RSS

Архив за месяц: Ноябрь 2017

«ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ»

Ծրագիր «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ»

 
Оставить комментарий

Опубликовал на 21 ноября, 2017 в Բնագիտություն, Ծրագրեր

 

Նախագծային շաբաթվա ամփոփում

«Սեբաստացու օրերի»-ին՝նոյեմբերի  13,15,17-ին 11-րդ  դաս.-ի <<Քիմիայի  ընտրությամբ  գործունեության>> սովորողները  ներկայացրեցին անհատական — հետազոտական աշխատանքները, հավաքեցին ,նկարեցին ,նաև նկարահանեցին  օրգանական  մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները,  բացատրեցին կովալենտային   կապի  բնույթը  և իզոմերիայի  տեսակները  օրգանական  մոլեկուլներում :Կատարած աշխատանքներըը  ներկայացբած  են  բլոգներում.23667478_812319648940067_1090223079_n.jpg

23666657_812319762273389_29209992_n

10-րդ  դաս.-ի <<Քիմիայի  ընտրությամբ  գործունեության>> սովորողները  ներկայացրեցին անհատական — հետազոտական աշխատանքները` «Անօրգանական  նյութերի  հիմնական դասերը `օքսիդներ, հիմքեր, թթուներ».

 

 

Հարցաշար` «ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

   ԲՆՈՒԹՅՈՒՆ: ԲՆՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ:

  • Ի՞նչ է  բնությունը: Որո՞նք  են  բնության  բաղադրիչները:
  • Ի՞նչու է  անհրաժեշտ  ուսումնասիրել  բնությունը:
  • Ինչպիսի՞ բնական  գիտություններ  գիտեք, որո՞նք  են  նրանց   ուսումնասիրությունների  առարկան:
  • Որո՞նք են  բնության  ուսումնասիրման  գիտական  մեթոդները: Ի՞նչ  գործիքներ  և  չափիչ  սարքեր  գիտեք:
  • Ի՞նչ նշանավոր  գիտնականներ  գիտեք,  նաև  հայ  գիտնականներ:
  • Ինչպիսի՞ կարևորագույն հայտնագործություններ  գիտեք, որոնք  մարդկանց  կյանքը  դարձրել  են բարեկեցիկ:
  • Երկնային ի՞նչ  մարմիններ  են  մտնում  տիեզերքի կազմի  մեջ: Տիեզերքը քնա՞ծ  է…
  • Ի՞նչ է  Արեգակնային  համակարգը:
  • Ի՞նչ համաստեղություններ  գիտեք:
  • Ի՞նչ է  Երկիրը, ինչպիսի՞  ձև  ունի:
  • Ինչպիսի՞ կառուցվածք  ունի  երկրակեղևը:
  • Ինչպիսի՞ երկնային  մարմին  է  Լուսինը: Որո՞նք  են Լուսնի  փուլերը:
  • Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:
  • Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն:
  • Ինչո՞ւ գետերը  միշտ  ներքև  են հոսում:
  • Ինչո՞ւ տերևը  կանաչ է, իսկ երկինքը երկնագույն:
  • Ինչպե՞ս են  առաջանում  ամպերը:
  • Քանի՞ մայրցամաքի  է  բաժանվում  Երկրագունդը, քանի՞ օվկիանոս  գիտեք  և  այլն:
  • Ինչպիսի՞ բնական  և  տեխնածին  աղետներ  գիտեք:
  • Քանի՞ մարզերի  է  բաժանվում  Հայաստանի  Հանրապետությունը,որո՞նք  են  դրանք:

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները.

  • Բնական գիտությունները  և  նրանց   ուսումնասիրությունների  առարկան
  • Նշանավոր գիտնականներ,  նաև  հայ  գիտնականներ,  նրանց  կատարած  հայտնագործությունները
  • Մեր տեղը  տիեզերքում` Արեգակնային  համակարգի  մոլորակները
  • Երկիր մոլորակ, Լուսին
  • Բնական և  տեխնածին  աղետներ
  • ՀՀ մարզերը
 
 

Նախագիծ`այց Երևանի պետական մանկավարժական համալսարան

       Նպատակը՝

  • սովորողների մոտ ձևավորել մասնագիտական կողմնորոշում
  • ծանոթացում ֆիզիկայի,քիմիայի ,կենսաբանության լաբորոտորիաների և նրա աշխատանքների հետ
  • հանդիպում դասախոսական կազմի հետ
  • Ընթացքը.
  • նախապատրաստական աշխատանք սովորողների հետ՝
  • այց համալսարանի քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ
  • այցի  մեկնաբանումը ենթակայքում,բլոգներում                                                                Մասնակից սովորողներ.
  • Երանոսյան Մերի
  • Իսկանյան Հուրի
  • Սարգսյան Օֆելյա
  • Մելիքյան Հովհաննես
  • Հովհաննիսյան Գևորգ
  • Նալբանդյան Էրիկ
 

«Սեբաստացու օրեր»

Նոյեմբերի  13,15,17-ին  «Սեբաստացու  օրերի»  նախագծային  ուսուցման օրերին  Ավագ  դպրոց-վարժարանի   9-րդ  դաս.-ի  սովորողները կկատարեն  անհատական, փորձարարական-հաշվարկային  լաբորատոր  փորձեր`«Անօրգանական  նյութերի  ծագումնաբանական կապը»` ոչմետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ, օրինակ`                 P → P2O5 →  H3PO4  → Na3PO4

Առաջադրանք`  Գրեք իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան աղ կստացվի, եթե այրել  ենք  6,2գ ֆոսֆոր, ընդունել, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

10-րդ  դաս.-ի <<Քիմիայի  ընտրությամբ  գործունեության>> սովորողները կներկայացնեն  անհատական — հետազոտական աշխատանքները` «Անօրգանական  նյութերի  հիմնական դասերը `օքսիդներ, հիմքեր, թթուներ, աղեր», կիրականացնեն  փորձարարական-հաշվարկային առաջադրանքներ`անօրգանական  նյութերի  ծագումնաբանական   կապը.  մետաղ հիմնային  օքսիդ  հիմք  աղ,  օրինակ`

Mg→  MgO→ Mg(OH2 → MgCl2

Առաջադրանք.`   Գրեք իրականացրած  ռեակցիաների  հավասարումները  և  կատարեք  հաշվարկ.  որքան  աղ  կստացվի, եթե <<հրավառության>> համար  վերցրել  եք 2,4գ մագնեզիում,ընդունեք, որ  բոլոր  ռեակցիաները ընթանում  են քանակապես:

11-րդ  դաս.-ի <<Քիմիայի  ընտրությամբ  գործունեության>> սովորողները կներկայացնեն  անհատական — հետազոտական աշխատանքները`

  • Հոմոլոգիա  երևույթը:  Հոմոլոգիական  շարքեր: https://ofelyasargsyan.blogspot.am/search/label/%D5%94%D5%AB%D5%B4%D5%AB%D5%A1
  • Իզոմերիա երևույթը, իզոմերիայի տեսակները`կառուցվածքային  և  տարածական: Իզոմերներ:https://meriyeranosyan.wordpress.com/2017/10/26/%D5%AB%D5%A6%D5%B8%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1/
  • Քիմիական կապերի  էլեկտրոնային  բնույթը  օրգանական  նյութերում:   https://houryiskanyan.wordpress.com/category/%D6%84%D5%AB%D5%B4%D5%AB%D5%A1/                                                                                                                     Սովորողները  կբացատրեն
  • օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները`  պայմանավորված  ածխածնի  ատոմի  կառուցվածքային  առանձնահատկություններով
  • քիմիական կապի  բնույթը  օրգանական  միացությունների  մոլեկուլներում
  • կիմանան օրգանական  նյութերի կառուցվածքի  տեսության  հյմնադրույթները
  • նյութերի հատկությունները կախված  են  ոչ  միայն  դրանց  որակական  և  քանակական  բաղադրությունից, այլև  մոլեկուլում  ատոմների  միացման  կարգից`  մոլեկուլի  կառուցվածքից
  • հիբրիդացման երևույթը  քիմիական  կապն  առաջանալիս և  այդ  երևույթով  պայմանավորված  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը
  • կհասկանան իզոմերիա  երևույթը  և  իզոմեր  ձևերի հատկությունների տարբերությունը  պայմանավորված  դրանց  քիմիական  կառուցվածքով
  • կպատկերեն մոլեկուլների կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևերը
  • կհավաքեն մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները

 

 
Оставить комментарий

Опубликовал на 9 ноября, 2017 в Նախագծեր

 

Նախագծեր` 11-րդ դաս. Նոյեմբեր

Նոյեմբերի  6-ին, 8-ին, 10 -ին`  սովորողները կներկայացնեն անհատական  հետազոտական աշխատանքները.

