RSS

Архив рубрики: Uncategorized

Առաջադրանքներ՝ 10-րդ դաս. մայիսի 2-ից-8-ը

Թեմա`«Քիմիական ռեակցիաների տեսակները».

  • Դարձելի ռեակցիաներ՝ քիմիական  հավասարակշռություն, Լե Շատելյեի  սկզբունքը:
  • Ոչ դարձելի  ռեակցիաներ՝ իոնափոխանակման ռեակցիաների օրինակներ՝ նստվածքի, գազի և թույլ էլեկտրոլիտի  առաջացմամբ:
Реклама
 

Առաջադրանքներ՝ 9-րդ դաս. մայիսի 2-ից 8-ը

Թեմա`«Մետաղներ».

  • Մետաղների ընդհանուր բնութագրումը, ատոմների կառուցվածքը
  • Մետաղների  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում
  • Մետաղական  քիմիական կապը
  • Մետաղների ֆիզիկական  հատկությունների
  • Մետաղների քիմիական հատկությունները՝ փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ
  • Մետաղների ստացման եղանակները`լաբորատորիայում և արդյունաբերական                                                                                                                                                                                                                                                                Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները. 
  •  Մետաղների  կիրառման  բնագավառները:
  • Ալկալիական մետաղներ՝ նատրիում, կալիում: 
  • Մագնեզիում, կալցիում: Ջրի  կոշտությունը  և  վերացման  եղանակները:
  • Ալյումին:
  • Երկաթ:                                                                                                                                                                                        Անհատական-հետազոտական  աշխատանքներում  պիտի  լինեն  հետևյալ  հարցերի  պատասխանները.
  • Տարրի  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում: Ատոմի կառուցվածքը՝բաղադրությունը, էլեկտրոնային  բանաձևը:Վալենռտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում՝օրինակներ:
  • Տարածվածությունը  բնության  մեջ:
  • Ֆիզիկական  հատկությունները:
  • Քիմիական  հատկությունները:
  • Ստացման  եղանակները:
  • Կիրառման  բնագավառները:
 
Изображение

Կրթական փոխանակումներ`գործուղում Շուշի

   Արցախում  Հոկեմբերի 30-ին  այցելեցինք  Շուշիի Տեխնոլոգիական Համալասրան  հանդիպեցինք  համալասրանի  բնագիտատեխնիկական լաբորատորիայի վարիչ Գագիկ Հրաչի Ներսիսյանի հետ։ Գագիկ Ներսիսյանը 120 գիտական աշխատանքների, 12 գյուտերի հեղինակ է: Բնագիտական լաբորատորիայում կատարվող հետազոտություների նպատակն է վայրի դեղաբույսերից, խոտաբույսերից, մրգերի կորիզներից ստանալ եթերներային յուղեր  և  դրանք կիրառել բուժական նպատակով, նաև կենցաղում, շարունակությունը տե’ս  9-րդ դաս. Մարինե Իշխանյան, Մանե Բարսեղյան բլոգներում…

 

 img_1579Հոկեմբերի 31-ին Շուշիում այցելեցինք Եզնիկ Մոզյան Արհեստագործական ուսումնարան: Մեզ դիմավորեց և ուղեկցեց ուսումնարանի տնօրեն Վասպուրական Կարապետյանը: Ծանոթացանք ուսումնարանի արհեստանոցներին, որոնք տպավորիչ էին իրենց յուրահատկությամբ` արհեստանոցի մի մասը գործնական աշխատանքների համար էր նախատեսված, իսկ մյուսը` տեսական: Հետո հերթական այց կատարեցինք բնագիտական տեխնոլոգիական համալսարան: Գագիկ Ներսիսյանը այս անգամ մեզ ցույց տվեց նռան կորիզից յուղի ստացման ընթացքը: Օրն ավարտեցինք Շուշիում շրջայցով: Եղանք Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցումԵրկրաբանական թանգարանում, Կանաչ եկեղեցում, Հոնուտի կիրճում, Շուշիի ամրոցում: Օրը տպավորիչ էր և հագեցած:

 
Оставить комментарий

Опубликовал на Ноябрь 3, 2017 в Uncategorized

 

Նախագծերի կազմման իմ աշխատանքային գործընթացը

Ավագ դպրոցում քիմիայի խորացված ուսուցման 10- և 11-րդ դասարանների ընտրությամբ գործունեության դասընթացը բաղկացած է երեք` ընդհանուր, տարրերի և օրգանական քիմիա բաժիններից, ընդ որում վերջին երկու բաժինները հիմնականում ունեն նկարագրական, իմացաբանական բնույթ, և հազիվ թե նպաստեն դասավանդման մակարդակի բարձրացմանը և սովորողների կարողությունների և հմտությունների զարգացմանը (հետազոտող մանկավարժների կարծիքով և դասավանդման իմ փորձառությունից ելնելով): Այդ իսկ պատճառով, ուսումնական նախագծերը կազմելիս.

