Դեկտեմբերի 17-ից- 21-ը՝ Կիսամյակային գիտելիքի ստուգում` «Ամփոփիչ թեստ -2» Թեմաներ` Անօրգանական նյութերի հիմնական դասերը` «Օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր»
Յուրաքանչյուր առաջադրանքը 0,37 միավոր է
1.Հետևյալ նյութերից չորս սյունակով առանձնացրեք օքսիդները, հիմքերը, թթուներն ու աղերը, նշելով յուրաքանչյուրի անվանումը. HNO3, Na2O, Cu(OH)2, Na3PO4, NO2, FeO , Al(OH)3, \Ca(NO3)2, Ba(HCO3)2, HNO2, NH4OH, FeBr3, HCl, CO2, Fe(OH)2, H2S, CaSiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, KHS, (NH4)2SO4
2. Ո՞ր շարքում են գրված միայն թթվային օքսիդների բանաձևեր.
1) CO2, Mn2O7, P2O5, SO3
2) Al2O3, K2O, SO3, CrO
3) FeO, P2O3, N2O, BaO
4) CrO3, CO, SrO, Cs2O
3. Ո՞ր պնդումն է ճիշտ ամֆոտեր (երկդիմի) հիդրօքսիդների համար.
1) փոխազդում են միայն հիմքերի հետ
2) փոխազդում են միայն թթուների հետ
3) փոխազդում են և՝ հիմքերի, և՝ թթուների հետ
4) չեն փոխազդում ո՝չ հիմքերի, ո՝չ թթուների հետ
4. Թթվածնի քանի՞ ատոմ կա ալյումինի օքսիդի մեկ մոլեկուլում.
1) 5 2) 1,806 . 1024 3) 2 4) 3
5.Որո՞նք են ոչմետաղ —> թթվային օքսիդ —> թթու —> աղ ծագումնաբանական կապն արտահայտող փոխարկումների շղթայում համապատասխան ռեակցիաների հավասարումների ձախ մասերը` ըստ իրականացման հերթականության.
ա) SO2 + H2O = դ) H2SO3 + CaO =
բ) S + O2 = ե) SO2 + CaO =
գ) S + H2O =
1) բ, ե, դ 2) բ, ա, դ 3) գ, դ, ե 4) ե, ա, գ
6.Ջրածին ստանալու համար մետաղական ցինկի հետ ո՞ր թթուն են փոխազդեցության մեջ դնում.
1) խիտ H2SO4 2) HCl 3) խիտ HNO3 4) նոսր HNO3
7. Բերված օքսիդների զույգերից որո՞նք են փոխազդում միմյանց հետ. 1) Na2O և N2O5 2) BaO և CO2 3)Na2O և FeO 4 )Na2O և Al2O3 5) SiO2 և P2O5 6) Na2O և CaO
Ճիշտ պատասխանը` փոխազդող զույգերի համարներն են.
1) 2,3 2) 1,2,4 3) 2,5,6 4) 1,2,5,6
8. Ո՞ր շարքի բոլոր նյութերն են փոխազդում նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթի հետ. 1) FeO, CrO3, HClO 3) ZnO, HClO4, MgO
2) KCl, SO2, CO2 4) FeCl3, ZnO, Mn2O7
9. NaOH, H2SO4, Al(OH)3, Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3 միացություններից մի քանիսը հնարավոր է ստանալ համապատասխան օքսիդի և ջրի միացումով: Որքա՞ն է հնարավոր ռեակցիաների հավասարումների գործակիցների գումարը.
1) 10 2) 25 3) 14 4 ) 20
10. Որո՞նք են 1, 2, 3, 4 նյութերը փոխարկումների հետևյալ շղթայում.
Cu 1› CuO 2› CuSO4 3 › CuCl2 4› Cu(OH)2
1) H2,H2SO4, HCl, KOH 3) O2, H2SO4, BaCl2, NaOH
2) H2O, SO3, NaCl, NaOH 4) O2, SO3, HCl, H2O, P2O5
11. 7,8 գ զանգվածով կալիումը լուծել են 48,4 գ ջրում: Որքա՞ն է նյութի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում.
1) 20 2) 80 3) 25 4) 65
12. R մետաղը թթվածնի հետ առաջացնում է օքսիդ,որում մետաղի զանգվածային բաժինը 52,94 % է: Հայտնի է, որ այդ մետաղի իոնում պրոտոնների և էլեկտրոնների թվերի տարբերությունը 3 է: Որքա՞ն է R տարրի կարգաթիվը. 1) 11 2) 20 3) 13 4) 12
13. Ո՞ր պնդումներն են ճիշտ ազոտական թթվի համար.
