RSS

Архив автора: bnagetnet

Об авторе bnagetnet

"Մխ.Սեբաստացի" կրթահամալիրի "Հակոբ Հակոբյան բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնի" քիմիայի դասավանդող, քիմ.գիտ.թեկնածու "Քիմիայի դասավադումը նախագծային մեթոդով" ծրագրերի հեղինակ։ Մանկավարժական գործունեության ~20 տարի: Դասավանդման սկզբունքը. "Վատ ուսուցիչը դասավանդում է փաստեր, իսկ լավը` սովորեցնում է փնտրել և գտնել։ Ա.Դիստերվեգ

9-րդ  դաս. մայիս 2024

***-Թեման՝ <<Թթվածին, օզոն, այրման ռեակցիաներ>> 

Ուղղորդող  հարցադրումներ.

  1. Թթվածնի ենթախմբի ընդհանուր  բնութագիրը, թթվածնի  դիրքը  պարբերական  համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի  իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)
  2. Թթվածնի  տարածվածությունը  Երկրագնդի վրա  
  3. Թթվածնի  վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում, գրեք օրինակներ 
  4. Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները  
  5. Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  թթվածինը  լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ 

6. Լաբորատոր փորձեր՝ այրման ռեակցիաներ, օդի բաղադրության որոշումը: 7. Ինչպիսի՞   թունավոր  նյութեր  կարող  են  պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային) 

8. Օզոն,  օզոնային շերտի վերացմամբ ի՞նչ վտանգ է սպառնում կենդանական աշխարհին, օզոնային  ճեղքերի  առաջացման  պատճառները   որո՞նք  են 

9. Ո՞ր  ռեակցիաներն  են  կոչվում  այրման  ռեակցիաներ, սահմանեք և գրեք  այրման ռեակցիաների  օրինակներ  

10. Որտե՞ղ  է  կիրառվում  թթվածնը:  

Անհատական  աշխատանքներ.

  • << Ինչպիսի՞   թունավոր  նյութեր կարող  են  պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային) >>
  • << Օզոնային ճեղքերի առաջացման  պատճառները   որո՞նք  են>>  

Դասագրքից  սովորել էջ 60-68-ը, կատարեք 63, 64, 68 էջերի առաջադրանքները:

 

Հաշվետվություն. Ապրիլ 2024

*-Իրականացրել   եմ  ապրիլ  ամսվա  նախագծերը  9, 10, 11-րդ դաս.-ում

*-9, 10, 11-րդ  դաս. –ում աշխատել եմ սովորողների  բլոգներում  ապրիլ ամսվա սովորողների  գործունեությունը  գնահատելու նպատակով                                      *- Հեռավար  սովորողների  համար  կազմել  եմ   առաջադրանքներ   և  ստուգել  եմ      առաջադրանքների  պատասխանները

*-Կազմել  եմ  <<Էկոտուր  2024>> ուղղորդող  հարցերը և լաբորատոր փորձերը.<<Ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները, ջրի թորումը,  ջրի էլեկտրլիզը(քիմիա-ֆիզիկա)>>. https://bnagetnet.wordpress.com/2024/03/31/%d5%a7%d5%af%d5%b8%d5%bf%d5%b8%d6%82%d6%80-2024/

Read the rest of this entry »

 
Оставить комментарий

Опубликовал на 25 апреля, 2024 в Հաշվետվություն

 

10-11-րդ դաս. ապրիլ 2024

*-10-դաս.  թեմայի  անվանումը՝ <<Քիմիական  ռեակցիաների դասակարգումը տարբեր  հատկանիշների հիման  վրա>>

Բովանդակությունը.    Նյութերի զանգվածների  և  էներգիայի  պահպանման  օրենքները: Քիմիական հավասարումներ: Հաշվարկներ  ըստ  քիմիական  ռեակցիայի  հավասարման` քանակաչափության  օրենքը: Ջերմաքիմիա: Ջերմանջատիչ և  ջերմակլանիչ  ռեակցիաներ: Ջերմաքիմիական  հավասարումներ: Հասկացություն  էնթալպիայի  և  էնտրոպիայի  մասին: Հեսի  օրենքը: Հաշվարկներ  ըստ ջերմաքիմիական  հավասարումների:

Read the rest of this entry »

 

Էկոտուր 2024

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք, թվարկեք…
  • Ի՞նչ կարծիք  ունեք կենսական  միջավայրի  մասին
  • Որո՞նք  են  առողջ ապրելակերպի սկզբունքները
  • Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում
  • Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ
  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկությունները
  • Ի՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>
  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր
  • Ի՞նչ վնասակար հատկություններ ունի քլորով հագեցած ջուրը
  • Որո՞նք  են  ջրի  ախտոտման  տեսակները  
  • Ի՞նչ  է  թորած  ջուրը,  ինչպե՞ս  են  ստանում թորած ջուր:

Լաբորատոր փորձեր. <<Ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները, ջրի թորումը,  ջրի էլեկտրլիզը(քիմիա-ֆիզիկա)>>:

 
Оставить комментарий

Опубликовал на 31 марта, 2024 в Հարցաշար

 

Հաշվետվություն՝ մարտ  2024

  • Մարտի 25-29  մասնակցել եմ  <<Գարնանային  մանկավարժական ճամբար 2024>>-ին  իմ  բլոգում  տեղադրված  աշխատակարգով. https://bnagetnet.wordpress.com/2024/03/22/%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80-2024/
  • <<Մայիսյան  ստուգատես  2024>>-ի  համար   կազմել  եմ նախագծեր
  • կազմել եմ  ապրիլին ուսուցանվող թեմաների բովանդակությունը  9-րդ,  10-11-րդ  դաս.-ի  համար
  • 9, 10, 11-րդ դաս. –ում  աշխատել եմ սովորողների  բլոգներում ամփոփել,  գնահատել եմ մարտ ամիսներին  սովորողների  գործունեությունը
  • արտերկրում  բնակվող   հեռավար  սովորողների  համար (9-րդ դաս.)  կազմել  եմ  առաջադրանքներ  և գնահատել
  • Մաքրել  եմ  և  դասավորել  քիմիայի  կաբինետը:
 
Оставить комментарий

Опубликовал на 29 марта, 2024 в Հաշվետվություն

 

Գարնանային մանկավարժական ճամբար 2024

Նախատեսել  եմ  կատարել  հետևյալ  աշխատանքները Մասնակցել. *- Մասնագիտական զարգացման սեմինարներին *-Մանկավարժական խորհրդով հավաքներին *-Մասնախմբերով հավաքներին

Աշխատելու եմ  սովորողների բլոգներում, մատենավարություն,ԱՈՒՊ-ների լրացում, Մայիսյան  հավաքին ուղղված աշխատանքներ, բլոգում հրապարակել մայիսյան հավաքի անելիքները, բաց պարապմունքի ծրագրերը Մաքրելու  եմ  և  դասավորելու  քիմիայի  կաբինետը;

Read the rest of this entry »

 
 

Հաշվետվություն. փետրվար 2024

9-րդ դաս.-ում  ամփոփել եմ <<Կենդանի օրգանիզմի քիմիան>> նախագիծը https://bnagetnet.wordpress.com/2024/01/26/9-%d6%80%d5%a4-%d5%a4%d5%a1%d5%bd-h%d5%b8%d6%82%d5%b6%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-29-%d5%ab%d6%81-%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80-2024/, սովորողները  իրենց բլոգների <<նախագիծ>> բաժնում ներկայացրել են անհատական թեման, ուղղորդող  հարցերի պատասխանները, նախագծի լաբորատոր  փորձերը,  ես  էլ  գնահատել  եմ փետրվարի  ուսումնական գործունեությունը:

Read the rest of this entry »

 
Оставить комментарий

Опубликовал на 29 февраля, 2024 в Հաշվետվություն

 

10-11-րդ դաս. փետրվարի 20-ից մարտ 2024

*-10-րդ դաս.  Նախագծի անվանումը՝<<Քիմիական  ռեակցիաների  դասակարգումը                                                                    տարբեր  հատկանիշների  հիման  վրա>>

Բովանդակությունը. Քիմիական ռեակցիաների  դասակարգումը  անօրգանական  և  օրգանական  քիմիայում: Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները:Նյութերի զանգվածների  և  էներգիայի  պահպանման  օրենքները: Քիմիական հավասարումներ: Հաշվարկներ  ըստ  քիմիական  ռեակցիայի  հավասարման` քանակաչափության  օրենքը:

Read the rest of this entry »

 

Հաշվետվություն. հունվար 2024

Մխ. Սեբաստացի կրթահամալիրում երկրորդ ուսումնական շրջանը ճամբարային է։ Այս տարի ձմեռային ճամբարը մեկնարկեց հունվարի 8-֊ից և տևեց երեք շաբաթ, մինչև  հունվարի 26֊-ը։ Մեր ջոկատը կազմված էր 9,10,11- ֊րդ դասարանի տարբեր բնավորություններով և հետաքրքրություններով օժտված սովորողներով, բայց  դա չխանգարեց մեզ ճամբարային գործունեությունը լիարժեք անցկացնելու։ Ունեցանք շատ հագեցած, բազմաբովանդակալից, ուրախ, մարզական, բնագիտատեխնիկական, հայրենագիտական ձմեռային ճամբար։ Հունվարյան ճամբարային գործունեությունն իրականացնում էինք նախապես հրապարակած աշխատակարգով՝ Ձմեեռային ճամբարի աշխատակարգ

Read the rest of this entry »

 
Оставить комментарий

Опубликовал на 31 января, 2024 в Հաշվետվություն

 

9-րդ դաս. փետրվար 2024

<<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>> նախագծի  ամփոփում. սովորողները  պատասխանում  են  նախագծի  ուղղորդող  հարցերին, ներկայացնում են իրենց  ենթաթեմաները , կատարում  են  լաբորատոր  փորձերը

Ուղղորդող հարցեր.

  • Որո՞նք  են  անկենդան  և  կենդանի օրգանիզմների  նմանությունները և տարբերությունները
  • Քանի՞  <<թագավորության>> է   բաժանվում  կենդանի  աշխարհը
  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, որոնք նաև անվանում են կենսական  տարրեր`մակրո-, միկրո-, ուլտրատարրերը
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը
  • Ինչու՞ են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է…»
  • Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում
  • Ինչպիսի՞ օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
  • Ինչպիսի՞  երևույթ   է  լուսասինթեզը ֆոտոսինթեզը՝ ֆիզիկական, թե՞ քիմիական
  • Ինչպիսի՞  կենսական  միջավայր  է  անհրաժեշտ  բույսի  աճի  համար:

Read the rest of this entry »

 
Оставить комментарий

Опубликовал на 26 января, 2024 в Նախագծեր