RSS

Архив рубрики: ՔԻՄԻԱ

10-րդ դաս. Ամփոփիչ թեստ-4 «Քիմիական ռեակցիաների տեսակները»

10-rd-das-test-4-2018-qimiakan-reakcianeri-tesaknery (1)

Реклама
 
Оставить комментарий

Опубликовал на Июнь 3, 2018 в ՔԻՄԻԱ, Թեստեր

 

Ամառային ճամբար 2018-մայիսի 29-ից հունիսի 8

<<Ամառային ճամբար 2018>> -ը սովորողների  նախասիրությունների զարգացման բաց ճամբար  է, որի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Ճամբարային ժամանակացույց.

09.00-09.15ընդհանուր պարապմունքպարատունմարզախաղեր

  • 9.20-14.00` խորհրդատվություն  ավագ  դպրոց- վարժարանի  9-րդ  դաս. սովորողներին,  10-  11-րդ  դաս.-րը   ամառային  ճամբարի   ընթացքում շարունակելու  են   իրականացնել <<Թունավոր  նյութերը  օդում, հողում, ջրում>>,իսկ   քոլեջի 1-ին կուրսը ` <<Ճառագայթային աղտոտում՝>>  նախագծերը  հետևյալ  թեմաներով.
    • Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում:Օդի աղտոտման  աղբյուրները:
    • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր: Ջրի աղտոտման  տեսակները:
    • Հողի աղտոտումը   պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով:
    • Ռադիոակտիվության ազդեցությունը  մարդու  առողջության  վրա:
    • 1. Հողի ռադիոակտիվություն
    • 2. Մթնոլորտի ռադիոակտիվություն
    • 3. Արհեստական ռադիոակտիվ աերոզոլներ
    • 4. Ռադիոակտիվ տեղումներ:                                                                                                                                                                      Բովանդակությունը.  Սովորողները.
    •   կատարելու   են  լաբորատոր  աշխատանքներ  գործնական  էկոլոգիայից  համապատասխան  մեթոդական  ցուցումներով,  լաբորատոր  փորձ`  «Մաքուր օդի բաղադրությունը»:
    • Հետազոտելու  են  տարբեր  բնական  ջրավազանների  ջրի  որակի  ֆիզիկաքիմիական  հատկանիշները` հոտը,  գույնը, թթվայնությունը` рН-ը,
    • կատարելու  են  որակական  ռեակցիաներ  և  որոշելու   են  սուլֆատների, քլորիդների, ֆոսֆատների  և  կապարի  պարունակությունը մեկ  լիտր  ջրում   և  համեմատելու  են  չափորոշիչների  հետ:
    • դիտումներ,քննարկումներ  քիմիայից ուսումնական ֆիլմերի և  փորձերի
    • Մասնակցություն համալիրում ընթացող փառատոններին և միջոցառումներին
  • 12.30-13.00ընդմիջում
  • 13.00-14.00`օրվա ամփոփումնախապատրաստում  հաջորդ օրվան:
 

Մայիսի 14-18-ի նախագծային ուսուցման ստուգատես 2018

Նախագիծ` «Ուսուցումը` փորձի հիման վրա»

Նախագծի մասնակիցները՝ <<Մխ.Սեբաստացի>> կ/հ-ի ավագ դպրոց-վարժարանի սովորողները.
 Ավագ դպրոց-վարժարան`9-րդ դաս.- Թեմա`«Մետաղներ, ընդհանուր բնութագրումը, ատոմների կառուցվածքը, մետաղական կապ, ֆիզ-քիմ. հատկությունները, ստացման եղանակները`լաբորատորիայում և արդյունաբերական»: «Ուսուցումը` փորձի հիման վրա. «Մետաղների քիմիական հատկությունները»:
Ավագ դպրոց-վարժարան` 10-րդ դաս.- Թեմա`«Քիմիական ռեակցիաների տեսակները, դարձելի և ոչդարձելի ռեակցիաներ»: «Ուսուցումը` փորձի հիման վրա.<<Իոնափոխանակման ռեակցիաների օրինակներ՝ նստվածքի, գազի և թույլ էլեկտրոլիտի առաջացմամբ>>:
 Ավագ դպրոց`11-րդ դաս.- Թեմաներ`«Թթվածին պարունակող օրգանական միացություններ` սպիրտներ, ֆենոլ, ալդեհիդներ, կարբոնաթթուներ, բարդ եթերներ»: «Ուսուցումը` փորձի հիման վրա.«Սպիրտների քիմիական հատկությունները»:

Աավագ  դպրոցի-վարժարանի 9-րդ դաս. սովորողները կատարելու  են  հետևյալ  լաբորատոր  փորձերը`

                                         <<Մետաղների  քիմիական  հատկությունները>>

      Փորձերի  համար  անհրաժեշտ  են   նատրիում, կալցիում, մագնեզիում, ցինկ, երկաթ, աղաթթու,

հայտանյութ  ֆենոլֆտալեին, պղնձարջասպի  լուծույթ:

Լաբորատոր  փորձ 1.  <<Հրավառություն>>՝ մագնեզիումի  ժապավենի  այրումը:Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:

Լաբորատոր  փորձ 2.   Ակտիվ  մետաղներից  նատրիումի  կամ  կալցիումի  փոխազդեցությունը

ջրի  հետ:Համոզվելու  համար, որ  առաջացել  է  ալկալի` կաթոցիկով  2

կաթիլ  հայտանյութ  ֆենոլֆտալեին  լցրեք  առաջացած  ալակալու

լուծույթին :   Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:

 

Լաբորատոր  փորձ  3.  Միջին  ակտիվության  մետաղներից` մագնեզիումի, ցինկի, ալյումինի

փոխազդեցությունը  նոսր  ծծմբական  թթվի  կամ աղաթթվի  հետ

անջատվող  ջրածնի  այրումը: Գրեք  համապատասխան  ռեակցիաների

հավասարումները:

Լաբորատոր  փորձ  4.  Մետաղի  փոխազդեցությունը աղերի  ջրային  լուծույթների  հետ(բացի

ալկալիական  և  հողալկալիական  մետաղների, ինչու՞): Երկաթի(մեխի)

փոխազդեցությունը  պղնձարջասպի  լուծույթի  հետ: Ինչու՞   է  մեխը

կարմրում:  Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:

10-րդ  դաս. սովորողները կատարելու են   ոչ  դարձելի  իոնափոխանակման ռեակցիաների օրինակներ՝ նստվածքի, գազի և թույլ էլեկտրոլիտի առաջացմամբ: Գրելու  են   կատարած  լաբորատոր  փորձերի ռեակցիաների  մոլեկուլային, լրիվ  և  կրճատ  իոնայի  հավասարումները:

11-րդ  դաս.-ի սովորողները կատարելու  են  հետևյալ լաբորատոր  փորձերը` 

                              Սպիրտների  քիմիական  հատկությունները

Փորձերի  համար  անհրաժեշտ  են` էթիլսպիրտ, 2-պրոպանոլ, գլիցերին, սառցային   քացախաթթու, բութիլսպիրտներ

Փորձերն  իրականացնելու  համար  անհրաժեշտ  են  նաև  մետաղական  նատրիում,  պղնձե  լար,

պղնձի  սուլֆատի 5%-անոց լուծույթ, նատրիումի  հիդրօքսիդի 10%-անոց  լուծույթ, խիտ  ծծմբական

թթու, ապակե  ձողեր, փորձանոթի բռնիչ, տաքացնող  սարք` սպիրտայրոց:

Լաբորատոր  փորձ 1.  Նատրիումի  էթիլատի  ստացումը.

Փորձանոթի  մեջ  լցրեք 5 մլ էթիլսպիրտ  և  մեջը  գցեք  մետաղական

նատրիումի  փոքրիկ  կտոր, սկսվում  է  բուռն  ռեակցիա, որի  ընթացքում

անջատվում  է  ջրածին: Մետաղական  նատրիումի  լրիվ  լուծվելուց  հետո,

փորձանոթում  առաջանում  է  նատրիումի  էթիլատ, որը  հեշտությամբ

հիդրոլիզվում  է, առաջացնելով  NaOH  և  ելային  էթիլսպիրտը, եթե

ավելացնեք  2-3 մլ  ջուր: Ստացված  լուծույթի  մեջ  մեկ  կաթիլ  ֆենոլֆտալեին

ավելացնելիս  լուծույթը  ստանում  է  մորու  գույն: Այրեք  էթիլսպիրտով  թրջած

բամբակը. այն  այրվում  է  «մաքուր  կապույտ» բոցով:

Առաջադրանք 1. Կազմեք  ձեր  կողմից  ուսումնասիրված  ռեակցիաներն  արտահայտող

hավասարումները.

                                 ա)   նատրիումի  էթիլատի  ստացումը

բ)   նատրիումի  էթիլատի  հիդրոլիզը

                              գ)  էթիլսպիրտի  այրման  ռեակցիայի  հավասարումը:

Լաբորատոր  փորձ 2.  Սպիրտի  օքսիդացումը  ալդեհիդի (կամ  կետոնի)

                                          Պղնձալարի  ծայրը  ոլորեք  պարույրի  2-3  գալար ձևով: Փորձանոթի  մեջ լցրեք

5-6 կաթիլ  էթիլսպիրտ:  Պղնձի  պարույրը  շիկացրեք  սպիրտայրոցի  բոցի  մեջ,

որպեսզի  պղինձը  ծածկվի  օքսիդի  սև  շերտով, պարույրը  արագ  ընկղմեք                                                                      սպիրտով  լցված  փորձանոթի  մեջ: Այդ  գործողությունը  կրկնեք  մի

քանի  անգամ: Ուշադրություն  դարձրեք  առաջացող  ալդեհիդի  հոտին: Եթե

փորձի  համար  վերցնեք  2-պրոպանոլ, ապա  կստանաք կետոն` ացետոն:

Առաջադրանք 2.  Կազմեք   ձեր  կողմից  իրականացված  ռեակցիաների  hավասարումները.

ա)  պղինձը  շիկացնելով` պղնձի(II)  օքսիդի ստացման

բ)  սպիրտը  պղնձի(II)  օքսիդով օքսիդացնելիս այդեհիդի  կամ կետոնի ստացման:

 

Լաբորատոր  փորձ 3.   Պղնձի   գլիցերատի  համալիր  միացության  ստացումը.

                                       Փորձանոթի  մեջ  լցրեք  մոտ  2մլ  նատրիումի  հիդրօքսիդի  լուծույթ  և  ավելացրեք

մի  քանի  կաթիլ  պղնձի  սուլֆատի  լուծույթ:  Ստացվում  է  պղնձի (II)  հիդրօքսիդի

երկնագույն, դոնդողանման  նստվածք: Այդ  նստվածքի  վրա  լցրեք  մոտ 2-3  կաթիլ

գլիցերին  և  խառնեք  ապակե  ձողով: Կնկատեք, որ  դոնդողանման  նստվածքը

լուծվում  է, և  գոյանում  է  մուգ  կապույտ  գույնի  պղնձի  գլիցերատի  թափանցիկ

լուծույթ: Այս  ռեակցիան  բազմատոմ  սպիրտների   հայտնաբերման  որակական   

                                       ռեակցիան  է:

Առաջադրանք  3.  Գրեք  ընթացող  ռեակցիաների  hավասարումները.

                                         ա)   պղնձի (II)  հիդրօքսիդի առաջացման

բ)   պղնձի (II)  հիդրօքսիդի փոխաղդեցությունը գլիցերինի  հետ:

 

Լաբորատոր  փորձ 4.   Բարդ  եթերների` էսթերների  ստացումը

Վերցրեք  2 փորձանոթ  և  յուրաքանչյուրի  մեջ  լցրեք  1-2 մլ  սառցային

քացախաթթու(քարշիչ պահարանի տակ) և  ոչ  շատ  խիտ  ծծմբական  թթու:

Փորձանոթներում  եղած  խառնուրդներին  ավելացրեք` մեկին մոտ 3 մլ

էթիլսպիրտ, իսկ  մյուսին` նույնքան բութանոլ: Առանց  փորաձանոթների

բերանները  փակելու`տեղադրեք  ջրային  բաղնիքում տաքացրեք 20-30 րոպե:

Էսթերները  ջրից  թեթև   լինելով` բարձրանում  են մակերես  և  կազմում

բարակ  շերտեր: Լաբորատորիայում  տարածվում  է  դուրեկան  հոտ:

                                         

Առաջադրանք  4.  Գրեք երկու  էսթերների  առաջացման  ռեակցիաների  hավասարումները:

 
Оставить комментарий

Опубликовал на Май 11, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

Առաջադրանքներ՝ 11-րդ դաս. մայիսի 2-ից-8-ը

Թեմաներ`«Թթվածին պարունակող օրգանական միացություններ»`

  • Միատոմ  և  բազմատոմ  սպիրտներ, դասակարգումը, իզոմերիան,անվանակարգը, ստացումը, ֆիզ-քիմ  հատկությունները, կիրառումը:
  • Ֆենոլ, իզոմերիան,անվանակարգը, ստացումը, ֆիզ-քիմ  հատկությունները, կիրառումը:
  • Ալդեհիդներ, կարբոնաթթուներ, բարդ եթերներ:
 

Առաջադրանքներ՝ 10-րդ դաս. մայիսի 2-ից-8-ը

Թեմա`«Քիմիական ռեակցիաների տեսակները».

