RSS

Архив рубрики: Flash Mob

Սեպտեմբերյան Flash Mob

                  ՔԻՄԻԱՅԻՑ     Flash  Mob    Սեպտեմբեր   2017                                                             Ավագ  դպրոցի  սովորողների  համար 

                                     ԱՊԱԿԻ,  ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻ 

  • Գունավոր  ապակի  ստանալու  համար  դրա  մեջ    ավելացվում  է    

որոշ  մետաղների  օքսիդներ: Պատասխանեք, խնդրեմ, ի՞նչ  գույն   են  ապակուն  տալիս  կոբալտի (II), երկաթի (III), մանգանի  (IV),    քրոմի (III)  և  պղնձի (II)   օքսիդները, արծաթը, ոսկին:  

  • Սովորական  ապակին (պատուհանի)  պատրաստում  են սպիտակ  ավազի,  կրաքարի և սոդայի  խառնուրդը   հատուկ  վառարաններում   1500 OC  հալելիս.  

ա) ինչու՞   է  խառնուրդը  հալվում  այդքան  բարձր  ջերմաստիճանում,  
բ) գրեք  ընթացող  ռեակցիաների  հավասարումները :   

  • Ապակին  համարվում  է  ամորֆ  նյութ, այլ  կերպ  ասում  են «գերսառած  հեղուկ», ինչու՞ : 
  • Ո՞ր  նյութերն  են  համարվում  լուծվող  ապակի, որտե՞ղ  են  կիրառում, ինչպե՞ս  են  ստանում  դրանք,  գրեք  համապատասխան  ռեակցիաների  հավասարումները:  
  • Գերմաքուր  ապակուց  պատրաստում  են  օպտիկական  մանրաթելեր, որտե՞ղ  են  կիրառվում  այդ  մանրաթելերը: 
  • «Լեռնային  բյուրեղապակին»  հիմնականում  բաղկացած  է  ոչ  մետաղներից  մեկի բարձրագույն  օքսիդից:  Նկարագրեք  այդ  օքսիդի  ֆիզիկական  և  քիմիական  հատկությունները:  
  • Բյուրեղապակու  բաղադրության  մեջ  կալցիումի  օքսիդը  փոխարինում  են  կապարի (II օքսիդով. 

ա) ո՞ր  հատկության  շնորհիվ  է  օգտագործվում  կապարի  օքսիդը,  
բ) ինչպիսի՞  իրեր  գիտեք, որոնք  պատրաստված  են  բյուրեղապակուց, 
գ) բյուրեղապակու  բաղադրությունը  արտահայտեք  երեք  օքսիդների  միջոցով, եթե այն  պարունակում  է  7,13%  նատրիում,  32,09% կապար   և  26,05%  սիլիցիում  ըստ զանգվածային  բաժինների,  
դ) հաշվեք  նաև, թե  որքա՞ն  սոդա,  կապարի (II) օքսիդ  և  կվարցային  ավազ  պետք  է վերցնել  100 կգ  բյուրեղապակի  ձուլելու  համար:
Առաջադրանքները  Ձեզ  համար  կազմեց`  Վեներա  Հայկի  Խառատյանը 

            

 
Оставить комментарий

Опубликовал на 25 августа, 2017 в Flash Mob