1) Շեշտադրել եմ ընդհանուր քիմիայի, հատկապես,ֆիզիկական քիմիայի, հիմնարար խնդիրները. ինչու՞ են ընթանում քիմիական փոխարկումները, ի՞նչ աստիճանով(դարձելի ռեակցիաներ) և ինչպիսի՞ արագությամբ: Այս հարցադրումներին կարելի է պատասխանել ֆիզիկական քիմիայի այնպիսի բաժինների օգնությամբ, ինչպիսիք են` քիմիական թերմոդինամիկան և կինետիկան, մոլեկուլի կառուցվածքի ժամանակակից տեսությունը, լուծիչի դերը քիմիական ռեակցիաների ընթացքում և այլն:

2) Ուշադրության եմ արժանացրել այն հարցադրումները, որոնք չունեն վերջնական պատասխան, օրինակ`մոլեկուլի տարածական կառուցվածքը և ռեակցիոունակությունը (երկրաչափական և օպտիկական իզոմերներ, բևեռային և ոչ բևեռային մոլեկուլներ), ատոմը կազմող տարրական մասնիկները, Լայնուս Պոլինգի ատոմային օրբիտալների հիբրիդացման տեսությունը, վալենտային զույգի էլեկտրոնների էլեկտրաստատիկ վանման մոդելը, քիմիական կապի մոլեկուլային օրբիտալների մեթոդը, «հիմքերի և թթուների» տարբեր տեսությունները և այլն:

Ավագ դպրոցի քիմիայի խորացված ուսուցման ամբողջ դասընթացը բաժանել եմ 11 մոդուլների` նախագծերի, որոնք կազմված են ենթաթեմաներից: Յուրաքանչյուր նախագծում նշված են անհատական-հետազոտական ուսումնական նախագծեր:

Ուսումնական նախագծերում (11 հատ). նշված են`

1) նախագծի անվանումը, ենթաթեմաները, կարճ բովանդակությունը

2) սովորողների տարիքը, դասարանը,նախագիծը իրականացնելու համար

անհրաժեշտ ժամանակահատվածը

3) նախագծի հիմնավորումը` բովանդակային համապատասխանությունը

ուսումնական չափորոշիչներին

4) ուսուցման արդյունքները` նախագծի նպատակը և խնդիրները

5) ուղղորդող եռյակ հարցերը` գլխավոր, թեմատիկ և ըստ էության

6) տեղեկություններ նախագծի վերաբերյալ` անհրաժեշտ նախնական

գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, ուսումնական միջոցներ

7) ուսումնական նախագծեր, որոնք սովորողները կարողեն ընտրել անհատապես

կամ երկուսով կատարելու և ներկայացնելու համար

8) գնահատման մեթոդիկայի նկարագրությունը ` մինչ նախագծի վրա աշխատելը,

աշխատելու ընթացքում և ավարտելիս

9) միջառարկայական նախագծեր. ֆիզիկայի, կենսաբանության, էկոլոգիայի, մաթեմատիկայի հետ

10) ուսումնական ճամփորդություններ. նշված են նախագծերի շրջանակներում նախատեսված բոլոր ճամփորդությունները և դրանց միջոցով լուծվող առարկայական խնդիրները

11) սովորողի ուսումնական գործունեության ձևերը

նախագծերը` իմ բլոգում

 
Оставить комментарий

Опубликовал на Сентябрь 19, 2017 в Uncategorized

 

Դասավանդողների օգոստոսյան ճամբար 22-29

Օգոստոսի 22

Հանդիպում-քննարկում  Գագիկ Ներսիսյանի հետ

Օգոստոսի 23

  • 10:00 12:00 աշխատանք մասնագիտական խմբերով
  • 12։00-13։00՝ ընդմիջում դպրոցներում
  • 13։00-15։00՝ ուսումնական տարածքի՝  բնագիտատեխնիկական  սրահի, քիմիայի կաբինետի  և դրանց գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը
  • Քիմիայից  սեպտեմբերյան ֆլեշմոբի   առաջադրնքների   կազմում