  • Հոմոլոգիա երևույթը:  Հոմոլոգիական  շարքեր: https://ofelyasargsyan.blogspot.am/search/label/%D5%94%D5%AB%D5%B4%D5%AB%D5%A1
  • Իզոմերիա  երևույթը, իզոմերիայի տեսակները`կառուցվածքային  և  տարածական: Իզոմերներ:https://meriyeranosyan.wordpress.com/2017/10/26/%D5%AB%D5%A6%D5%B8%D5%B4%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1/
  • Քիմիական  կապերի  էլեկտրոնային  բնույթը  օրգանական  նյութերում:   https://houryiskanyan.wordpress.com/category/%D6%84%D5%AB%D5%B4%D5%AB%D5%A1/                                 Սովորողները  կբացատրեն. 
  •  օրգանական  նյութերի  բազմաթվության  պատճառները`  պայմանավորված  ածխածնի  ատոմի  կառուցվածքային  առանձնահատկություններով
  • քիմիական  կապի  բնույթը  օրգանական  միացությունների  մոլեկուլներում
  • կիմանան  օրգանական  նյութերի կառուցվածքի  տեսության  հյմնադրույթները
  • նյութերի հատկությունները  կախված  են  ոչ  միայն  դրանց  որակական  և  քանակական  բաղադրությունից, այլև  մոլեկուլում  ատոմների  միացման  կարգից`  մոլեկուլի  կառուցվածքից
  • հիբրիդացման  երևույթը  քիմիական  կապն  առաջանալիս և  այդ  երևույթով  պայմանավորված  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը
  • կհասկանան  իզոմերիա  երևույթը  և  իզոմեր  ձևերի հատկությունների տարբերությունը  պայմանավորված  դրանց  քիմիական  կառուցվածքով
  • կպատկերեն  մոլեկուլների կառուցվածքային և էլեկտրոնային բանաձևերը
  • կհավաքեն  մոլեկուլների  գնդիկաձողիկային  մոդելները
  • Նոյեմբերի  13-ից` «ՉՀԱԳԵՑԱԾ ԱԾԽԱՋՐԱԾԻՆԵՐ»
  •  Ալկեններ:Հոմոլոգիական շարքը, իզոմերիան, անվանակարգը, ֆիզ-քիմ . հատկություները: Բարձրամոլեկուլային  նյութեր՝ պոլիմերներ:Պոլիմերացման ռեակցիաներ, մոնոմերներ, պոլիմերման  ասիճան:
  • Ալկադիեներ:Հոմոլոգիական շարքը, իզոմերիան, անվանակարգը, ֆիզ-քիմ . հատկություները: Պոլիմերացման ռեակցիաներ` կաուչուկ:
  • Ալկիներ:Ացետիլեն:
  • Արոմատիկ ածխաջրածիներ: Բենզոլ:
 
Оставить комментарий

Опубликовал на 5 ноября, 2017 в Նախագծեր

 

10-րդ դաս.Նախագծեր`նոյեմբեր

Նոյեմբերի  6-ին, 8-ին, 10 -ին`  սովորողները կներկայացնեն անհատական  հետազոտական աշխատանքները <<Անօրգանական  նյութերի  հիմնական դասերը` օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր>>:

Նոյեմբերի 13-ից  17-ը `<< Քանակական օրենքները  քիմիայում>>.

Բաղադրության   հաստատունության  օրենքը` հաշվարկներ  քիմիական  բանաձևերով:

Զանգվածի  պահպանման  օրենքը` հաշվարկներ ռեակցիայի  հավասարումով:

Գազային  նյութերի օրենքները`  Գեյ-Լյուսակի ծավալային  հարաբերություննրի օրենքը, Ավոգադրոյի  օրենքը և նրա  հետևությունները գազի  մոլային  ծավալը նորմալ պայմաններում Vm և հարաբերական խտություն D, Մենդելեև-Կլապեյրոնի գազային վիճակի  միացյալ  հավասարումը`PV = nRT:

Նոյեմբերի  20 -ին` Ամփոփիչ  թեստ-2 << Քանակական  օրենքները  քիմիայում, թեմաներ` օքսիդներ, հիմքեր, թթուներ, աղեր>>:

Նոյեմբերի 22-ից `  «ՆՅՈՒԹԻ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔ: ՔԻՄԻԱԿԱՆ  ԿԱՊ:Քիմիական կապի տեսակները` կովալենտային, իոնային, մետաղական, ջրածնային: Բյուրեղացանցի տեսակները>>:

Նախագծի  ենթաթեմաները և  կարճ  բովանդակությունը`Քիմիական  կապի  տեսակները: Էլեկտրոնային  օրբիտալների հիբրիդացում: Մոլեկուլի տարածական  կառուցվածքը:  Նյութի  պինդ, հեղուկ, և գազային  վիճակները: Նյութերի գազային  վիճակը:  Դիսպերս  համակարգեր` կոլոիդ  համակարգեր, կախույթներ և իսկական  լուծույթներ: Բյուրեղային  և  ամորֆ  նյութեր: Օրգանական  նյութերի կառուցվածքային  տեսությունը:

Նախագիծը  իրականացնելու  համար  անհրաժեշտ  ժամանակը`4 շաբաթ, 16 ժամ

Տեղեկություններ  նախագծի  վերաբերյալ.

v  Նախագծին  մասնակցելու  համար  սովորողներին  արդեն հայտնի  է  քիմիական  տարրերի  պարբերական  օրենքը`  տարրերի  քիմիական  հատկությունները կախված են ատոմի էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքից,  գիտեն նաև վալենտային  էլեկտրոնների  վիճակի  մասին  մոդելային պատկերացումներըv  Սովորողը  անկասկած  պիտի  ցուցաբերի  հետաքրքրասիրություն  ուսումնասիրվող  նոր թեմաների  նկատմամբ  և  ինքնուրույն  փնտրի  տեղեկություններ  համացանցում

Ուսուցման արդյունքները.Նախագիծը  իրականացնելու  է  հետևյալ  չափորոշիչային  պահանջները.

v  Տարբերում  է  քիմիական  կապի  տեսակները և  առաջացման  մեխանիզմներըv  Որոշում  է  քիմիական  տարրերի  օքսիդացման  աստիճանը  և  վալենտականությունը  միացություններում, բացատրում  դրանց  տարբերությունը  և նմանությունըv  Բացատրում  է  մոլեկուլի  բևեռայնության  կախվածությունը  կապի  բևեռայնությունից  և  մոլեկուլի  տարածական կառուցվածքից

v  Գիտի բյուրեղացանցերի տեսակները` ատոմային, մետաղական, մոլեկուլային  և իոնային

v  Բացատրում  է  քիմիական  կապի  բնույթը  օրգանական  նյութերում և  մոլեկուլների  տարածական  կառուցվածքը  հիբրիդացման տեսությամբ

v  Պատկերում  է  մոլեկուլների կառուցվածքային  բանաձևերը

v  Հավաքում  է  մոլեկուլների գնդիկա-ձողիկային  մոդելները

v  Մեկնաբանում  է   միջմոլեկուլային  փոխազդեցության  դերը  մի  ագրեգատային  վիճակից  մյուսին  անցնելիս

v  Կիրառում  է   ստացած  գիտելիքները բացատրելու տարբեր  քիմիական   երևույթները  և  նյութերի  քիմիական  հատկությունները

v  Օգտագործում  է  տեղեկատվության  տարբեր  աղբյուրներ, տպագիր   և  մեդիամիջոցներ, ինքնուրույն ձեռք  բերում  նոր  գիտելիքներ`  ներկայացնելու  համար

Նախագծի  ակնկալվող  արդյունքները. Սովորողը  պետք  է  իմանա, հասկանա, բացատրի.

  • քիմիական  կապի  առաջացման  սկզբունքները, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկ` անցում  կայուն  էներգիական  վիճակի
  • բացատրում  է կովալենտային  կապի  առաջացման  փոխանակային  և  դոնորակցեպտորային  մեխանիզմները, տեսակները` բևեռային  և  ոչբևեռային, σ- և  π- կապեր
  • տարրի  ատոմի  փոփոխական  վալենտականություն  ցուցաբերելու  պատճառները
  • գիտի  կովալենտային  կապի  հատկությունները` կապի  էներգիան, երկարությունը, իոնացման  աստիճանը, հագեցվածությունը, անկյունը
  • տարբերում  է  կապի  բևեռայնությունը  մոլեկուլի  բևեռայնությունից
  • որոշում  է  միացության  մեջ  տարրերի  ատոմների  վալենտականությունը, օքսիդացման  աստիճանը, հասկանում  է դրանց  տարբերությունը
  • կանխագուշակում  է  նյութերի  հատկությունները  տեսական  գիտելիքների  հիման  վրա
  • բացատրում  է  մետաղական  կապի  առաջացման  մեխանիզմը,  մետաղական  բյուրեղացանցի  ձևավորումը, մետաղների  հատկությունների  նմանությունը
  • պատրաստում  է  լուծույթներ  և դրանցում որոշում  լուծված  նյութի  կոնցենտրացիան`զանգվածային, մոլային  բաժիններըը, մոլային  կոնցենտրացիան
  • բնութագրում  է  ջրածնային  կապը  և  գիտի  դրա  նշանակությունը կենդանի  օրգանիզմներու
  • Ուսումնառության  ընթացքը.1-2-րդ դաս Սովորողներին  ծանոթացնել նախագծի հետ, տեղեկացնել, որ  ուսումնասիրելու  են  տեսական  քիմիայի  հիմնարար ուսմունքներից  քիմիական  կապի  տեսությունը,  բացատրել, որ  ատոմների  միջև քիմիական  կապը  իրականանում  է  ատոմների  միջև  էլեկտրաստատիկ  ձգողության  և  վանողության ուժերի շնորհիվ, տարբերում  են քիմիական  կապի չորս տեսակ`կովալենտային, իոնային, մետաղական  և ջրածնային:3-4-րդ դաս-Կովալենտային  կապի  պատկերումը` նյութերի էլեկտրոնային, կառուցվածքային, վալենտային  օրբիտալների  փոխծածկումով  բանաձևերը  և   գնդիկա-ձողիկային  մոդելների  հավաքումը, կովալենտային  կապի  հատկությունները, հիբրիդային  օրբիտալներ, բևեռային  և  ոչբևեռային  մոլեկուլներ` դիպոլ  մոմենտ, մոլեկուլային  և ատոմական  բյուրեղացանցերով  նյութերի օրինակներ

    5-6 րդ  դաս-Իոնական  կապ, իոններ, իզոէլեկտրոնային  մասնիկներ, իոնական  բյուրեղացանցերով  նյութեր, կոորդինացիոն  թիվ

    7-8-րդ  դաս— Սովորողները  ներկայացնում  են իրենց  պատրաստած  աշխատանքները, մետաղական  կապ, մետաղական  բյուրեղացանց, ներմոլեկուլային  և  միջմոլեկուլային  ջրածնային  կապերով  միացություններ
    9-10-րդ դաս-  Նյութի  ֆիզիկական  վիճակները` պինդ, հեղուկ, գազային; բյուրեղային  և ամորֆ` անձև  նյութեր, նյութի  գազային  վիճակի  օրինաչափությունները`Ավոգադրոյի  օրենքը  իդեալական  գազի  համար, ծավալային  հարաբերությունների  օրենքը, Մենդելեև-Կլապեյրոնի  գազի  վիճակի  հավասարումը, հաշվարկային  խնդիրների  լուծում

 
Оставить комментарий

Опубликовал на 5 ноября, 2017 в Նախագծեր

 

9-րդ դաս.Նախագծեր`նոյեմբեր

<<Անօրգանական  նյութերի  հիմնական  դասերը՝ օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր,,

Նոյեմբերի  6, 8, 10-ը  դաս  10. <<Օքսիդներ, դասակարգումը,ստացումը,քիմիական                                                                         հատկությունները>>

Լաբորատոր փորձեր` <<Անօրգանական  շղթաներ` մետաղ—> հիմնային-.օքսիդ—>հիմք—>աղ>>, <<ոչմետաղ—> թթվային օքսիդ—> թթու —> աղ: Օքսիդների,  ստացումը և քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը  հիմային, թթվային միջավայրումթթուների փոխազդեցությունը մետաղներիհիմնային օքսիդների,հիմքերի և  աղերի հետ) :

Նոյեմբերի 13, 15, 17 -ը   Դասագրքից  սովորել էջ 13-ից 16-ը, կատարել վարժությունները` էջ  17-ից  18-ը

Նոյեմբերի 20, 22, 24-ը Դաս 12.Թթուներ, բանաձևերի կազմումը, անվանումը, դասակագումը, թթվային մնացորդը:

Նոյեմբերի 27, 29, դեկտեմբերի  1-ը`  Դաս 13. Լաբորատոր փորձեր`Թթուների  քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում,թթուների փոխազդեցությունը մետաղներիհիմնային օքսիդների,հիմքերի և  աղերի հետ) :

Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:
աբորատոր փորձ 1.Թթուների  փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ:

Փորձի  նկարագրում`          Աղաթթվի  ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ  3-4մլ  չափով ,առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  լցրեք  մի  քանի  կաթիլ  լակմուսի  լուծույթ , երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ  ֆենոլֆտալեինի  լուծույթ,երրորդի  վրա  մի  քանի  կաթիլ  մեթիլնարնջագույն:Ի՞նչ  նկատեցիք: 

Ինդիկատորների անվանումը Նրանց  գույները Թթուներում  առաջացած գույները
Լակմուս Մանուշ.
ֆենոլֆտալեին Անգույն
մեթիլնարնջագույն Նարնջ.

 

Փորձարարական- հաշվարկային  գործնական  աշխատանք` Թթվային  օքսիդներից  ֆոսֆորի օքսիդի  ստացումը  և  համապատասխան թթվի` ֆոսֆորական թթվի  ստացումը  և  հատկությունները `   Ոչմետաղ—>թթվային օքսիդ—>թթու—>աղ     P->P2O5> H3PO4->Na3PO4—› Ag3PO4

Կատարեք  հաշվարկ՝

ա)  Որքա՞ն  է  ջրում  լուծված  ֆոսֆորի (V) օքսիդի զանգվածը (գ), եթե  այրել  ենք  6.2գ ֆոսֆոր:

բ)  Որքա՞ն  է  թթվի զանգվածային  բաժինը (%) ստացված  լուծույթում, եթե ֆոսֆորի (V) օքսիդը  լուծել  են  100մլ  տաք  ջրում:

դասագրքից  սովորել էջ 18-ից 22-ը, կատարել վարժությունները` էջ  22-ից  23-ը

 Դեկտեմբերի  4, 6, 8-ը`Դաս 14.<<Հիմքեր,դասակարգումը, քիմիական  հատկությունները:   Երկդիմի հիդրօքսիդներ  և  օքսիդներ>>:

Լաբորատոր փորձեր `Հիմքերի ստացումըքիմիական հատկությունները (հայտանյութերիթթուների,աղերի հետչլուծվող  հիմքերի քայքայումը տաքացնելիս):

 Քննարկվող հարցերը՝  
  1. Հիմքերի դասակարգումը
  2. Հիմքերի ստացումը
  3. Հիմքերի հատկությունները                
  4.  Առաջադրանքներ.                                                                                            
  5. Տրված նյութերից որոնք են փոխազդում  NaOH-ի հետ:Գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները,                                                    BaO,KOH,Cu,N2,, CO2 P2O5 , H2O, H3PO4  
  6. Լաբորատոր փորձ. Հիմքերի փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ:Փորձի  նկարագրում`   Նատրիումի հիդրօքսիդի ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ  3-4մլ  չափով ,առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  լցրեք  մի  քանի  կաթիլ  լակմուսի  լուծույթ , երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ  ֆենոլֆտալեինի  լուծույթ,երրորդի  վրա  մի  

    քանի  կաթիլ  մեթիլնարնջագույն:Ի՞նչ  նկատեցիք: Լրացրեք  հետևյալ  աղյուսակը: 

    Ինդիկատորների անվանումը Նրանց  գույներըհիմքերում հիմքերում առաջացած գույները
    Լակմուս Մանուշ.
    ֆենոլֆտալեին Անգույն
    մեթիլնարնջագույն Նարնջ.

    Փորձ 3.Չեզոքացման ռեակցիա`այն ռեակցիաները,որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև,որի ընթացքում ստացվում է աղ և ջուր:

    Ստացված մորագույն նատրումի հիդրօքսիդի լուծույթի վրա կաթիլ-կաթիլ ավելացնում ենք աղաթթու:

           NaOH+HCl=NaCl+H2O                                                                                             դասագրքից  սովորել էջ 24-ից 27-ը, 29-ից   31-ը, կատարել հետևյալ  էջերի վարժությունները`  27, 28, 31,32:

  7. Դկտեմբերի 11, 13, 15-ը՝  Դաս  15.  <<Աղեր, դասակարգումը, ստացման  եղանակները>>: 

         Առաջադրանքներ` 9-րդ  դասարանցիների  համար  կիսամյակային 

                      գիտելիքի   ստուգմանը  նախապատրաստվելու  համար               

                     Թեմաներ`  օքսիդներ, հիմքեր,  թթուներ,  աղեր      

     1.  Ո՞ր քիմիական  տարրի  ատոմներն  են  առկա   թվարկված  բոլոր  նյութերի  բաղադրության  մեջ.   Նատրիումի  օքսիդ, կալիումի  հիդրօքսիդ, ածխածնի (IV) օքսիդ,  ջուր, ֆոսֆորի (V)  օքսիդ,   ազոտական  թթու, ֆոսֆորական  թթու.

1)   կալիում                  2)  ֆոսֆոր                   3)  թթվածին               4)  ջրածին

2.  Օդում  ֆոսֆորի  այրման,  ստացված  ֆոսֆորի (V)  օքսիդի  ջրում  լուծվելը  և  ֆոսֆորական  թթվի  չեզոքացումը  նատրիումի  հիդրօքսիդով  ռեակցիաներըի   ո՞ր  տեսակին  են  համապատասխանում .                 

1)   միացման, տեղակալման,  փոխանակման

    2)   միացման, միացման, փոխանակման

    3)   փոխանակման, տեղակալման, միացման

     4)   միացման, փոխանակման,  տեղակալման

3.  Թթվածնի քանի՞   մոլ  ատոմ  կա  ֆոսֆորի (V ) օքսիդի  մեկ  մոլեկուլում.

1)  4                                     2) 1,806 . 1024                3)   5                          4)  3

Ո՞ր շարքում  են  գրված  միայն   թթվային  օքսիդների  բանաձևեր.

1)  CO2, Mn2O7,  P2O5, NO2

2)  Al2O3,  K2O,  SO3, CrO

3)  FeO, P2O3, N2O, BaO

      4)   CrO3, CO, SrO, Cs2O

 

  1. Ո՞ր պնդումն  է  ճիշտ  ամֆոտեր (երկդիմի)  օքսիդների  համար.

1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ

2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ

3)  փոխազդում  են  և’  հիմքերի, և’  թթուների  հետ

4)  չեն փոխազդում  են   ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

 

  1. Որո՞նք են  1, 2, 3, 4  նյութերը  փոխարկումների  հետևյալ  շղթայում.

Cu    1     CuO    2  ›  CuSO4    3  ›  CuCl2    4  ›  Cu(OH)2

  • H2,H2SO4, HCl, KOH 3)  O2, H2SO4, BaCl2, NaOH
  • H2O, SO3, NaCl, NaOH 4)  O2, SO3, HCl, H2O

 

  1. Որո՞նք  են  ոչմետաղ —> թթվային  օքսիդ —> թթու —> աղ  ծագումնաբանական   կապն  արտահայտող  փոխարկումների  շղթայում  համապատասխան   ռեակցիաների   հավասարումների  ձախ  մասերը` ըստ  իրականացման   հերթականության.

ա)  SO2  +  H2O =                                         դ)  H2SO3  +  CaO =

բ)   S + O=                                                    ե)  SO2  +  CaO =

գ)   S  +  H2O =

1)  բ, ե, դ                               2)  բ, ա, դ                               3)  գ, դ, ե                        4)  ե, ա, գ

 

  1. Ջրածին ստանալու  համար  մետաղական  ցինկի  հետ  ո՞ր  թթուն  են  փոխազդեցության   մեջ  դնում.

1)   խիտ  H2SO4                   2)  նոսր  H2SO4                      3)  խիտ  HNO3              4)  նոսր  HNO3

 

  1. Հետևյալ նյութերից ` HNO3,  CaO,  CuSO4,  Ca(OH)2,  P2O5  որո՞նք  կփոխազդեն  նատրիումի  հիդրօքսիդի  հետ`   առաջացնելով   չեզոք  աղեր.  Ճիշտ  պատասխանը`   բոլոր  հնարավոր  ռեակցիաների   գործակիցների  գումարն  է.

1)  20                                            2)  21                                      3)  25                               4)  26

 

  1. Ո՞ր շարքի  բոլոր  նյութերն  են  փոխազդում  կալիումի  հիդրօքսիդի  ջրային  լուծույթի   

       հետ.        1)  FeO, CrO3, HClO                                             3)  ZnO, HClO4, MgO

                              2) KCl, SO2, CO2                                                                   4)  FeCl3, ZnO, Mn2O7

  1. Համապատասխան պայմաններում հետևյալ  զույգերից  մի  քանիսի  նյութերը    

     փոխազդում  են. ա Zn  և  FeCl2,    բ)  Fe  և  ZnCl2   գ)  Cu  և  AgNO3    դ)  CuO  և  HNO3,

ե)  CuSO4  և  Fe: Որքա՞ն  է  տեղակալման   ռեակցիաներում  ստացվող  բարդ  նյութերի  

     հարաբերական  մոլեկուլային  զանգվածների  գումարը.

1)  392                     2)  480                 3)  446                  4)  264

 

  1. NaOH, H2SO4,  Al(OH)3,  Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3  միացություններից  մի  քանիսը  հնարավոր  է  ստանալ  համապատասխան  օքսիդի  և  ջրի  միացումով: Որքա՞ն  է  հնարավոր  ռեակցիաների  հավասարումների  գործակիցների  գումարը.

1)  10                                        2)  25                                     3)  4                                         4)  6

 

  1. Միացություններում +6  օքսիդացման  աստիճան  ցուցաբերող  քիմիական  տարրի  

       առաջացրած  0,875 գ  զանգվածով  երկհիմն  թթվի  քայքայումից  գոյացել  է 0,812 գ  այդ 

       թթվին  համապատասխանող  օքսիդ: Որքա՞ն է  թթվի  մոլային  զանգվածը (գ/մոլ).

1)  250                        2)   210                     3)  162                        4)  98

 

  1. Թթվածնի քանի՞  ատոմ  է  պարունակում  1,02 գ  ալյումինի  օքսիդը.

1)  1,806 1021                2)   0,03                    3)  0,01                    4)  1,806 1022

 

  1. 7,8 գ զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում:  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային

       բաժինը (%) ստացված  լուծույթում.

1)  20                             2)    80                         3)  25                        4)   65

 

  1. Որքա՞ն է երկաթի  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը, եթե  դրա 19,68 գ   զանգվածով  նմուշը  մինչև  մետաղ  վերականգնելու  համար  ծախսվել  է  8,2656 լ (ն.պ.) ծավալով  ջրածին.

1)  72                      2)    160                           3)  23                               4) 104  104

  1. Ծծմբական և  ազոտական  թթուներ  պարունակող 945 գ զանգվածով  ջրային  լուծույթին      ավելցուկով  բարիումի  քլորիդ  ավելացնելիս  անջատվել  է  116,5 գ նստվածք: Նստվածքի  անջատումից  հետո  մնացած  լուծույթը  չեզոքացնելու  համար  ծախսվել  է  100  գ նատրիումի  հիդրօքսիդ:

      ա)  Որքա՞ն  է  ազոտական  թթվի  զանգվածային  բաժինը (%) ելային  լուծույթում:

      բ)   Որքա՞ն  է  ելային  լուծույթում  ծծմբական  թթվի  զանգվածը (գ):

  1. Պարբերական համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

 ա)  Որքա՞ն  է  այդ  տարրի  ջրածնային  միացության  մոլային  զանգվածը (գ/մոլ):

 բ)  Ի՞նչ  զանգվածով (գ) թթու  կառաջանա  այդ  օքսիդի  մեկ  մոլը  ջրում  լուծելիս:

 

 

Կազմեց` Վեներա  Հայկի  Խառատյանը          

 

 

 
Оставить комментарий

Опубликовал на 5 ноября, 2017 в Նախագծեր

 
Изображение

Կրթական փոխանակումներ`գործուղում Շուշի

   Արցախում  Հոկեմբերի 30-ին  այցելեցինք  Շուշիի Տեխնոլոգիական Համալասրան  հանդիպեցինք  համալասրանի  բնագիտատեխնիկական լաբորատորիայի վարիչ Գագիկ Հրաչի Ներսիսյանի հետ։ Գագիկ Ներսիսյանը 120 գիտական աշխատանքների, 12 գյուտերի հեղինակ է: Բնագիտական լաբորատորիայում կատարվող հետազոտություների նպատակն է վայրի դեղաբույսերից, խոտաբույսերից, մրգերի կորիզներից ստանալ եթերներային յուղեր  և  դրանք կիրառել բուժական նպատակով, նաև կենցաղում, շարունակությունը տե’ս  9-րդ դաս. Մարինե Իշխանյան, Մանե Բարսեղյան բլոգներում…

 

 img_1579Հոկեմբերի 31-ին Շուշիում այցելեցինք Եզնիկ Մոզյան Արհեստագործական ուսումնարան: Մեզ դիմավորեց և ուղեկցեց ուսումնարանի տնօրեն Վասպուրական Կարապետյանը: Ծանոթացանք ուսումնարանի արհեստանոցներին, որոնք տպավորիչ էին իրենց յուրահատկությամբ` արհեստանոցի մի մասը գործնական աշխատանքների համար էր նախատեսված, իսկ մյուսը` տեսական: Հետո հերթական այց կատարեցինք բնագիտական տեխնոլոգիական համալսարան: Գագիկ Ներսիսյանը այս անգամ մեզ ցույց տվեց նռան կորիզից յուղի ստացման ընթացքը: Օրն ավարտեցինք Շուշիում շրջայցով: Եղանք Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցումԵրկրաբանական թանգարանում, Կանաչ եկեղեցում, Հոնուտի կիրճում, Շուշիի ամրոցում: Օրը տպավորիչ էր և հագեցած:

 
Оставить комментарий

Опубликовал на 3 ноября, 2017 в Uncategorized