RSS

9-րդ դաս. դեկտեմբեր 2021

26 Ноя

Նախագծի  անվանումը ` «Ջրածին:  Ջուր:  Թթուներ»

Նախագծի բովանդակությունը.

*1. Ջրածինը բնության մեջ

*2. Ջրածնի ատոմի կառուցվածքը, իզոտոպները

*3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և արդյունաբերության մեջ

*4. Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները

*5. Ջրածնի կիրառումը

Լաբորատոր փորձեր՝ <<Ջրածնի ստացումը>>, <<Թթուների քիմիական հատկությունները>>

Թեմատիկ հարցեր և վարժություններ.

1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար  մեկ  տարրը  Տիեզերքում…

2. Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

3. Բնութագրեք  ջրածին  քիմիական տարրի իզոտոպները.

ա) քիմիական նշանը. ..                               

 բ) հարաբերական ատոմային զանգվածը. ..                                                   

 գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ.                       

դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է        

դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ),իզոտոպների բաղադրությունը

4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում՝ գրեք պարզ և բարդ նյութերի օրինակներ և դրանցում որոշեք ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը…..

5. Գրեք ջրածին քիմիական տարր պարունակող պարզ  բարդ նյութերի բանաձևերը. և  որոշեք նրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները ` Mr, մոլային զանգվածները`M գ/ մոլ, նաև բարդ նյութերի որակական և քանակական բաղադրությունները…

6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..

7. Ինչպիսի ՞   ռեակցիաների օգնությամբ կարելի  է  լաբորատորիայում  ջրածին  ստանալ, գրեք համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

8.  Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։

9.  Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը….

Անհատական-հետազոտական աշխատանքների  թեմաները՝

*1- <<Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …>>

*2- <<Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…>>

*3- <<Թթուներ>>

Աշխատանքում  պիտի լինեն հետևյալ  հարցերի պատասխանները.

*1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..

*2. Գրեք  անթթվածին  թթուների  բանաձևերը և անվանումները…

*3. Գրեք  թթվածնավոր  թթուների   բանաձևերը  և  անվանումները…

*4. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

*5. Թվարկեք  թթուների  ֆիզիկական  հատկությունները…

*6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների  փոխազդեցությունը       

     պարզ  և բարդ նյութերի հետ…

*7. Կենցաղում  օգտագործվող  ինչպիսի՞ թթուներ  գիտեք…

 
Оставить комментарий

Опубликовал на 26 ноября, 2021 в Նախագծեր, ՔԻՄԻԱ

 

Оставьте комментарий