RSS

Архив за месяц: Декабрь 2023

Հաշվետվություն՝ սեպտեմբեր-դեկտեմբեր 2023

*1.-Կազմել  եմ 2023-2024 ուս. տարվա մոդուլներ,ծրագրեր,ուս.պլանները ՝ 9-րդ  և  10-րդ  և  11-րդ դաս.-ի համար, նաև<<Հեռավար  ուսուցմամբ  սովորողներ>>-ի  համար առաջադրանքների  փաթեթեթները՝

 *2.- Իրականացրել  եմ  <<Քիմիան  փորձարարական  գիտություն  է>> ամենամյա  նախագիծը՝<<Լաբորատոր  փորձեր  և  գործնական պարապմունքներ>> կ/հ-ի քիմիայի լաբորատորիայում

*3.- 9, 10,11-րդ դաս.-ում իրականացրել եմ   սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 22-ը իմ բլոգում  հրապարակված բոլոր նախագծերը:

*4.-9, 10,11-րդ դաս.- ի, նաև  հեռավար սովորողների  համար,  կազմել  եմ  թեմատիկ, ամփոփիչ  ինքնաստուգման  առաջադրանքներ:

*5 — 9, 10, 11-րդ դաս. –ում  սովորողները  կատարել  են  ինքնաստուգման  առաջադրանքները, ամփոփել  եմ  և  գնահատել  առաջին  ուսումնական  շրջանի գործունեությունը:

*6 — 9-րդ  դաս. հեռավար  սովորողների  համար  կազմել  եմ  առաջադրանքներ, ստուգել  եմ և        գնահատել առաջին  ուսումնական  շրջանը:

*7.- Կազմել եմ  ֆլեշմոբի  առաջադրանքները (4-րդ մակարդակ)՝  նոր ձևաչափով:

*8- Սեպտեմբեր-դեկտեմբեր 2023  հաշվետվությունների  հղումները.

Հաշվետվություն.  սեպտեմբեր  2023
Հաշվետվություն. հոկտեմբեր 2023
Հաշվետվություն.  Նոյեմբեր  2023

Հաշվետվություն. դեկտեմբեր 2023

 
Оставить комментарий

Опубликовал на 27 декабря, 2023 в Հաշվետվություն

 

Մանկավարժական ճամբար. դեկտեմբերի 25-29

Աշխատակարգ. Նախատեսել  եմ  կատարել  հետևյալ  աշխատանքները.

  • ուսումնական առաջին շրջանի ամփոփում մատյաններում
  • ուսումնական երկրորդ շրջանի ջոկատի աշխատակարգի կազմում և հրապարակում
  • ուսումնական առաջին շրջանի անհատական հաշվետվության հրապարակում բլոգում
  • մասնակցելու  եմ մանկավարժական խորհրդի և ստուգատեսային քննարկումներին
  • մաքրելու  եմ  և  դասավորելու  քիմիայի  կաբինետը;

Ճամբարի օրակարգ.

  • 10։00՝ հավաք մանկավարժական խորհրդով
    • դեկտեմբերի 25՝ ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում
    • դեկտեմբերի 26՝ ուսումնական 2-րդ շրջանի հունվարյան ստուգատեսների ծրագրերի ներկայացում, ջոկատի ղեկավարները ներկայացնում են ջոկատների աշխատակարգերը
    • դեկտեմբերի 27՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում: Խնդիրներ: Առաջարկներ
  • 11։00՝ երաժտության պարապմունք սեբաստիա համերգասրահում/ պատրաստվում ենք ուրբաթ-համերգին և ուսումնական ժամերգությանը/
  • 11։30-ից՝ անհատական աշխատանք, ըստ բովանդակության
  • 12:15՝ ընդմիջում
  • 13:00՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

Դեկտեմբերի 29՝

 
Оставить комментарий

Опубликовал на 22 декабря, 2023 в Մանկավարժական ճամբար

 

Հաշվետվություն. դեկտեմբեր 2023

  • 9, 10,11-րդ  դաս. –ի  սովորողների  1-ին կիսամյակի  ուսումնական  գործունեության արդյունքները  գնահատելու  համար  կազմել  եմ  ինքնաստուգման առաջադրանքներ, ստուգել  եմ առաջադրանքների պատասխանները:
  • Հեռավար  սովորողների  համար կազմել  եմ  և  ուղարկել  առաջադրանքներ, ստուգել  եմ  առաջադրանքների  պատասխանները:
  • 9, 10, 11-րդ դաս. –ում  աշխատել եմ սովորողների  բլոգներում , ամփոփել  եմ  և  գնահատել  1-ին  ուսումնական շրջանի  սովորողների  գործունեությունը:
  • Անց  եմ  կացրել  վարպետության  դաս  քիմիայի  լաբորատորիայում՝   կրթական փոխանակումներ  Երևանի թիվ 184 ավագ  դպրոցի 10 և 11- րդ դասարանի սովորողների, կենսաբանության  և  ֆիզիկայի  դասավանդողների հետ, Անուշ Ասատրյանի  ուղեկցությամբ: Հյուրերը  մասնակցեցին  ուսումնական բաց պարապմունքին՝ <<Ուսուցումը  փորձի հիման  վրա>>, կատարեցին լաբորատոր  փորձեր, ներկայացրեցի, թե  ինչպես  ենք  փորձից  անցնում տեսության, հանդիպումը  կարող  եք  տեսնել` այստեղ:  
  • Կատարել  եմ   խորհրդատվություն  հետազոտական  աշխատանք կատարող  սովորողներին. https://michelamarashlian.wordpress.com/category/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%a6%d5%b8%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84/
  • Կատարել  եմ   խորհրդատվություն   9-րդ դաս.  <<Կենդանի օրգանիզմի քիմիան>> նախագծի  շրջանակներում, գնահատել  եմ  այն  սովորողներին, ովքեր  իրենց  բլոգներում  պատասխանել  են  նախագծի  <<Ուղղորդող  հարցերին>>:
 
Оставить комментарий

Опубликовал на 14 декабря, 2023 в Հաշվետվություն

 

9-րդ դաս. դեկտեմբեր 2023

Հարցադրումներ.

1.       Քանի՞  միլիոն  նյութ  է  հայտնի  մարդկությանը….

2.       Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  բաղադրության  պատասխանը հիմնավորեք   օրինակներով

3.       Ինչպե՞ս  են  դասակարգվում  նյութերն  ըստ  ծագումնաբանության

4.       Անօրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք  օրինակներ…

5.       Օրգանական նյութերի ինչպիսի՞ օրինակներ գիտեք, գրեք  օրինակներ…

6.       Ո՞ր նյութերն են ավելի շատ, օրգանականը, թե՞անօրգանականը, պատասխան

           հիմնավորեք:

7.       Ո՞ր  նյութերն  են  կոչվում  օքսիդներ, հիմքեր,  թթուներ, աղեր սահմանեք,          

         դասակարգեք, գրեք օրինակներ,  նշեք  ֆիզիկաքիմիական   հատկությունները:

Կիսամյակային  ինքնաստուգման  առաջադրանքներ. թեման՝  «Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերը` «Օքսիդներ, հիմքեր, թթուներ, աղեր»    

 

10-11-րդ դաս. դեկտեմբեր 2023

10-րդ դաս. Թեման՝ <<Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերի վերաբերյալ                      գիտելիքների  ընդհանրացում>>

Read the rest of this entry »