RSS

Архив рубрики: Նախագծեր

Հունվար՝ 2019

11-րդ  դաս.-ի <<Քիմիայի  ընտրությամբ  գործունեության>> սովորողները կավարտեն անհատական — հետազոտական աշխատանքներըը  և կներկայացնեն   իրենց  բլոգներում, կմասնակցեն   ստուգատեսներին` <<Հանրակրթական Դիջիթեք 2019. թվային միջոցներով ուսուցման նախագծերի և մանկավարժական մեթոդների ամենամյա բաց ստուգատես>>-ին  և <<Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության հանրակրթական նախագծերի ամենամյա բաց ստուգատես>>-ին.

  • Հովհաննիսյան  Գևորգ-«Հոմոլոգիա երևույթը:  Հոմոլոգիական  շարքեր և հոմոլոգների  ֆիզիկաքիմիական  հատկությունները»:
  • Նալբանդյան  Էրիկ —<<Իզոմերիա  երևույթըիզոմերիայի տեսակները`կառուցվածքային  և  տարածականԻզոմերներ»-
  • Մելիքյան  Հովհաննես- «Կովալենտային  կապը և հատկությունները : Քիմիական կապերի  էլեկտրոնային  բնույթը  օրգանական  նյութերում »:
  • Գալստյան Էդիտա-«Օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները»:

10-րդ   և  9-րդ դաս.-ի  <<Քիմիա  ընտրությամբ  գործունեություն>>սովորողները կավարտեն և                կներկայացնեն անհատական-հետազոտական  աշխատանքները, կասնակցեն   ստուգատեսներին` <<Հանրակրթական Դիջիթեք 2019. թվային միջոցներով ուսուցման նախագծերի և մանկավարժական մեթոդների ամենամյա բաց ստուգատես>>-ին  և <<Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության հանրակրթական նախագծերի ամենամյա բաց ստուգատես>>-ին.

  • Աննա  Հովհաննիսյան, Էմմա  Բաղիրյան, Արեգ  Հովհաննիսյան, Համբիկ  Հայրապետյան. <<Օքսիդներ, դասակարգումը, անվանումը, ստացումը լաբորատորիայում, քիմիական  հատկությունները>>:
  • Մանե  Ժամհարյան, Միլենա  Մանուչայան, Անահիտ  Հովհաննիսյան.<<Թթուներ, դասակարգումը, անվանումը, ֆիզիկաքիմիական  հատկությունները>>:
  • Անի Ղազարյան, Ռիմա Բարսեղյան, Լյուդմիլա  Գորոյան. <<Հիմքեր, դասակարգումը, ստացումը լաբորատորիայում, քիմիական  հատկությունները>>:
  • Սուրեն Թալալյան, Ռոբերտ  Պետրոսյան. <<Աղեր, դասակարգումը, ստացումը  լաբորատորիայում, քիմիական  հատկությունները>>:

9-րդ  դաս. սովորողները  <<Քիմիա>>  խորհրդատվության ժամերին  կատարելու   են    փորձարարական—հաշվարկային  լաբորատոր  առաջադրանքներ.                                                                                        Փորձ  1.  Ցինկի  քլորիդի (կամ  սուլֆատի) ստացումը` տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  (կամ  նոսր  ծծմբական  թթվի)   փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի   զանգվածը (գ), եթե  փորձի   համար  վերցրել  եք   2,6 գ  մետաղ:                                                                                                            Փորձ  2.   Իրականացրեք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի  միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ), եթե փորձի  համար  օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:                                                                                                                                                                                     Փորձ  3   Իրականացրեք   փոխանակման   ռեակցիա   նատրիումի  հիդրոկարբոնատի  և  աղաթթվի  միջև: Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը   և  հաշվեք   ռեակցիան  իրականացնելու  համար   նատրիումի  հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի  ռեակցիայի  հետևանքով  անջատվի  0,05  մոլ   ածխաթթու  գազ:

 

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Декабрь 7, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ, Uncategorized

 

9-րդ դաս. — դեկտեմբեր

Թթուներ, բանաձևերի կազմումը, անվանումը, դասակագումը, թթվային մնացորդը:

Լաբորատոր փորձեր`Թթուների  քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում,թթուների փոխազդեցությունը մետաղներիհիմնային օքսիդների,հիմքերի և  աղերի հետ) :

Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:
աբորատոր փորձ 1.Թթուների  փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ:

Փորձի  նկարագրում`          Աղաթթվի  ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ  3-4մլ  չափով ,առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  լցրեք  մի  քանի  կաթիլ  լակմուսի  լուծույթ , երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ  ֆենոլֆտալեինի  լուծույթ,երրորդի  վրա  մի  քանի  կաթիլ  մեթիլնարնջագույն: Ի՞նչ  նկատեցիք:

Ինդիկատորների անվանումը Նրանց  գույները Թթուներում  առաջացած գույները
Լակմուս Մանուշ.
ֆենոլֆտալեին Անգույն
մեթիլնարնջագույն Նարնջ.

