RSS

Архив рубрики: Հեռավար ուսուցում

10-րդ դաս.-Ամփոփիչ թեստ 1. «Կրկնողություն»

Թեմաներ.         Ֆիզիկական  մարմին  և  նյութ: Նյութերի  դասակարգումը:
Քիմիական տարրերի պարբերական օրենքը  և  համակարգը:Ատոմի
կառուցվածքը:Քիմիական  կապի  տեսակները:
Քիմիական բանաձև: Նյութի  որակական  և  քանակական
բաղադրությունը:

1.Ո՞ր   շարքում   է   գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններումջրի  կաթիլ, պղնձե   թասալյումինե  կաթսա,   ռետինե գնդակպղնձե  կուժ,   սառցե դղյակ.

1)  3                                         2)  6                                           3)  4                                        4) 5

  1. Նշվածներիցո՞ր շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.
        1)
     ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
        2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
        3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
       4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4.  Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել  սնդիկը.                        1)  միայն պինդ  վիճակ

2)   միայն  գազային վիճակում

3)  միայն  հեղուկ  վիճակում

4)  բոլոր  երեք  վիճակներում

  1. Որքա՞ն է ոսկու   ձուլակտորի   զանգվածըորի   ծավալը  2 սմ է, իսկ  ոսկու    խտությունը  19,3 գ/սմ3 է.

     1) 38,6գ                                 2) 9,65գ                          3) 3,86գ                            4) 1,93գ

  1. Ո՞ր շարքում են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                              3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                               4)  NaOH, CO2, NH3, CuSO4

  1. Ո՞րշարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

  1. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու  աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.  HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.
      Օքսիդ        Հիմք          Թթու              Աղ
  1. Ո՞ր շարքում  է գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ   քիմիական     տարրերի նշանները.

    1) F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C

  1. Ո՞ր տարրական  մասնիկներից   է  կազմված  ատոմը.
        1)  միայն էլեկտրոններից
        2)  նեյտրոններից և էլեկտրոններից
        3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
        4)  միայն պրոտոններից
  2. Բնութագրեք հետևյալ ….  տարրի  ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը..
բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =…
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)…
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը….

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և ենթամակարդակների)

ը ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞

ոչ մետաղական…                                                                                                             թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ

ժ Կատարեք  հաշվարկներ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները

օքսիդում):

  1. Համապատասխանեցրեք նյութի  հատկությունները  և  անվանումը.   
                 Հատկությունները             Անվանումը
աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ

բջրում լավ  լուծվող պինդ  նյութ

գմետաղական  փայլով պինդ գունավոր  նյութ

դջրում  քիչ  լուծվող անհոտ, անհամ  գազ

    1)  կավիճ   

    2) սախարոզ

   3) քացախաթթու

   4) թթվածին

   5)  քլոր

   6)  յոդ

    

  1. Հաստատեք կամ հերքեք  պնդումների  ճշմարտացիությունը  օքսիդների  վերաբերյալ.
  • Թթվածին պարունակող  երկտարր  միացություններ են, որոնցում  թթվածնի  օքսիդացման  աստիճանը  -2  է:
  • Բոլոր օքսիդները  ջրում  լուծելի  են:
  • Բոլոր օքսիդները   փոխազդում  են  թթուների  հետ:
  • Հիմնային օքսիդները, փոխազդելով  թթուների  հետ, առաջացնում  են  աղ  և  ջուր:
  • Ըստ CaCO3  CaO  +  CO2  ռեակցիայի հավասարման  ստացված  թթվային  օքսիդի  զանգվածը  ելային  աղի  զանգվածի  56 %- ն  է:
  • Na2O, CO2, N2O5, CaO, SO3  օքսիդների  շարքում  գրված  է  երեք  հիմնային  օքսիդ:
1 2 3 4 5 6
 Ճիշտ  է
 սխալ  է
 չգիտեմ
  1. Համապատասխանեցրեք քիմիական  տարրի  նշանը,  դրա  բարձրագույն  օքսիդի  հիդրատի  ընդհանուր  բանաձևը   և  հիդրատում  տարրի  օքսիդացման  աստիճանը.
 Տարրի  քիմիական 

           նշան                 

  Օքսիդի  հիդրատի             

       ընդհանուր      

         բանաձև

    Տարրի  օքսիդացման        աստիճանը
          ա)  Cu

          բ)   Li

          գ)  Al

          դ)  S

         ե)  N

         1ROH

        2)  R(OH)2

       3)  H2RO4

       4)  H3RO3

       5)  HRO3

     Ա) +3

     Բ)  +1

    Գ)  +4

    Դ)  +2

    Ե)  +6

    Զ)  +5

  Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.                                                                                  1)  ա2Ա, բ1Գ, գ4Ա, դ4Գ, ե4Ե                                          3)  ա3Բ, բ1Դ, գ4Ա, դ3Գ, ե5Դ

       2)   ա2Դ, բ1Բ, գ4Ա, դ3Ե, ե5Զ                                        4)  ա2Դ, բ1Բ, գ4Բ, դ5Զ, ե3Գ

  1. Համապատասխանեցրեք թթվի  անվանումը,  դրանում  ֆոսֆորի  օքսիդացման    աստիճանը  և  էլեկտրոնային  բանաձևը.
       Թթվի  անվանումը    Ֆոսֆորի  օքսիդացման

աստիճանը

       Ֆոսֆորի  ատոմի    էլեկտրոնային  բանաձևը
  ա)  օրթոֆոսֆորական

  բ)  ֆոսֆորային

  գ)  մետաֆոսֆորական

  դ)  երկֆոսֆորական

           1)   0

           2)   +1

           3)   +3

           4)   +5

           5)  —1

           6)  -3

        Ա) 1s22s1

        Բ) 1s22s22p63s2

        Գ) 1s22s22p1

        Դ) 1s22s2

          Ե) 1s22s22p6

Ո՞ր  շարքի  բոլոր  պատասխաններն  են  ճիշտ.

1)  ա4Բ, բ3Բ, գ4Ե, դ4Դ                                                 3)  ա1Ա, բ6Ա, գ4Ե, դ2Դ                          

2)  ա4Ե, բ2Ա, գ1Ա, դ5Գ                                                4)  ա4Ե, բ3Բ, գ4Ե, դ4Ե

16. Տարրի  ROբանաձևով  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը           72,73    %  է:

ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  կարգաթիվը:

բ)   Որքա՞ն  է   ROօքսիդի  մեկ  մոլի  հետ  փոխազդած  կալիումի  հիդրօքսիդի 28 %

զանգվածային  բաժնով  լուծույթի  առավելագույն  զանգվածը:

       Ճիշտ կատարած առաջադրանքների  թիվը   12-16    17-22   23-28     29-30
         Միավորը     4-5     6-7    8-9   9-10

  Առաջադրանքները  Ձեզ  համար  սիրով  կազմեց` 

                                           Վեներա  Հայկի    Խառատյանը

Реклама
 
 

9-րդ դաս. Ամփոփիչ թեստ-1 «Կրկնողություն»

1. Ո՞ր  շարքում   է   գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

2. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ.

ա) 3                                     բ) 6                                     գ) 4                                  դ) 5

3. Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված միայն օրգանական նյութեր.
1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

 4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել սնդիկը.

1) միայն  պինդ  վիճակում
2միայն  գազային վիճակում
3) միայն  հեղուկ  վիճակում
4) բոլոր  երեք  վիճակներում

5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2սմ է, իսկ  ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.
1) 38,6գ                            2) 9,65գ                                   3) 3,86գ                               4) 1,93գ

6. Համապատասխանեցրեք  նյութի  հատկությունները  և  անվանումը.   

                 Հատկությունները             Անվանումը
ա) բնորոշ  հոտով թափանցիկ  հեղուկ

բջրում լավ  լուծվող պինդ  նյութ

գմետաղական  փայլով պինդ գունավոր  նյութ

դջրում  քիչ  լուծվող անհոտ, անհամ  գազ

    1)  կավիճ   

    2) սախարոզ

   3) քացախաթթու

   4) թթվածին

   5)  քլոր

   6 յոդ

7Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

2)   AgBr, H2, CaCO3, P4                                               4)  NaOH, CO2, NH3, CuSO4

 8. Ո՞ր տարրական  մասնիկներից  է  կազմված  ատոմը.
    1 միայն էլեկտրոններից
    2 նեյտրոններից և էլեկտրոններից
    3 պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
    4 միայն պրոտոններից

9.   Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
4)  K, Na, P, Fe, C

10. Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

11.  Բնութագրեք հետևյալ ….  տարրի  ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը
բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z- ը
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և ենթամակարդակների)

ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞

ոչմետաղական

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ

ժ)  Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները

օքսիդում):

 
Оставить комментарий

Опубликовал на Сентябрь 30, 2017 в Հեռավար ուսուցում, Թեստեր