RSS

9-րդ դաս. ապրիլ 2021

26 Мар

Նախագծի անվանումը՝ <<Ազոտ։ Փոսֆոր >> 

Նախագծի բովանդակությունը՝

 * — 5֊րդ խմբի գլխավոր. ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։

*- Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների բաղադրությունը և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում:

*- Ազոտ պարզ նյութի բանաձևը, մոլեկուլի կառուցվածքը, ֆիզիկական և քիմիական հատկությունները, օդի բաղադրությունը:

— ազոտի օքսիդները. ազոտական թթուն և նրա աղերը։

— Ֆոսֆորի պարզ նյութերը` կարմիր և սպիտակ ֆոսֆոր, հատկությունները: — Օրթոֆոսֆորական  թթուն և նրա  աղեը։

*- Ազոտական և ֆոսֆորական  պարարտանյութեր։

Լաբորատոր փորձեր՝

Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ` P→P2O5→H3PO4 →Na3PO4

Լուցկու այրման ռեակցիաները…

Թեմատիկ հարցեր և վարժություններ.   

1.- Ո՞ր  տարրերն են   ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում…

2.-Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված  ոչ մետաղական հատկությունները ազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ. …

3.- Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր…

4.-Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ  բույսերի աճման  համար…

5.- Ինչո՞ւ են  հողին տալիս  պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

*6. Ւ՞նչ  է  պարարտանյութը….

Դասագրքից սովորել «Ազոտ »  և «Ֆոսֆոր «թեմաները  և  կատարել վարժություններ. Էջ 95. 103. 111֊112. 120.  124

Անհատական-հետազոտական աշխատանք՝<<Հողի աղտոտումը  պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով>>

Սովորողները  ինքնուրույն  փնտրելու  են  հետևյալ  հարցերի  պատասխանները.

  • Ի՞նչ է հողը, հողի բաղադրությունը 
  • Որո՞ նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցները
  • Ինչպե՞ ս են  բույսերը   պաշտպանում՝` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում
  • Ի՞նչ են  ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.
  • Ի՞նչ է պեստիցիդը` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).
  • Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները: Գիտելիքի ինքնաստուգման առաջադրանքներ՝
 
Оставить комментарий

Опубликовал на 26 марта, 2021 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

Оставьте комментарий