RSS

9-րդ  դաս. մայիս 2024

30 Апр

***-Թեման՝ <<Թթվածին, օզոն, այրման ռեակցիաներ>> 

Ուղղորդող  հարցադրումներ.

  1. Թթվածնի ենթախմբի ընդհանուր  բնութագիրը, թթվածնի  դիրքը  պարբերական  համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի  իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)
  2. Թթվածնի  տարածվածությունը  Երկրագնդի վրա  
  3. Թթվածնի  վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում, գրեք օրինակներ 
  4. Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները  
  5. Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ  են  ստանում  թթվածինը  լաբորատորիայում  և արդյունաբերության  մեջ 

6. Լաբորատոր փորձեր՝ այրման ռեակցիաներ, օդի բաղադրության որոշումը: 7. Ինչպիսի՞   թունավոր  նյութեր  կարող  են  պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային) 

8. Օզոն,  օզոնային շերտի վերացմամբ ի՞նչ վտանգ է սպառնում կենդանական աշխարհին, օզոնային  ճեղքերի  առաջացման  պատճառները   որո՞նք  են 

9. Ո՞ր  ռեակցիաներն  են  կոչվում  այրման  ռեակցիաներ, սահմանեք և գրեք  այրման ռեակցիաների  օրինակներ  

10. Որտե՞ղ  է  կիրառվում  թթվածնը:  

Անհատական  աշխատանքներ.

  • << Ինչպիսի՞   թունավոր  նյութեր կարող  են  պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային) >>
  • << Օզոնային ճեղքերի առաջացման  պատճառները   որո՞նք  են>>  

Դասագրքից  սովորել էջ 60-68-ը, կատարեք 63, 64, 68 էջերի առաջադրանքները:

 

Оставьте комментарий