RSS

8-րդ դաս.-գնահատում

23 Мар

∼Թեմա` «Թթվածին»                               Հարցեր և վարժություններ.                         *1. Բնութագրեք թթվածին քիմիական տարրը.        ա) քիմիական նշանը….           բ) հարաբերական ատոմային զանգվածը`Ar
գ)  դիրքը  պարբերական համակարգում.այսինքն. ո՞ր  պարբերության  և ո՞ր  խմբի տարր  է.               դ) ատոմի կառուցվածքը(միջուկի  լիցքը… միջուկում պրոտոների թիվը. միջուկում. նեյտրոնների թիվը….   էլեկտրոնների թիվը…  էներգետիկ մակարդակների թիվը. ..                                    ե) թթվածնի  վալենտականությունը  և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք  օրինակներ …      *2. Բնութագրեք թթվածին քիմիական տարրի  պարզ նյութերը թթվածին  և օզոն.     ա)  քիմիական բանաձևերը....                   բ) որոշեք հարաբերական մոլեկուլային զանգվածները Mr.       գ)մոլային զանգվածները  M գ/մոլ.  *3.Ո՞ր  գործընթացներով է պայմանավորված թթվածնի ծախսն օդում...ո՞ր երևույթի շնորհիվ է  ծախսված թթվածինը վերականգնվում։ *4.Սահմանեք ո՞րն է կոչվում այրման ռեակցիաներ....Գրեք օրինակներ. *5.Մարդու  օրգանիզմում  թթվածնի զանգվածային բաժինը 65 տոկոս է ։ Հաշվեք Ձեր օրգանիզմում պարունակվող թթվածնի զանգվածը`կգ։

 

 
Оставить комментарий

Опубликовал на 23 марта, 2020 в Գնահատում

 

Оставьте комментарий