորդությունները:

9.Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունները:

                 Ծրագրին ներկայացվող պահանջներն են՝

  • Նպաստել սովորողների օժտվածության զարգացմանը
  • Սովորողներին բացատրել և հիմնավորել, որ քիմիան որպես գիտություն ծառայում է մարդու կենսական և գործնական տարաբնույթ խնդիրները լուծմանը:
  • Ծանոթացնել քիմիա գիտության նորագույն նվաճումների և քիմիական արդյունաբերության զարգացման հեռանկարների հետ:
  • Ստացած գիտելիքների և կարողությունների կիրառումը նյութերի անվտանգ օգտագործման համար՝ կենցաղում, գյուղատնտեսությունում և արտադրության մեջ, առօրյա կյանքում գործնական խնդիրներ լուծելիս, նախազգուշացնելու կամ կանխելու համար այն երևույթները, որոնք վնաս են հասցնում մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին:
  • Ծանոթացնել հայ և արտերկրյա գիտնակաների, Նոբելյան մրցանակիրների կյանքի, գործունեության և հայտնագործությունների հետ:
  • Զարգացնել սովորողների վերացական տրամաբանությունը, լաբորատոր փորձեր հավաքելու, իրականացնելու և եզրակացություններ կատարելու ունակությունները:
  • Կանխելու վերջին տարիներին սովորողների մեջ բնագիտության նկատմամբ հետաքրքրությունների նվազմանը:
  • Ուսումնական ճամփորդությունները սովորողներին գործնականում կծանոթացնեն քիմիայի հետ կապված մի շարք խնդիրների, ինչպես նաև մարդկությանը հուզող էկոլոգիական և բնապահպանական հիմնախնդիրների հետ:

Ծրագրի խնդիրներն են.

  • Ձևավորել սովորողների մոտ անհրաժեշտություն խնամքով վերաբերվել իրենց առողջությանը:
  • Ուսումնասիրել առօրյա կյանքում մեզ շրջապատող նյութերը , դրանց անվտանգ կիրառումը
  • Սովորեցնել ճիշտ գնահատել Երկրագնդի էկոլոգիական իրավիճակը և ձևավորել ակտիվ դիրքորոշում շրջակա միջավայրի պաշտպանման համար:
  • Սովորեցնել տրամաբանական, նաև փորձարարական-հաշվարկնային խնդիրների լուծում:
  • Սովորեցնել կատարել փորձեր հաշվի առնելով անվտանգության տեխնիկայի կանոնները:
  • Շարունակել ձևավորել ունակություններ հետազոտական գործունեության համար:
  • Զարգացնել սովորողների մոտ հմտություններ աշխատելու գիտական և տեղեկատվական գրականության հետ, ամփոփել և համակարգել դրանք:
  • Իրականացնել ուսումնական, ստեղծագործական, հետազոտական, հայրենագիտական, էկոլոգիական, հասարակական նախագծեր:
  • Զարգացնել մեդիամիջոցների (գործիքների, համակարգչային ծրագրերի, կրթահամալիրի կայքի) գործածության հմտություններ:

Ուսուցումը կազմակերպվելու է հիմնականում քիմիական լաբորատորիայում, բնագիտության և տեխնիկայի կենտրոնի սրահում էլեկտրոնային գրատախտակի կիրառմամբ, իսկ գործունեության լուսաբանումը տեղի է ունենալու կ/հ-ի mskh.am կայքի, և այլ տեղեկատվական միջոցներով:

Բովանդակային միջուկը(թեմաները).

1.Ծանոթացում քիմիայի կաբինետին և անվտանգության կանոներին:

2. Ծանոթացում լաբորատորիայի սարքավորումների և նյութերի հետ:

3. Ծանոթացում Երկրագնդի վրա համար մեկ նյութի՝ ջրի հետ:

4. Ջուրը որպես լուծիչ: Գործնական աշխատանքներ՝ տարբեր կոնցենտրացիաներով լուծույթների պատրաստում, մոնոբյուրեղների աճեցում:

5. Երկիր  մոլորակի հիմնախնդիրները  և  քիմիա  գիտության  դերը  այդ  հիմնախնդիրների  լուծման  գործընթացում:

  1. Քիմիան և շրջակա միջավայրը: Մթնոլորտի, ջրոլորտի, հողի կառուցվածքը, դրանց քիմիական աղտոտումը, հետևանքները և պայքարը:
  2. Քիմիան և առողջությունը:Դեղամիջոցներ և հիմնախնդիրներ կապված դրանց կիրառման հետ:
  3. Սպիրտի, ծխախոտի, նարկոտիկների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
  4. Քիմիան և սնունդը: Ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի կալորիականությունը: Սննդամթերքների կոնսերվանտներ(կերակրի աղ, քացախաթթու):
  5. Միկրո և մակրոտարրերը կենդանի օրգանիզմում: Անօրգանական և օրգանական նյութերը կենդանի օրգանիզմներում: Սննդարար տարրերը բույսերում:
  6. Պարարտանյութեր, դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Գործնական աշխատանքներ:
  7. Քիմիական նյութերը որպես շինանյութ (կավիճ, ապակի, ցեմենտ):Թանգարժեք և կիսաթանկարժեք քարերը և դրանց կառուցվածքը, կիրառումը:
  8. Քիմիան կենցաղում: Լվացող նյութեր, օճառներ: Գործնական աշխատանք՝ pH-ի որոշումը լվացող նյութերում: Պլաստմասաներ: Բարձրամոլեկուլյար միացություններ: Ներկեր, լաքեր:Թունավոր բռնկվող և պայթունավտանգ նյութեր:
  9. Ածխաջրացինների բնական աղբյուրները՝ նավթ, բնական գազ, դրանց կիրառումը:
  10. Մետաղների քիմիան՝

* Մետաղների դիրքը պարբերական աղյուսակում:

* Մետաղների կիրառումը սկսած բրոնզե դարից մինչ մեր օրերը:

* Ալքիմիայի և փիլիսոփայական քարի հետքերով:

* Մետաղների միկրոաշխարհը: Մետաղների ատոմների յուրահատուկ կառուցվածքը, որով պայմանավորված է դրանց ֆիզիկական և կենսաբանական հատկությունները:

* Գործնական աշխատանքներ՝ մետաղների իոների հայտնաբերումը:

* Առաջին խմբի մետաղների բնութագրումը: Գործնական աշխատանք ՝ ալկալիական մետաղների կատիոնների հայտնաբերումը բոցի միջոցով:

* Երկրորդ խմբի կատիոններ: Գործնական աշխատանքներ՝ որակական ռեակցիաներ երկրորդ խմբի կատիոններ իհայտնաբերման վերաբերյալ, ջրի որոշումը կոշտության:

* Երրորդ խմբի կատիոններ:

* Երկրորդական ենթախմբերի մետաղների իոնները:

* Մետաղների դերը կենդանի օրգանիզմներում:

* Մետաղներ՝ միկրոտարրեր և մակրոտարրեր կենդանի օրգանիզմում:

* Մետաղների պարունակությունը սննդում:

* Մետաղների թունավոր ազդեցությունը և հիվանդություններ, որոնք դրանք առաջացնում են

* Ծանր մետաղներ, շրջակա միջավայրի աղտոտումը մետաղներով

* Գործնական աշխատանք՝ Մետաղների իոնների որոշումը հողում, երկաթի(III) իոնի հայտնաբերումը հողում ամոնիումի ռոդանիդի միջոցով:

* Գործնական- հաշվարկային խնդիրների լուծում:

Ընտրության  գործունեության  հաշվետվությունները  լինելու են ստուգատեսները, առաջնությունները, ցուցադրությունները, ճամփորդությունները, ֆիլմերը.

Նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝

Երևանի աղի հանք, Հայաստանի տարբեր բարձրագույն հաստատություններ՝ Հերացու անվան բժշկական համալսարան, պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեղագիտության  ամբիոն, Կաուչուկի գործարան, Բյուրեղավանի ապակու գործարան, Սեյսմիկ կայան, Հրազդանի վիտամինների գործարան,<<Անի>>կաթնամթերքի գործարան և այլն:

Оставить комментарий

Опубликовал на Июнь 27, 2017 в Նախագծեր, Ծրագրեր

Опубликовал на Сентябрь 8, 2016 в Ծրագրեր, Uncategorized

ՔԻՄԻԱՅԻ  ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

                                          ԱՎԱԳ  ԴՊՐՈՑԻ   10-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆԻ  ՀԱՄԱՐ

                                                     ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ  ՆԱԽԱԳԾԵՐ                                                                                                                                                                                                                                                                                  2016-2017 ուս.տարի

   Հեղինակ`   «Մխ. Սեբաստացի» կրթահամալիրի  ‹‹Հակոբ  Հակոբյան›› բնագիտության                               և տեխնիկայի  ուսումնական   կենտրոնի  քիմիայի  դասավանդող`

Վեներա  Հայկի  Խառատյան  (քիմ.գիտ.թեկն., քիմիայի  վերապատրաստող  դասախոս,  20  տարվա  մանկավարժական  փորձառություն)

    e­-mail   հասցեներս: / V.Kharatyan@mskh.am/,     venerahaykovna@inbox.ru,  bnagetnet.wordpress.com    

        Վատ  ուսուցիչը  դասավանդում է փաստեր, իսկ  լավը` սովորեցնում  է փնտրել  և  գտնել                                                                                                          Ա.  Դիստերվեգ

Ուսումնական  նախագծեր(5  հատ). նշված  են`

1)   նախագծի  անվանումը,ենթաթեմաները, կարճ  բովանդակությունը

2)   սովորողների  տարիքը, դասարանը,նախագիծը  իրականացնելու  համար

անհրաժեշտ  ժամանակահատվածը

3)    նախագծի  հիմնավորումը` բովանդակային  համապատասխանությունը

ուսումնական  չափորոշիչներին

4)   ուսուցման  արդյունքները`  նախագծի  նպատակը  և  խնդիրները

5)   ուղղորդող  եռյակ  հարցերը` գլխավոր,  թեմատիկ  և  ըստ  էության  հարցեր

6)   տեղեկություններ  նախագծի  վերաբերյալ` անհրաժեշտ  նախնական

գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, ուսումնական  միջոցներ

7)  ուսումնական  նախագծեր, որոնք  սովորողները կարող են ընտրել

անհատապես կամ երկուսով  կատարելու  և  ներկայացնելու  համար

 8)  գնահատման  մեթոդիկայի  նկարագրությունը ` մինչ  նախագծի  վրա

աշխատելը, աշխատելու  ընթացքում   և  ավարտելիս:

Ուսումնական   նախագծերի  կազմման  իմ  աշխատանքային  գործընթացը.

Ավագ  դպրոցում  քիմիայի խորացված  ուսուցման   դասընթացը  բաղկացած  է   երեք` ընդհանուր,  տարրերի  և  օրգանական  քիմիա  բաժիններից,  ընդ  որում  վերջին  երկու  բաժինները  հիմնականում  ունեն  նկարագրական, իմացաբանական  բնույթ, և հազիվ  թե  նպաստեն դասավանդման  մակարդակի բարձրացմանը  և սովորողների  կարողությունների  և  հմտությունների  զարգացմանը (հետազոտող  մանկավարժների  կարծիքով  և դասավանդման  իմ փորձառությունից  ելնելով):

Այդ իսկ պատճառով,  ուսումնական  նախագծերը  կազմելիս նախ`

 1)  առանձնացրել եմ ընդհանուր  քիմիայի,  հատկապես, ֆիզիկական  քիմիայի,  հիմնարար  խնդիրները. ինչու՞  են  ընթանում  քիմիական  փոխարկումները, ի՞նչ  աստիճանով (դարձելի  ռեակցիաներ)  և  ինչպիսի՞  արագությամբ: Այս  հարցադրումներին  կարելի  է  պատասխանել  ֆիզիկական  քիմիայի  այնպիսի  բաժինների  օգնությամբ, ինչպիսիք  են` քիմիական  թերմոդինամիկան և կինետիկան, մոլեկուլի  կառուցվածքի  ժամանակակից  տեսությունը, կատալիզատորներ,  լուծիչի  դերը  քիմիական  ռեակցիաների  ընթացքում  և  այլն:

2)   շեշտադրել եմ այն  հարցադրումները, որոնք  չունեն  վերջնական  պատասխան, օրինակ`մոլեկուլի  տարածական  կառուցվածքի  և  ռեակցիոունակության  կապը (երկրաչափական   և  օպտիկական  իզոմերներ, բևեռային  և  ոչ  բևեռային  մոլեկուլներ), ատոմը  կազմող  տարրական  մասնիկները,  Լայնուս Պոլինգի ատոմային  օրբիտալների  հիբրիդացման  տեսությունը, քիմիական կապի վալենտային  զույգի  էլեկտրոնների  էլեկտրաստատիկ  վանման  մոդելը, հիմքերի  և  թթուների  տարբեր  տեսությունները  և  այլն:

Ավագ  դպրոցի  քիմիայի խորացված  ուսուցման  ամբողջ  դասընթացը  բաժանել  եմ     13 մոդուլների` նախագծերի, որոնք   կազմված  են  ենթաթեմաներից:

Ընդհանուր  քիմիա- 5  նախագիծ (այս նախագծերն  են  ներկայացված)

Տարրերի  քիմիա- 2 նախագիծ (ոչմետաղներ; մետաղներ)

Օրգանական  քիմիա- 5 նախագիծ (օրգանական  նյութերի քիմիական  կառուցվածքի տեսությունը; ածխաջրածիններ;  թթվածին  պարունակող  օրգանական  նյութեր;  ազոտ  պարունակող  օրգանական  նյութեր; բարձրամոլեկուլային  նյութեր` պոլիմերներ)

v Քիմիա  գիտության  դերը մարդկությանը  հուզող  հիմնախնդիրների լուծման գործում —1 նախագիծ:

Ուսումնական  նախագծեր. 10-րդ  դասարան   Ընդհանուր  քիմիա (80 ժամ)

 10-1Նախագծի  անվանումը

  Մարդկությանը  հուզող  հիմնախնդիրները:  Քիմիագիտության դերը  հիմնախնդիրների լուծման գործում
Նախագծի  կարճ  բովանդակությունը  Էներգետիկ, առողջապահական, խմելու  ջուր, էկոլոգիապես  մաքուր  սնունդ, մաքուր  օդ, հագուստ, շինանյութեր, պարարտանյութեր  և  այլն: Քիմիայի  տեսական, գործնական  և կիրառական  գիտություն  լինելու  հանգամանքը  որպես  տնտեսության  զարգացման  կարևորագույն  գործոն: Առողջ ապրելակերպի  սկզբունքները  և սովորողի  օրվա, շաբաթվա, ամսվա  աշխատակարգը:
Ուսումնական  առարկան,  բաժինը Քիմիա, ընդհանուր  քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան,10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը    4 ժամ, մեկ  շաբաթ
 Թեմայի  հիմնավորումը,  նպատակը ü  ծանոթացում  միմյանց, ծրագրի,  աշխատակարգի  հետü  անկաշկանդ  զրույցի  ձևով ‹‹ստուգել››  սովորողների պատրաստվածության  մակարդակը  և  մնացորդային գիտելիքները  անհատական  աշխատանքը  կազմակերպելու  համարü  կազմել սովորողի աշխատակարգը

ü  վստահություն  ներշնչել  սեփական  ուժերի  նկատմամբ, գլխավորը  երկրորդականից  տարբերելու  կարողություն  և հետևողականություն

Ուղղորդող  եռյակ  հարցեր.Գլխավոր  հարց  —› 

  • Թեմատիկ հարցեր —›

Ըստ էության հարցեր—›

    Որո՞նք  են  մարդկությանը  հուզող  հիմնախնդիրները
  • Որո՞նք  են  էներգիայի  այլընտրանքային  աղբյուրները
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր
  • Ո՞րն  է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը
  • Ի՞նչ  կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին
  • Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները
        Ինչու՞  են  նավթը  համարում «սև  ոսկի »Ինչու՞  է  ջրածինը  համարվում  ապագայի  վառելանյութԻնչու՞  խմելու  ջուրը  չի  կարելի  վարակազերծել  քլորով

Ինչու՞  են  հողին  տալիս  պարարտանյութեր

Ինչու՞  է  անհրաժեշտ  քնել  մոտավորապես  8  ժամ

Ինչու՞  են  ամռանը  հագնում  բաց  գույնի  հագուստ  և  այլն:

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v Մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը և մնացորդային գիտելիքները բնագիտություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն  առարկաներից:
v  Ուսումնառության  ընթացքը.2 ժամ — քննարկել  հիմնախնդիրները, հանձնարարել  ենթաթեմաները  կարճ  ներկայացնել, կազմել  անհատական  աշխատակարգ2 ժամ—  հակիրճ  ներկայացնել  իրենց  նկատառումները   հիմնախնդիրների վերաբերյալ, անհատական  աշխատակարգը
Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru   http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html//
Գնահատում  Գնահատվում  է  սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  և գիտական  փաստերով  հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր փորձից, ունակություններից:
10-2Նախագծի  անվանումը   Քիմիան  փորձարարական  գիտություն  է  
 Նախագծի  ենթաթեմաները  և կարճ  բովանդակությունը. 

