<<Կարևորագույն քիմիական տարրերը, նրանց միացությունների դերն ու նշանակությունը մարդկության համար>>
Նախ` օրը սկսեք ամառային ամենօրյա նախավարժանքով ՝ <<Ամենա-ամենա….>>
- Ամենամեծ մտածողը ո՞վ է…..
- Ամենալավ օրը ո՞րն է….
- Ամենալավ քաղաքն ո՞րն է….
- Ամենալավ աշխատանքը ո՞րն է ….
- Ամենալավ հանգիստը ո՞րն է…..
- Ամենամեծ թուլությունը ո՞րն է…….
- Ամենավտանգավոր մարդը ո՞րն է…..
- Ամենամեծ պարգևը, որը կարող ես տալ կամ ստանալ ո՞րն է…..
- Ամենամեծ ընկերը և խորհրդատուն ո՞րն է ….
- Ամենամեծ սխալը ո՞րն է…… և այլն (կարող եք շարունակել…)
Իսկ հիմա Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ամառային հետազոտական աշխատանքների թեմաները, սկսեք սիրով աշխատել.
«Տարրերի քիմիա» բաժինը ընդգրկում է 2 մեծ թեմա.
- Ոչ մետաղներ
- Մետաղներ
Անհատական-հետազոտական աշխատանքները կատարելու եք հետևյալ ուրվագրով.
- Տարրի դիրքը քիմիական տարրերի պարբերական համակարգում, ատոմի բաղադրությունը, էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում:
- Բնության մեջ ինչպիսի՞ միացությունների ձևով է գտնվում:
- Ֆիզիկական և քիմիական հատկությունները:
- Ստացումը լաբորատորիայում և արդյունաբերության մեջ:
- Տարրի միացությունների դերն ու նշանակությունը մարդկանց համար:
ԹԵՄԱՆԵՐԸ.
<<Ոչ մետաղներ>>
- «Համար մեկ տարրը տիեզերքում` ջրածին: Ջուր: Ջրածինը որպես ապագայի վառելանյութ»
- «Թթվածին: Օքսիդներ: Այրում: Օզոն, օզոնային շերտի քայքայման պատճառները և պայքարի ձևերը»:
- <<Հալոգենների ընդհանուր բնութագրումը: Քլոր: Աղաթթուն և իր աղերը>>: Հալոգեննեռի կենսաբանական նշանակությունը կենդանի օրգանիզմում >>:
- <<Ծծումբ, ալոտրոպ ձևափոխությունները: Ծծնբի օքսիդները: Ծծմբական թթուն և իր աղերը: Քիմիական ռեակցիայի արագությունը և նրա վրա ազդող գործոնները>>:
- <<Ազոտ: Ազոտական թթուն և իր աղերը: Ամոնիակային արտադրություն: Քիմիական հավասարակշռություն: Լե-Շատելյեի սկզբունքը: Ազոտական պարարտանյութեր: Նիտրատային թունավորումներ>>:
- <<Ֆոսֆոր: Ֆոսֆորական թթուն և իր աղերը: Ֆոսֆորական պարարտանյութեր>>
- << 4-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերից` <<Ածխածին: Ածխածնի ալոտրոպ ձևափոխությունները: Ածխածնի օքսիդները` ածխաթթու գազ և շմոլագազ: Ջերմոցային էֆեկտ: Թունավորումներ շմոլ գազով>>:
- <<Սիլիցիում: Ապակու արտադրություն>>:
<<Մետաղներ>>
. Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները: Մետաղների ստացման
ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:
. Ալկալիական մետաղներ` նատրիում, կալիում:
. Բերիլիում, մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները:
. Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:
. Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը: