RSS

Архив за месяц: Сентябрь 2017

9-րդ դաս. Ամփոփիչ թեստ-1 «Կրկնողություն»

1. Ո՞ր  շարքում   է   գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.

ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

2. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ.

ա) 3                                     բ) 6                                     գ) 4                                  դ) 5

3. Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված միայն օրգանական նյութեր.
1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

 4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել սնդիկը.

1) միայն  պինդ  վիճակում
2միայն  գազային վիճակում
3) միայն  հեղուկ  վիճակում
4) բոլոր  երեք  վիճակներում

5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2սմ է, իսկ  ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.
1) 38,6գ                            2) 9,65գ                                   3) 3,86գ                               4) 1,93գ

6. Համապատասխանեցրեք  նյութի  հատկությունները  և  անվանումը.   

                 Հատկությունները             Անվանումը
ա) բնորոշ  հոտով թափանցիկ  հեղուկ

բջրում լավ  լուծվող պինդ  նյութ

գմետաղական  փայլով պինդ գունավոր  նյութ

դջրում  քիչ  լուծվող անհոտ, անհամ  գազ

    1)  կավիճ   

    2) սախարոզ

   3) քացախաթթու

   4) թթվածին

   5)  քլոր

   6 յոդ

7Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

2)   AgBr, H2, CaCO3, P4                                               4)  NaOH, CO2, NH3, CuSO4

 8. Ո՞ր տարրական  մասնիկներից  է  կազմված  ատոմը.
    1 միայն էլեկտրոններից
    2 նեյտրոններից և էլեկտրոններից
    3 պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
    4 միայն պրոտոններից

9.   Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
4)  K, Na, P, Fe, C

10. Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

11.  Բնութագրեք հետևյալ ….  տարրի  ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը
բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z- ը
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և ենթամակարդակների)

ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞

ոչմետաղական

թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ

ժ)  Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները

օքսիդում):

 
Оставить комментарий

Опубликовал на 30 сентября, 2017 в Հեռավար ուսուցում, Թեստեր

 

Նախագծերի կազմման իմ աշխատանքային գործընթացը

Ավագ դպրոցում քիմիայի խորացված ուսուցման 10- և 11-րդ դասարանների ընտրությամբ գործունեության դասընթացը բաղկացած է երեք` ընդհանուր, տարրերի և օրգանական քիմիա բաժիններից, ընդ որում վերջին երկու բաժինները հիմնականում ունեն նկարագրական, իմացաբանական բնույթ, և հազիվ թե նպաստեն դասավանդման մակարդակի բարձրացմանը և սովորողների կարողությունների և հմտությունների զարգացմանը (հետազոտող մանկավարժների կարծիքով և դասավանդման իմ փորձառությունից ելնելով): Այդ իսկ պատճառով, ուսումնական նախագծերը կազմելիս.

1) Շեշտադրել եմ ընդհանուր քիմիայի, հատկապես,ֆիզիկական քիմիայի, հիմնարար խնդիրները. ինչու՞ են ընթանում քիմիական փոխարկումները, ի՞նչ աստիճանով(դարձելի ռեակցիաներ) և ինչպիսի՞ արագությամբ: Այս հարցադրումներին կարելի է պատասխանել ֆիզիկական քիմիայի այնպիսի բաժինների օգնությամբ, ինչպիսիք են` քիմիական թերմոդինամիկան և կինետիկան, մոլեկուլի կառուցվածքի ժամանակակից տեսությունը, լուծիչի դերը քիմիական ռեակցիաների ընթացքում և այլն:

2) Ուշադրության եմ արժանացրել այն հարցադրումները, որոնք չունեն վերջնական պատասխան, օրինակ`մոլեկուլի տարածական կառուցվածքը և ռեակցիոունակությունը (երկրաչափական և օպտիկական իզոմերներ, բևեռային և ոչ բևեռային մոլեկուլներ), ատոմը կազմող տարրական մասնիկները, Լայնուս Պոլինգի ատոմային օրբիտալների հիբրիդացման տեսությունը, վալենտային զույգի էլեկտրոնների էլեկտրաստատիկ վանման մոդելը, քիմիական կապի մոլեկուլային օրբիտալների մեթոդը, «հիմքերի և թթուների» տարբեր տեսությունները և այլն:

Ավագ դպրոցի քիմիայի խորացված ուսուցման ամբողջ դասընթացը բաժանել եմ 11 մոդուլների` նախագծերի, որոնք կազմված են ենթաթեմաներից: Յուրաքանչյուր նախագծում նշված են անհատական-հետազոտական ուսումնական նախագծեր:

Ուսումնական նախագծերում (11 հատ). նշված են`

1) նախագծի անվանումը, ենթաթեմաները, կարճ բովանդակությունը

2) սովորողների տարիքը, դասարանը,նախագիծը իրականացնելու համար

անհրաժեշտ ժամանակահատվածը

3) նախագծի հիմնավորումը` բովանդակային համապատասխանությունը

ուսումնական չափորոշիչներին

4) ուսուցման արդյունքները` նախագծի նպատակը և խնդիրները

5) ուղղորդող եռյակ հարցերը` գլխավոր, թեմատիկ և ըստ էության

6) տեղեկություններ նախագծի վերաբերյալ` անհրաժեշտ նախնական

գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, ուսումնական միջոցներ

7) ուսումնական նախագծեր, որոնք սովորողները կարողեն ընտրել անհատապես

կամ երկուսով կատարելու և ներկայացնելու համար

8) գնահատման մեթոդիկայի նկարագրությունը ` մինչ նախագծի վրա աշխատելը,

աշխատելու ընթացքում և ավարտելիս

9) միջառարկայական նախագծեր. ֆիզիկայի, կենսաբանության, էկոլոգիայի, մաթեմատիկայի հետ

10) ուսումնական ճամփորդություններ. նշված են նախագծերի շրջանակներում նախատեսված բոլոր ճամփորդությունները և դրանց միջոցով լուծվող առարկայական խնդիրները

11) սովորողի ուսումնական գործունեության ձևերը

նախագծերը` իմ բլոգում

 
Оставить комментарий

Опубликовал на 19 сентября, 2017 в Uncategorized