 

Փորձարարական- հաշվարկային  գործնական  աշխատանք` Թթվային  օքսիդներից  ֆոսֆորի օքսիդի  ստացումը  և  համապատասխան թթվի` ֆոսֆորական թթվի  ստացումը  և  հատկությունները `   Ոչմետաղ—>թթվային օքսիդ—>թթու—>աղ     P->P2O5> H3PO4->Na3PO4—› Ag3PO4

Կատարեք  հաշվարկ՝

ա)  Որքա՞ն  է  ջրում  լուծված  ֆոսֆորի (V) օքսիդի զանգվածը (գ), եթե  այրել  ենք  6.2գ ֆոսֆոր:

բ)  Որքա՞ն  է  թթվի զանգվածային  բաժինը (%) ստացված  լուծույթում, եթե ֆոսֆորի (V) օքսիդը  լուծել  են  100մլ  տաք  ջրում:

դասագրքից  սովորել էջ 18-ից 22-ը, կատարել վարժությունները` էջ  22-ից  23-ը

 <<Հիմքեր,դասակարգումը, քիմիական  հատկությունները:   Երկդիմի հիդրօքսիդներ  և  օքսիդներ>>:

Լաբորատոր փորձեր `Հիմքերի ստացումըքիմիական հատկությունները (հայտանյութերիթթուների,աղերի հետչլուծվող  հիմքերի քայքայումը տաքացնելիս):

 Քննարկվող հարցերը՝

  1. Հիմքերի դասակարգումը
  2. Հիմքերի ստացումը
  3. Հիմքերի հատկությունները                
  4.  Առաջադրանքներ.                                                                                            
  5. Տրված նյութերից որոնք են փոխազդում  NaOH-ի հետ:Գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները,  BaO,KOH,Cu,N2,, CO2 P2O5 , H2O, H3PO                                                                                                                                                                                                                                                                  Լաբորատոր փորձ. Հիմքերի փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ:Փորձի  նկարագրում`   Նատրիումի հիդրօքսիդի ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ  3-4մլ  չափով ,առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  լցրեք  մի  քանի  կաթիլ  լակմուսի  լուծույթ , երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ  ֆենոլֆտալեինի  լուծույթ,երրորդի  վրա  միքանի  կաթիլ  մեթիլնարնջագույն:Ի՞նչ  նկատեցիք: Լրացրեք  հետևյալ  աղյուսակը:
    Ինդիկատորների անվանումը Նրանց  գույները հիմքերում հիմքերում առաջացած գույները
    Լակմուս Մանուշ.
    ֆենոլֆտալեին Անգույն
    մեթիլնարնջագույն Նարնջ.

    Փորձ 3.Չեզոքացման ռեակցիա`այն ռեակցիաները,որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև,որի ընթացքում ստացվում է աղ և ջուր:

    Ստացված մորագույն նատրումի հիդրօքսիդի լուծույթի վրա կաթիլ-կաթիլ ավելացնում ենք աղաթթու:       NaOH+HCl=NaCl+H2O                                                       դասագրքից  սովորել էջ 24-ից 27-ը, 29-ից   31-ը, կատարել հետևյալ  էջերի վարժությունները`  27, 28, 31,32:

     <<Աղեր, դասակարգումը, ստացման  եղանակները>>

 

10-րդ դաս.- դեկտեմբեր

10-4 Նախագծի  անվանումը ` ՆՅՈՒԹԻ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔ: ՔԻՄԻԱԿԱՆ  ԿԱՊ:

Նախագծի  ենթաթեմաները և  կարճ  բովանդակությունը`  Քիմիական  կապի  տեսակները: Էլեկտրոնային  օրբիտալների հիբրիդացում: Մոլեկուլի տարածական  կառուցվածքը:  Նյութի  պինդ, հեղուկ, և գազային  վիճակները: Նյութերի գազային  վիճակը:  Բյուրեղային  և  ամորֆ  նյութեր: 