ա) ջրային լուծույթում դիսոցված է
բ) դրա աղերը կոչվում են նիտրատներ
գ) փոխազդում է հիմքերի հետ
դ) լակմուսը ներկում է կապույտ
ե) փոխազդում է մետաղների հետ առանց ջրածնի անջատման
զ) չի փոխազդում հիմնային օքսիդների հետ
1) ա, բ, գ, դ 2) բ, գ, դ, ե 3) ա, բ, գ, ե 4) գ, դ, ե, զ
14. .Պարբերական համակարգի գլխավոր ենթախմբերի տարրերից մեկի բարձրագույն օքսիդի մոլային զանգվածը 108 գ/մոլ է, իսկ այդ օքսիդում թթվածնի զանգվածային բաժինը 74 % է:
ա) Որքա՞ն է այդ տարրի ջրածնային միացության մոլային զանգվածը (գ/մոլ):
բ) Ի՞նչ զանգվածով (գ) թթու կառաջանա այդ օքսիդի մեկ մոլը ջրում լուծելիս:
15. Համապատասխանեցրե՛ք քիմիական տարրի նշանը, դրա բարձրագույն օքսիդի հիդրատի ընդհանուր բանաձևը և հիդրատում տարրի օքսիդացման աստիճանը.
Տարրի քիմիական նշան |
Օքսիդի հիդրատի ընդհանուր
բանաձև |
Տարրի օքսիդացման աստիճանը |
ա) Ca
բ) Na
գ) Al
դ) S
|
1) ROH
2) R(OH)2
3) H2RO4
4) H3RO3
|
Ա) +3
Բ) +1
Գ) +4
Դ) +2
Ե) +6
|
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1) ա2Ա, բ1Գ, գ4Ա, դ4Գ 3) ա3Բ, բ1Դ, գ4Ա, դ3Գ
2) ա2Դ, բ1Բ, գ4Ա, դ3Ե 4) ա2Դ, բ1Բ, գ4Բ, դ5Զ
16. Համապատասխանեցրե՛ք թթվի անվանումը, դրանում ֆոսֆորի օքսիդացման աստիճանը և էլեկտրոնային բանաձևը.
Թթվի անվանումը |
Ֆոսֆորի օքսիդացման աստիճանը |
Ֆոսֆորի ատոմի էլեկտրոնային բանաձևը |
ա) օրթոֆոսֆորական
բ) ֆոսֆորային
գ) մետաֆոսֆորական
|
1) 0
2) +1
3) +3
4) +5
|
Ա) 1s22s1
Բ) 1s22s22p63s2
Գ) 1s22s22p1
Դ) 1s22s2
Ե) 1s22s22p6 |
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1) ա4Բ, բ3Բ, գ4Ե 3) ա1Ա, բ6Ա, գ4Ե
2) ա4Ե, բ2Ա, գ1Ա 4) ա4Ե, բ3Բ, գ4Ե
17. Համապատասխանեցրեք ռեակցիայի տեսակը, հավասարման ձախ մասի ուրվագիրը
և վերջանյութի կամ վերջանյութերից մեկի բնորոշ հատկանիշը.
Ռեակցիայի տեսակ |
Հավասրման ուրվագիր |
Վերջանյութի հատկանիշ |
ա) Միացման
բ) Քայքայման
գ) Տեղակալման
դ) Փոխանակման |
1) CuO + HNO3 —>
2) KClO3 MnO2 >
3) CaCO3 + CO2 + H2O—>
4) Cu + AgNO3 —> |
Ա) մետաղ
Բ) աղ (կապույտ լուծույթ)
Գ) գազ
Դ) թթվային աղ |
Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.
1) ա3Դ, բ2Գ, գ4Ա, դ1Բ 3) ա1Բ, բ3Գ, գ4Բ, դ3Դ
2) ա3Դ, բ2Գ, գ1Ա, դ1Բ 4) ա3Գ, բ2Գ, գ4Ա, դ1Բ
18.Նատրիումի և կալիումի հիդրօքսիդների հավասար զանգվածներ պարունակող խառնուրդը լուծել են ջրում և ստացված լուծույթը չեզոքացրել են ազոտական թթվի 30,24 % զանգվածային բաժնով լուծույթով: Չեզոքացումից հետո լուծույթը գոլորշիացրել են և ստացել նիտրատների 22 գ խառնուրդ:
Հաստատե’ք կամ հերքե’ք պնդումների ճշմարտացիությունը խնդրի վերաբերյալ.
- Կալիումի հիդրօքսիդի զանգվածը ելային խառնուրդում 5,6 գ է:
- Նատրիումի հիդրօքսիդի նյութաքանակը փոքր է կալիումի հիդրօքսիդի նյութաքանակից:
- Նատրիում տարրի զանգվածը աղերի խառնուրդում 3,22 գ է:
- Նիտրատների գումարային նյութաքանակը 0,2 մոլ է:
- Ծախսված ազոտական թթվի լուծույթի զանգվածը 50 գ է:
- Նատրիումի նիտրատի զանգվածը կալիումի նիտրատի զանգվածից մեծ է 1,4 գ-ով:
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ճիշտ է |
|
|
|
|
|
|
սխալ է |
|
|
|
|
|
|
չգիտեմ |
|
|
|
|
|
|
Թթուներ, բանաձևերի կազմումը, անվանումը, դասակագումը, թթվային մնացորդը:
Լաբորատոր փորձեր`Թթուների քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում,թթուների փոխազդեցությունը մետաղների, հիմնային օքսիդների,հիմքերի և աղերի հետ) :
Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:
աբորատոր փորձ 1.Թթուների փոխազդեցությունը հայտանյութերի (ինդիկատորների) հետ:
Փորձի նկարագրում` Աղաթթվի ջրային լուծույթը լցրեք երեք փորձանոթների մեջ 3-4մլ չափով ,առաջինի մեջ իջեցրեք լակմուսի թուղթ կամ լցրեք մի քանի կաթիլ լակմուսի լուծույթ , երկրորդի վրա ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեինի լուծույթ,երրորդի վրա մի քանի կաթիլ մեթիլնարնջագույն: Ի՞նչ նկատեցիք:
Ինդիկատորների անվանումը |
Նրանց գույները |
Թթուներում առաջացած գույները |
Լակմուս |
Մանուշ. |
|
ֆենոլֆտալեին |
Անգույն |
|
մեթիլնարնջագույն |
Նարնջ. |
|
Փորձարարական- հաշվարկային գործնական աշխատանք` Թթվային օքսիդներից ֆոսֆորի օքսիդի ստացումը և համապատասխան թթվի` ֆոսֆորական թթվի ստացումը և հատկությունները ` Ոչմետաղ—>թթվային օքսիդ—>թթու—>աղ P->P2O5> H3PO4->Na3PO4—› Ag3PO4
Կատարեք հաշվարկ՝
ա) Որքա՞ն է ջրում լուծված ֆոսֆորի (V) օքսիդի զանգվածը (գ), եթե այրել ենք 6.2գ ֆոսֆոր:
բ) Որքա՞ն է թթվի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում, եթե ֆոսֆորի (V) օքսիդը լուծել են 100մլ տաք ջրում:
դասագրքից սովորել էջ 18-ից 22-ը, կատարել վարժությունները` էջ 22-ից 23-ը
<<Հիմքեր,դասակարգումը, քիմիական հատկությունները: Երկդիմի հիդրօքսիդներ և օքսիդներ>>:
Լաբորատոր փորձեր `Հիմքերի ստացումը, քիմիական հատկությունները (հայտանյութերի, թթուների,աղերի հետ, չլուծվող հիմքերի քայքայումը տաքացնելիս):
Քննարկվող հարցերը՝
- Հիմքերի դասակարգումը
- Հիմքերի ստացումը
- Հիմքերի հատկությունները
- Առաջադրանքներ.
- Տրված նյութերից որոնք են փոխազդում NaOH-ի հետ:Գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները, BaO,KOH,Cu,N2,, CO2 P2O5 , H2O, H3PO4 Լաբորատոր փորձ. Հիմքերի փոխազդեցությունը հայտանյութերի (ինդիկատորների) հետ:Փորձի նկարագրում` Նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթը լցրեք երեք փորձանոթների մեջ 3-4մլ չափով ,առաջինի մեջ իջեցրեք լակմուսի թուղթ կամ լցրեք մի քանի կաթիլ լակմուսի լուծույթ , երկրորդի վրա ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեինի լուծույթ,երրորդի վրա միքանի կաթիլ մեթիլնարնջագույն:Ի՞նչ նկատեցիք: Լրացրեք հետևյալ աղյուսակը:
Ինդիկատորների անվանումը |
Նրանց գույները հիմքերում |
հիմքերում առաջացած գույները |
Լակմուս |
Մանուշ. |
|
ֆենոլֆտալեին |
Անգույն |
|
մեթիլնարնջագույն |
Նարնջ. |
|
Փորձ 3.Չեզոքացման ռեակցիա`այն ռեակցիաները,որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև,որի ընթացքում ստացվում է աղ և ջուր:
Ստացված մորագույն նատրումի հիդրօքսիդի լուծույթի վրա կաթիլ-կաթիլ ավելացնում ենք աղաթթու: NaOH+HCl=NaCl+H2O դասագրքից սովորել էջ 24-ից 27-ը, 29-ից 31-ը, կատարել հետևյալ էջերի վարժությունները` 27, 28, 31,32:
<<Աղեր, դասակարգումը, ստացման եղանակները>>