  • Դարձելի ռեակցիաներ՝ քիմիական  հավասարակշռություն, Լե Շատելյեի  սկզբունքը:
  • Ոչ դարձելի  ռեակցիաներ՝ իոնափոխանակման ռեակցիաների օրինակներ՝ նստվածքի, գազի և թույլ էլեկտրոլիտի  առաջացմամբ:
 

Առաջադրանքներ՝ 9-րդ դաս. մայիսի 2-ից 8-ը

Թեմա`«Մետաղներ».

  • Մետաղների ընդհանուր բնութագրումը, ատոմների կառուցվածքը
  • Մետաղների  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում
  • Մետաղական  քիմիական կապը
  • Մետաղների ֆիզիկական  հատկությունների
  • Մետաղների քիմիական հատկությունները՝ փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ
  • Մետաղների ստացման եղանակները`լաբորատորիայում և արդյունաբերական                                                                                                                                                                                                                                                                Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները. 
  •  Մետաղների  կիրառման  բնագավառները:
  • Ալկալիական մետաղներ՝ նատրիում, կալիում: 
  • Մագնեզիում, կալցիում: Ջրի  կոշտությունը  և  վերացման  եղանակները:
  • Ալյումին:
  • Երկաթ:                                                                                                                                                                                        Անհատական-հետազոտական  աշխատանքներում  պիտի  լինեն  հետևյալ  հարցերի  պատասխանները.
  • Տարրի  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում: Ատոմի կառուցվածքը՝բաղադրությունը, էլեկտրոնային  բանաձևը:Վալենռտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում՝օրինակներ:
  • Տարածվածությունը  բնության  մեջ:
  • Ֆիզիկական  հատկությունները:
  • Քիմիական  հատկությունները:
  • Ստացման  եղանակները:
  • Կիրառման  բնագավառները:
 

Նախագծեր՝ 9-րդ դաս. ապրիլ 2018

Ավագ  դպրոց-վարժարան 9-րդ  դաս.շարունակելու ենք  ուսումնասիրել                                                                                            կարևորագույն  ոչ  մետաղներից.

  • «Ազոտ, ազոտի  շրջապտույտը  բնության  մեջ, ազոտական թթուն  և  նրա  աղերը, ազոտական պարարտանյութեր»
  • «Ֆոսֆոր, ֆոսֆորական  թթուն  և  իր  աղերը, ֆոսֆորական  պարարտանյութեր»
  • «Ածխածին, ածխածնի  բնական մոդիֆիկացիաները՝ տարաձևությունները՝ ալմաստ, գրաֆիտ, ածխածնի օքսիդները՝ շմոլագազ և ածխաթթու  գազ,  ածխաթթուն  և  նրա  աղերը:
  • Սիլիցիում, սիլիկաթթուն  և  իր  աղերը, լուծվող  ապակի, սիլիկատային  արտադրություն՝ խեցեղենի, ցեմենտի  և ապակու  արտադրություն»:
  • Անհատական- հետազոտական աշխատանքների թեմաները.
  • «Կենսական  տարրեր»
  • Օրգանական  նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ
  • «Նիտրատային  աղետ»
  • «Ազոտային  և  ֆոսֆորային  պարարտանյութեր»
  • «Թանկարժեք  քարեր»՝  ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу թանկարժեք քարեր              
  • «Թունավորում շմոլագազով» 
  • «Ջերմոցային  էֆեկտ» 
  • «Խեցեղենի, ցեմենտի  և  ապակու արտադրություն»
  • «Սիլիցիումի  կիրառումը  ռադիոելեկտրոնիկայում»
 
Оставить комментарий

Опубликовал на Апрель 8, 2018 в Նախագծեր, ՔԻՄԻԱ