Թեմայի  հիմնավորումը,  նպատակը`  Տեսական  քիմիայի  հիմքը  կազմում  է քիմիական  կապի  մասին  ուսմունքը: Բնության  մեջ  քիմիական  տարրերից  մեկուսացված (ատոմային) վիճակում  հանդիպում  են  միայն  ազնիվ  գազերը: Մնացած  տարրերի  ատոմներն  առաջացնում  են  բարդ  համակարգեր` մոլեկուլներ, իոններ, ռադիկալներ  և  բյուրեղներ: Քիմիայում  գործում  է  դասական  եռանկյունին` նյութի բաղադրությունը-կառուցվածքը-հատկությունները , իսկ  եռանկյան  կենտրոնում  գտնվում  է  քիմիական  կապի  բնույթը  ատոմների  միջև: Սովորողները  կիմանան.

  • Ինչու՞  մոլեկուլները  ավելի  կայուն  են, քան  մեկուսացված  ատոմները
  • Քիմիական  կապի  բնույթը  ատոմների  միջև
  • Մոլեկուլում  քիմիական  տարրի  առաջացրած  կապերի  թիվը
  • Կովալենտային  կապի  անկյունը
  • Մոլեկուլը  բևեռային  է, թե  ոչբևեռային
  • Ինչպես  են  առաջանում  կրկնակի կապերը                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Ուղղորդող  հարցեր.    
  • Ինչու՞  և  ինչպե՞ս  է  ատոմներից  մոլեկուլ  առաջանում
  • Ինչպիսի՞ն  է մոլեկուլի  երկրաչափական  կառուցվածքը  և ինչպե՞ս  է այն կախված  ատոմների էլեկտրոնային  կառուցվածքից
  • Քանի՞  կապ  կարող  է  ատոմն  առաջացնել
  • Ինչու՞  ատոմները  որոշակի  հարաբերակցությամբ  են  միմյանց  միանում
  • Որո՞նք  են  բյուրեղացանցերի  տեսակները

Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը`  8  ժամ 

                                                                                                                                                                                                                                                  Նախագծի  ակնկալվող  արդյունքները.  Սովորողը  պետք  է  իմանա,  հասկանա, բացատրի.

  • քիմիական  կապի  առաջացման  սկզբունքները, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկ` անցում  կայուն  էներգիական  վիճակի
  • բացատրում  է կովալենտային  կապի  առաջացման  փոխանակային  և  դոնորակցեպտորային  մեխանիզմները, տեսակները` բևեռային  և  ոչբևեռային, σ- և  π- կապեր
  • տարրի  ատոմի  փոփոխական  վալենտականություն  ցուցաբերելու  պատճառները
  • գիտի  կովալենտային  կապի  հատկությունները` կապի  էներգիան, երկարությունը, իոնացման  աստիճանը, հագեցվածությունը, անկյունը
  • տարբերում  է  կապի  բևեռայնությունը  մոլեկուլի  բևեռայնությունից
  • որոշում  է  միացության  մեջ  տարրերի  ատոմների  վալենտականությունը, օքսիդացման  աստիճանը, հասկանում  է դրանց  տարբերությունը
  • կանխագուշակում  է  նյութերի  հատկությունները`  տեսական  գիտելիքների  հիման  վրա
  • բացատրում  է  մետաղական  կապի  առաջացման  մեխանիզմը,  մետաղական  բյուրեղացանցի  ձևավորումը, մետաղների  հատկությունների  նմանությունը
  • բնութագրում  է  ջրածնային  կապը  և  գիտի  դրա  նշանակությունը:

                   

 
Оставить комментарий

Опубликовал на Декабрь 2, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

11-րդ դաս.- դեկտեմբեր

Նախագծի  անվանումը` Չհագեցած  ածխաջրածիններ՝ ալկեններ, ալկիններ, ալկադիեններ և                                                                          արոմատիկ ածխաջրածիններ

Նախագծի  հիմնավորումը. Կիրառական օրգանական քիմիայում կարևոր դեր են կատարում չհագեցած միացությունները: Այն միացությունները, որոնք պարունակում են կրկնակի կամ եռակի կապեր, բացառությամբ արոմատիկ միացությունների, կոչվում են չհագեցած: Դրանց թվին են դասվում` ալկենները, ալկինները, ալկադիենները, պոլիեննները: Չհագեցած միացությունները ժողովրդական տնտեսության մեջ ունեն մեծ կիրառություն: Նրանց հիմքի վրա սինթեզվում են այնքան անհրաժեշտ նյութեր, ինչպիսիք են կաուչուկները, սինթետիկ թելանյութերը, պլաստմասսաները և շատ ու շատ օրգանական նյութեր:

Նպատակը.Սովորողներին օգնել պատկերացում կազմել օրգանական քիմիայի ամենակարևոր բաժիններից մեկի չհագեցած միացությունների քիմիայի մասին և ստացած գիտելիքները կիրառել հետագայում:

Նախագծի խնդիրները.Վերը նշված նպատակին հասնելու համար առարկայի հաղորդման ժամանակ լուծվում են հետևյալ խնդիրները.

  • վերլուծել չհագեցած միացությունների տարբեր խմբերի կառուցվածքը օրգանական քիմիայի, ինչպես տեսական, այնպես էլ գործնական նորագույն հայտնագործությունների հիման վրա
  • մեծ ուշադրություն դարձնել թեմաների դասավանդման նորագույն մեթոդներին
  • սովորողների ուշադրությունը սևեռել չհագեցած միացությունների բնագավառում նորագույն հայտնագործություններին և նրանց կիրառմանը տնտեսության մեջ
  • թեմաների ուսունասիրման ընթացքում ուշադրություն դարձնել սովորողների աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը:

Գիտելիքի  ստուգում՝ <<Չհագեցած  ածխաջրածիններ>> 

 
Оставить комментарий

Опубликовал на Ноябрь 30, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

9-րդ դաս. նոյեմբեր

Անօրգանական նյութերի հիմնական դասերի վերաբերյալ  գիտելիքների  ընդհանրացում

Քննարկվող հարցերը՝ Անօրգանական նյութերի դասակարգումը` օքսիդների,                                                                 հիմքերի,  թթուների,  աղերի

Նոյեմբերի 12 -ից  23-ը՝

 Օքսիդներ դասակարգումը, ստացումը, հատկությունները

Առաջադրանքներ.

  • Հետևյալ օքսիդները՝ K2O, SO2, N2O3, CaO, P2O5, Al2O3, SO3, N2O5, ZnO, CO, N2O, CO2, SiO2, MgO,  Na2O,  Fe2O3
  • դասակարգել` հիմնային, թթվային, երկդիմի, անտարբեր  օքսիդների:
  • Որոշել տարրերի օքսիդացման աստիճանները:
  • Գրել բոլոր օքսիդներին համապատասխանող կամ հիմքերի, կամ  թթուների բանաձևերը  և որոշել օքսիդացման աստիճանները:
  • Գրել այս օքսիդների հնարավոր փոխազդեցության ռեակցիաների  հավասարումները ջրի, թթուների, հիմքերի հետ:

Գործնական  աշխատանք  6.Օքսիդների  ստացումը  և հատկությունները.

Հիմնային օքսիդի ստացումը  և  հատկությունները`

Mg—>MgO—>Mg(OH)2—> MgCl2—›  Մետաղ—›հիմնային օքսիդ—›հիմք—›աղ

Գրել    Cu —›CuO —›CuCI2—›CuSO4—›Cu(OH)2—›CuO—›Cu շղթայի   բոլոր ռեակցիաների հավասարումները նշելով  ռեակցիաների տեսակները, դասակարգել բոլոր  նյութերը և անվանել,լրացնել

Առանձնացնել   վերօքս   ռեակցիաները և հավասարեցնել էլեկտրոնային հաշվեկշռի միջոցով

Գրել իոնափոխանակման ռեակցիաները լրիվ և կրճատ ձևով:

Նոյեմբերի 26 -ից  30-ը՝ Թթուներ, սահմնումը, դասակարգումը, ստացումը, հատկությունները

 

Սեբաստացու օրեր` նոյեմբերի 5-9

«Ուսուցումը` փորձի  հիման  վրա»

Թեման` «Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերը` օքսիդներ, հիմքեր,   թթուներ, աղեր»

Նպատակը` Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ

գիտելիքների   ընդհանրացումը  և   ծագումնաբանական կապը

Մասնակիցներ` Ավագ  դպրոց-վարժարանի  9-րդ  և  10-րդ  դաս.-ի  սովորողներ

 Ընթացքը`  սովորողներ կկատարեն  անհատական հաշվարկային  լաբորատոր  փորձեր`«Անօրգանական  նյութերի  ծագումնաբանական կապը».