Սովորողներին  ծանոթացնել լաբորատոր  ամանեղենի, սարքավորումների  և անվտանգության  կանոնների հետ: Սպիրտայրոցի  կառուցվածքը և լիցքավորումը: Այրման  ռեակցիաների  դիտարկում  և  համեմատում`լուցկու, մագնեզիումի, Էթիլսպիրտի, մոմի  և հեղուկ  գազի: Բոցի  կառուցվածքը: Բնութագրել նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական  հատկությունները: Խառնուրդներից  ստանալ մաքուր  նյութեր`տարբեր  բաժանման  եղանակների  կիրառմամբ և հիմնավորել  նյութի  մաքրությունը:Անօրգանական  և  օրգանական  նյութերի  մասնակցությամբ  ընթացող  ռեակցիաների  ընթանալու  պայմանների  և  արտաքին  հատկանիշների դիտարկումը: Բնութագրել  ֆիզիկական  և  քիմիական երևույթները:
  Ուսումնական  առարկան,  բաժինը

Քիմիա, ընդհանուր  քիմիա
 Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան (մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը 12 ժամ, երեք շաբաթ
 Թեմայի  հիմնավորումը, նպատակը և խնդիրները.    Սովորողներին  ծանոթացնել  հետազոտման   գիտական  մեթոդներին` ելնելով  քիմիային  առնչվող  հասարակական  հիմնախնդիրների  լուծման  փորձի  ուսումնասիրումից, բացատրել, որ  գիտական  հասկացությունները  ձևավորվում  են  փուլերով  և  հիմնվում  են  դիտարկումների, փորձերի, փաստերի վրա,  կատարվում  են բազմակողմանի  վերլուծություններ, ինչը  նպաստում  է  եզրակացություններ  կատարելուն և ընդհանրացումներին. ձևակերպվում  են  կանոններ, օրինաչափություններ  և  օրենքներ: Քիմիան  որպես  դասավանդվող  առարկա  ունի  հարուստ  հնարավորություններ, քանի որ քիմիան փորձարարական  գիտություն  է` հիմնված  գիտական  մեթոդի  վրա:  Ուստի  սովորողների  ճանաչողական  գործունեությունն  ակտիվացնելու  համար  կարևոր  է  քիմիական  փորձի  կազմակերպումը և  կուլտուրայի  ձևավորումը`անվտանգության  տեխնիկայի  կանոնների  պահպանումը, փորձարարական  հետազոտությունների  մշակումը, փորձի ընթացքի  ապահովումը  և  դիտարկումների  արդյունքում  ծանրակշիռ  տեսական  եզրահանգումների  վերհանումը: Ուսուցման  արդյունքում սովորողը.v  կիմանա  ինչո՞վ  է  զբաղվում  քիմիանv  խորհրդավոր «ինչու՞»  հարցերին  կգտնի  պատասխան

v  կձևավորվի  փորձարար-հետազոտողի  կերպարը`  յուրացնելով  հետազոտական  տարբեր մեթոդներ:

   Եռյակ  հարցերը.   Գլխավոր  հարց  —› 

  • Թեմատիկ հարցեր —›

Ըստ էության հարցեր —›

       Ո՞րն  է  քիմիայի  ուսումնասիրման  առարկան 
  • Ինչու՞ է  անհրաժեշտ  պահպանել  անվտանգության  կանոնները նյութերի  հետ  աշխատելիս, նաև կենցաղում
  • Նյութերի ինչպիսի՞  հատկություններ  գիտեք
  • Ինչպիսի՞  երևույթներ  գիտեք
  • Ինչպիսի՞ արտաքին  հատկանիշներով  եք  համոզվում, որ  տեղի  է  ունեցել քիմիական  փոխարկում`ռեակցիա
  • Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացման  ինչպիսի՞  բաժանման  եղանակներ  գիտեք
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  նյութ
       > Ի՞նչ  է  քիմիական  երևույթը. ինչո՞վ  է  այն  տարբերվում  ֆիզիկական  երևույթից> Ինչպիսի՞  երևույթ  է  այրումը`ֆիզիկական, թե՞ քիմիական> Այրելիս  նյութը  անհետանու՞մ  է

> Ինչու՞  դիտարկված այրվող  նյութերի բոցի  պայծառությունը

տարբեր  է

> Ինչու՞  է  ջրածինը  այրվում  պայթյունով

>Որո՞նք  են  քիմիական  ռեակցիաների ընթանալու  պայմանները  և  արտաքին  հատկանիշները

>Ինչպե՞ս կհիմնավորեք  ձեր  ստացած  նյութի մաքրությունը

 Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ. v  Մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը, մնացորդային  գիտելիքները` ֆիզիկական  մարմին  և  նյութ; պարզ (մետաղներ  և  ոչմետաղներ)  և  բարդ`անօրգանական  և  օրգանական նյութեր; փորձեր  կատարելու  հմտություններըv  Ուսումնառության  ընթացքը.1-2 դաս – ծանոթացնել լաբորատոր սարքավորումների և քիմիական ամանեղենի(տեսակները, անունները,լվանալը  և  չորացնելը) հետ;

լաբորատոր  կշեռք  և  կշռումը;  պահպանել անվտանգության  կանոնները ալկալիների, թթուների, թունավոր, այրվող(բռնկվող)  և  պայթյունավտանգ նյութերի հետ  աշխատելիս; տաքացուցիչներից բացատրել սպիրտայրոցի  կառուցվածքը,լիցքավորումը, ինչպես  վառել և հանգցնել, փորձանոթում  ջուրը տաքացնել, հանձնարարել նույնը  կատարեն  իրենք` բոլոր  կանոնները  պահպանելով;  հաջորդ  կարևոր  աշխատանքը  լաբորատոր  կալանի  հետ  վարվելու  ձևերն  են`ճիշտ  օգտվել սեղմակների  պտուտակներից, սեղմել կամ  թուլացնել  թաթն  ու օղակը, որ  ապակեղենը  չկոտտրվի)

3-4 դաս-  տարբեր  ագրեգատային  վիճակում  գտնվող նյութերի այրման  ռեակցիաների  դիտարկում  և  համեմատում` լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, հեղուկ  գազի, ջրածնի(պայթյունով), բացատրել  բոցի  կառուցվածքը; սովորողները  գրի  են առնում  իրենց  դիտարկումները

5-6 դաս- ինքնուրույն գործնական  աշխատանք` բնութագրել ցուցադրված նյութերի (թորած  ջուր, էթիլսպիրտ, սոդա, կավիճ, շաքար,պղինձ, երկաթ, ծծումբ, ֆոսֆոր, ֆիզիկական  հատկությունները`օգտվելով տեղեկատուներից(տպագիր կամ համապատասխան  սայթերից), նշել  նաև ֆիզիոլոգիական  հատկությունները(եթե կան), կիրառումը,  դասակարգել`պարզ  և  բարդ, մետաղներ և ոչմետաղներ, անօրգանական  և  օրգանական;

աշխատանքը  շարունակել տանը` բնութագրել  կենցաղում կամ այլուր օգտագործվող  անօրգանական և  անօրգանական

նյութերը; կատարած աշխատանքը ներկայացնել  համակարգված` աղյուսակի  տեսքով

7-8 դաս– լաբորատոր փորձեր պարզել  այն  էական  հատկանիշները, որոնցով  տարբերվում  են  ֆիզիկական և քիմիական  երևույթները` մոմի  հալվելը  և  այրվելը, կավիճի  մանրացնելը  և  վրան  աղաթթու  լցնելը, ջրածնի  ստացումը  և  պայթեցնելը, ամոնիումի երկքրոմատից  «բլուրի» պատրաստումը և  քայքայումը`«հրաբուխ», պղնձի(ll) հիդրօքսիդի դոնդողի  ստացումը; սովորողները   դիտարկում և բնութագրում  են երևույթները, լրացնում  աղյուսակը:

    Անհատական    ուսումնական    նախագծեր 4 ժամ- Ինքնուրույն  գործնական  աշխատանքներ «Մաքուր  նյութերի ստացումը  և  մաքրության  հիմնավորումը` խտության, հալման  կամ  եռման  ջերմաստիճանով, շերտավոր  քրոմատագրությամբ».1)      տարբեր  ֆիզիկական  եղանակներ  կիրառելով ստանալ  թորած  ջուր, էթիլսպիրտ, ացետոն, կերակրի  աղի  բյուրեղիկներ2)      քիմիական փոխարկումներով ստանալ պղնձի(ll) քլորիդի բյուրեղներ` առնվազն  երկու  տարբեր  եղանակներով (առաջադրանքը  օժտված սովորողների  համար)
Ուսուցման  արդյունքներ.Նախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները. v  Գիտի  լաբորատորիայում  աշխատանքի  և  անվատանգության  կանոնները ուտիչ, այրվող, շուտ  բռնկվող, թունավոր  նյութերի  հետ  աշխատելիս, նաև  առօրյա  կյանքում  օգտագործվող  նյութերի  հետv  Ծանոթ  է  լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին  և ամանեղենինv  Բնութագրում  է  և  նկարագրում  նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները

v  Տարբերում  է  ֆիզիկական  և  քիմիական  երևույթները

v  Բաժանում  է  խառնուրդները` ստանում  մաքուր  նյութեր  և  հիմնավորում  նյութի  մաքրությունը  ըստ  նրա  խտության, եռման, հալման  ջերմաստիճանի, քրոմատագրությամբ

v  Գիտակցի  դիտարկելու, վերլուծելու, զննելու, մտահանգումներ  կատարելու  անհրաժեշտությունը

v  Ծրագրում  և  կատարում  է  քիմիական  փորձ  և  ստացված  տվյալներն  օգտագործում  եզրակացությունների  համար

Ուսուցման  միջոցներՏպագիր և մեդիագրականություն  Լ.Սահակյան,Վ.Ադամյան, ՔԻՄԻԱ-7; 2001,Ա.Խաչատրյան, Լ.Սահակյան, ՔԻՄԻԱ-10,2010http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.html

http://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ru

http://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/

Գնահաման  մեթոդիկան  Գնահատվում  է  սովորողի  գործնական  աշխատանք  կատարելու  համար  անհրաժեշտ  պատրաստվածությունը, ինքնուրույն պլանավորում  է  և  հավաքում  անհրաժեշտ  սարքավորումները  փորձեր  կատարելու  համար` պահպանելով  անվտանգության  տեխնիկայի  բոլոր կանոնները: Ճիշտ  է  կատարում  մեկնաբանությունը, ամբողջական ձևակերպում  է վերջնական եզրակացությունը, կատարում  է  բազմակողմանի  վերլուծություններ, ընդհանրացումներ  և  ցուցաբերում  է ստեղծագործական  մոտեցում: Իր տեսակետը  ձևակերպում  է  և  հիմնավորում  գիտական  փաստերով, օրենքներով  կամ օրինաչափություններով` օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իր փորձից, ունակություններից:  Սովորողը.v  դիրքորոշում  ունի` ես  կարծում  եմ…v  հիմնավորում  է` որովհետև….

v  բերում  է  օրինակներ….

v  եզրակացնում  է` այդ  պատճառով…

Սովորողը  գնահատվում  է.

>մինչ  նախագծի  վրա  աշխատելը` մնացորդային  գիտելիքնեևը, կարողությունները  և  հմտությունները

> երբ  աշխատում  է  նախագծի  վրա, պատասխանում  է  հարցերին  և  կատարում  է առաջադրանքները` թեմատիկ  գիտելիքի  ստուգումներ

> ավարտել է նախագծի  վրա  աշխատելը` անհատական-հետազոտական  աշխատանքի  ներկայացում; ամփոփիչ թեստ

10-3Նախագծի անվանումը         Ատոմի  կառուցվածքը: Քիմիական  տարրերի           պարբերական  օրենքը  և  համակարգը
 Նախագծի  ենթաթեմաները  և կարճ  բովանդակությունը Ատոմամոլեկուլային  ուսմունք: Բաղադրության  հաստատունության  օրենքը: Ատոմի  բարդ  կառուցվածքն  ապացուցող փորձարարական  տվյալները: Ատոմի  ժամանակակից  քվանտամեխանիկական մոդելը: Ատոմը  կազմող  տարրական  մասնիկները: Ատոմի միջուկի  կառուցվածքը: Իզոտոպներ: Միջուկային  փոխարկումներ: Ատոմի  զանգվածային  թիվը: Ատոմների  էլեկտրոնային  թաղանթների  կառուցվածքը, էլեկտրոնային  բանաձևեր, s-, p-, d-, f- տարրեր:  Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը: Ատոմի  հատկությունները` շառավիղ, իոնացման  էներգիա, խնամակցություն  էլեկտրոնի  հանդեպ, հարաբերական  էլեկտրաբացասականություն, վալենտականություն, օքսիդացման  աստիճան: Դ.Ի.Մենդելեևի  քիմիական տարրերի պարբերական  համակարգը  որպես  պարբերական  օրենքի  գրաֆիկական  պատկեր` պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:
Ուաումնական  առարկան,բաժինը   Քիմիա, ընդհանուր  քիմիա
Սովորողների  տարիքը,նախագիծը  իրականացնելու  ժամանակահատվածը 14,15  տարեկան, 12 ժամ,  երեք շաբաթ
Ուսուցման  արդյունքները.Նախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները
  • Գիտենա  ատոմի  բարդ  կառուցվածքն  ապացուցող  փորձնական  տվյալները` քիմիական  և  ֆիզիկական
    • Հասկանա  և  բացատրի  նյութի   բաղադրության  հաստատունության  օրենքը (նյութի որակական և քանակական  բաղադրությունը)
    • Որոշի ցանկացած  ատոմի  բաղադրությունը` միջուկի  լիցքը(պրոտոնների  թիվը), նեյտրոնների  թիվը և  տարրի  ատոմի  զանգվածային  թիվը, իզոտոպների բաղադրությունը
    • Գրի միջուկային  փոխարկումների  հավասարումները
    • Պարզաբանի  քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը  որպես  բնության  հիմնարար  օրենքներից  մեկը` տարրերի  հատկությունների  պարբերական փոփոխությունը  պարբերություններում  և  խմբերում
    • Հիմնավորի տարրերի վալենտային  հնարավորությունները  և միացություններում  որոշի  ատոմների  օքսիդացման աստիճանները
    • Կազմի  ատոմների  էլեկտրոնային  կոնֆիգուրացիաները` կիրառելով  էլեկտրոնային  շերտերի և օրբիտալների  լրացման  կանոնները
    • Դասակարգի  s-, p-, d- և f- տարրերը  և տարբերի d- և f- տարրերի  ատոմների  կառուցվածքների  առանձնահատկությունները
    • Բնութագրի ատոմում  ցանկացած  էլեկտրոն  ըստ  քվանտային  թվերի`n, l, ml,  ms
    • Բացատրի  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգն  ըստ ատոմի կառուցվածքի նորագույն  պատկերացումների, պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:
Ուսուցման  միջոցներ.Տպագիր և մեդիագրականություն http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ruhttp://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/
Ուղղորդող եռյակ  հարցերը. Գլխավոր հարցեր —›

  •  Թեմատիկ  հարցեր—>

Ըստ էության  հարցեր—>

      Ինչպիսի՞ գիտական  տվյալներով (ֆիզիկական  և  քիմիական)  կհիմնավորեք  ատոմի բարդ  կառուցվածքըԻնչպե՞ս  է  զարգացել ատոմի  կառուցվածքի  դասական տեսությունը, ինչպիսի՞ մոդելներ  են առաջարկվելԻնչու՞  տարրերի և  նրանց միացությունների  հատկությունները  պարբերաբար  կրկնվում  են և կախված  են տարրի  ատոմի միջուկի  լիցքից
  • Ինչու՞  նյութերում  ատոմները  միացած  են  որոշակի  զանգվածային  հարաբերությամբ
  • Ո՞րն  է  պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները
  • Ի՞նչ  սկզբունքներով  են ատոմում  էլեկտրոնները  լրացվում
  • Ինչպե՞ս  կբնութագրեք  էլեկտրոնի  վիճակը  ատոմում
  • Որո՞նք  են  ատոմում  վալենտային  էլեկտրոնները, ինչու՞
  • Ինչու՞   են  տարրերը  դասակարգվում  s-, p-, d-, f- տարրերի
  • Ինչպե՞ս է փոխվում  տարրերի մետաղական և ոչմետաղական   հատկություններ  պարբերություններում  և խմբերում` կարգաթվի  մեծացմանը  զուգընթաց
  • Ի՞նչ  է  իոնացման  էներգիան`I, խնամակցությունը  էլեկտրոնի  հանդեպ` E, հարաբերական  էլեկտրաբացասականությունը`Χ
       > Ինչպիսի՞  երևույթ  է  միջուկային  ռեակցիան` ֆիզիկական, թե՞  քիմիական>Ինչու՞ տարրի  գլխավոր  տարբերիչ  հատկությունը  զանգվածը  չէ>Ո՞ր  տարրի  ատոմն  է  ստացվում  235Np ռադիոակտիվ իզոտոպի  β տրոհման  արդյունքում

>Ի՞նչ է էներգետիկ  մակարդակը, ենթամակարդակը, ատոմային  օրբիտալը

>Ինչու՞  են  տարրերի  շառավիղները  պարբերությունում կարգաթվի  մեծացմանը  զուգընթաց  փոքրանում

>Ո՞րն  է  ծանր  ջրի  բաղադրությունը, որտե՞ղ  է  կիրառվում

>Առավելագույնը  քանի՞  էլեկտրոն  կարող  է  պարունակվել չորրորդ  էներգիական  մակարդակում(n=4)

>Ինչպե՞ս  էլեկտրոլիզի  օգնությամբ որոշել  էլեկտրոնի  լիցքը

>Ինչպե՞ս  են  փոխվում  ալկալիական  մետաղների  հիդրօքսիդների  հիմնային  հատկությունները կարգաթվի  մեծացմանը  զուգընթաց

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v  Նախագծին  մասնակցելու  համար յուրաքանչիուր  սովորողի   նախնական  գիտելիքները, կարողություններն  և  հմտությունները ‹‹ստուգվում  է››  մտագրոհի  մեթոդով կամ  թեստային  առաջադրանքովv  Սովորողը  պիտի  իմանա   7-9 դասարանների  նախնական գիտելիքները ատոմի բարդ  կառուցվածքի, ‹‹մոլորակային  մոդելի›› վերաբերյալ, որոշի ցանկացած ատոմի  բաղադրությունը, սահմանի  քիմիական  տարր, էլեկտրոնային  թաղանթ, կազմի պարբերական  համակարգի 1-ից  20-րդ տարրերի ատոմների էլեկտրոնային  սխեմաներըv  Բնագիտությունից  իմանա ատոմի  մոլորակային  մոդելը, ֆիզիկայից    ատոմը  կազմող  տարրական  մասնիկները և փոխազդեցության  ուժերը նրանց միջև

v  Ցուցաբերի  հետաքրքրասիրություն  հատկապես  ուսումնասիրվող նոր  թեմաների  նկատմամբ, տիրապետի նորագույն  տեխնոլոգիաներին և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում

Ուսումնառության  ընթացքը.

1-2 դաս  Ատոմա-մոլեկուլային  ուսմունքի զարգացման  էտապները  և գիտական  հիմնավորումնեևը և′ քիմիայից  և′ ֆիզիկայից`  փորձարարական տվյալներով , իհարկե, գիտնականների  կողմից  կատարված,  գիտական  տեսակետների  հիմնավորումները, սովորողներին   հայտնել, որ այդ  տեսության  վրա  գիտական   հետազոտությունները շարունակական  են, քանի  որ  դեռևս  շատ  հարցեր  բաց  են, օրինակ, ատոմը  կազմող  տարրական  մասնիկների բնույթը,հատկությունները,բաժանելիությունը ( ներկայումս հայտնագործված  են մոտավորապես 300 մասնիկ), նշել, որ էլեկտրոնը  ևս  բաժանելի  է (1998թ. Նոբելյան  մրցանակ  այդ  հայտնագործության  համար), չնայած  մենք դեռևս  ասում  ենք` ատոմը  կազմող  տարրական  մասնիկներ (ամենափոքր), իսկ ատոմի  ժամանակակից  սահմանումն  է` ատոմը  տարրական  մասնիկների  փոխազդեցության  արդյունքն  է: Սսովորողներին հանձնարարել ինքնուրույն փնտրել նոր  տեղեկություններ ատոմը  կազմող  տարրական  մասնիկների վերաբերիալ:

 3-4 դաս Սովորողները  ներկայացնում  են իրենց  հիմնավորումները  ատոմի բարդ կառուցվածքի  մասին, բնութագրում  ատոմը  կազմող  տարրական  մասնիկները`էլեկտրոն, պրոտոն, նեյտրոն, որոշում ատոմների  բաղադրությունը` միջուկ(պրոտոններ  և  նեյտրոններ), իզոտոպներ, ատոմի  զանգվածային  թիվը` A = N + Z :

 5-6 դաս  էլեկտրոնի վիճակը ատոմում`քվանտային թվերը`n, l,ml,ms,,  Էլեկտրոնի  երկակի` ալիքամասնիկային  բնույթը, ատոմային  օրբիտալներ, էլեկտրոնային  թաղանթ  և  էլեկտրոնային  շերտ` էներգիական մակարդակներ  և  ենթամակարդակներ,

Էլեկտրոնների  բաշխումն  ըստ  էներգիական  մակարդակների  և  ենթամակարդակների  ըստ նվազագույն  էներգիայի,Պաուլի սկզբունքի և Հունդի  կանոնի և Կլեչկովսկու  1 և 2 կանոնները:

 7-8 դաս Դ.Ի.Մենդելեևի  քիմիական տարրերի պարբերական  համակարգը  և  ատոմի  կառոուցվածքը` պարբերության  համարի, կարգաթվի  և  խմբի  համարի  ֆիզիկական  իմաստները:

s-, p-, d-, f- տարրեր:

9- 10 դաս Քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը, տարրերի  հատկությունների  պարբերական  փոփոխությունը`ատոմի շառավիղ, իոնացման  էներգիա, խնամակցություն  էլեկտրոնի  հանդեպ, հարաբերական  էլեկտրաբացասականություն, տարրերի  ատոմների  վալենտային  էլեկտրոնները, վալենտականություն  և օքսիդացման  աստիճան: Քննարկել  օրինակներ:

11- 12 դաս  Սովորողները  ներկայացնում  են  անհատական-հետազոտական աշխատանքները, գիտելիքի  ստուգում`ամփոփիչ  թեստ:

   Անհատական   ուսումնական    նախագծեր v  Ատոմի  բարդ  կառուցվածքի  փորձարարական   հիմնավորումները  քիմիայիցv  Ատոմի  բարդ  կառուցվածքի  փորձարարական   հիմնավորումները   ֆիզիկայիցv  Ատոմը  կազմող  տարրական  մասնիկների  բնութագրումը

v  Օրգանական  և  անօրգանական  ծագում  ունեցող  հնագույն  գտածոների  տարիքի  որոշման  եղանակները

v  Ռենտգենյան  ճառագայթների և ռադիոակտիվ  իզոտոպների կիրառությունը հիվանդությունների  ախտորոշման  ու  բուժման  նպատակով

v  Կենսաբանական  պոլիմերների  վրա  ռադիոակտիվ  ճառագայթների  ազդեցությունը

Գնահատման  մեթոդիկան Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իրփորձից, ունակություններից.

մինչ  նախագծի  վրա  աշխատելը

նախագծի  վրա  աշխատելիս. հասկանում  է  խնդիրը, մշակում  է  լուծման  տարբերակները  և  պլանավորում  է իր գործողությունները,  կատարում  է առաջադրանքները

սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը և  ներկայացնում  են  քննարկման

կատարել  են ընթացիկ  և  ամփոփիչ  թեստային  առաջադրանքները:

      10-4     Նախագծի  անվանումը

  ՆՅՈՒԹԻ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔ: ՔԻՄԻԱԿԱՆ  ԿԱՊ: 

Նախագծի  ենթաթեմաները և  կարճ  բովանդակությունը  

Քիմիական  կապի  տեսակները: Էլեկտրոնային  օրբիտալների հիբրիդացում: Մոլեկուլի տարածական  կառուցվածքը:  Նյութի  պինդ, հեղուկ, և գազային  վիճակները: Նյութերի գազային  վիճակը:  Դիսպերս  համակարգեր` կոլոիդ  համակարգեր, կախույթներ և իսկական  լուծույթներ: Բյուրեղային  և  ամորֆ  նյութեր: Օրգանական  նյութերի կառուցվածքային  տեսությունը:
 Թեմայի  հիմնավորումը,  նպատակը   Տեսական  քիմիայի  հիմքը  կազմում  է քիմիական  կապի  մասին  ուսմունքը: Բնության  մեջ  քիմիական  տարրերից  մեկուսացված (ատոմային) վիճակում  հանդիպում  են  միայն  ազնիվ  գազերը: Մնացած  տարրերի  ատոմներն  առաջացնում  են  բարդ  համակարգեր` մոլեկուլներ, իոններ, ռադիկալներ  և  բյուրեղներ: Քիմիայում  գործում  է  դասական  եռանկյունին` նյութի  բաղադրությունը-կառուցվածքը-հատկությունները , իսկ  եռանկյան  կենտրոնում  գտնվում  է  քիմիական  կապի  բնույթը  ատոմների  միջև: Սովորողները  կիմանան.v  Ինչու  մոլեկուլները  ավելի  կայուն  են, քան մեկուսացված   ատոմներըv  Քիմիական  կապի  բնույթը  ատոմների  միջև

v  Մոլեկուլում  քիմիական  տարրի  առաջացրած  կապերի  թիվը

v  Կովալենտային  կապի  անկյունը

v  Մոլեկուլը  բևեռային  է, թե  ոչբևեռային

v  Ինչպես  են  առաջանում  կրկնակի կապերը

Ուսումնական  առարկան, բաժինը    Քիմիա, ընդհանուր քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը 4 շաբաթ, 16 ժամ
Ուսուցման արդյունքները.Նախագիծը  իրականացնելու  է  հետևյալ  չափորոշիչային  պահանջները. v  Տարբերում  է  քիմիական  կապի  տեսակները և  առաջացման  մեխանիզմներըv  Որոշում  է  քիմիական  տարրերի  օքսիդացման  աստիճանը  և  վալենտականությունը  միացություններում, բացատրում  դրանց  տարբերությունը  և նմանությունըv  Բացատրում  է  մոլեկուլի  բևեռայնության  կախվածությունը  կապի  բևեռայնությունից  և  մոլեկուլի  տարածական կառուցվածքից

v  Գիտի բյուրեղացանցերի տեսակները` ատոմային, մետաղական, մոլեկուլային  և իոնային

v  Բացատրում  է  քիմիական  կապի  բնույթը  օրգանական  նյութերում և  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը  հիբրիդացման տեսությամբ

v  Պատկերում  է  մոլեկուլների կառուցվածքային  բանաձևերը

v  Հավաքում  է  մոլեկուլների գնդիկա-ձողիկային  մոդելները

v  Մեկնաբանում  է   միջմոլեկուլային  փոխազդեցության  դերը  մի  ագրեգատային  վիճակից  մյուսին  անցնելիս

v  Կիրառում  է   ստացած  գիտելիքները բացատրելու տարբեր  քիմիական   երևույթները  և  նյութերի  քիմիական  հատկությունները

v  Օգտագործում  է  տեղեկատվության  տարբեր  աղբյուրներ, տպագիր   և  մեդիամիջոցներ, ինքնուրույն ձեռք  բերում  նոր  գիտելիքներ`  ներկայացնելու  համար

Նախագծի  ակնկալվող  արդյունքները. Սովորողը  պետք  է  իմանա, հասկանա, բացատրի.

  • քիմիական  կապի  առաջացման  սկզբունքները, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկ` անցում  կայուն  էներգիական  վիճակի
  • բացատրում  է կովալենտային  կապի  առաջացման  փոխանակային  և  դոնորակցեպտորային  մեխանիզմները, տեսակները` բևեռային  և  ոչբևեռային, σ- և  π- կապեր
  • տարրի  ատոմի  փոփոխական  վալենտականություն  ցուցաբերելու  պատճառները
  • գիտի  կովալենտային  կապի  հատկությունները` կապի  էներգիան, երկարությունը, իոնացման  աստիճանը, հագեցվածությունը, անկյունը
  • տարբերում  է  կապի  բևեռայնությունը  մոլեկուլի  բևեռայնությունից
  • որոշում  է  միացության  մեջ  տարրերի  ատոմների  վալենտականությունը, օքսիդացման  աստիճանը, հասկանում  է դրանց  տարբերությունը
  • կանխագուշակում  է  նյութերի  հատկությունները  տեսական  գիտելիքների  հիման  վրա
  • բացատրում  է  մետաղական  կապի  առաջացման  մեխանիզմը,  մետաղական  բյուրեղացանցի  ձևավորումը, մետաղների  հատկությունների  նմանությունը
  • պատրաստում  է  լուծույթներ  և դրանցում որոշում  լուծված  նյութի  կոնցենտրացիան`զանգվածային, մոլային  բաժիններըը, մոլային  կոնցենտրացիան
  • բնութագրում  է  ջրածնային  կապը  և  գիտի  դրա  նշանակությունը կենդանի  օրգանիզմներում
     Ուղղորդող  հարցեր.Գլխավոր  հարցեր. 

  • Թեմատիկ  հարցեր.

Ըստ  էության  հարցեր.

      Ինչու՞  և  ինչպե՞ս  է  ատոմներից  մոլեկուլ  առաջանումԻնչու՞  մոլեկուլները  ավելի  կայուն  են, քան  մեկուսացված  ատոմներըԻնչպիսի՞ն  է մոլեկուլի  երկրաչափական  կառուցվածքը  և ինչպե՞ս  է այն կախված  ատոմների էլեկտրոնային  կառուցվածքից

Ինչպիսի՞  դիսպերս  համակարգեր  գիտեք

  • Քանի՞  կապ  կարող  է  ատոմն  առաջացնել
  • Ինչու՞  ատոմները  որոշակի  հարաբերակցությամբ  են  միմյանց  միանում
  • Որո՞նք  են  բյուրեղացանցերի  տեսակները
  • Ո՞ր  գույնի լույսն  ավելի  շատ  կցրվի կոլոիդ  լուծույթում` երկարալի՞քը (կարմիրը, նարնջագույնը), թե՞ կարճալիքը(կապույտ, մանուշակագույն)
  • Ի՞նչ  է  լուծելիությունը  և  ինչպե՞ս  է  կախված  նյութի  բնույթից
  • Ինչպե՞ս  մեծացնել  գազերի  լուծելիությունը  ջրում
        Ինչու՞  հալոգենները  չեն  առաջացնում  ալոտրոպ  տարաձևություններ` մոդիֆիկացիաներԻնչու՞  գրաֆիտը  էլեկտրահաղորդիչ  է, իսկ  ալմաստը` ոչԻնչու՞   մեթանի(CH4) մոլեկուլը քառանիստային  կառուցվածք  ունի, իսկ  բորի  քլորիդը`  BClհարթ  եռանկյունու

Ինչպիսի՞  բյուրեղացանց  է  սառույցում, շաքարում

Որքա՞ն  է  վալենտային  անկյունը  ածխաթթու  գազի  մոլեկուլում:

 Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ

v  Նախագծին  մասնակցելու  համար  սովորողներին  արդեն հայտնի  է  քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը`  տարրերի  քիմիական  հատկությունները կախված են ատոմի էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքից,  գիտեն նաև վալենտային  էլեկտրոնների  վիճակի  մասին  մոդելային պատկերացումներըv  Սովորողը  անկասկած  պիտի  ցուցաբերի  հետաքրքրասիրություն  ուսումնասիրվող  նոր թեմաների  նկատմամբ  և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում
Ուսումնառության  ընթացքը.1-2-րդ դաս— Սովորողներին  ծանոթացնել նախագծի հետ, տեղեկացնել, որ  ուսումնասիրելու  են  տեսական  քիմիայի  հիմնարար ուսմունքներից  քիմիական  կապի  տեսությունը,  բացատրել, որ  ատոմների  միջև քիմիական  կապը  իրականանում  է  ատոմների  միջև  էլեկտրաստատիկ  ձգողության  և  վանողության ուժերի շնորհիվ, տարբերում  են քիմիական  կապի չորս տեսակ`կովալենտային, իոնային, մետաղական  և ջրածնային:3-4-րդ դասԿովալենտային  կապի  պատկերումը` նյութերի էլեկտրոնային, կառուցվածքային, վալենտային  օրբիտալների  փոխծածկումով  բանաձևերը  և   գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքումը, կովալենտային  կապի  հատկությունները, հիբրիդային  օրբիտալներ, բևեռային  և  ոչբևեռային  մոլեկուլներ` դիպոլ  մոմենտ, մոլեկուլային  և ատոմական  բյուրեղացանցերով  նյութերի օրինակներ

5-6 րդ  դաս-Իոնական  կապ, իոններ, իզոէլեկտրոնային  մասնիկներ, իոնական  բյուրեղացանցերով  նյութեր, կոորդինացիոն  թիվ

7-8-րդ  դաս Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները, մետաղական  կապ, մետաղական  բյուրեղացանց, ներմոլեկուլային  և  միջմոլեկուլային  ջրածնային  կապերով  միացություններ
9-10-րդ դաս-  Նյութի  ֆիզիկական  վիճակները` պինդ, հեղուկ, գազային; բյուրեղային  և ամորֆ` անձև  նյութեր, նյութի  գազային  վիճակի  օրինաչափությունները`Ավոգադրոյի  օրենքը  իդեալական  գազի  համար, ծավալային  հարաբերությունների  օրենքը, Մենդելեև-Կլապեյրոնի  գազի  վիճակի  հավասարումը, հաշվարկային  խնդիրների  լուծում

11-12-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները,քննարկում ամփոփում,գիտելիքի ստուգում, ամդրադարձ

13-14-րդ դաս- Դիսպերս  համակարգեր, կոլոիդներ, իրական  լուծույթներ,

լուծույթները  որպես  ֆիզիկաքիմիական  համակարգեր, նյութերի  լուծելիությունը և դրա  վրա  ազդող  գործոնները, կոնցենտրացիայի  թվական  արտահայտումը:

15-16-րդ դաս- Գործնական  աշխատանք` տարբեր  կոնցենտրացիաներով  լուծույթների  պատրաստումը  և  լուծված  նյութի  զանգվածային, մոլային բաժնի և մոլային  կոնցենտրացիայի  որոշումը

17-18-դաս- նախագծերի  պաշտպանություն, գիտելիքի  ստուգում

Անհատական-հետազոտական  աշխատանքներ
  • Քիմիական  կապի  մոլեկուլային  օրբիտալների  տեսությունը
  • Իրական  գազի  վիճակի  հավասարումը
  • Բարձրամոլեկուլային  միացություններ` անօրգանական  պոլիմերներ
  • Բարձրամոլեկուլային  օրգանական  միացություններ` պլաստմասսաներ, կաուչուկ, թաղանթանյութ, սպիտակուց :
Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ru

http://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html/   /www.pandia.ru/text/77/389/24524.php‎/

Գնահատմանկարգը Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իրփորձից, ունակությունները.

Մինչ  նախագծի  վրա  աշխատելը

Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները

Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը

10-5Նախագծի անվանումը     Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը  և                       օրինաչափությունները
Նախագծի  ենթաթեմաները և կարճ  բովանդակությունը  Նախագիծը  իրականացվելու  է  ‹‹Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը››,‹‹Քիմիական  ռեակցիաների  մեխանիզմը››  և  ‹‹Էլեկտրոլիտային  դիսոցում››  ուսումնական  թեմաներով: Սովորողները  ինքնուրույն  կատարելու  են  լաբորատոր  փորձեր «Քիմիական  ռեակցիաների  արագությունը», «Դարձելի  և  ոչդարձելի  ռեակցիաներ», «Իոնափոխանակման  ռեակցիաներ», կազմելու  են  ռեակցիաների  ուրվագրերը, յուրացնելու  են  թեմայի վերաբերյալ  հաշվարկային  խնդիրների  ալգորիթմը  և  լուծումները,  նշելու  են  առօրյա  կյանքում  ստացած  գիտելիքների  կիրառումը, հետազոտության  արդյունքը  ներկայացնելու  են Power Point կամ  բուկլետի  տեսքով` Office Pablischer-ով:
Ուսումնական  առարկան, բաժինը    Քիմիա, ընդհանուր քիմիա
Սովորողների  տարիքը,դասարանը 14, 15 տարեկան, 10-րդ դասարան(մասնագիտսկան խորացված ուսուցում)
Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը   9 շաբաթ, 36 ժամ
Բովանդակության  համապատասխանությունըուսումնական  չափորոշիչներին

v  Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը  անօրգանական  և  օրգանական  քիմիայում:v  Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները:v  Նյութերի  զանգվածների  և  էներգիայի  պահպանման  օրենքները: Քիմիական  հավասարումներ: Հաշվարկներ  ըստ  քիմիական  ռեակցիայի  հավասարման` քանակաչափության  օրենքը:

v  Ջերմաքիմիա:Ջերմանջատիչ  և  ջերմակլանիչ  ռեակցիաներ: Ջերմաքիմիական  հավասարումներ:

v  Հասկացություն  էնթալպիայի  և  էնտրոպիայի  մասին: Հեսի  օրենքը:

v  Ռեակցիայի  արագության, դրա  կախվածությունը  տարբեր  գործոններից: Ներգործող  զանգվածների  օրենքը:  Ակտիվացման  էներգիա: Կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ: Ֆերմենտներ:

v  Դարձելի  ռեակցիաներ: Քիմիական  հավասարակշռություն, հավասարակշռության  հաստատուն, հավասարակշռության  տեղաշարժը  տարբեր  գործոններով` Լե Շատելյեի  սկզբունքը:

v  Էլեկտրոլիտներ  և  ոչէլեկտրոլիտներ: Էլեկտրոլիտային  դիսոցում: Իոններ` կատիոն  և  անիոն: Դիսոցման  մեխանիզմ: Թույլ  և  ուժեղ  էլեկտրոլիտներ: Դիսոցման  աստիճան  և  դիսոցման  հաստատուն:

v  Իոնափոխանակային  ռեակցիաներ  և  դրանց  ընթանալու  պայմանները: Լուծելիության  արտադրյալ:

v  Թթուների, հիմքերի  և  աղերի  դիսոցումը: Թթվահիմնային  փոխազդեցություն  լուծույթներում: Ամֆոտերություն: Ջրի  իոնական  արտադրյալ: Ջրածնային  ցուցիչ (pH):

v  Հիդրոլիզ: Աղերի  հիդրոլիզը:

v  Օքսիդավերականգնման  ռեակցիաներ:  Վերօքս  ռեակցիաների  կազմումը:

v  Հալույթների  և  լուծույթների  էլեկտրոլիզ: Էլեկտրոլիզի  գործնական  նշանակությունը:

 ՈւսուցմանարդյունքներըՆախագծի  նպատակն  է  իրականացնել  հետևյալ  չափորոշիչային  պահանջները.

  • ինքնուրույն ձեռք  բերել  նոր  գիտելիքներ  տարբեր  հատկանիշներով  քիմիական  ռեակցիաների  վերաբերյալ և կատարել  լաբորատոր  փորձեր, կազմել  ռեակցիաների  ուրվագրերը, ընտրել  վերօքս  ռեակցիաները, հավասարեցնել  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով և կատարել   քանակական  հաշվարկներ
    • ձևակերպել  արագության  սահմանումը  հոմոգեն  և  հետերոգեն  ռեակցիաների  համար,  մեկնաբանել  տարբեր  գործոնների  ազդեցությունը   ռեակցիայի  արագության    և հավասարակշռության  վրա
    • բացատրել  թթուների, հիմքերի  և աղերի  ջրային  լուծույթների  էեկտրահաղորդականության  պատճառները
    • բնութագրել  միջավայրի  թթվայնությունը, որոշել կենցաղում օգտագործվող  տարբեր  լուծույթների(սոդայի, լվացող  միջոցների, օճառ, շամպում  և  այլն) միջավայրի  pH-ը ունիվերսալ  հայտանյութերով  և  հասկանալ  ջրածնային  ցուցիչի  էությունը
    • կազմել  իոնափոխանակման  ռեակցիաների  մոլեկուլային, լրիվ և կարճ  հավասարումները
    • բացատրել  էլեկտրոլիտի  լուծույթի  կամ  հալույթի  միջով  էլեկտրական  հոսանք  անցնելիս  ընթացող  երևույթները
Նախագծի  նպատակը  և  խնդիրները. 
  • Յուրացնել քիմիայի  կարևորագույն  հասկացությունները, օրենքները  և  տեսությունը
  • կատարելագործել  փորձ  կատարելու ունակությունները, նաև կատարել  հաշվարկներ  քիմիական  բանաձևերով  և  ռեակցիաների  հավասարումներով
  • զարգացնել  ճանաչողական  և  մտավոր  հմտությունները  քիմիական  գիտելիքների  և  փորձ  կատարելու  ընթացքում, ինքնուրույն  ձեռք  բերել  նոր  գիտելիքներ կյանքի  պահանջներից  ելնելով

v  սովորողները  կընկալեն  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  պատճառները

v  կիմանան  ռեակցիայի  ընթանալու  արտաքին  հատկանիշների  և  ներքին  օրինաչափությունների  փոխադարձ  կապը

v  կբացատրեն  բնական  երևութների  մեխանիզմը

v  կգտնեն  նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ

v  կհասկանան, որ  քիմիական  օրենքները  բնության  համընդհանուր  օրենքների  մի  մասն  են  կազմում` երևույթի  էնտրոպիան, էներգիայի  և  զանգվածի  պահպանման  օրենքը

v  կլուծեն  հաշվարկային  խնդիրներ  ջերմաքիմիական  ռեակցիաների  հավասարումներով:

      Եռյակ  հարցերը.Գլխավոր  հարց  —› 

  • Թեմատիկ հարցեր —›

Ըստ էության հարցեր—›

  Ինչու՞  են  ընթանում  քիմիական  ռեակցիաները
Ինչպիսի՞ օրենքներ և օրինաչափություններ  են  գործում քիմիական ռեակցիաները  ընթանալիսv   Այդ  օրենքների  և  օրինաչափությունների  կիրառման  ինչպիսի՞  օրինակներ  գիտեք  քիմիայում  և  այլ  գիտություններում
        Ինչի՞ց  է  կախված  քիմիական  ռեակցիայի  ջերմէֆեկտըինչպե՞ս  հաշվել  ռեակցիայի  ջերմէֆեկտըէներգիայի  պահպանման  օրենքը  ինչպե՞ս  է գործում  քիմիական  ռեակցիաներում

Ինչպե՞ս  կազմել  ռեակցիայի  ջերմաքիմիական  հավասարումը

Ինչի՞ց  է  կախված  քիմիական  ռեակցիայի  արագությունը

ինչպե՞ս  կարելի  է  շեղել  քիմիական  հավասարակշռությունը

 կարելի՞  է  լուծույթները  համարել  հավասարակշռային  համակարգեր

 ի՞նչ  են  հիդրատները

Տեղեկություններ  նախագծիվերաբերյալ v  Նախագծին  մասնակցելու  համար յուրաքանչիուր  սովորողներ   նախնական  գիտելիքները, կարողություններն  և  հմտությունները ‹‹ստուգվում  է››  մտագրոհի  մեթոդով կամ  թեստային  առաջադրանքովv  Սովորողը  պիտի  իմանա   7-9 դասարանների  հիմնար  գիտելիքները  և  ունակությունները. քիմիայի  հինմական  հասկացությունները,  կարողանա   կատարել  պարզագույն  հետազոտություններ  և  փորձեր, տիրապետի նորագույն  տեխնոլոգիաներին, ցուցաբերի  հետաքրքրասիրություն  ուսումնասիրվող  նոր թեմաների  նկատմամբ  և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում
v  Ուսումնառության  ընթացքը.
1-2-րդ դաս-Ծանոթացում  նախագծի  հետ. քիմիական  ռեակցիաների  դասակարգումը  տարբեր  հատկանիշների  հիման  վրա. էներգետիկան` ջերմանջատիչ  և  ջերմակլանիչv  ռեակցիաների  օրինակներ3-4-րդ դաս-Ջերմաքիմիական  հավասարումների  կազմումը, էնթալպիա, ռեակցիայի  ջերմէֆեկտի  հաշվումը, Հեսի օրենքը5-6 րդ  դաս-Լաբորատոր  փորձեր` ջերմանջատիչ  և  ջերմակլանիչ  ռեակցիաների  օրինակներ7-8-րդ  դաս— Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները, ջերմաքիմիական  հավասարումները  և  հաշվարկները, կատարում անդրադարձ
9-10-րդ դաս- Լաբորատոր  փորձեր` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման ռեակցիաներ, բնութագրել ռեակցիաները  ըստ  հատկանիշների,գրել  ռեակցիաների  ուրվագրերը, հավասարեցնել և կատարել  հաշվարկներ ըստ  զանգվածի  պահպանման  օրենքի

11-12-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները,քննարկում ամփոփում, գիտելիքի  ստուգում,ամդրադարձ

13-14-րդ դաս- Հոմոգեն  և  հետերոգեն  ռեակցիայի  արագությունների  որոշումը, ռեակցիայի  արագության  վրա  ազդող  գործոնները, ներգործող  զանգվածների  օրենքը,  ակտիվացման  էներգիա, ակտիվ  մոլեկուլներ, կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ, օրգանական կատալիզատորներ`ֆերմենտներ

15-16-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները  ռեակցիայի  արագության  վրա  տարբեր  գործոնների  ազդեցությամբ 

17-18-րդ դաս- Դարձելի  և ոչ դարձելի ռեակցիաներ, քիմիական  հավասարակշռություն, հավասարակշռության  հաստատունի  հաշվումը, հավասարակշռության  տեղաշարժը  տարբեր  գործոնների  ազդեցությամբ` Լե Շատելյեի  սկզբունքը

15-16-րդ դաս-Էլեկտրական  հոսանքի  l  և  ll –րդ  կարգի հաղորդիչներ,  Էլեկտրոլիտներ  և  ոչէլեկտրոլիտներ, էլեկտրոլիտային  դիսոցում, իոններ` կատիոն  և  անիոն, դիսոցման  մեխանիզմ, թույլ  և  ուժեղ  էլեկտրոլիտների օրինակներ, դիսոցման  աստիճանի  և  դիսոցման  հաստատունի  որոշում

17-18-րդ դաս-  Լաբորատոր  փորձեր`միջառարկայական  դաս`ֆիզիկա-քիմիա.էլեկտրական  հոսանքի  քիմիական  աղբյուրները

19-20-րդ դաս- Լաբորատոր  փորձեր` ոչ դարձելի իոնափոխանակային  ռեակցիաներ  և  դրանց  ընթանալու  պայմանները,ռեակցիաների  մոլեկուլային, լրիվ  և կարճ  իոնային  հավասարումները

21-22-րդ դաս-Լաբորատոր  փորձեր` թթուների, հիմքերի  և  աղերի  դիսոցումը, թթվահիմնային  հայտանյութերի  գույնի  փոփոխությունը  միջավարրի  բնույթից  կախված, փոխազդեցություն  լուծույթներում`չեզոքացման  ռեակցիաներ, երկդիմություն` ամֆոտերություն ալյումինի  օրինակով, ջրի  իոնական  արտադրյալ, ջրածնային  ցուցիչ (pH)

23-24-րդ դաս- Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  ներկայացումները,ամփոփում,անդրադարձ

25-26-րդ դաս-  Լաբորատոր  փորձեր` օքսիդավերականգնման  ռեակցիաներ, Վերօքս  ռեակցիաների  հավասարեցնելը  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով

27-28-րդ դաս-  ամփոփում, գիտելիքի  ստուգում,անդրադարձ

29-30-րդ դաս-  Լաբորատոր  փորձեր`աղերի  հիդրոլիզը

31-32-րդ դաս-  Հալույթների  և  լուծույթների  էլեկտրոլիզ, Էլեկտրոլիզի  գործնական  նշանակությունը
33-34-րդ դաս- նախագծերի  պաշտպանություն

35-36-րդ դաս- գիտելիքի  ստուգում`ամփոփիչ  թեստ

Ուսուցման  միջոցներ  Տպագիր և մեդիագրականություն.http://www.him.1september.ruhttp://hemi,wallst.ru / http://www.alhimik.ru http://www.informica.ru/text/database/chemy/start.htmlhttp://www.schoolchemistry.by.ru ,   http://www.chemnet.ru/rus/elbibch.html http://www.teleschool.spb.ru , http://www.informika,ru/trxt/infech/edu/edujava/ http://www.teleschool.spb.ru

http://www.chemistry.bsu.by/abc/ http://c-books.narod.ru http://www.mendeleev.nw.ru/solutions/index.html

http://www.pandia.ru/text/77/389/24524.php‎/

Գնահատման  կարգը.     Գնահատվում  է   սովորողի մտածելու, համադրելու, տարբեր  տեսակետներ  հայտնելու, իր տեսակետը  ձևակերպելու  ևգիտական  փաստերով, օրենքներով, օրինախափություններով հիմնավորելու`օգտվելով  տարբեր  սկզբնաղբյուրներից, նաև իրփորձից, ունակությունները.

Մինչ  նախագծի  վրա  աշխատելը

Սովորողները  աշխատում  են  նախագծի  վրա  և  կատարում  են  առաջադրանքները

Սովորողները  ավարտել  են  նախագծի  վրա  աշխատելը:

Оставить комментарий

Опубликовал на Август 30, 2016 в Նախագծեր, Ծրագրեր

Ծրագիր«ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» միջին մասնագիտական կրթության

Bnagitutjun-ծՐԱԳԻՐ

Оставить комментарий

Опубликовал на Февраль 26, 2016 в Ծրագրեր, Uncategorized

Ծրագիր «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ և ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Cragir-ekologia-mijin-masnagitakan-krtutjun-2016

Оставить комментарий

Опубликовал на Февраль 24, 2016 в Ծրագրեր, Uncategorized

«ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ»

Ծրագիր «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ»

Оставить комментарий

Опубликовал на Январь 16, 2016 в Ծրագրեր, Uncategorized