Օգոստոսի 24

«Հեղինակային կրթական ծրագրի սեպտեմբերյան հավաք»-ին մասնակցության քննարկում: Որոշեցինք շարունակել <<սովորողը՝ սովորեցնող>> նախագիծը:

Օգոստոսի 25

Մասնախմբի դասավանդողները ներկայացնում են իրենց նախագծերը և առարկայական ծրագրերում կատարած փոփոխությունները

Օգոստոսի 28

Բնագիտական օրացույցի կազման աշխտանքներ

Օգոստոսի 29

Բնագիտության լաբորատորիայի վերազինման հարցերի քննարկում

 
Оставить комментарий

Опубликовал на Август 23, 2017 в Նախագծեր, Uncategorized

 

10-րդ դաս. Նախագծեր՝ ապրիլ 2017

Ապրիլի  3-ից՝   <<Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը տարբեր  հատկանիշների                             հիման  վրա.

  • Քիմիական ռեակցիաների  դասակարգումը  անօրգանական  և  օրգանական  քիմիայում:
  • Քիմիական ռեակցիաների  հատկանիշները:
  • Նյութերի զանգվածների  և  էներգիայի  պահպանման  օրենքները: Քիմիական  հավասարումներ: Հաշվարկներ  ըստ  քիմիական  ռեակցիայի  հավասարման` քանակաչափության  օրենքը:
  • Ջերմաքիմիա:Ջերմանջատիչ և  ջերմակլանիչ  ռեակցիաներ: Ջերմաքիմիական  հավասարումներ:
  • Հասկացություն էնթալպիայի  և  էնտրոպիայի  մասին: Հեսի  օրենքը:Հաշվարկներ  ըստ ջերմաքիմիական  հավասարումների:
  • Ռեակցիայի արագություն և  դրա  կախվածությունը  տարբեր  գործոններից: Ներգործող  զանգվածների  օրենքը:  Ակտիվացման  էներգիա: Կատալիտիկ  և  ոչկատալիտիկ  ռեակցիաներ: Ֆերմենտներ:
  • Դարձելի ռեակցիաներ: Քիմիական  հավասարակշռություն, հավասարակշռության  հաստատուն, հավասարակշռության  տեղաշարժը  տարբեր  գործոններով` Լե Շատելյեի  սկզբունքը:                              Նախագծի  նպատակը  և  խնդիրներն  են.
    • Յուրացնել քիմիայի կարևորագույն  հասկացությունները, օրենքները  և  տեսությունը
    • կատարելագործել փորձ  կատարելու ունակությունները, նաև կատարել  հաշվարկներ  քիմիական  բանաձևերով  և  ռեակցիաների  հավասարումներով
    • զարգացնել ճանաչողական  և  մտավոր  հմտությունները  քիմիական  գիտելիքների  և  փորձ  կատարելու  ընթացքում, ինքնուրույն  ձեռք  բերել  նոր  գիտելիքներ կյանքի  պահանջներից  ելնելով
    • սովորողները կընկալեն  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  պատճառները
    • կիմանան ռեակցիայի  ընթանալու  արտաքին  հատկանիշների  և  ներքին  օրինաչափությունների  փոխադարձ  կապը
    • կբացատրեն բնական  երևութների  մեխանիզմը
    • կգտնեն նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ
    • կհասկանան, որ քիմիական  օրենքները  բնության  համընդհանուր  օրենքների  մի  մասն  են  կազմում` երևույթի  էնտրոպիան, էներգիայի  և  զանգվածի  պահպանման  օրենքը

    կլուծեն  հաշվարկային  խնդիրներ  ջերմաքիմիական  ռեակցիաների  հավասարումներով:

 

 
Оставить комментарий

Опубликовал на Апрель 5, 2017 в Նախագծեր, Uncategorized

 

Մարգարա գյուղի այցը կրթահամալիր

Margara dproci ajcՄարտի 30-ին, կրթահամալիրի հյուրն էր  Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի սովորողներն ու դասավանդողները: Օրը սկսեցինք Միջին դպրոցի դասավանդողների  և 8-րդ դասարանցիների միասնական,  ոգևորող պարերից, պարուսույցներ,  Վաչե և Արսեն Խաչատրյաններ: Այնուհետև պարապմունքը շարունակեցինք բնագիտատեխնիկական լաբորատորիայում, շարունակությունը  տես  Լիանա  Հակոբյանի  բլոգում`http://math-arhest.blogspot.am/2017/03/blog-post_30.html