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4

Առաջադրանք. 1.  Գրեք   իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան  աղ  կստացվի, եթե <<հրավառության>> համար  վերցրել  եք 2,4գ մագնեզիում,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

Առաջադրանք  2. Գրեք իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան աղ կստացվի, եթե այրել  ենք  6,2գ ֆոսֆոր,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

11-րդ  դաս.-ի <<Քիմիայի  ընտրությամբ  գործունեության>> սովորողները

  • կընտրեն անհատական — հետազոտական աշխատանքների  թեմաները
  • կհավաքեն  օրգանական մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները
  • կբացատրեն կովալենտային  կապի  բնույթը  և
  • իզոմերիայի տեսակները  օրգանական  մոլեկուլներում :

Ստուգատեսի  ընթացքում  կատարած աշխատանքներըը սովորողները  կներկայացնեն   իրենց  բլոգներում.

  • «Հոմոլոգիա երևույթըՀոմոլոգիական  շարքեր» — Հովհաննիսյան  Գևորգ
  • «Իզոմերիա  երևույթը, իզոմերիայի տեսակները`կառուցվածքային  և  տարածական: Իզոմերներ»-Նալբանդյան  Էրիկ
  • «Կովալենտային  կապը և հատկությունները : Քիմիական կապերի  էլեկտրոնային  բնույթը  օրգանական  նյութերում »Մելիքյան  Հովհաննես
  • «Օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները»-Գալստյան Էդիտա

Սովորողները  կբացատրեն

  •  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները`  պայմանավորված  ածխածնի  ատոմի  կառուցվածքային  առանձնահատկություններով
  • քիմիական  կապի  բնույթը  օրգանական  միացությունների  մոլեկուլներում
  • կիմանան  օրգանական  նյութերի կառուցվածքի  տեսության  հիմնադրույթները
  • նյութերի հատկությունները  կախված  են  ոչ  միայն  դրանց  որակական  և  քանակական  բաղադրությունից, այլև  մոլեկուլում  ատոմների  միացման  կարգից`  մոլեկուլի  կառուցվածքից
  • հիբրիդացման  երևույթը  քիմիական  կապն  առաջանալիս և  այդ  երևույթով  պայմանավորված  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը
  • կհասկանան  իզոմերիա  երևույթը  և  իզոմեր  ձևերի հատկությունների տարբերությունը  պայմանավորված  դրանց  քիմիական  կառուցվածքով
  • կպատկերեն  մոլեկուլների կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևերը
  • կհավաքեն  մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները:
 

Նախագծային ուսուցման ստուգատես

Նախագծային ուսուցման ստուգատեսը տեղի է ունենալու  հոկտեմբերի 22-26   և                                                                                                                                նոյեմբերի 5-9

Նախագիծ`                  « Ուսուցումը` փորձի  հիման  վրա»

Թեման` «Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերը` օքսիդներ, հիմքեր,                  թթուներ, աղեր»

Նպատակը` Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի  վերաբերյալ

գիտելիքների   ընդհանրացումը  և   ծագումնաբանական կապը

Մասնակիցներ` Ավագ  դպրոց-վարժարանի  9-րդ  և  10-րդ  դաս.-ի  սովորողներ

 Ընթացքը`  սովորողներ կկատարեն  անհատական հաշվարկային  լաբորատոր  փորձեր`«Անօրգանական  նյութերի  ծագումնաբանական կապը».

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4

Առաջադրանք. 1.  Գրեք   իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան  աղ  կստացվի, եթե <<հրավառության>> համար  վերցրել  եք 2,4գ մագնեզիում,ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

Առաջադրանք  2. Գրեք իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան աղ կստացվի, եթե այրել  ենք  6,2գ ֆոսֆոր, ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

11-րդ  դաս.-ի <<Քիմիայի  ընտրությամբ  գործունեության>> սովորողները

  • կավարտեն անհատական — հետազոտական աշխատանքները
  • կհավաքեն  օրգանական մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները,
  • կբացատրեն կովալենտային  կապի  բնույթը
  • իզոմերիայի տեսակները  օրգանական  մոլեկուլներում :

Ստուգատեսի  ընթացքում  կատարած աշխատանքներըը  սովորողները  կներկայացնեն   իրենց  բլոգներում: