RSS

Архив рубрики: Լաբորատոր փորձեր

9-րդ  դաս. մայիս 2024

***-Թեման՝ <<Թթվածին, օզոն, այրման ռեակցիաներ>> 

Ուղղորդող  հարցադրումներ.

  1. Թթվածնի ենթախմբի ընդհանուր  բնութագիրը, թթվածնի  դիրքը  պարբերական  համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի  իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)
  2. Թթվածնի  տարածվածությունը  Երկրագնդի վրա  
  3. Թթվածնի  վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում, գրեք օրինակներ 
  4. Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները  
  5. Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  թթվածինը  լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ 

6. Լաբորատոր փորձեր՝ այրման ռեակցիաներ, օդի բաղադրության որոշումը: 7. Ինչպիսի՞   թունավոր  նյութեր  կարող  են  պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային) 

8. Օզոն,  օզոնային շերտի վերացմամբ ի՞նչ վտանգ է սպառնում կենդանական աշխարհին, օզոնային  ճեղքերի  առաջացման  պատճառները   որո՞նք  են 

9. Ո՞ր  ռեակցիաներն  են  կոչվում  այրման  ռեակցիաներ, սահմանեք և գրեք  այրման ռեակցիաների  օրինակներ  

10. Որտե՞ղ  է  կիրառվում  թթվածնը:  

Անհատական  աշխատանքներ.

  • << Ինչպիսի՞   թունավոր  նյութեր կարող  են  պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային) >>
  • << Օզոնային ճեղքերի առաջացման  պատճառները   որո՞նք  են>>  

Դասագրքից  սովորել էջ 60-68-ը, կատարեք 63, 64, 68 էջերի առաջադրանքները:

 

10-11-րդ դաս. ապրիլ 2024

*-10-դաս.  թեմայի  անվանումը՝ <<Քիմիական  ռեակցիաների դասակարգումը տարբեր  հատկանիշների հիման  վրա>>

Բովանդակությունը.    Նյութերի զանգվածների  և  էներգիայի  պահպանման  օրենքները: Քիմիական հավասարումներ: Հաշվարկներ  ըստ  քիմիական  ռեակցիայի  հավասարման` քանակաչափության  օրենքը: Ջերմաքիմիա: Ջերմանջատիչ և  ջերմակլանիչ  ռեակցիաներ: Ջերմաքիմիական  հավասարումներ: Հասկացություն  էնթալպիայի  և  էնտրոպիայի  մասին: Հեսի  օրենքը: Հաշվարկներ  ըստ ջերմաքիմիական  հավասարումների:

Read the rest of this entry »

 

10-11-րդ դաս. փետրվարի 20-ից մարտ 2024

*-10-րդ դաս.  Նախագծի անվանումը՝<<Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը                                                                    տարբեր  հատկանիշների  հիման  վրա>>

Բովանդակությունը. Քիմիական ռեակցիաների  դասակարգումը  անօրգանական  և  օրգանական  քիմիայում: Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները:Նյութերի զանգվածների  և  էներգիայի  պահպանման  օրենքները: Քիմիական հավասարումներ: Հաշվարկներ  ըստ  քիմիական  ռեակցիայի  հավասարման` քանակաչափության  օրենքը:

Read the rest of this entry »

 

10-11-րդ դաս. փետրվար 2024

10-դաս. Դիսպերս  համակարգեր, կոլոիդներ, իրական  լուծույթներ, լուծույթները  որպես  ֆիզիկաքիմիական  համակարգեր, նյութերի  լուծելիությունը և դրա  վրա  ազդող  գործոնները, կոնցենտրացիայի  թվական  արտահայտումը:                   Գործնական  աշխատանք.  <<Տարբեր  կոնցենտրացիաներով  լուծույթների պատրաստումը  և  լուծված  նյութի  զանգվածային, մոլային բաժնի և մոլային կոնցենտրացիայի  որոշումը>>:

Read the rest of this entry »

 

Աշնանային 18-րդ հավաք 2023

Նախատեսել  եմ  կ/հ-ում  իրականացվող սովորողը՝ սովորեցնող նախագծով իրականացնել

<<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>>  թեմայով  հետազոտական աշխատանքը
Մասնակիցներ՝ <<Քիմիա>> ընտրությամբ գործունեության խմբի 10-11-րդ դաս. սովորողներ                                    9-րդ դաս.-ներ

Ընթացքը. 10-11-րդ դաս.-ը  կաշխատեն իրենց  հետազոտական ենթաթեմաներով և կղեկավարեն 9-րդ դաս.-ին իրականացնել <<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>> թեմայի ենթաթեմաներով նախագծերը:

Ժամանակահատվածը՝ հոկտոմբերից   դեկտեմբեր

<<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>> թեմայի անոտացիան. Կենսական տարրերը` մակրո-, միկրո-, ուլտրատարրեր: Կենդանի և անկենդան աշխարհների նմանությունները և  տարբերությունները: Բջջի  բաղադրությունը՝ կենսաբանորեն ակտիվ նյութերը կյանքի միավորում` բջջում: Սպիտակուցների, Ճարպերի,ածխաջրերի, նուկլեինաթթուների և վիտամինների  դերը  կենդանի  օրգանիզմում:
Լաբորատոր  փորձեր՝  օսլայի, գլյուկոզի, սախարոզի, սպիտակուցների, վիտամինների հայտնաբերման  որակական ռեակցիաները,սպիտակուցների բնափոխման ռեակցիաներ:

10-11-րդ դաս.- <<Քիմիա>> ընտրությամբ գործունեության խմբի  սովորողների հետազոտական աշխատանքի թեմաներ.

