RSS

 Ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստման փաթեթ 2023   

09 Июн

Վերապատրաստող  մասնագետ՝ Վեներա   Հայկի  Խառատյան (քիմ.գիտ.թեկնածու)
Վերապատրաստվող խումբ՝ «Քիմիա» առարկայի դասավանդողներ

Ժամաքանակը՝ 35 ժամ
Կրեդիտների  քանակը՝ 5

Բաղադրիչները՝

1․ Քիմիայի դասավանդման մեթոդիկա-30 ժամ, 2 կրեդիտ

Թեմա 1․ Քիմիա առարկայի ուսուցման նպատակները և խնդիրները-2 ժամ

  • «Քիմիա» առարկայի ուսուցման նպատակները և խնդիրները, ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, ուսուցման կազմակերպումը
  • Ծանոթանալ  դասավանդողների  ծրագրերին

http://qimia7-9.blogspot.com/p/blog-page_47.html— Ուսումնական փաթեթ 7,8,9-Սուսան  Սահակյան

 9-դաս. ուսումնական փաթեթ 2022 -2023 ուս.տարի-Վեներա Խառատյան

10, 11 դաս. 2022-2023 ուս. տարվա մոդուլներ,ծրագրեր,ուս.պլաններ –Վեներա    

                                                                                                                          Խառատյան

Թեմա 2. Խմբային  աշխատանքի  իրականացումը քիմիայի ուսուցման գործընթացքում- 3 ժամ

  • Խմբային աշխատանքները ուսումնական գործունեության կազմակերպման մեջ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան  նախագծեր

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել

Թեմա 3 Լաբորատոր  փորձերի  և  գործնական  աշխատանքների  կազմակերպումը

                  քիմիայի դասերին-5 ժամ

  • Նախագծային ուսուցում  (նախագծի ձևակերպումը, նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածքը)
  • Հաջողված  նախագծերի  ներկայացում
  • Ճամփորդությամբ  ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կազմակերպման կարգը)
  • Ուսումնական   ճամփորդության նախագծի օրինակների ներկայացում

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել՝

Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել
Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել
Թեմա 4․ Միջառարկայական՝ ինտեգրված դասերի կազմակերպումը-5 ժամ

  • Հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ
  • Կլոր սեղաններ
  • Ուսումնա-հայրենագիտական, կրթական փոխանակումներով ճամփորդություններ
  • Ուսումնական  ճամբարներ

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից  մեկը  գրախոսել՝  Կենդանի  օրգանիզմի  քիմիան-(միջառարկայական  նախագիծ՝ քիմիա-կենսաբանություն)-    Վեներա Խառատյան
<<ԷԼԵԿՏՐՈԼԻՏՆԵՐ,  ՈՉ ԷԼԵԿՏՐՈԼԻՏՆԵՐ: ԷԼԵԿՏՐՈԼԻԶ>>- միջառարկայական  նախագիծ՝ քիմիա-ֆիզիկա-Գոհար Իսկանդարյան(ֆիզիկա), Վեներա Խառատյան(քիմիա)

Կազմել ինտեգրված դասի  մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել

«Կլոր սեղանները՝ ստուգատեսային ուսումնական բաց հարթակներ»-Վարդան Կարապետյան
«Պատուհան դեպի գիտություն»-Աշոտ Տիգրանյան, Վարդան Կարապետյան
«Ուսումնական  ճամբար․ համագործակցային նախագծերի հունվար»-Մարգարիտ Սարգսյան
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ
Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ-5 ժամ

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկաայցվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
  • Դասավանդողի անհատական աշխատաժամանակ
  • Սովորողների հաշվառման և գնահատման էլեկտրոնային մատյաններ
  • Հեռավար ուսուցում
  • Առցանց պարապմունքներ

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից  մեկը  գրախոսել՝
«ՏՀՏ»-ն կրթահամալիրի կրթական ծրագրերում
«Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ»
«Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ»
«Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ»
«Հեռավար ուսուցումը՝ 21-րդ դարի կրթության մարտահրավերների դեմ»-Մարգարիտ Սարգսյան

Թեմա 6․ Քիմիայի  ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը-  2 ժամ

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  •  հասարակական-բնապահպանական-հայրենագիտական նախագծեր
  • կրթական փոխանակումներ
  • գիտաժողովներ

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել՝
«Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը-2 ժամ

  • Ուսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • ուսումնական նյութերի որոնում, ստեղծում
  • Մեդիագրադարան

Ծանոթանալ նշված ուսումնական նյութերին, գրախոսելնշել դրական կողմերը և թերությունները՝
«Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարան․ Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ

Թեմա 8 Սովորողների ուսումնական գործունեության  միավորային և ձևավորող գնահատումը-3 ժամ

  • ինքնագնահատում
  • գնահատում
  • նախագծային աշխատանքի գնահատում
  • հետազոտական աշխատանքի գնահատում
  • ստուգատեսներ
  • դասարանցիների կամ նախագծային խմբի, նաև ընտրության խմբի անդամների փոխադարձ գնահատում

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել՝

Թեմա 9 Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում-5 ժամ

  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  • անհատականացված ուսուցում, անհատական պլան
  • ինքնակրթության նախագծեր
  • սովորողի ընտրությամբ դասընթաց
  • սովորողի նախասիրության ակումբներ
  • մասնակցություն գիտաժողովներին

Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել՝
«Ակումբային գործունեության կազմակերպման կարգ»
«Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման և իրականացման կարգ»
«10-12-րդ դասարանում սովորողի անհատական ուսումնական պլանի կազմման կարգ»
«Կամավորական գործունեությունը` «Սովորող-սովորեցնող» նախագծի զարգացում»-Նունե Մովսիսյան
«Կրթական ինքնավարություն» նախագիծ-Աշոտ Տիգրանյան
«Ինքնակրթություն» նախագիծը՝ որպես դասավանդողի  ինքնակատարելագործման  ուղի-Աշոտ Տիգրանյան

2․ Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները— 5 ժամ /այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում/, 3 կրեդիտ

 
 

Оставьте комментарий