*-11-րդ դաս.-Մարաշլյան Միքաելա- <<Ածխաջրեր>>

*-11-րդ դաս.-Մուրադյան Նարե-<<Սպիտակուցներ>>

*-10-րդ դաս.-Պետրոսյան Էլեոնոր-<<Կյանքը սպիտակուցների գոյության ձևն է…>>

*-10-րդ դաս.-Կազարով Գոռ-<<Վիտամիններ>>:

 

Մայիսյան 18-րդ հավաք 2023

 <<Ուսուցումը  փորձի  հիման  վրա>> շուրջտարյա  նախագծերի, հետազոտական աշխատանքների լաբորատոր փորձեր

Ուսումնական   բաց   դասեր

Մասնակիցներ՝ ավագ դպրոց-վարժարանի 9, 10, 11-րդ  դաս. սովորողներ

Ընթացքը՝  սովորողները.

Read the rest of this entry »

 

11-12-րդ դաս.- ապրիլ 2023

Նախագծի անվանումը՝  <<Թթվածին պարունակող օրգանական  նյութեր>>

Բովանդակությունը. Ալդեհիդների  իզոմերիան և անվանակարգը, ֆիզիկաքիմիական  հատկությունները, ալդեհիդների  որակական  ռեակցաները, ստացման եղանակները: Կետոններ: Կարբոնաթթուների  դասակարգումը, իզոմերիան, անվանակարգը, ստացումը  և  ֆիզիկաքիմիական  հատկությունները: Էսթերներ:  Ճարպեր:

Լաբորատոր  փորձեր. Ացետալդեհիդի ստացումը, ալդեհիդների հայտնաբերման արծաթահայելու ռեակցիան (գլյուկոզը որպես վերականգնող շաքար), քացախաթթվի քիմիական հատկությունները, էսթերներից  էթիլացետատի ստացումը:

Read the rest of this entry »

 

9-րդ դաս. մարտ 2023

Նախագծի անվանումը՝  <<Հալոգեններ>>

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում  «հալոգեններ»,  ո՞ր  տարրերն  են դրանք  բնութագրեք այդ տարրերը. 

 *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են  տարածված  բնության   մեջ,  գրեք  օրինակներ…

Read the rest of this entry »

 

11-12-րդ դաս.- մարտ 2023

Նախագծի  անվանումը՝ Ֆենոլ

Նախագծի կարճ  բովանդակությունը. Ֆենոլ, ստացման  եղանակները, ֆիզիկաքիմիական    

                                                                      հատկությունները, ֆենոլ-ֆորմալդեհիդային խեժեր,           

                                                                      կիրառումը:

Լաբորատոր  փորձեր՝ <<Սպիրտներ>>

Լաբորատոր  փորձ 1.  Նատրիումի  էթիլատի  ստացումը.

 Փորձանոթի  մեջ  լցրեք 5 մլ էթիլսպիրտ  և  մեջը  գցեք  մետաղական  նատրիումի  փոքրիկ  կտոր, սկսվում  է  բուռն  ռեակցիա, որի  ընթացքում   անջատվում  է  ջրածին: Մետաղական  նատրիումի  լրիվ  լուծվելուց  հետո,  փորձանոթում  առաջանում  է  նատրիումի  էթիլատ, որը  հեշտությամբ  հիդրոլիզվում  է, առաջացնելով  NaOH  և  ելային  էթիլսպիրտը, եթե ավելացնեք  2-3 մլ  ջուր  և  մեկ  կաթիլ  ֆենոլֆտալեին, ապա  լուծույթը  ստանում  է  մորու  գույն:

 Այրեք  էթիլսպիրտով  թրջած  բամբակը. այն  այրվում  է  «մաքուր  կապույտ» բոցով:

Առաջադրանք 1. Կազմեք  ձեր  կողմից  ուսումնասիրված  ռեակցիաներն  արտահայտող   hավասարումները.

 ա)   նատրիումի  էթիլատի  ստացումը

 բ)   նատրիումի  էթիլատի  հիդրոլիզը

 գ)  էթիլսպիրտի  այրման  ռեակցիայի  հավասարումը:

Read the rest of this entry »

 
Оставить комментарий

Опубликовал на 27 февраля, 2023 в ՔԻՄԻԱ, Լաբորատոր փորձեր

 

9-10-րդ դաս. Փետրվար 2023

Նախագիծ 1.՝  <<Աղեր>>

Բովանդակությունը. <<Աղերի  դասակարգումը, անվանակարգը, ստացման  եղանակները, ֆիզիկական, քիմիական  հատկությունները, կիրառման  բնագավառները:

Ընթացքը. Սովորողները կկատարեն  լաբորատոր – հաշվարկային  փորձարարական առաջադրանքներ.

Փորձ  1.   Ցինկի  քլորիդի (կամ  սուլֆատի) ստացումը` տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  (կամ  նոսր  ծծմբական  թթվի)   փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք  ռեակցիայի հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ), եթե  փորձի  համար  վերցրել  եք   m գ  մետաղ:

Read the rest of this entry »